Սա, թերևս, սիրո տեսակներից ամենահաճախ հանդիպողն է, և, իմ կարծիքով, ավելի ուժեղ է, քան փոխադարձը... Ի՞նչ կարծիքի են ակումբի մնացած անդամներն այս հարցի շուրջ...
Սա, թերևս, սիրո տեսակներից ամենահաճախ հանդիպողն է, և, իմ կարծիքով, ավելի ուժեղ է, քան փոխադարձը... Ի՞նչ կարծիքի են ակումբի մնացած անդամներն այս հարցի շուրջ...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Esmeralda-ի խոսքերից
Ինչպես կարող է անպատասխան սերը ավելի ուժեղ լինել քան փոխադարձը
Ամեն մարդ պետք իր վրա զգա այդ ամենը, նոր գնահատի որն է ավելի ուժեղ
Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը
Չեմ կարծում, թե կարելի է ինչ–որ չափանիշներից ելնելով դասակարգել «ուժեղ» և «թույլ» սերեր։
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Է՛հ, անպատասխան սերը չի կարող ավելի ուժեղ լինել, որովհետև պետք է ինչ-որ բանով սնվի, որ գոյատևի զարգանա, իսկ երբ սնունդ չի ստանում, կամաց-կամաց մարում է:
Նախորդ թեմաներից մեկում կարծիք հնչեց, որ անպատասխան սիրուց մարդիկ դասեր են քաղում: Դա ճիշտ է, բայց պետք չէ մոռանալ նաև հոգեբանական տրավմաների մասին: Օրինակ ես մի այդպիսի տրավմա ունեմ: Չնայած տարիներ են անցել, և ես այդ մարդուն մոռացել եմ, բայց նա այցելում է ինձ երազներում ու հոգիս հանում:
Ես այս թեման բացել եմ՝ ելնելով իմ կյանքի փորձից... Ես հաճախ եմ սիրահարվել...ունեցել եմ և՛ փոխադարձ, և՛ անպատասխան, և՛ հարկադրված բաժանման ենթակա, և՛ անհասկանալի սերեր... երբ համեմատում եմ իմ զգացածն այդ բոլորի ժամանակ, կարծում եմ, որ ամենաուժեղը անպատասխանն էր... քանզի այն, ինչ զգում ես այդ ժամանակ, անհամեմատելի է...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Գուցե անպատասխան սիրո դեպքում տառապանքն է շատ, բայց կարծում եմ, որ սիրո ուժգնությունը փոխադարձ կամ անպատասխան լինելու հետ կապ չունի։ Ու հաստատ շատ կամ քիչ տառապելով չի որոշվում։
Դասեր քաղելու առումով էլ համաձայն չեմ։ Դժվարանում եմ պատկերացնել, թե որևէ դաս կարելի է քաղել անպատասխան սիրուց։ Ինչպես արդեն Բյուրակնը նշեց, անպատասխան սիրո պատճառով հաճախ ուժեղ հոգեբանական տրավմաներ են լինում, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում հետագա կյանքի վրա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
իսկ ես գտնում եմ, որ մարդիկ սիրում են մեկ անգամ կյանքում, ու մնացածը դար հետ համեմատած պարզապես հրապուրանք, սիրահարվածություն կամ նման մի բան է ... և երբ գալիս է այդ սերը, մարդ արդեն հասկանում է, որ մնացածը ոչինչ էին սրա հետ համեմատած ... ու քանի որ սերը մեկն է լինում, ապա այն կամ փոխադարձ է, կամ անպատասխան ու համեմատելն անհնար է, քանի որ մյուսի դեպքի հետ դու անծանոթ ես ... ու չես զգա ... մի խոսքով, երևի արժե խոսել փոխադարձ և միակողմանի "սիրահարվածության" համեմատության մասին, այլ ոչ թե սիրո ... չգիտեմ, հասկանում եք թե ի՞նչ եմ ասում ...
լրիվ հասկանում եմ, թե ինչ ես ասում.... մի քանի տարի առաջ ես, ինձ չխնայելով, բոլորին դա էի ցանկանում ապացուցել... որ իսկական սերը միակն է... այն հավերժ է...kiki-ի խոսքերից
Հիմա էլ չեմ ցանկանում հրաժարվել այդ մտքից... ախր դա այնքա՜ն հրաշալի գաղափար է... Երազանք է... չգիտեմ... չեմ կարողանում բացատրել, թե ինչ է...
Ես այս թեմայում նկատի ունեի ոչ այդ իսկական ՍԵՐը...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ուժգնություն ասելով՝ ես նկատի չունեմ պատճառած տառապանքի չափը... Ես նկատի ունեմ այն, ինչ զգում ես այդ մարդուն տեսնելիս... հավանաբար փոխադարձ սեր վայելողները կարողանում են արտահայտել իրենց զգացածը, ասենք, սիրած մարդու ձեռքը բռնելով կամ համբուրելով, սակայն անպատասխան սիրո դեպքում այդ ամենը քո մեջ է կուտակվում... ու իմ կարծիքով դա է ուժգնացնում այդ սերը...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Լիովին համաձայն եմ քեզ հետ: Պարզապես երիտասարդ տարիներում էնքան են շտապում ճաշակել այդ զգացմուքնը , որ շատ հաճախ հրապուրվածությունը, համակրանքը և նմանատիմ զգացմունքները շփոթում են սիրո հետ : Իմ կարծիքով սիրահարվածությունը համակրանքին հաջորդող զգացմունքն է և դեռևս չհասունացած սերը, որը կարող է սիրո վերածվել կամ էլ չվերածվել : Անպատասխան սերը չի կարող փոխադարձ սիրուց ուժեղ լինել, քանի որ , ինչպես արդեն ասաց Բյուրակնը , այն սնուցման կարիք է զգում : Չստանալու դեպքում աստիճանաբար հյուծվում է ու մեռնում : Բայց այդ մեռնելու ընթացքը շատ ցավագին է լինում , դրա համար էլ հետագայում ( երբ երջանիկ ես կամ հանգիստ ) համեմատելով , թվում է թե անպատասխան սերն էր ամենաուժեղը : Որովհետև մարդուն բնորոշ է չունենալու ու արդեն կորցնելու դեպքում իսկական արժեքը գիտակցելkiki-ի խոսքերից
Եվ իհարկե չմոռանամ ավելացնեմ , որ դա ինչպես միշտ խիստ անհատական հարց է
Ոնց չեմ սիրում էս սիրո մասին խոսակցություններում մասնակցել , բայց դե էս վերջերս ... չի ստացվում կողքով անտարբեր անցնել
Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 06.10.2006, 15:56:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Մոտ ընկերոջս տառապանքները տեսելով(կապված անպատասխան սիրո հետ) նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա նման զգացմունք… դաժան բան է…
Իսկական սերը, ինչպիսին էլ այն լինի,անպատասխան թե փոխադարձ, ուժ ստանալու համար ոչ մի բանի կարիք էլ չի զգում, դա երևի միակ կամ գոնե ամենա ինքնաբավ զգացմունքն է:Arm_Lionne-ի խոսքերից
Բայց որ մի անգամ են սիրում, դրան չեմ հավատում ու չեմ էլ ուզում հավատալ:
Չգիտեմ, գուցե ես ընդանրապես երբեք չեմ սիրել դրա համար եմ այսպես մտածում, բայց ես միշտ ավելի շատ եմ կապվել այն աղջկեքի, ում հանդեպ «սերըս» մնացել է անպատասխան:
Հենց ինչ որ մեկը միանգամից լավ է տրամադրվել իմ սիրուն, ես մյուս օրը այլեվս սեր չեմ զգացել:
Սկզբում ասեցի գուցե, բայց հիմա հաստատ համոզված եմ՝ ես երբեք չեմ սիրել:
Իսկական սիրո անպատասխան լինելը ես կհամեմատեի մահվան, իսկ ոչ իսկականը՝ խորը վիրավորվելու հետ: Իսկ խորության չափը՝ ուղիղ համեմատական է այդ սիրո ուժգնությանը:Esmeralda-ի խոսքերից
Բայց իսկական սերը, համաձայն եմ քեզ հետ Էսմերալդա, իդեալական գաղափար է, բայց
ամենևին էլ ոչ անիրական: Պարզապես, քչերին է այդ բախտը վիճակված![]()
Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...
Վահան Տերյան
Ես էլ չեմ հավատում: Սիրում են շատ, բայց մեկին սիրում են մինչև կյանքի վերջ, դրա համար ընտանիք են կազմում:Բայց որ մի անգամ են սիրում, դրան չեմ հավատում ու չեմ էլ ուզում հավատալ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ