User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ծեծը՝ դաստիարակության միջոց

Քվեարկողներ
189. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Է

    33 17.46%
  • Չէ

    156 82.54%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Ծեծը՝ դաստիարակության միջոց

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Մեջբերում Գևոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ծեծը կարելի ա օգտագործել որպես դաստիարակության միջոց, բայց շատ հազվագյուտ դեպքերում: Երեխաի գիտակցությունը զարգացած չի մեծի նման, նա դեռ ձևավորված համոզմունքներ չունի: Իսկ համոզմունքները, (բարոյականն ու անբարոյականը) երբեմն հենց նման վախի վրա են ձևավորվում:

    Բայց պետք է հիշել որ ցանկացած պատիժ շատ լավ տպավորվում է երեխայի անգիտակցականում,
    թեկուզ տարիներ հետո նա այդ մասին կարող է չհիշել, բայց ենթագիտակցությունը շատ լավ դաս է քաղել, իսկ այդ դասը կարող է և իր վատ հետևանքներն ունենալ...

    Եթե երեխան մտածեց, որ իրեն ոչ մի բանի համար չեն ծեծի, նա ավելի անկառավարելի կդառնա:

    Երեխան պետք է և սիրի, և վախենա ծնողից (իհարկե դա չի նշանակում, որ ծեծը պետք է անըդհատ օգտագործել, որպես դաստիարակության միջոց)

    Ծնողի սպասռնացող կամ դժգոհություն արտահայտող հայացքը, կամ համապատասխան ձայնը, ինտոնացիան ակամայից տպավորվում է նրա անգիտակցոականում որպես խարիսխ (Якор), և ամեն անգամ տեսնելով այդպիսի հայացքը ծնողի դեմքին, նրանում առաջանում է համապատասխան վախ:

    Եվ ծեծը , և խրախուսանքը կարևոր դեր ունեն երեխայի դաստիարակության գործում, բայց դա չի նշանակում, որ երկուսի "չափաբաժիններն էլ" պետք է հավասար լինեն.
    Գևոր, եթե գրածդ սխալ եմ հասկացել կներես, բայց փաստորեն դու կարծում ես, որ երեխային չափավոր ծեծի միջոցով կարելի է ինչ որ մի բան սովորեցնել և կառավարելի՞ դարձնել։

    Ես ել եմ շատ մտածել քո նշած մտքի մասին, բայց....

    Ի՞նչ է ծեծը։
    Ծեծը բռնություն է։

    Ինչպես ՄԱԿ-ը կամ ԱՄՆ-ն չեն կարողանում իրենց զինված ուժերի ցուցաբերած բռնությամբ հաստատել ստաբիլություն ու խաղաղություն, այնպես էլ դա անհնար է ընտանիքի մակարդակով։

    Եթե երեխային ծեծի միջոցով սովորեցնում ենք հնազանդվել, ապա ի՞նչ ենք մենք իրականում իրեն սովորեցնում։
    Սովորեցնում ենք, որ եթե կյանքում ուզում է, որ իր ասածը անեն կամ իրեն ենթարկվեն, ապա կարող է օգտագործել իր ծնողների մեթոդը։ Մարդու էության մեծ մասը ձևավորվում է հենց երեխա տարիքում, իսկ հետագա կյանքի ընթացքում այն պարզապես կատարելագործվում կամ դեգրադացվում է։ Հետևաբար ծեծը, մանավանդ երեխա ժամանակ անչափ վտանգավոր ազդեցություն է ունենում երեխայի, որպես անձնավորություն ձևավորման գործում։

    Արդյո՞ք ծեծի միջոցով կկարողանանք մեր երեխաներին հեռու պահել չար ու վատ բաներից։
    Ուզենք թե ոչ, մեծանալով երեխաները ձեռք են բերում ավելի մեծ չափի անկախություն և ազատություն ծնողներից։ Ուստի այն, ինչ երեխան անում էր ծեծից վախենալով 8 տարեկանում, արդեն կարող է չանել դառնալով չափահաս, քանի որ այդ ծեծով այլևս չես վախեցնի նրան։ Ուստի եթե ուզում ենք, որ մեր երեխաները մնայուն օգուտներ քաղեն հարկավոր է ոչ թե ծեծել, այլ խրատել, բացատրել, տրամաբանել, ցույց տալ, որ եթե մեզ չլսի ինչպիսին կլինեն հետևանքները։

    Եվ ի վերջո ծեծը հարգանքի կամ սիրո դրսևորում չէ։ Եթե երեխան գործնականում չի տեսնում հարգանք իր արժանապատվության հանդեպ, հետո որքան ուզում ես խոսքով ասա, որ պիտի հարգի իրեն, ծնողներին, շրջապատի մարդկանց, չի կարողանա անել, քանի որ գործերն ավելի զորեղ են, քան խոսքերը։ Ինչ տեսել է, այն էլ անում է։

    Չկարծես, թե այս գրառումս քո դեմ է ուղղված։ Գրածիցդ հասկացա, որ դու էլ ես դեմ ծեծին, պարզապես կարծում ես, որ պետք չէ բացառել։ Բայց ես կարծում եմ, որ պետք է ձգտել ու ամեն բան անել, որ դա բացառվի։

    Ու եթե լինենք անկեղծ, Գևոր, ապա պիտի խոստովանենք, որ շատ հաճախ ինքներս ծեծ ենք կերել մեր ծնողներից, ոչ թե այն պատճառով, որ նրանք ուզեցել են, որ մենք ուղղվենք, այլ դա եղել է նրանց ջղայնությունը հանգստացնելու միջոց

    Ծեծը պիտի՛ բացառվի։ Բռնությունը չի կարող ստեղծել ներդաշնակություն ու ճշմարտություն։ Պատմությունը քեզ օրինակ։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.12.2009), Nareco (06.12.2009), Rammstein (30.11.2009), Ungrateful (30.11.2009), Դատարկություն (30.11.2009), Ուլուանա (30.11.2009), Ռուֆուս (01.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 92
    Վերջինը: 20.06.2012, 11:56
  2. Վաստակելու ռեալ միջոց:
    Հեղինակ՝ haybloger, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.12.2011, 19:42
  3. Այլընտրանքային լրատվական միջոց(ԱԼՄ)
    Հեղինակ՝ Norton, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 169
    Վերջինը: 07.02.2011, 21:22
  4. փող վաստակելու միջոց.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.09.2009, 00:45
  5. Անդամի սեռը ցույց տալու միջոց
    Հեղինակ՝ Guest, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.09.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •