Ժամանակ առ ժամանակ շատ է խոսվում մասոնա–հրեական «դավադրության» կամ Ռոտարի ակումբի մասին։ Ինչ խոսք, դրանց մի մասը ճշմարտություն է, մի մասը՝ չափազանցություն։

Մեր դեպքում, անկեղծ ասած, մենք մեզ ենք հաճոյանում, պնդելով, թե մասոններն այստեղ որևէ շահ ունեն։ Մասոնականությունը հզոր քաղաքական շարժում է և նրանք դիտարկում են ոչ թե պետությունները, այլ աշխարհամասերը։ Ու Հայաստանը նրանց պլաններում չկա ու չի էլ լինի՝ հենց միայն այն պատճառով, որ ոչ իր բնական ռեսուրսներով ոչ էլ աշխարհաքաղաքական դիրքով հանգուցային դիրք չունի։ Ի դեպ, մասոնականության մասին շատ են խոսում դաշնակացամետ գործիչները՝ քաջ գիտակցելով, որ ՀՅԴ–ն ժամանակին անդամագրվել է լոժային։ Այն ժամանակ դա բացատրում էին անպարտ թշնամու հետ բարեկամանալու և վնասը նվազեցնելու ցանկությամբ։ Ես դրա հետ խնդիր չունեմ։ Ուղղակի ծիծաղելի է, որ նույն մարդիկ ՀՀՇ–ին են մեղադրում դրա մեջ։ ՀՀՇ–ն չափազանց քաոտիկ, անկազմակերպ և որևէ հստակ քաղաքական կերպար չունեցող կուսակցություն է։ Այնպես ես՝ take it easy....Ոչ մասոները, ոչ էլ հրեաներն են մեր պրոբլեմը...Հոդվածն էլ ձանձրալի էր....