Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
«Մի փոքրիկ, գրեթե աննկատ ոստիկ սիրահարվել էր արեգակին: Նա շատ դժբախտ էր, որովհետև, ավա~ղ, սերն անպատասխան էր: Չէ՞ որ արեգակն այնքա~ն հրաշագեղ էր, որ գորշ ոստը չէր կարող գեթ ամենաչնչին ուշադրությանն արժանանալ: Ախր ոստն անբարետես էր ու անհրապույր: Իրավ, միանգամայն անհամապատասխան էին արեգակն ու ոստը:
Ոստն, ընդհակառակը, այդպես չէր մտածում: Սա համառ ու իր նպատակին հետամուտ մեկն էր: Նա ողջ ուժով ձգվում էր դեպի արևը, արմատները մխրճում էր հողի մեջ, վերցնում էր անհրաժեշտ սնունդն ու բարձրանում:
Հարկավ, այդպիսի համառությունը տվեց իր պտուղը: Անհրապույր ոստիկը աճեց, աճեց ու դարձավ գեղեցիկ լորենի: Հիմա ոչ ոք չէր հիշում անճոռնի ոստին:
Ահա թե ինչ է դարձնում մեզ սերը, նույնիսկ` անպատասխան:
Չէ: Նա ուզեց, բայց չկարողացավ, ձգտեց, բայց չհասավ, որովհետև արևը չէր ուզում, որ նա աճեր, ու անհայտացավ արևը, և եկավ անձրև: Ոնտը խոնավեց, փտեց և մահացավ: Որովհետև արևն էր այդպես ուզում: