Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Երեկ` 15.01.08թ. "Շանթ"-ում Նվեր Մնացականյանի հյուրն էր Վազգեն Մանուկյանը:
Մեր ակումբցիներից շատերը մեծ բան են կորցրել եթե բաց են թողել այդ կարճ` սակայն բովանդակային առումով մեծ հաղորդումը չնայելով: Խոսքս հատկապես ուղղված է Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին սատարողներին: Մանուկյանն իր վեհ պահվածքով ու քաղաքագետի նուրբ զգացողությամբ, առանց որևէ մեկի անձը կամ գաղափարները նսեմացնելու ցույց տվեց քաղաքակիրթ պահվածքի դասական մի օրինակ, որով փաստորեն հեռուստադիտողի աչքերի առաջ պայթեցին վերը նշված թեկնածուների արհեստածին իմիջները:
Նվեր Մնացականյանին չհաջողվեց իշխանությունների պատվերը կատարել, այն է` Մանուկյանի միջոցով կոմպրոմատ կորզել մյուս թեկնածուների հասցեին` հատկապես Տեր-Պետրոսյանի: Խեղճը հուսահատված և տխուր շտապեց ավարտել հաղորդումը, զգալով, որ հանձնարարությունը տապալված է...
Ես էլ եմ նայել։ Ահագին ջղայնացել եմ Նվերի ցածր պահվածքի ու նրա հիմար հարցերի վրա, կարծես բամբասկոտ անմակարդակ կին լիներ, ոչ թե հեռուստամեկնաբանող։ Նրա փոխարեն ես կամաչեի այդպիսի հարցեր տալու համար։ Վազգեն Մանուկյանին որպես անձնավորություն հարգում եմ, կայուն մարդ է, բայց որպես քաղաքական գործիչ նա համոզիչ չի թերևս ինձ համար։ Նա չի կարողանում մեծ բազմություններ իր ետևից տանել, չունի այդ քաղաքական զորությունը, ճիշտն ասած չեմ հասկանում թե ինչու…
Մի տեսակ պասիվություն կա… Կուզեի տեսնել ակտիվ, էնտուզիաստ, զարգացած, կշռադատող մեկին հիմիկվա քաղաքական ասպարեզում, բայց ցավոք ծերուկ Լևոնից բացի այլ մեկին միևնույն է չեմ տեսնում։ Հետաքրքիր փաստ է նույնիսկ, 1996–ի ընտրությունների ժամանակ բանակում էի ծառայում, ու մեր զորքին ստիպեցին Լևոնին ընտրել, հիմա կասեք՝ ահաաաա՛ բա տեսնու՞մ ես, բայց գրողը տանի, ախր որ չստիպեին էլ, ես այն ժամանակ էլի իրեն պիտի ընտրեի, ախր Վազգեն Մանուկյանին որ լսում էի, լսում եմ… ինձ նույնիսկ թվում է, թե նա ինքը չի ուզում նախագահ դառնալ, երկչոտ է գործում, ուժ չկա…
Կարծում եմ, որ Լևոնը եթե ընտրվի, գործելու է ոչ առաջվա պես, նա ունակ է նախկին սխալների վրա իրեն ուղղել…