Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Ադրբեջանի թուրք-իսլամական կուսակցության ղեկավար Վահաբ Զադեն (ծագումով պարսիկ) “Գայգի” հասարակական կազմակերպության ժողովում 1989 մայիսին ասաց. “Այժմ և միշտ խաղաղություն ու համաձայնություն կլիներ Անդրկովկասի ժողովուրդների միջև, եթե չլիներ հրեական հզոր խմբավորումների գործունեությունը, որոնք վաղուց են գրավել իշխանությունն Ադրբեջանում և Վրաստանում, իսկ այժմ ձգտում են գրավել իշխանությունը Հայաստանում (երևի ի նկատի ունի ՀՀՇ-ի միջոցով խմբ.) ”

Կոնստանտին Սերով
Ճիշտն ասած թռուցիկ կարդացի և մինչև վերջից երրորդ բառին հասնելը չէի հասկանում, թե ինչու է հոդվածը տեղադրված այս թեմայում: Ճիշտն ասած հիմա էլ չեմ հասկանում: Փաստորեն այն փաստը, որ ոմն պարսկական ծագումով ադրբեջանացի 1989թ.-ին ասել է, թե հրեաները ձգտում են գրավել իշխանությունը Հայաստանում հիմք է հանդիսանում ենթադրելու, որ հայոց համազգային շարժումը հրեանե՞րն էին կազմակերպել կամ գլխավորում: Կուզենայի լսել քո մեկնաբանությունը: