P.S.-ի խոսքերից
Կարծում եm, որ իսկապես վիրավորում եք Artgeo-ին: Չեմ ուզում դատավոր լինել կամ էլ մոդերատոր, բայց Ձեր գրառումը ոչ մի կապ չունի թեմայի հետ և պարունակում է ուղղակի և հասցեագրված վիրավորանք: Ավելին, առաջարկելով թեման, երբեմն հեղինակները, կարծում եմ այս դեպքում ևս, այն մի քիչ «սրում» են, որպեսզի քննարկման նյութ լինի: Դա ամենևին չի նշանակում, որ մեկը պակաս հայ է, մյուսը ՝ ավելին: Կարծիքները տարբեր են լինելու միշտ, ուղղակի պետք է փոխվի դրանց նկատմամբ մեր բոլորի արձագանքը: Եթե միջնադարում կախում էին, ԽՍՀՄ-ում ուղարկում Գուլագ, ապա հիմա գոնե ժամանակն է, եթե ոչ համաձայնել, ապա գոնե հանդուրժել դրանք ու կարողության դեպքում ներկայացնել ավելի համոզիչ հակափաստարկներ: Իսկ ուղղակի վիրավորանքը դրանց բացակայության նշանն է:
Առաջարկում եմ ջնջել վերևի հաղորդագրությունը, գուցե իմն էլ, և շարունակել քաղաքակիրթ բանավեճը՝ տղամարդավարի:
Էջանիշներ