User Tag List

Էջ 9 45-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #121
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր

    Ուզում եմ ասել, որ ուղղակի ապշած եմ ձեր պատասխանների բազմակողմանիությամբ ու խորությամբ, որոնք իմ մոտ սկսում են կոտրել բավականին կարծրացած կաղապարներ /ստերիոտիպեր/, որ ունեի մեր եկեղեցակաների հանդեպ: Սա երևի գալիս էր նրանից, որ քիչ եմ շփվել:
    Իմ մոտ այս մասով ծագել է մի հարց:
    Մեր կրոնավորիները կրոնական ուսումնառության ժամանակ խորությամբ ուսումնասիրու՞մ են գիտություն /ֆիզիկա, մաթեմաթիկա և այլն/ թե դա միայն ինքնազարգացման արդյունք է:

    Մյուս հարցերս:
    Ես հասկանում եմ, որ կրոնավորի հիմնական առաքելությունը Աստծո և մարդու մեջ յուրահատուկ դեսպանի դերն է /կարող է և սխալվում եմ /: Սակայն ես կարծում եմ, որ որպես պատրաստված, գիտակ մարդիկ, նրանք նաև կրում են որոշակի առաքելություններ նաև քաղաքացիական, հասարակական կյանքի հանդեպ արտահայտելու իրենց վերաբերմունքը /Նաև իրենց քարոզների ժամանակ/: Կարծես հայ հանրության կյանքը ամբողջովին դուրս է թողնված մեր եկեղեցու հայրերի ուշադրությունից, չհաշված իհարկե չնչին բացառությունները հանձինս Պոլսո մեր պատրիարքի, որը ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն Թուրքիայի, այլ ամբողջ հայության կենսական կարևորության մի շարք հարցերում:

    Ինչպես է նայում մեր եկեղեցին Երևանից Էջմիածին ճանապարհին փռված կազինոների գոյութանը: Ինչու՞ չի ասում իր վճռական խոսքը դրանք այդտեղից վերացնելու, և մի "անմարդաբնակ", բնակավայրերից ու մարդուց հեռու վայր տեղափոխելու համար: Չէ՞ որ դրա մասին ընդունված է անգամ հատուկ օրենք: Ու ընդհանուր առմամբ, ինչ վերաբերմուք ոնի մեր եկեղեցին "կազինո" կոչված արհավիրքի նկատմամբ: Չէ՞ որ այնտեղ "սպանվում են" ոչ միայն երիտասարդի ընտանիքը ու զավակները , այլ նաև իր հոգին, հոգեկան աշխաչհը: Նա վերածվում է մի զոմբիակերպ արարածի, որին այլևս ոչինչ չի հետաքրքրում: Եվ ինչու՞ իր բարցրաձայն խոսքը չի ասում մեր եկեղեցին, երբ այդ "զվարճանքին" են տրվում մեր ազգի բարձրագույն ղեկավարութունը /նախարարներ, դեպուտատներ և այլն/: Չէ՞ որ սա նաև բարոյական խնդիր է:

  2. #122
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր,

    ես ունեմ հետևյալ հարցերը
    1. Ինչպես եք վերաբերվում եղեկեցիներում տիրող վճարովի ծառայություներին?
    2. Հայասատանում մոտ 30% գտնվում են աղքատի կարգավիճակում, մեղք է արդյոք շքեղությունը? որն է շքեղության սահմանը քրիստոնյա մարդու համար?
    ըստ որոշ թերթերի Գարեգին Բ.-ին պատկանում է 250.000-350.000 ԱՄՆ դոլար արժեք ունեցող ավտոմեքենա, եթե դա համապատասխանում է իրականությունը, ինչ եք կարծում արդարացի է արդյոք անշունչ իրի համար այդպիսի գումար ծախսել..չե որ այդ նույն գումարով կարելի էր բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամ մարդկանց օգնություն ցուցաբերել
    3. Նախորդ դարի ընթացքում բազմաթիվ գիտնականեր տարբեր հետազոտությունների և պեղումների արդյունքում պնդեցին որ Հիսուսը մինչ 33 իր տարին 17 տարվա ընթացքում ապրել է Հնդկաստանում և Տիբեթում.../և այլ տեղեկություններ ինչպես օրինակ` Հիսուսը նշված է բուդիստական պատմաբաների կողմից Սուրբ Իսա անունով/ , ձեր կարծիքը այդ փաստերի մասին?
    4. Որևիցե միջոցառումներ կազմակերպվում են որպիսզի վերականգել երիտասարդության կորցված հետաքրքությունը կրոնի հանդեպ ?
    կան երկրներ որտեղ եկեղեցին մասնակցում է սպորտի, գիտակրթական ծրագրերի զարգացմանը կամ օրինակ ռոք համերգների կազմակերպման ապացուցելով որ պարտադիր չե ունենալ կոնսերվատիվ հայացքներ.
    5. ապագայում հաշմանդամներ հնարավորույուն կունենան գենետիկայի զարգացման շնորհիվ փոխելու իրանց կյանքը , արդյոք պետք պետք է զարգացնել գենետիկ տեխնոլոգիաները ? ինչպես եք վերաբերվում կլոնավորմանը ?
    6.Դպրոցներում ինչն է նախընտրելի դասավանդել բիբլիական կրեացոնիզմ,գիտական կրեացիոնիզմ թե դարվինիզմ?
    7.Կան արդյոք կաշառակերության դեպքեր մեր եկեղեցական համակարգում? կամ դեպքեր որտեղ ծանոթն/բարեկամբներին առավելություն է տրվել որոշ հարցերում

    Շնորհակալություն,
    Վարդան.
    ...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.07.2010)

  4. #123
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Ինձ մոտ մի քանի հարց ծագեց:
    Մկրտությունը և մնացած այլ եկեղեցական խորհուրդները վավեր են համարվում, երբ որ կատարվում են ձեռնադրված և օծված քահանայի միջոցով:
    1. Կարո՞ղ եք վերը նշվածն Աստվածաշնչով հիմնավորել:
    2. Մի՞թե չմկրտվածները չեն փրկվում, նույնիսկ եթե հավատում են Հիսուս Քրիստոսին:
    3. Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ է ասում հոգևոր պարգևների մասին (Ա Կորնթ. 12)

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.07.2010)

  6. #124
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ.
    Այդ մարդուն ես հավատում եմ, որ բուժում է բոլորին, բայց կարծում եմ, որ այդտեղ մի բան այն չէ:Այդ մասին ես մի ֆիլմ ունեմ, որտեղ նրա նման մեկը սկսում է բուժել բոլորին ... իսկ հետո պարզվում է, որ նա դաշինք / չգիտեմ ճիշտ բառ է/ է կնքած լինում Աստծո թշնամիների հետ... այդ պատճառով ես չգիտեմ ինչ մտածեմ:

    Թուղթ ու գրերին կարծում եմ, որ չեմ կարող չհավատալ, քանի որ դրա հետևանքները ես տեսել եմ, և ոչ մեկ անգամ:Ես ինքս վախենում եմ նույնիսկ այդ բառը արտահայտեմ:Կարծում եմ, որ ով էլ տեսնի թուղթ ու գրերի հետևանքները, և այն էլ փաստերով, դժվար թե չհավատա դրանց:
    Ամեն դեպքում թող Աստված հեռու պահի մարդկանց այդպիսի չար մարդկանցից:

    Վիստա, սխալ ես անում որ վախենում. Այս պարագայում վախենալ, նծանակում է ընդունել նարա ուժեղ լինելը քո անձիդ նկատմամբ. Իսկ ես իմ խոսքում ասացի, որ պետք վախեալ ոչ թե թուղթ ու գչից և նրա հետևաքներից, այլ երկյուղել Աստծուց: Աստծուց զորավոր ոչ մի բան չկա. Քո ասած հետևանքները չէին էլ լինի , եթե մարդիկ Աստծուն ավելի ապավինեին, քան գրբացներին.

    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

  7. #125
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր

    Ուզում եմ ասել, որ ուղղակի ապշած եմ ձեր պատասխանների բազմակողմանիությամբ ու խորությամբ, որոնք իմ մոտ սկսում են կոտրել բավականին կարծրացած կաղապարներ /ստերիոտիպեր/, որ ունեի մեր եկեղեցակաների հանդեպ: Սա երևի գալիս էր նրանից, որ քիչ եմ շփվել:
    Իմ մոտ այս մասով ծագել է մի հարց:
    Մեր կրոնավորիները կրոնական ուսումնառության ժամանակ խորությամբ ուսումնասիրու՞մ են գիտություն /ֆիզիկա, մաթեմաթիկա և այլն/ թե դա միայն ինքնազարգացման արդյունք է:

    Մյուս հարցերս:
    Ես հասկանում եմ, որ կրոնավորի հիմնական առաքելությունը Աստծո և մարդու մեջ յուրահատուկ դեսպանի դերն է /կարող է և սխալվում եմ /: Սակայն ես կարծում եմ, որ որպես պատրաստված, գիտակ մարդիկ, նրանք նաև կրում են որոշակի առաքելություններ նաև քաղաքացիական, հասարակական կյանքի հանդեպ արտահայտելու իրենց վերաբերմունքը /Նաև իրենց քարոզների ժամանակ/: Կարծես հայ հանրության կյանքը ամբողջովին դուրս է թողնված մեր եկեղեցու հայրերի ուշադրությունից, չհաշված իհարկե չնչին բացառությունները հանձինս Պոլսո մեր պատրիարքի, որը ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն Թուրքիայի, այլ ամբողջ հայության կենսական կարևորության մի շարք հարցերում:

    Ինչպես է նայում մեր եկեղեցին Երևանից Էջմիածին ճանապարհին փռված կազինոների գոյութանը: Ինչու՞ չի ասում իր վճռական խոսքը դրանք այդտեղից վերացնելու, և մի "անմարդաբնակ", բնակավայրերից ու մարդուց հեռու վայր տեղափոխելու համար: Չէ՞ որ դրա մասին ընդունված է անգամ հատուկ օրենք: Ու ընդհանուր առմամբ, ինչ վերաբերմուք ոնի մեր եկեղեցին "կազինո" կոչված արհավիրքի նկատմամբ: Չէ՞ որ այնտեղ "սպանվում են" ոչ միայն երիտասարդի ընտանիքը ու զավակները , այլ նաև իր հոգին, հոգեկան աշխաչհը: Նա վերածվում է մի զոմբիակերպ արարածի, որին այլևս ոչինչ չի հետաքրքրում: Եվ ինչու՞ իր բարցրաձայն խոսքը չի ասում մեր եկեղեցին, երբ այդ "զվարճանքին" են տրվում մեր ազգի բարձրագույն ղեկավարութունը /նախարարներ, դեպուտատներ և այլն/: Չէ՞ որ սա նաև բարոյական խնդիր է:
    Աստված օրհնի քեզ.
    Շնորհակալ եմ բարի խոսքերի համար.Սկսեմ պատասխանել քեզ հետաքրքրող հարցերին.
    Ճեմարան ընդունվում են միջնակարգ կրթությամբ, ասել է թե 10-րդ դասարանը ավարտած, կամ ութամյա կրթությամբ և միջին մասնագիտական կրթություն ստացած անձինք: Ճշգրիտ գիտությունների այն պաշարը, որը ձևավորվում է դպրոցում բավարար է , և քանի որ ճեմարանը ոչ թե կիրառական գիտություններ տվող հաստատություն է այլ հումանիտար, ապա և մաթեմատիկա, ֆիզիկա և նման առարկաներ ճեմարանում չեն դասավանդվում:
    Այո , կրոնավորը իր ազգի և եկեղեցու սպասավորն է : Նրա առաքելությունը Աստծո խոսքը տարածելն է:Սակայն , բնավ որևէ հոգևորական իրեն զուրկ չի պահում հասարակական կյանքում իր ծառայությունը մատուցելուց. Պարզապես ոմանք ավելի ակտիվ, ոմանք` նվազ:Ինչ վերաբերում է Պոլսո պատրիարքին, ապա նա իր հայանպաստ գործունեությունը կատարում է և այդ անում ծածուկ կերպով, քանի որ Թուրքիան միակ երկիրն է, ուր պետությունը իրավասու է պատրիարքին չհանդուրժելով հեռացնել իր պաշտոնից: Սա չի նշանակում որ այսօրվա պատրիարքը վախենում է, պարզապես նա ավելի զգուշավոր է մոտենում այդօրինակ հարցերին:
    Իսկ կազինոները չարիք են , և այստեղ ինչքան էլ եկեղեցին իր խոսքն ասի, միևնույն է, այնտեղ սարսափելի գումարների խնդիր կա, որը մեր շատ պաշտոնյաների եկամութներից է: Իսկ օրենքը միշտ էլ կարելի շրջանցել հենց օրենքի միջոցով: Պարզ մի օրինակ բերեմ. Համաձայն կազինոներին վերաբերող օրենքի, այդ կառույցները չպետք է լինեն Երևանի տարածքում այլ մարզերում, ասել է թե Երևանից դուրս: Ջրվեժ համայնքում մի կազինո կա, որը կառուցվել է հենց բնակելի տներին կից, տներ, որոնք համարվում են Երևան: Իսկ իչպես? հարց է առաջանում. Շատ պարզ և օրենքի շրջանակում: Ջրվեժ համայնքը բաժանված է երկու մասի` բանավան և գյուղ: Վերջինս մտնում է կոտայքի մարզի մեջ ըստ վարչական բաժանման իսկ տարածքային առումով նա մաս է կազմում մեր քաղամայր Երևանի: Կազինոն ել կառուցվել է մարզային հատվածում: Օրենքով ամեն ինչ ճիշտ է: Իսկ բարոյապես?
    Ինքնին խաղամոլության երևույթը, պարսավելի է և համարվում մեղք:
    Հետևությունները թողնում ձեզ: Պարզապես ցավալի է, որ մարդ կարող է մեկ գիշերվա ընթացքումվատնել մի քանի միլիոն դրամ, սակայն զլանա դրա անգամ մեկ տոկոսը տալ անօթևան մարդու:
    Աստված թող պահի մեր ազգը` հեռու ամեն փորցանքներից

    Օրհնությամբ Տեր Շմավոն

  8. #126
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տ.Հայր ինձ մի հարց է շատ հետաքրքրում, որի պատասխանը վաղուց չեմ գտնում---Ինչու ՞է կաթոլիկական և առաքելական եկեղեցիներում ընդունված սրբերին աղոթելը, չէ որ դա աստվածաշնչյան որևէ հիմք չունի... Իսկ եթե իրականում կա նման հիմք կխնդրեի մեջբերում անել և բացատրել
    նախապես շնորհակալություն
    Love has an enemy, but it is already defeated!

  9. #127
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր
    Շնորհակալություն պատասխանի համար:

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է Պոլսո պատրիարքին, ապա նա իր հայանպաստ գործունեությունը կատարում է և այդ անում ծածուկ կերպով, քանի որ Թուրքիան միակ երկիրն է, ուր պետությունը իրավասու է պատրիարքին չհանդուրժելով հեռացնել իր պաշտոնից: Սա չի նշանակում որ այսօրվա պատրիարքը վախենում է, պարզապես նա ավելի զգուշավոր է մոտենում այդօրինակ հարցերին:
    Ինձ թվում է, որ իրար ճիշտ չենք հասկացել: Ես ավելի շուտ գրում էի մեր Պոլսո պատրիարքի օրինակելի վարքի մասին: Օրինակելի՝ որպես մարդ, որպես մտավորական, որպես բարձր դասի կրոնավոր ու այդպիսի բարդ պայմաններում գտնվող համայնքի պատասխանատու:
    Շատ կուզենայի, որ նման մարդիկ մեր ազգի մեջ ավելի հաճախ հանդիպեն:
    Խորհին Հարգանքներով:

  10. #128
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր,

    ես ունեմ հետևյալ հարցերը
    1. Ինչպես եք վերաբերվում եղեկեցիներում տիրող վճարովի ծառայություներին?
    2. Հայասատանում մոտ 30% գտնվում են աղքատի կարգավիճակում, մեղք է արդյոք շքեղությունը? որն է շքեղության սահմանը քրիստոնյա մարդու համար?
    ըստ որոշ թերթերի Գարեգին Բ.-ին պատկանում է 250.000-350.000 ԱՄՆ դոլար արժեք ունեցող ավտոմեքենա, եթե դա համապատասխանում է իրականությունը, ինչ եք կարծում արդարացի է արդյոք անշունչ իրի համար այդպիսի գումար ծախսել..չե որ այդ նույն գումարով կարելի էր բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամ մարդկանց օգնություն ցուցաբերել
    3. Նախորդ դարի ընթացքում բազմաթիվ գիտնականեր տարբեր հետազոտությունների և պեղումների արդյունքում պնդեցին որ Հիսուսը մինչ 33 իր տարին 17 տարվա ընթացքում ապրել է Հնդկաստանում և Տիբեթում.../և այլ տեղեկություններ ինչպես օրինակ` Հիսուսը նշված է բուդիստական պատմաբաների կողմից Սուրբ Իսա անունով/ , ձեր կարծիքը այդ փաստերի մասին?
    4. Որևիցե միջոցառումներ կազմակերպվում են որպիսզի վերականգել երիտասարդության կորցված հետաքրքությունը կրոնի հանդեպ ?
    կան երկրներ որտեղ եկեղեցին մասնակցում է սպորտի, գիտակրթական ծրագրերի զարգացմանը կամ օրինակ ռոք համերգների կազմակերպման ապացուցելով որ պարտադիր չե ունենալ կոնսերվատիվ հայացքներ.
    5. ապագայում հաշմանդամներ հնարավորույուն կունենան գենետիկայի զարգացման շնորհիվ փոխելու իրանց կյանքը , արդյոք պետք պետք է զարգացնել գենետիկ տեխնոլոգիաները ? ինչպես եք վերաբերվում կլոնավորմանը ?
    6.Դպրոցներում ինչն է նախընտրելի դասավանդել բիբլիական կրեացոնիզմ,գիտական կրեացիոնիզմ թե դարվինիզմ?
    7.Կան արդյոք կաշառակերության դեպքեր մեր եկեղեցական համակարգում? կամ դեպքեր որտեղ ծանոթն/բարեկամբներին առավելություն է տրվել որոշ հարցերում

    Շնորհակալություն,
    Վարդան.
    1.Հարգելի Վարդան , եկեղեցում վճարովի ծառայություններ չկան. Այն ամենը ինչ կատարվում է չունի որևէ սակագին. Սակայն քանի որ քահանաները չունեն աշխատավարձ, ապա ժողովուրդն է որ վարձաըրում է իր հոգևորականին որևէ ծիսական արարողություն անցկացնելու համար: Կամ էլ ժողովուրդը իր նախասիրած հոգևորականին ամենամսյա դրամական նվերներ է կատարում` տասանորդը, որով հոգևորականը իր պետքերն է հոգում:
    2. Ասեմ, որ Վեհափառ Հայրապետը մի քանի բարերարներից նվեր է ստացել արտասահմանյան մեքենաներ, թվով 2-ը, մի 2-ն էլ մնացել են դեռևս Լուսահոգի Վազգեն և Գարեգին Ա կաթողիկոսներից: Այնպես որ շտապում եմ հավաստիացնել, որ եկեղեցին երբևէ իրեն ընծայաբերված գումարների հետ այդպես անփութորենի չի վարվի, քանի որ հազարավոր այլ պեթքեր կան , որոնց համար և ծախսվում են այդ գումարները:
    Իսկ եթե Վեհափառ Հայրապետը արտասահմանյան մեքենայով է շրջում, դա միայն կարող է հային համակրանք և ուրախություն պատճառել. բա կսազեր մի ամբողջ ազգի կաթողիկոսի , որը ամենուրեք ներկայանում է իբրև հնամյա ժողովրդի և եկեղեցու հոգևոր առաջնորդ, մաշված կամ անհաջող մի մեքենայով շրջել: Կան ավելի կարևոր հարցեր որոնց մեր ժողովուրդը պետք է իր ուշադրությունը դարփձնի
    3.Փաստեր, որոնք որքանով ապացուցելի ե ըստ գիտնականների, նույնքանով էլ մերժելի են: Պարզապես մարդը միշտ կամենում ամեն ինչի մեջ միստիկ երևույթներ տեսնել, և այդ ամենը կապել Հնդկաստանի կամ Տիբեթի հետ.
    4.Նմանօրինակ միջոցառումներ մեր եկեղեցին նույնպես կազմակերպում է , գուցե և ոչ եւրոպական տարբերակներով, սակայն և արվում է.
    յուրաքանչյուր եկեղեցուն կից կան երիտասարդական միություններ, որոնք հենց այդ գորցերով մի բան ավել, մշտապես զբաղվում են:
    5.Պետք է , ըստ իս, քանի որ այդ ամենը կօգնի մարդուն անբուժելի հիվանդություններից ազատվել: Իսկ կլոնավորմնը քրիստոնեական եկեղեցին դեմ է.
    6.Այն ինչ որ ճշմարիտն է, զուգահեռելով թյուր ուսմունքների հետ, որպեսզի ամեն ինչ հասկանալի և պարզ լինի: Իսկ ճշմարիտըէ Աստվածային արարչագործությւնն է
    7.Ոչ. անգամ հարցդ տեղին չէր. Սա հոգևոր կառույց է.

    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տ.Հայր ինձ մի հարց է շատ հետաքրքրում, որի պատասխանը վաղուց չեմ գտնում---Ինչու ՞է կաթոլիկական և առաքելական եկեղեցիներում ընդունված սրբերին աղոթելը, չէ որ դա աստվածաշնչյան որևէ հիմք չունի... Իսկ եթե իրականում կա նման հիմք կխնդրեի մեջբերում անել և բացատրել
    նախապես շնորհակալություն
    Մենք նրանց չենք աղոթում ինչպես կանեինք Աստծո պարագային , այլ խնրում նրանց բարեխոսել մեզ համար, քանի որ նրանք իրենց աստվածահաճո կյանքի համար արժանացան սրբացմանը: Բերեմ հատվածներ Պողոս առաքյալի նամակներից. Բ Կորնթ. Ա.11, Եփս.Զ 18, Հռոմ. ԺԵ 30 և այլն.
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 14 րոպե անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր
    Շնորհակալություն պատասխանի համար:


    Ինձ թվում է, որ իրար ճիշտ չենք հասկացել: Ես ավելի շուտ գրում էի մեր Պոլսո պատրիարքի օրինակելի վարքի մասին: Օրինակելի՝ որպես մարդ, որպես մտավորական, որպես բարձր դասի կրոնավոր ու այդպիսի բարդ պայմաններում գտնվող համայնքի պատասխանատու:
    Շատ կուզենայի, որ նման մարդիկ մեր ազգի մեջ ավելի հաճախ հանդիպեն:
    Խորհին Հարգանքներով:

    ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԵՄ
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 22.10.2007, 17:52: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #129
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ մի քանի հարց ծագեց:

    1. Կարո՞ղ եք վերը նշվածն Աստվածաշնչով հիմնավորել:
    2. Մի՞թե չմկրտվածները չեն փրկվում, նույնիսկ եթե հավատում են Հիսուս Քրիստոսին:
    3. Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ է ասում հոգևոր պարգևների մասին (Ա Կորնթ. 12)
    1. Քրիստոս , իր Համբարձման օրը, երբ վերջին անգամա հանդիպեց առաքյալների ասաց, որպեսզի գնան և մկրտեն բոլոր հեթանոսներին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով Մատթեոսի ավ. 28 գլ:
    Իսկ առաքյալները այդ շնորհը հետագայում ձեռնադրության միջոցով փոխանցեցին հոգևորականների ամբողջ աշխարհով մեկ.
    2.Ինքը Հիսուս ասած, որ ով չծնվի Հոգուց և ջրից չի կարող մտնել Աստծո արքայություն.Իսկ դա հենց մկրտությունն է
    3.Եկողեցին ընդունում , որ կան հոգևոր շնորհներ , որոնք բաշխում է Սուրբ Հոգին, և դա տեղի է ունենում Մկրտության ժամանակ
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  12. #130
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Սիրելիներ.:
    Եթե ունեք հարցեր հոգևորականին, որոնց պատասխանը էլեկտրոնային տարբերակով ձեզ չի բավարարում, ուզում եք իմանալ ավելին, այցելե´ք ձեզ մոտ գտնվող եկեղեցին (Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի) և մասնակցեք տեղում գործող երիտասարդաց միության հոգևոր դասերին:
    Ինքս, ինչպես շատերդ գիտեք, հաճախում եմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երիտասարդաց միություն, որտեղ հոգևոր դասերը յուրաքանչյուր երեքշաբթի ժ.15:30 է, իսկ ւրբաթ` 18:00-ին են:
    Մյուս միությունների հոգևոր դասերի դասաժամերը ճշտելու համար դիմե´ք տվյալ եկեղեցու երիտասարդաց միություն:
    Կարծում եմ Տ. Շմավոնը գրածիս չի առարկի

    P.S. Դասերը վարում են եկեղեցու հոգևորականները: Միությունները բացի հոգևոր դասերից կազմակերպում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, որոնց ևս կարող եք մասնակցել:
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  13. #131
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    որքան ժամանակ է որ առաքելական եկեղեցին անվանվում է առաքելական
    եթե չեմ սխալվում 90-ականների սկզբին շատ էր օգտագործվում լուսավորչական եկեղեցի անվանումը - թե տարբեր բաներ են?

    ու մի բանել էր հետաքրքիր համալսարանի կրոնի դասախոսը մ ի անգամ խոսեց հայ եկեղեցու ուղվածության մասին ու ասեց որ դա առաքելականը չի այսինքն իրականում կաթոլիկ թե ուղղափառ բոլորն էլ առաքելական են ու ուրիշ տերմին օգտագործեց
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  14. #132
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Շատ ճիշտ է գրել Հայ Քրիստոնյան: Եկեղեցիներում կազմակերպվող հոգևոր հանդիպումների օրերի և ժամերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ http://www.qahana.am/dasataxtak.doc հասցեից:
    Հարցերի դեպքում, անպայման գրեք:

  15. #133
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Sirop-ի խոսքերից Նայել գրառումը
    որքան ժամանակ է որ առաքելական եկեղեցին անվանվում է առաքելական
    եթե չեմ սխալվում 90-ականների սկզբին շատ էր օգտագործվում լուսավորչական եկեղեցի անվանումը - թե տարբեր բաներ են?

    ու մի բանել էր հետաքրքիր համալսարանի կրոնի դասախոսը մ ի անգամ խոսեց հայ եկեղեցու ուղվածության մասին ու ասեց որ դա առաքելականը չի այսինքն իրականում կաթոլիկ թե ուղղափառ բոլորն էլ առաքելական են ու ուրիշ տերմին օգտագործեց
    Աստված օրհնի բոլորիդ,
    Հարգարժանս, երբ մեր եկեղեցին անվանվում է լուսավորչական, ապա դրանով մենք պարզապես հեռու ենք վանում այն 240 տարիները, որոնց ընթացքում Հայոց աշխարհում գոյություն ուներ քրիստոնեությունը: Առաքյալները հաստատեցին մեր հայրենիքում Քրիստոսի եկեղեցին, իսկ Լուսավորչի օրոք և ջանքերով այն դարձավ պետական: Այդ սխալը գալիս է հայտնի Պոլոժենիե փաստաթղթից, ուր Հայ Առաքելական եկեղեցի անվան փոխարեն թյուրիմածաբար գրվել էր Армянская Григорианская Церковь. Պատկերացրեք այդ սխալը, որ կատարվեց շուրջ երկու դար առաջ, շարունակվում է մինչև այսօր:
    Իսկ բոլոր եկեղեցիները այո կոչվում են Առաքելական և դավանանքով էլ Ուղղափառ են, քանի որ առաքյալների կողմից են հիմնադրված. Իսկ մինչև Քաղկեդոնի ժողովը եկեղեցին կոչվում էր Ընդհանրական:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  16. #134
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    1. Քրիստոս , իր Համբարձման օրը, երբ վերջին անգամա հանդիպեց առաքյալների ասաց, որպեսզի գնան և մկրտեն բոլոր հեթանոսներին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով Մատթեոսի ավ. 28 գլ:
    Իսկ առաքյալները այդ շնորհը հետագայում ձեռնադրության միջոցով փոխանցեցին հոգևորականների ամբողջ աշխարհով մեկ.
    Բայց Դուք դրանով չհիմնավորեցիք, որ մկրտելու իրավասություն միայն ձեռնադրվածներն ունեն:

  17. #135
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Դուք դրանով չհիմնավորեցիք, որ մկրտելու իրավասություն միայն ձեռնադրվածներն ունեն:
    Առաքյալները հետագայում կարգեցին իրենց օգնականներ և քահանաներ ձեռնադրեցին բոլոր այն վայրերում ուր նրանք քարոզում էին: Նոր կտակարանում ասվում է դրա մասին, որ ձեր միջից ընտրվածների գլխին ձեռքեր դնելով կարգեք ձեզ քահանաներ , սպասավորելու Քրիստոսի բանավոր հոտը:
    Աստվածաշնչում շատ իրողություններ բառացի չեն տրված.
    Իսկ Քրիստոսի խոսքը գնացեք մկրտեցեք-ը վստահաբար չէր վերաբերում միայն առաքյալներին, այլև նրանց հետևորդներին:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

Էջ 9 45-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •