User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Անպատասխան սեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անպատասխան սեր

    Սա, թերևս, սիրո տեսակներից ամենահաճախ հանդիպողն է, և, իմ կարծիքով, ավելի ուժեղ է, քան փոխադարձը... Ի՞նչ կարծիքի են ակումբի մնացած անդամներն այս հարցի շուրջ...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2006
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից
    Սա, թերևս, սիրո տեսակներից ամենահաճախ հանդիպողն է, և, իմ կարծիքով, ավելի ուժեղ է, քան փոխադարձը... Ի՞նչ կարծիքի են ակումբի մնացած անդամներն այս հարցի շուրջ...

    Ինչպես կարող է անպատասխան սերը ավելի ուժեղ լինել քան փոխադարձը
    Ամեն մարդ պետք իր վրա զգա այդ ամենը, նոր գնահատի որն է ավելի ուժեղ
    Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը

  3. #3
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    Չեմ կարծում, թե կարելի է ինչ–որ չափանիշներից ելնելով դասակարգել «ուժեղ» և «թույլ» սերեր։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    Է՛հ, անպատասխան սերը չի կարող ավելի ուժեղ լինել, որովհետև պետք է ինչ-որ բանով սնվի, որ գոյատևի զարգանա, իսկ երբ սնունդ չի ստանում, կամաց-կամաց մարում է:
    Նախորդ թեմաներից մեկում կարծիք հնչեց, որ անպատասխան սիրուց մարդիկ դասեր են քաղում: Դա ճիշտ է, բայց պետք չէ մոռանալ նաև հոգեբանական տրավմաների մասին: Օրինակ ես մի այդպիսի տրավմա ունեմ: Չնայած տարիներ են անցել, և ես այդ մարդուն մոռացել եմ, բայց նա այցելում է ինձ երազներում ու հոգիս հանում:

  5. #5
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    Ես այս թեման բացել եմ՝ ելնելով իմ կյանքի փորձից... Ես հաճախ եմ սիրահարվել...ունեցել եմ և՛ փոխադարձ, և՛ անպատասխան, և՛ հարկադրված բաժանման ենթակա, և՛ անհասկանալի սերեր... երբ համեմատում եմ իմ զգացածն այդ բոլորի ժամանակ, կարծում եմ, որ ամենաուժեղը անպատասխանն էր... քանզի այն, ինչ զգում ես այդ ժամանակ, անհամեմատելի է...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  6. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    Գուցե անպատասխան սիրո դեպքում տառապանքն է շատ, բայց կարծում եմ, որ սիրո ուժգնությունը փոխադարձ կամ անպատասխան լինելու հետ կապ չունի։ Ու հաստատ շատ կամ քիչ տառապելով չի որոշվում։
    Դասեր քաղելու առումով էլ համաձայն չեմ։ Դժվարանում եմ պատկերացնել, թե որևէ դաս կարելի է քաղել անպատասխան սիրուց։ Ինչպես արդեն Բյուրակնը նշեց, անպատասխան սիրո պատճառով հաճախ ուժեղ հոգեբանական տրավմաներ են լինում, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում հետագա կյանքի վրա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #7
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    իսկ ես գտնում եմ, որ մարդիկ սիրում են մեկ անգամ կյանքում, ու մնացածը դար հետ համեմատած պարզապես հրապուրանք, սիրահարվածություն կամ նման մի բան է ... և երբ գալիս է այդ սերը, մարդ արդեն հասկանում է, որ մնացածը ոչինչ էին սրա հետ համեմատած ... ու քանի որ սերը մեկն է լինում, ապա այն կամ փոխադարձ է, կամ անպատասխան ու համեմատելն անհնար է, քանի որ մյուսի դեպքի հետ դու անծանոթ ես ... ու չես զգա ... մի խոսքով, երևի արժե խոսել փոխադարձ և միակողմանի "սիրահարվածության" համեմատության մասին, այլ ոչ թե սիրո ... չգիտեմ, հասկանում եք թե ի՞նչ եմ ասում ...

  8. #8
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    ես քո տեղը կգնայի, կգտնեյի նրան ու ամեն ինչ կասեի բաց երեսին ...

  9. #9
    Անդամության թեկնածու PlayBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.11.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    Բարև բոլորին,իմ անունը Դավիթ է,Արիսոլը պատմել էր իմ մասին,
    ճիշտն ասած այդ աղջկան ընկեր ուներ,այդ ամենը նա անում էր նրան խանդեցնելու համար.:
    Վերջին խմբագրող՝ PlayBoy: 06.11.2006, 20:46:

  10. #10
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    Լավա չեք պատմում ընտացքում աղջիկն ու տղեն ինչ էին զգում


    ԹԱՐԳԸ ՏՎԵՔ!!!!!
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  11. #11
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Անպատասխան սեր

    Չնայած ես մեծ կենսափորձ չունեմ, հատկապես այս հարցում` այնուամենայնիվ իմ կարծիքով ՍԵՐը չի կարող միակողմանի լինել, ըստ իս` այդ միակողմանի սեր կոչվող զգացմունքը ինքնախաբեության, ինքն իրեն տանջելու, գուցե և ինչ-որ բաց լրացնելու միջոց է, ուրիշ ոչինչ: Իսկ ինչ վերաբերում է <ուժեղ> կամ <թույլ> սեր տարբերակմանը, իմ կարծիքով այն չի կարող գոյություն ունենալ հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ կարելի է սիրել մեկին կամ չսիրել: Դա չի կարող լինել ուժեղ կամ թույլ: Այլ խեսքով` <թույլը> սիրո աղավաղված տարբերակն է: Թեմայից չշեղվելու համար ավելացնեմ նաև, որ սերը պատկերավոր լինելու համր կարելի է համեմատել ռուսերեն
    очки, штаны, ножницы և մի շարք այլ նման բառերի հետ, որոնք չունեն եզակի թիվ: Հենց նույն կերպ էլ ՍԵՐը զգացմունք է երկուսի համար:

  12. #12
    Սկսնակ անդամ Lernci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2008
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    Փաստն այն է, որ դեպքերի մեծամասնությունում խելահեղ քայլեր ավելի շատ են անում անպատասխան սիրահարվածները:
    Անվանիր ինձ, և ես արդեն չկամ.........

  13. #13
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա, թերևս, սիրո տեսակներից ամենահաճախ հանդիպողն է, և, իմ կարծիքով, ավելի ուժեղ է, քան փոխադարձը... Ի՞նչ կարծիքի են ակումբի մնացած անդամներն այս հարցի շուրջ...
    ավելի ուժեղ չեք կարող ասել... սիրում են միշտ յուրօրինակ, ամեն անգամ տարբեր ձևով, ու բոլորին միշտ թվում է, թե իրանց սերը ամենաուժեղն ու ամենա ամենան է, ու որ երբեք ու ոչ ոք իր չափ չի սիրի...

    Մեջբերում Hambik-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկական սիրո անպատասխան լինելը ես կհամեմատեի մահվան, իսկ ոչ իսկականը՝ խորը վիրավորվելու հետ:
    իսկական ու ոչ իսկական սերը ո՞րն է…
    Սերը կամ կա, կամ էլ չկա... չի լինում իսկական ու ոչ իսկական սեր, նույնն է, որ ասեք կիսով չափ եմ սիրում, սիրում եմ մենակ էն ժամանակ երբ ինձ նվերներ է անում և ա.յլն... Սերը մեկն է... ուղղակի աըն ոչ բոլորն են զգացել...
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  14. #14
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Անպատասխան սեր

    Ներողություն եմ հայցում հեղինակից՝ հարգելի Manon-ից չնչին փոփոխություն մտցնելու համար իր հոյակապ գրվածքում Օրիգինալը քիչ վերևում է Manon ջան դա քո գրվածքն է չէ՞ Կեցցե՜ս...
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մի փոքրիկ, գրեթե աննկատ ոստիկ սիրահարվել էր արեգակին: Նա շատ դժբախտ էր, որովհետև, ավա~խ, սերն անպատասխան էր: Չէ՞ որ արեգակն այնքա~ն հրաշագեղ էր, որ գորշ ոստը չէր կարող գեթ ամենաչնչին ուշադրությանն արժանանալ: Ախր ոստն անբարետես էր ու անհրապույր: Իրավ, միանգամայն անհամապատասխան էին արեգակն ու ոստը:
    Ոստն, ընդհակառակը, այդպես չէր մտածում: Սա համառ ու իր նպատակին հետամուտ մեկն էր: Նա ողջ ուժով ձգվում էր դեպի արևը, արմատները մխրճում էր հողի մեջ, վերցնում էր նրանից անհրաժեշտ սնունդն ու արևի տված ջերմությամբ վեր բարձրանում:
    Բնականաբար, այդպիսի համառությունը տվեց իր պտուղը՝ անհրապույր ոստիկը աճեց, աճեց ու դարձավ գեղեցիկ լորենի: Հիմա ոչ ոք չէր հիշում անճոռնի ու աննկատ ոստին, բայց հիանում էին վեհ լորենիով:

    Ահա թե ինչ է դարձնում մեզ սերը, նույնիսկ` անպատասխան:
    Չնայած Manon-ի խոսքն ամբողջական էր, բայց Ուրվական-ի անսահման հոռետեսությանն անհնար էր չպատասխանել, ինչն էլ արել է Selene-ն և դեռ էլ ավելի գեղեցկացրել՝ շարունակելով պատմվածքն ու կրկին ներողություն պետք է հայտնեմ հեղինակին՝ Selene-ին, իր խոսքի մեջբերման մեջ փոփոխություն նաև ուղղում կատարելու համար

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևը նրան օգնեց, որ բաձրանա, ուժ տվեց՝ անգամ չկռահելով նրա զգացմունքների մասին, իսկ ոստի սիրտը այրվում էր սիրուց, անհագ կարոտից:
    …Աճեց, մեծացավ, այդժամ հասկացավ, որ նա միայն մաքուր ու ազնիվ սիրո շնորհիվ կարող էր այդքան բարձրանալ, նաև՝ իր սեփական աչքերում
    Անցան տարիներ…նայում է հիմա իր փոքրիկ սոճիիկին, որ ճյուղերն անդադար ճոճում էր այս ու այն կողմ չարաճճիի պես, հետո ժպտում, քսմսվում հայրիկին, նայում է ու ուրախանում: Սիրո մեծ ուժը այն ոստին ստիպեց ապրել, հասնել այն ամենին, ինչ նա ունի, իսկ արևին, արևին չի մոռացել. ժպիտով ու միշտ ճյուղերը լայն բացած ընդունում է նրա ամեն մի շողը, ոչ էլ նեղացած է նրանից. առանց արևի միգուցե երբեք չզգար էլ, որ սիրտ ունի ու թե ինչ է նշանակում իրապես սիրել,՝ անմնացորդ ու մաքուր
    Իսկ վերջում Ուրվական-ի խոսքն առանց մեջբերելու ասեմ Էէէ՜խխխ Ուրվական, Ուրվական բա առանց արևի լուսին կտեսնե՞ս երկնքում գիշերը զարդարող (ախր արևն էլ ավատարդ է հիմա ) - բա առանց լույսի ստվեր կլինի՞ - բա առանց կենդանի հոգու ուրվական կլինի՞ այ Ուրվական ջան

    Լուսաստվեր-ի մտքերն էլ խորիմաստ են ու ավելի խոր մտածելու առիթ են տալիս

    Համամիտ եմ egoist-ի, Lernci-ի և Երկնային-ի արտահայտած մտքերի հետ...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  15. #15
    Անհասկանալի Paradise-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Հասցե
    Շատերն են փնտրում
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անպատասխան սեր

    Բարեվ նախ շնորհավորեմ անցած տոների առթիվ: բոլորին այս կյանքում տրված է մի հատ մեծ ՍԵՐ բայց չգիտես ինչու մարդիկ այն բաժանում են շատ ու մանր մասերի: Ես անչափ ուրախ եմ որ իմ հետ նման բան չի կատարվել ես իմ ՄԵԾ ՍԵՐԸ գտա երկրորդ փորձից ու հիմա ինձ համարում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անվերջանալի մտորումներ և անպատասխան հարցեր..
    Հեղինակ՝ Inna, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 27.12.2014, 19:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •