Ես էլ սպասում էի քո պատասխանինArtgeo-ի խոսքերից
Կներես բայց վնաս ու թշնամի բառերի մեջ մեծ տարբերություն կա
Եվ բարի եղիր օրինակներով ներկայացրու սպյուռքի հասցրած վնասը Հայաստանի Հանրապետությանը: Էտ ի՞նչ վնասներ են հասցրել, որ արդեն թշնամի պիտակն են կրում իրենց վրա
Վերաբերմունքս բոլորովին էլ կապ չունի այն հանգամանքի հետ , որ ես սփյուռքում եմ ապրում... ինձ երբեք չեմ տարբերակել սփյուռքա/ Հայաստանյա/երևանյա/..../հայ : Հայ եմ ու վերջ , առանց նախա/վերջածանցի ու ինձ համար շատ ցավալի է տեսնել, որ հայը հային կարող է թշնամի համարվել ( առանց կամա թե ակամայի): Նույն տրամաբանությամբ էլ կարելի է վերաբերվել հայաստանաբնեկների որոշ խավին , որոնք ունեն չտեսնված հայրենասիրական ( անգաղափար) գաղափարներ ու մեծ հաջողությամբ էլ դրանք քարոզում են
Էջանիշներ