Մեջբերում GevSky-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց մի բան ասեմ հումանիստներ, բոլոր մարդիկ, այդ թվում և երեխաները կենդանու տեսակ են, և կան ֆակտորներ որոնք ավելի լավ կարող են ազդել այս կամ այն դեպքում… Եթե հարկ լինի ծեծելու երեխային, ապա ես հաշիվ կտամ իմ արածի համար, կբացատրեմ թե ինչու ծեծեցի, արդյունքում նա ստիպված կլինի մտածել, մի բան, որը հիմնականում բնորոշ չէ երեխաների մոտ: Ես փափուկ բարձերի չեմ սովորեցնի, երեխային իրավունք չունենք մեկուսացնել իրական աշխարհից այսինքն ցույց տալ միայն լավն ու բարին՝ փակելով նրա աչքերը որոշ իրականության առաջ, հետո այդ նույն երեխան ուղղակի շփոթվում է կյանքի դաժան հոսքի մեջ:
Բոլոր մարդիկ, այդ թվում՝ երեխաները կենդանի էակներ են, որոնց մոտ կա ի ծնե տրված հասկացողություն, գիտակցում: Չեմ փորձի հակառակն ապացուցել, թե իբր տվյալ պահին ծեծը չի ազդում, ազդում է, որովհետև հաստատ փոքրիկի աչքին սեփական ծնողը դառնում է սարսափելիի մեկը, ով ցույց է տալիս իր ֆիզիկական ուժի առավելությունը նրա նկատմամբ, ինչի ազդեցության տակ էլ երեխային այլևս ոչինչ չի մնում, քան ասել, որ էլ երբեք նույն սխալը թույլ չի տա: Իսկ իրականում այդպես չէ, քանի որ մեկ, երկու, երեխան կվարժվի ծեծ կոչված երևույթին ու կանի ամեն ինչ, ինչ սիրտն ուզի, դե ընդամենը հերթական ծեծը կուտի, ուրիշ ոչինչ: Այն երեխաները, որոնց ծնողների համար ծեծը հիմնական դաստիարակության միջոց է հանդիսանում, կամ էլ, հանդիսացել է ժամանակին, բավականին նյարդային են, անհանդուրժող, ու ոչ միայն սեփական ծնողների, այլ ընդհանարպես՝ հարազատ քրոջ, եղբոր ու շրջապատի նկատմամբ:
Երեխային չծեծել, չի նշանակում մեծացնել «փափուկ բարձերի» մեջ, իսկ հակառակը անպայման կբերի նրան, որ երեխան ինքը դեռ այդքան փոքրիկ լինելով կխառնվի կյանքի դաժան հոսքին սեփական, դեռևս այնքան անմեղ մաշկի վրա զգալով այդ դաժանությունը: