Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
Գրածներդ ճիշտ աղանդավորների վերաբերյալ: Այդ դեպքում նախորդիվ ասածներս պետք է կրկնեմ, ինչու չեն գալիս և միավորվում ? Արդյոք սրա մասին նրնց հարցրել եք? Կամ ըստ Ձեզ ինչու դա չի լինում?

Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

Ավելացվել է 10 րոպե անց


Թող գոյություն ունենան , սակայն, չպետք է իրենց գոյությամբ բացառեն հնամյա եկեղեցու առաքելությունը, իսկ եթե ընդունում են այդ եկեղեցին, ապա ոչ առերես. Ես շատ ընկերներ ունեմ, որոնք, արտերկրից են և ավետարանական են, սակայն ես նրանց էլ եմ նույն բաները միշտ ասում, և գիտեք ինչ են ասում, որ փոքրուց են տեսել այդ ամենը և սովորել:
Մի քանիսը ետ են եկել մեր եկեղեցու գիրկը և խոստովանել , որ նույն և ավելի ջերմ զգացումներ առաջացել են նաև մեզ մոտ...........
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Իսկ ո՞վ ասաց, որ բացառում են, ընդհակառակը ընդունում և աղոթում են առաքելական եկեղեցու համար....
Պարզապես հարցը նրանում է, որ առաքելական եկեղեցին շատ պասիվ է գործում և շատ հարցերում ,նրա հիմնական առաքելությունը մնացել են ծեսերն ու սովորությունները, իսկ եթե այն լինի այպիսին, ինչպես որ պետք է, ինչ՞ու գնալ ուրիշ եկեղեցի - խնդրեմ սկսեք ակտիվ գործել և մարդիկ չեն գնա ուրիշ տեղ.
Դուք ինքներդ էստեղի երիտասարդների հարցերից լավ հասկանում են, թե որքան անտեղյակ են "քրիստոնյա" հայերը, որոնց դուք ինքներդ մկրտել եք /և նրանք եկեղեցու անդամներ են համարվում/ դա արվել է, որպես ծես ընդամենը...Իսկ Աստծուն պետք չեն դրանք...Ըստ աստվածաշնչի Գործք2.38«Ապաշխարհեցեք և ամեն մեկը թող մկրտվի Յիսուս Քրիստոսի անունովը մեղքերի թողության համար և սուրբ Հոգիին պարգևը պիտի ընդունեք» 2.41«Անոնք որոնք սրտանց ընդունեցին անոր խոսքերը մկրտվեցան: Միշտ առաքեալներուն վարդապետության , միաբանության, հաց կտրելու և աղոթելու ետևեն էին:»
Սա են փորձում անել ավետարանականները, որ ոչ թե ծեսերով միայն, այլ պաշտեն Աստծուն ճշմարիտ ձևով կրկնելով, հնում սկիզբ առած եկեղեցու օրինակը, իսկ առաքելական եկեղեցին մարդկանց մկրտում է, որոնք չգիտեն անգամ դա ինչ է չգիտեն դրա խորհուրդը...
Ուրեմն եթե մարդիկ այլնտրանք են փնտրում, դրա համար պատճառ կա, իսկ այդ պատճառը միգուցե հենց առաքելական եկեղեցու թերացումներն են...