Ռուսական դպրոցները փակելու, և ընդհանրապես հակառուսականության մասով:
Փաստերի հետ քարկտիկ ես խաղում: Ռուսական դպրոցները փակելու առաջամարտիկը Ռաֆայել Իշխանյանն էր: Նա ՀՀՇ-ական չէր: Նա մեր ազգի բացառիկ մտավորականներից էր: Ու շնորհակալություն հայտնի նրան, որ էսօրվա երեխաները Երևանի փողեցներում ռուսերեն չեն խոսում, ու առանց այդ էլ աշխարհում մասերի բաժանված ազգը մասերի չի բաժանված բուն Հայաստանում լեզվամտածողության առումով:
Ռուսականության մասով: Դա ժողովրդի բնական ռեակցիան է իրեն զավթած օտար ազգի . հանդեպ: Երբ որ վերջնականապես կազատագրվենք ռուսական գերիշխանությունեից, այն ժամանակ էլ լրիվ իր տեղը կընկնի ազգ-ազգ հարաբերությունները, ու իզուր տեղը մի մտահոգվի: Հայերս լավ էլ գիտենք գնահատել ուրիշի արժանիքները և արժեքները: Ռուսներն էլ կունենան իրենց տեղը այդ համակարգում:
Մի քիչ քեզ եթե նեղություն տաս, ու փորձես քարկտիկ չխաղալ փաստերով, ապա կասես, որ հենց 1992-95 թվերին էր, որ հայերիս մեջ շատ քիչ հակառուսականություն կար, քանի որ ի շնորհիվ նաև Լևոնի /և Ելցինի ու ռուսական դեմոկրատների/, մեր ազգերի միջև հաստատվեց հորիզոնական նորնալ հարաբերություններ: Երբ ոչ մեկը մյուսին չէր իշխում: Հենց այդ ժամանակ կնքվեց մեծ ստրատեգիական պայմանագիրը: Ու հենց էտ ժամանակ էր, որ ոչ մի ռուս քաղաքական գործչի լեզում չէր "սայթաքում" մեզ անվանոլու իր ֆորպոստ: Որովհետև դա հնարավոր չէր: Մենք իրականում անկախ ու ազատ երկիր էինք:
Գետաշենն ու Մարտունաշենը, Շահումյանն ու Մարտակերտը ընկան սովետական բանակի ճնշման տակ: Այն ժամանակ դեռ ռուսական դեմոկրատները չէին իշխանության: Իսկ Լևոնի պարտնյորները՝ ռուս դեմոկրատներն էին: Եվ ի շնորհիվ հենց դրա հետագայում ոչ միայն ազատագրվեց Արցախը, այլև բոլ-բոլ գրավվեց ու դրան միացվեց անվտանգության գոտին: Ու մի այնպիսի աշխարհագրական տեսքով ու սահմաններով, որ դրանից ավելի լավ՝ ռազմական-պաշտպանական տեսակետից հնարավոր չի պատկերացնել

:
Պաստերը պերետասովկա անելով փորձում ես անվերջ Լևոնին սևացնել: Էլ հրեա, էլ մասոն. էլ հակառուս... շուտով երևի կհասնես նրան, որ կգրես որ նա էր, որ Հայաստանը հայտարարեղ անկախ երկիր ու դրանով ապացուցեց իր հակառուսականությունը:
Նախ ՝ դա տգեղ է: Երկրոդ, ինչքան էլ առաջին հայացքից տարօինակ հնչի, սա էլ բուն "հայկական" նախանձի վառ արտահայտություն է:
Էջանիշներ