Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
Դա իմ համար երբեկ ել գախնիք չի եղել: ԼՏՊ-ի կինը հրյա է և դա հայտնի չէ թե ով է իր մայրը՞: Նրա շրջապատի մեծամասնությունը ունի ինչ որ ազգաքցական կապ հրյաների հետ: Կամ մեկի կին է հրյա կամ մայրը: Եվ սրանք հիմա ուզում են ծնկի բերել Հայաստանը որոնց չհաջողվեց 1998թ Վազգեն Սարգսյանի շնորհիվ դրա համար ել գլուխը կերան: Ոչինչ սրանց վերջը գալու է այս ընտրություներից հետո: Վստահ եմ որ հայ ժողովուրդը արդուն է:
Լավ էլի...ծայրահեղության մեջ մի ընկեք։ Ձեր կարծիքով հրեաները գործները թողած, հենց Հայաստանի կործանմամբ են զբաղվում։ Հրեականությունից հետո էլ մեկ էլ խոսում են մասսոնականության մասին։

Զավեշտական է, բայց լիբերալներին, լինի դա Ռուսաստանում, թե այլուր մեղադրում են հրեամետության կամ մասոնական լոժային հարելու մեջ; Դա այդպես չէ։ Ու իրականում ՀՀՇ–ի գաղափարախոսությունը 88–ի շարժման տղերքի մշակած Հայաստանի երրորդ հանրապետության զարգացման տեսլականն էր։ Ինչ ստացվեց և ինչպես Շարժումը շեղվեց իր հիմնական ուղուց՝ բոլորս էլ գիտենք։

Ուղղակի այսօր ժամանակն է, որ մի քիչ ավելի իրատեսորեն խոսենք այդ մասին՝ առանց որևէ մեկին ազգի թշնամի հայտարարելու։ Կան ՀՀՇ–ական շատ տղերք, որոնք միացել ենք շարժմանը և չեն հեռացել, որովհետև բարոյական են գտնվել։ Կան այնպիսիք, որ լքեցին։ Հիմա ՀՀԿ–ում են։ Այնպես որ, ՀՀՇ–ն, ինչպես ցանկացած կուսակցություն բազմաշերտ է։

Միևնույն ժամանակ իր սկզբնավորման փուլում Շարժումը իր շուրջն էր համախմբել մեր երկրի լավագույն մարդկանց, որոնք էլ հիմքը դրեցին, միս ու արյուն տվեցին ՀՀՇ–ի գաղափարախոսությանը։ Այո, դա ծառայեցվեց որոշ մարդկանց հարստացմանը, խեղվեց, ապականվեց։ Այսօր ՀՀՇ–ից միայն անունն է մնացել։

Ի դեպ, ըստ գաղափարախոսության, Վազգեն Մանուկյանը հակված է Հայաստանում չորս հիմնական գաղափարակական կուսակցություն տեսնել

ԱԺՄ – Ազգային ժողովրդավարներ, լիբերալներ
ՀՀՇ– Միջազգային ժողովրդավարներ, լիբերալներ
ՀՅԴ– Ազգային սոցիալիստներ
ՀԿԿ– Միջազգային սոցիալիստներ