Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Հեշտ է նկատել ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը այդ հոդվածի հետ, եթե այդտեղ զետեղված հատուկենտ փաստերի ու ինքնին ածականավոր «քաղաքական» գործչի վերաբերմունքին ուշադրություն դարձնես։
Եթե հաճելի չէ կարդալը գոնե վերնագիրը «կդատվենք միասին» ճիշտ գնահատել է պետք:
...
Հենց այն փաստը, որ ՍՍի թեմայում էլ բացի ընդիմության մասին խոսելուց բան չկա ասելու, վկայում է, որ այդ մարդու վարկանիշը շատ փոքր է ու նրանով չեն հետաքրքրվում...
Գիտես, եթե սկսենք մեջբերել ցանկացած հոդված, հարցազրույց, ուր մեկ անգամ շոշափվում է Սերժ Սարգսյանի անունը կամ հարցազրույցի հեղինակն ինչ-որ կապ է ունեցել վարչապետի հետ, ապա կստանանք պատկեր, որ Սերժ Սարգսյանի թեմայում քննարկվում է ընդդիմությունը: Իսկ քեզ տեղյակ պահեմ, որ անկախ ամեն ինչից պարոն Սարգսյանն ունի վարկանիշ, ունի ընտրազանգված, որի շնորհքը նաև հեռուստատեսությանն է, էստրադայի աստղերինն են և այլն: Այն որ վարկանիշը նվազում է, օբյեկտիվ գնահատականի դեպքում կտեսնենք, որ պարոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի շնորհքն է, այլ ոչ թե մյուս «ընդդիմադիրների», ովքեր զբաղված են նորից հակալևոնական քարոզչությամբ:

Ի դեպ, պարոն Սերժ Սարգսյանը նաև շատ արժանիքներ ունի, որոնք կարելի է քննարկել, պետք չէ լինել այդքան ծայրահեղական:

Օրինակ եթե ես ասում եմ, Գուգոն իրա կնգան ծեծում է, չի կարելի արգելել ինձ դա ասել։ Բայց եթե որևէ մեկը ցանկություն ունենա Գուգոին արգելել իրա կնգան ծեծել, կամ նույնիսկ որոշի Գուգոյին պատասխանատվության կանչել ու ինձ առաջարկի հանդես գալ, որպես վկա ես պիտի արդեն հաշվի նստեմ քրեական կատեգորիա զրպարտությունն հետ, իսկ քննիչը անմեղության վարկածի հետ։
Գիտես, հարգելիս, եթե Գուգոն իր կնոջը ծեծում է և դու դա տեսել ես կամ հավաստի գիտես, դա մի հարց է, երբ դու ենթադրում ես որ Գուգոն ծեծում է իր կնոջը ու այդ մասին բարձրաձայնում ես, խաղալով խեղճ Գուգոյի հեղինակության հետ, այն դեպքում, երբ հնարավոր է, որ Գուգոն իր կնոջ վրա երբևէ ձեռք չի բարձրացրել, դա նվազագույնը անազնվություն ու զրպարտություն է:

Սա այն է, որ ցանկացած, նորմալ ժողովրդավար երկրում տեղի է ունենում, մարդիկ քվեարկում են ունենալով ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ։
Կեցցես: Ճիշտ ես ասում: Իսկ հիմա ցույց տուր այդ նորմալ, ժողովրդավարական երկիրը: Հայաստանը, ցավոք, հիմա այդպիսին չէ:

Եկեք ներկայացում չխաղանք: Իրականությունը բոլորս էլ լավ պատկերացնում ենք, հասկանում ենք ինչ խաղեր են գնում, ինչ մեթոդներով են իշխանությունները փորձելու վերարտադրվել: Այժմ, կրկին ցավոք, մենք չունենք հնարավորություն նորմալ ժողովրդավարական երկրի նման ընտրություն անելու: Այժմ մեր պանծալի քաղաքական գործիչները պետք է մտածեին ոչ թե իրենց նախագահ դառնալու, այլ ստեղծված կատաստրոֆիկ վիճակից դուրս գալու համար ելք գտնել, ոչ թե աչքերին վարդագույն ակնոցներ դնեն կամ էլ կեղծավորի դիմակ ու ասեն «ի՞նչ է եղել որ, սենց էլ կհաղթենք»:

Եթե ԼՏՊի կողմնակիցները համարում են, որ իրենց շուկայում միայն պիտի մի տեսակի կարտոֆիլ առաջարկվի, քյավառից ու ամեն տեղ նույն գինը լինի, որ ոչ մեկ անարդարություն չանի, ապա դրանով միայն ոչընչացնում են հերթական անգամ այն թույլ քաղաքական դաշտի սաղմերը, որ այս մի քանի ամիսների ազատության ժամանակ սկսեցին ձևավորվել, օրինակ բանակցություններ, միացումներ, զարգացման ուղղությունների միջև փնտրտուք։
Նորից օբյեկտիվ գնահատական տալու դեպքում կտեսնենք, որ այս մի քանի ամիսների «ազատությունը», բանակցությունների առկայությունը Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ վերադառնալու արդյունք են, այլ ոչ թե պանծալի ընդդիմադիրների ձեռքբերումներ:

Իսկ Սերժ Սարգսյանի երկրորդ փուլում հայտնվելու անխուսափելիության մասին Մանուկյանի արտահայտությունը, նորից եմ կրկնում, կոնկրետ փաստերով հիմնավորեք համոզվենք։ Առայժ միայն ինչ որ փչացած հեռաքողի տեսքով կողքից լսած արտահայտություններ են, թե Մանուկյանը համարում է ՍՍն մեծ վարկանիշ ունի, այնքան, որ կարող է հայտնվել առաջին տեղում։
Անձամբ ես եմ իմ ականջներով լսել, որ Սամվել Շահինյանը ասում էր, որ սոց. հարցում են անցկացրել ու պարզել, որ առաջին տեղում Սերժն է, երկրորդում Վազգենթ: Եթե Սամվել Շահինյանն է փչացած հեռախոս, ապա...
Իսկ ասածս հայտարարությունը երեկ անձամբ Մանուկյանն է արել, այնպես որ հերիք է պրովակացիաներ անեք, ավելի լավ է ուսումնասիրեք Ձեր թեկնածուի խոսքերը:

Ի դեպ ԼՏՊի արժանիքների մասին առանձին թեմա կա, շատ եմ խնդրում այնտեղ մեզ համոզեք այդ ինչու պիտի ԼՏՊն լինի ընդիմության միասնական թեկնածուն։ Ալամ աշխարհ լծված այդ գործին ոչ մեկին չկարողացավ համոզել, միգուցե մենք առաջինը լինենք, որոնց աչքերը կբացվեն...
Կարդացեք Տեր-Պետրոսյանի մասին թեման, կարդացեք նրա հոդվածները, ելույթները, հարցազրույցները և կարծում եմ, որ Ձեր համար պարզ կլինի, թե մենք ինչու ենք այդպես կարծում:

Իսկ այդպես ենք կարծում նաև երեկվա հուժկու հանրահավաքի արդյունքներից ելնելով, երբ այնքան մարդ հավաքվեց, որքան վերջին շաբաթվա ընթացքում փորձեցին ու չկարողացան Արթուր Բաղդասարյանը, Վահան Հովհաննիսյանը, փորձելու դեպքում չի կարողանա Վազգեն Մանուկյանը, առանց բռնի ուժի բերելու չի կարողանա ՍԵրժ Սարգսյանը, որը ցույց է տալիս, որ ամենից արդյունավետ քարոզչություն Լևոնն ունի, որ ամենից ավելի ժողովրդի կողմից ընդունելի է Տեր-Պետրոսյանը: Պետք է հավաքվել ուժեղի շուրջը: