Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.07.2007, 12:20:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մոդերատորական։ Manumel, խնդրում եմ չմոռանալ, որ տվյալ թեման բացվել է հատուկ քահանային հարցեր ուղղելու համար (տե՛ս թեմայի վերնագիրը), հետևաբար այս թեմայում հենց նա էլ պիտի պատասխանի տրված հարցերին։ Պարզ է, որ մեզնից շատերը տրված հարցերի վերաբերյալ ունեն իրենց տեսակետը և կարող են արտահայտել այն, բայց դրա համար Ակումբում բազմաթիվ թեմաներ կան կրոնի և դրան հարակից հարցերի վերաբերյալ։ Այնպես որ որևէ հարցի շուրջ ունեցած Ձեր դիտողություններն ու կարծիքներն այսուհետև արտահայտեք այդ թեմաներում, որպեսզի «Հարցեր քահանային» թեման չվերածվի ակումբի անդամների միջև սովորական բանավեճի։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.07.2007, 12:34:
Դեռ քրիստոնեության ընդունման ժամանակ, Գրիգոր Լուսավորիչն արգելում էր աղանադավորների հետ բանավիճել, քանի որ նրանք շատ համառ էին և անիմաստ էր որևէ բան բացատրելը:
Այս հարցում կարևոր է պետության դիրքորոշումը: Այսօր, իբր ժողովրդավարական երկիր ենք և պետությունը չի արգելում աղանադավորների գործունեությունը: Մինչդեռ այս հարցը հիմնովին կարող է լուծվել միայն պետական մակարդակով:
Աղանդավորները հասարակ ժողովրդին կաշառում են չնչին օգնություններով, իսկ խելացի մարդկանց`տարբեր խոստումներով:
Աղանդավորները կարկուտի նման թափվում են մարդկանց գլխին, սակայն խելացի մարդիկ պետք է պաշտպանվեն այդ կարկուտից, բնականաբար` Հայ Առաքելական եկեղեցում, որը մեր պապերի ճանապարհն է և մեր պետության ընդունած պետական կրոնը: Այն մարդիկ, որոնք երերում են հավատի մեջ, նրանք անկայուն են ու ոչ սկզբունքային նաև ընտանիքում, աշխատավայրում, ամեն տեղ:
Սիրելի Աստղիկ , իսկ ինչ վերաբերվում է կաթողիկոսոթյուններին, ապա այստեղ պատմական խնդիր կա, որի մանրամսներին հետաքրքրվողների համար կարող ենք համապատասխան գրականություն խորհուրդ տալ: Ներքին անհամաձայնություններ անշուշտ կան, սակայն դավանաբանական առումով 2 կաթողիկոսարանները ՄԻ են, որևէ հակասություն չկա:
Օրհնությամբ` Տ.Մխիթար քահանաԱլոյան:
Ի դեպ, քանի դեռ Տեր Հայրը խոսեց հոգևոր գրականության մասին, տեղեկացնեմ բոլոր հետաքրքրվողներին, որ Արարատյան Հայրապետական թեմն ունի հոգևոր գրադարան, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Գրադարանը գործում է ամեն օր ժ.9-16.00: Շաբաթ օրերին`ժ. 9-14.00: Հեռ. 58 47 91.
Ավելացվել է 3 րոպե անց
Մատաղը խորհուրդ չէ: Հայ Առաքելական եկեղեցին 7` Մկրտության, Դրոշմի, Ձեռնադրության, Հաղորդության, Ապաշխարհության, Պսակի և Ամուսնության,Կարգ հիվանդաց խորհուրդներն ունի:
Մատաղը շնորհակալական ընծա է, աղքատաց կերակուր, մատաղով խոստանում են ողորմություն տալ, նրանց, ովքեր հիվանդ են, անկյալ, աղքատ, անոթի: Մատաղ անելը խնջույքի չպետք է վերածվի, այլ աղքատներին օգնելու իմաստ ունենա:
Ավելի մանրամասն` www.qahana.am ինետրենտային կայքում` Հաճախակի տրվող հարցերի բաժնում:
Մամլո դիվան:
Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:
Ավելացվել է 5 րոպե անց
Ի՞նչ կրոն կամ կրոնական ուղղություն էր ներկայացնում Հովհաննես Մկրտիչը, որն օծեց Քրիստոսին, ի՞նչ նշանակություն ուներ այդ արարողությունը:
Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին ոչ թե օծեց, այլ մկրտեց և որևէ աղանդի չէր հարում, այլ` միաստվածության գաղափարին: Հին Ուխտի սկզբուքներով էր խոսում էր. <<Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու Նրա կոշիկները, Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով, Նա, որի քամհարն Իր ձեռքում է, և կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանում և հարդը կայրի անշեջ կրակով>> /Մատթ. 3:11-12/:
Փաստորեն, նա հող էր նախապատրաստում Հիսուս Քրիստոսի գալստյան համար:
Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:
Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը Մարկիոնի Ավետարանի վերաբերյալ, արդյո՞ք Հայ Առաքելական եկեղեցին ընդունում է Մարկիոնի դիրքորոշումները Նոր և Հին կտակարանների վերաբերյալ:
Քրիստոնյա եկեղեցիների հիմքը չորս` Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես Ավետարաններն են, որոնք գրեթե միանման են: Քրիստոսն ասում էր, երբ մեկին պարսավում ես, պետք է մեկին վկա վերցնես: <<Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի'ր նրան, երբ դու և նա մենակ եք. եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր: Իսկ եթե քեզ չլսի, ա'ռ քեզ հետ մեկին և կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատվի ամեն ինչ>> /Մատթ. 18:15-16/: Իսկ մյուսները` Հուդայի, Պետրոսի և այլն Ավետարանները երկրորդական կամ պարականոն եղան, օրինակ Քրիստոսի մանկության մասին գրված Ավետարանը և այլն, որոնք պարզապես լրացնում են, ոչ թե հակասում Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը:
Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:
Ինչպե՞ս է Հայ Առաքելական եկեղեցին մեկնաբանում Քրիստոնեության Երուսաղեմական համայնքի և այն ներկայացնող առաքյալների դիրքորոշումը Պետրոսի և Հովհաննեսի նկատմամբ, ու՞մ դիրքորոշումն է առավել ընդունելի Հայ Առաքելական եկեղեցու համար:
Հայ Առաքելական եկեղեցու համար բոլոր առաքյալները նույն հարթության վրա են, մեծ ու փոքր չկա: Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Պետրոս առաքյալին շատ է մեծարում, քանի որ Գրիգոր Տաթևացին նրան գնահատելով առաջինն է գրել. <<Քո վեմի վրա հիմք ունենալով պետք է կառուցեմ իմ հավատի եկեղեցին>>: Գրիգոր Տաթևացին մի հատվածում նաև Պետրոսին նմանեցնում է Հուդային, որը վախենալով մահից` երեք անգամ ուրացավ Քրիստոսին: Հուդան չզղջաց և իրեն կախեց, իսկ Պետրոսը լաց եղավ ու ներում գտավ: Յուրաքանչյուր մարդ իր կատարած գործերին համապատասխան երկնքում ստանալու է ըստ արժանվույն:
Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:
Ինչո՞ւ Հայաստանը կամ Հայ եկեղեցին, իր պատմամշակութային մատյաններում համազգային արժեքները գրանցում է որպես զուտ քրիստոնեական: Հայտնի է, որ այդ կառույցներից շատերը եղել են հեթանոսական և միայն ավերվելուց հետո դարձել քրիստոնեական, ինչը նույնն է, երբ այսօր քրիստոնեական եկեղեցին բռնի իսլամացնում են:
Էջմիածնի Մայր Աթոռը կառուցվել է հեթանոսական կռատան վրա, սակայն դրանով սատանայապաշտությունը, կրակապաշտությունն ենք վերացրել: Առ այսօր պահպանվել է միայն Գառնիի մայր տաճարը: Սակայն պետք է ասել, որ պատմական հուշարձանները հայերը ոչնչացրել են յուրաքանչյուր հեղափոխությունից հետո, օրինակ` Լենինի, Բանվորի հուշարձանները և այլն: Քրիստոնեական շրջանի մեր հայրերը լավ գիտեին, որ եթե չավերեին հեթանոսական տաճարները, ապա ժողովուրդը գաղտնի կգնա և կհարի հեթանոսությանը:
Հուզումների արդյունքում է կատարվում վանդալիզմը, այսինքն` անհատների ցանկությունը կատարվում է ամբոխի միջոցով: Այդպես մարդիկ, երբ վիճում են իրար հետ, հետո հասկանում, որ սխալներ են թույլ տվել:
Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:
Ինչու՞ Աստված պատժեց Ադամին և Եվային, երբ նրանք փորձեցին իմաստության ծառի պտուղը:
Ադամին և Եվային Աստված պատժեց անհնազանդության համար, որի համար վտարվեցին երկիր: Այդպես ծնողները ևս պատժում են իրենց երեխաներին, երբ չեն լսում: Մեղքով դեպի աշխարհ գալու ինքնակամ ճանապարհը մարդն ինքն ընտրեց: <<Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի հողը, որից ստեղծվել էր>> /Ծնն. 3:24/: Ադամն ու Եվան լույսից խավարի մեջ ընկան:
Հարցին պատասխանեց Տ.Մխիթար քհն.Ալոյանը:
Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 02.07.2007, 16:57: Պատճառ: Գրառման ավելացում
Հարգելի քահանա, վերը նշվածն ամեն օր լսում ենք ամեն տեղ: Կրկնում եմ հարցս. ըստ առաքելական եկեղեցու ո՞րն է համարվում աղանդ: Կա՞ հստակ սահմանում: Կա՞ն կրոնական կազմակերպություններ, որոնք հստակորեն ընդգրկված են աղանդավորների ցուցակում:
Թե չէ, ասենք, մեկի հետ զրուցում ենք հոգևոր թեմաներով: Ինչպե՞ս իմանանք. աղանդավո՞ր է, թե՞ ոչ:
Կարծեմ ապաշխարություն էԱպաշխարհության![]()
Մոդերատորական։ Գրառումը ջնջված է։ Ֆորումում արգելվում է ծաղրական վերաբերմունք ցուցադրել մարդու կամ մարդկանց խմբի նկատմամբ։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 02.07.2007, 20:05:
Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը Մարկիոնի Ավետարանի վերաբերյալ, արդյո՞ք Հայ Առաքելական եկեղեցին ընդունում է Մարկիոնի դիրքորոշումները Նոր և Հին կտակարանների վերաբերյալ:
Մարկիոնի Ավետարանը պարականոն է, չի ընդունվում: Եթե այն լիներ կանոնական, կընդունվեր: Սակայն, Մարկիոնը տեղ չի գտել ոչ մի եկեղեցում, ոչ մի կանոնում, ուստի Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը բացասական է նրա նկատմամբ: Հայտնի է, որ Մարկիոնը Մարկիոնական ուսմունքի հիմնադիրն է, աղանդավոր, ուստի և անընդունելի:
Հարցին պատասխանեց Տ.Շմավոն քհն.Ղևոնդյանը:
Ճշմարի՞տ է, որ գոյություն ունի սատանա: Մի՞թե աստված այնքան ուժեղ չէ, որ կարողանա նրա գործերին միջամտել:
Աստված շատ հզոր է: Հիշենք, որ սատանան անսեռ հրեշտակ է, որն իր ազատությունն օգտագործելով ի չարս, ըմբոստացավ Աստծո դեմ և իր բոլոր հետևորդների հետ ընկավ ներքև և դարձավ չար հրեշտակ: Նրա միակ նպատակն է մարդկանց հեռացնել Աստծուց, որովհետև իր էությամբ շատ թույլ է և չի կարող Աստծուն անմիջապես վնասել:
Հայտնի է, որ եթե չլիներ չարը, ապա ընտրության հնարավորություն չէր լինի: Իսկ մարդուն տրվել է ազատ կամք` ընտրելու չարն ու բարին:
Հարցին պատասխանեց Տ.Շմավոն քհն.Ղևոնդյանը:
Ինչու՞ Աստված պատժեց Ադամին և Եվային, երբ նրանք փորձեցին իմաստության ծառի պտուղը: Արդյո՞ք դա սիմվոլիկ նշանակություն ունի, թե գիտությունն Աստծո թշնամին է:
Այստեղ Ադամի և Եվայի անհնազանդությունն է արտահայտվել Աստծո խոսքի հանդեպ: Եվ նրանք անմիջապես պատժվեցին: Աստված արգելեց ուտել այդ իմաստության ծառից, որպեսզի չարը չճանաչեն, չարիք չգործեն: Աստված ցանկանում էր, որ նրանք մաքուր ու անարատ մնային: Աստված այնուամենայնիվ Ադամին ու Եվային տվեց ազատ կամք, բայց զգուշացրեց. <<Սակայն դրախտի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. <<Դրանից չուտեք և չմոտենաք, որպեսզի չմեռնեք>> /Ծննդ. 3:3/:
Հարցին պատասխանեց Տ.Շմավոն քհն.Ղևոնդյանը:
Ինչպե՞ս է պատասխանում Հայ Առաքելական եկեղեցին Կանտի հայտնի հարցերին. ի՞նչ կարող եմ իմանալ, ի՞նչ պետք է անեմ, ո՞ւմ վրա հույս դնեմ, ի՞նչ է մարդը:
Միակ բանը, որ մարդը կարող է իմանալ` ճշմարտությունն է, որովհետև ամեն ինչ հարաբերական է: Կյանքում ամեն ինչ անցողիկ է, ինչպես Ժողովողն է ասում. <<Ունայնություն ունայնությանց…>> /Ժող. 1:2/, միակ բանը` ճշմարիտ Աստվածճանաչողությունն է: Մինչդեռ Աստված լիովին անճանաչելի է, պարզապես մարդը փուլ առ փուլ պետք է կարողանա բացահայտել Աստծո այս կամ այն հատկությունը:
Քրիստոնյա մարդու տեսակետից, այս կյանքում պետք է նմանվել միայն Աստծուն` բարություն անելով: Մարդն Աստծու վրա պետք է հույսը դնի, ինչպես Աստվածաշնչում է գրված. <<իսկ եթե տանջվում է որպես քրիստոնյա, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն այդ անվամբ>> /Ա.Պետր. 4:16/: Մարդն Աստծո կողմից ստեղծված էակ է, որն ունի ազատ կամք, արարելու հնարավորություն և պետք է այդ ամենն ի բարին գործադրելով ապրի:
Հարցին պատասխանեց Տ.Շմավոն քհն.Ղևոնդյանը:
Freeman (21.07.2010)
Հարգելի ակումբականներ: Շատ մեծ թվով հարցեր եք ուղղում Տեր Հայրերին: Բնականաբար, ինտերնետով ձեզ սպառիչ պատասխաններ տալ հեշտ գործ չէ: Ամեն մի պատասխանից բնականաբար շատ այլ հարցեր են ծագում: Տեր Տաճատն այդ առիթով առաջարկեց հանդիպում կազմակերպել առաջնորդարանում, որին կարող եք մասնակցել դուք, ձեր ընկերները և բարեկամները, բոլոր նրանք, ովքեր հարցեր ունեն քահանային:
Այնպես որ ծանոթացեք հանդիպման մանրամասներին հայտարարության տեքստից և մասնակցեք հարց ու պատասխանին` տեղում պարզաբանելով ձեզ հուզող հարցերը:
Հարգանքով`
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հոգևոր բնույթի հարցեր ուղղել հոգևորականին և ստանալ պատասխաններ, կարող են այցելել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարան հուլիսի 11-ից սկսած յուրաքաչնյուր չորեքշաբթի` ժ.17.00-ին: Հասցե` Ռ. Իսրայելյան 21` առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ: Հեռ. 58 47 22:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.07.2007, 14:38:
Ter Hayr
Կարո՞ղ եք մեջբերել աստվածաշնչից այն մասը, որտեղ կոնկրետ նշվում է, որ Եվային պտուղ ուտել համոզող օձը հենց սատանան է:
Երկինքն ու Երկիրը աստված է ստեղծել... իսկ նրան ո՞վ է ստեղծել:
Վերջին խմբագրող՝ NetX: 04.07.2007, 02:02:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Կներեք, մի քանի հատ միամիտ հարց եմ ուզում տամ:
1. Մենք երկրպագում ենք սբ. երրորդությանը. Հայր, Որդի, Սուրբ Հոգի: Սա բազմաստվածություն չի՞: Կոնկրետ էտ 3-ից ո՞ր մեկն ա մեր Աստվածը: Եթե մենք հավատում ենք Հայր ասծուն, ինչի՞ ա մեր կրոնը կոչվում Քրիստոնեություն:
2. Հին Կտակարանում մի քանի տեղ, եթե չեմ սխալվում, Աստված իրան անվանում ա նախանձոտ: Բայց նախանձը մահացու մեղք չի՞:
3. Հին Կտակարանում շատ օրենքներ կան, որոնց խախտման համար մահապատիժ ա սահմանված: Ինչ-որ մի մարդ պետք ա էտ հանցագործներին սպանի, բայց դրանով ինքը պատվիրան չի խախտու՞մ:
4. Որ խնդրեմ, կարո՞ղ եք մոտավորապես նկարագրել դժոխքը:
Կներեք, մի քանի հատ միամիտ հարց եմ ուզում տամ:
1. Մենք երկրպագում ենք սբ. երրորդությանը. Հայր, Որդի, Սուրբ Հոգի: Սա բազմաստվածություն չի՞: Կոնկրետ էտ 3-ից ո՞ր մեկն ա մեր Աստվածը: Եթե մենք հավատում ենք Հայր ասծուն, ինչի՞ ա մեր կրոնը կոչվում Քրիստոնեություն:
2. Հին Կտակարանում մի քանի տեղ, եթե չեմ սխալվում, Աստված իրան անվանում ա նախանձոտ: Բայց նախանձը մահացու մեղք չի՞:
3. Հին Կտակարանում շատ օրենքներ կան, որոնց խախտման համար մահապատիժ ա սահմանված: Ինչ-որ մի մարդ պետք ա էտ հանցագործներին սպանի, բայց դրանով ինքը պատվիրան չի խախտու՞մ:
4. Որ խնդրեմ, կարո՞ղ եք մոտավորապես նկարագրել դժոխքը:
1. Ձեր հարցի պատասխանը կարող եք Նոր Կտակարանում Ա Հովհաննես 5:7-8: Հետևաբար երեքն են, որ երկնքում վկայում են` Հայրը, Բանը և Սուրբ Հոգին, և այս երեքը մեկ են: Եվ երեքն են, որ երկրի վրա վկայում են. Հոգին, ջուրը և արյունը և երեքը միաբան են: Եթե մարդկանց վկայությունը ընդունում ենք, Աստծո վկայությունն ավելի մեծ է , քանզի այս է Աստծո վկայությունը, որ իր Որդու համար վկայեց: Նա ով Աստծո Որդուն է հավատում` իր մեջ վկայություն ունի: Նա ով Աստծուն չի հավատա, Նրան ստխոս է դարձնում, քանի որ չի հավատում այն վկայությանը, որ Աստված իր Որդու համար վկայեց: Եվ վկայությունը այս է, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց և այս կյանքը Նրա Որդու մեջ է : Նա ով Աստծու Որդուն ընդունում է կյանք ունի, իսկ նա ով չի ընդունում Աստծո Ոոդուն կյանք չունի:
2. Դա իրապես ոչ թե նախանձոտ, այլ նախանձախնդիր Աստվածն է: Աստված Ինքը Իր նախախնամությանը Տերն է: Նա իր ընտրյալ ժողովրդի հետ պետք է հասներ Իր նպատակին` որ Հիսուս ծնվեր Ավետյաց երկրում: Եւ այդ ճանապարհին Աստված իրագործում էր Իր նախախնամությունը` մարդահաճո չլինելով: Նախանձ բառը սխալ թարգմանության արդյունք է: Ճիշտը` նախանձախնդիր բառն է: Աստված հետևողական է Իր տնօրինականի իրագործմանը:
3. Նոր Կտակարանում ՀՈվհաննես Ավետարանիչը հայտարարեց, որ Աստված սեր է: Եւ Հիսուս Մատթեոսի Ավետարանում գրում է. “եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքերը: Առավել հստակեցվում է անկյունները, երբ Հիսուս պատվիրում է. “մի դատեք, որ Աստծուց չդատվեք”: Դա է պատճառը, որ այսօր մեր պետական պատկան մարմիններին են վերաբերվում պատժելու և հանցագործներին մեկուսացնելու խնդիրները:
4. Ընթերցեք խնդրեմ Ղուկասի Ավետարանի 16:19-31 համարները: Ինչպես նաև Հայտնության գրքի 21-րդ համարը:
Օրհնությամբ` Տեր Շահե քահանա Հայրապետյան:
Ավելացվել է 2 րոպե անց
Կարո՞ղ եք մեջբերել Աստվածաշնչից այն մասը, որտեղ կոնկրետ նշվում է, որ Եվային պտուղ ուտել համոզող օձը հենց սատանան է:
Երկինքն ու Երկիրը աստված է ստեղծել... իսկ նրան ո՞վ է ստեղծել:
Ընթերցեք`
Հայտնություն 12:9:
Եզեկելի 28:13-16:
Օրհնությամբ` Տեր Շահե քահանա Հայրապետյան:
Հարց: Աստված Սեր է: Սա ամենաառարկելի ճշմարտություններից մեկն է, եթե չեմ սխալվում:
Կարող եք բերել երեք օրինակ, որոնք արմատապես կհիմնավորեն Աստծո` Սեր լինելը, ինչի արդյունքում կպնդեք, որ ես չեմ կարող հիմնավորել, թե Աստված Վրեժ է, Աստված Ցասում է, Աստված Կողմնապահություն է եւ այլն (ցուցակը կարելի է շարունակել):
Ընթերցեք Հովհաննեսի 1-ին թուղթ, 4:7-21:
Օրհնությամբ` Տեր Շահե քահանա Հայրապետյան:
Ter Hayr, դուք փաստորեն իմ հարցին չպատասխանեցիք. ես ձեզ հարցնում եմ՝ ինչու՞ էր «աստված» վախենում նրանից, որ մարդկային ցեղը կարող էր «իմաստությանը պտուղը ճաշակել»: Դա չի՞ նշանակում, որ գիտությունը «աստծո» թշնամին է (դարերի փորձն էլ է ցույց տալիս, որ այդպես է, քանզի մինչ վերածննդի դարաշրջանը գիտնականներին հերետիկոս էին հայտարարում ու վառում էին):
Ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցին, այլ նաև Ուղղափառ և ավանդական շատ այլ եկեղեցիներ երբեք հակառակություն չեն ունեցել գիտության զարգացմանը, այլ ընդհակառակը` դրան նպաստել են: Ավելորդ չենք համարում հիշեցնել Անանիա Շիրակացու և նրա նման շատ հոգևորականների մասին, որոնք իրենց ավանդը ունեցան գիտության ազպարեզում: Առ այսօր ներկայիս բարձարստիճան հոգոևրականները հոգևոր և նյութական օժանդակություն են ցույց տալիս Գիտությունների Ազգային Ակադեմիային, բժշկական զանզանան կենըրոններին` գիտական նոր նվաճումներին նպաստելու նպատակով: Նաև նշենք, որ քրիստոենության ընդունումից առ այսօր մեր ազգի մշակութային և գիտական ձեռքբերումների հիմնական ծանրությունն իր վրա են տարել եկեղեցու հոգոևրականները: Ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ նշել նրանցից Մովսես Խորենացուն, Մխիթար Գոշին, Մեսրոպ Մաշտոցին, Ներսես Շնորհալուն, Գրիգոր Տաթևացուն, Կոմիտաս վարդապետին, և այլն: Իհարկե, միգուցե ասեք, որ քանի որ բոլոր ուսումնական հաստատությունները եկեղեցու ձեռքում էին, դա էր պատճառը, որ այդ ասպարեզի լավագույն ներակայցուցիչները հոգևորականներ էին, սակայն հիշենք նաև, որ ունեցել ենք բազմաթիվ աշպարհիկ մտավորականներ և գիտնականներ:
Եւ վերջում կուզեի նաև մի կարևոր հարցի անդրադառնալ. Եթե այսօր որևէ մի քաղաքացի մեկ ուրիշի հանդեպ դատաստամ տեսնի և պատժամիջոց կիրառի, դա կհամարվի ինքնադատաստան և անօրինական արարք: Սակայն երբ դա անումէ դատավորը, որն ունի իշխանություն` տրված ժողովրդի և պետության կողմից, ապա նրա արաքը արդար է և ընդունելի: Երբ փորձում ենք գնահատել եկեղցեու գործերը, նախ պետք է հասկանալ, թե եկեղեցին ինչ իշխանությմաբ է այդ ամենն անում: Անձամբ ես վստահ եմ, որ այդ իշխանությունն Աստծուց է, քանի որ Եկեղեցին ինձ ոչ միայն պատմել է Աստծո մասին, այլ նաև տվել է Նրա հետ կենդանի հաղորդության միջոց:
Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան:
Հարց:
Ինչու՞ Երեվանում ոչ-մի ձեվ հնարավոր չէ ձեռք բերել իսկական հայկական աստվածաշունչ, այսինքն այն, որ թարգմանվել է 405թ.: Չասեք թե հնարավոր է, քանզի քույրս երգում է Գրիգոր «լուսավորիչ» եկեղեցու երգչախմբում եւ ոչ-մի կերպ չի կարողանում ճարել, ես կասեի ավելին. քահանաներից մեկը նրան է նվիրել Ավետարանչական եկեղեցու հրատարակած «Նոր Կտակարանը», տպագրված ինչ-որ Գիդեոն (եթե չեմ սխալվում) տպ. տան կողմից:
Մոսկովյան փողոցի վրա` Պուշկինի դպրոցի հարևանությամբ գտնում է Աստվածաշնչային ընկերության գրախանութը, որտեղից որ կարող եք ձեռք բերել ցանկացած տեսակի Աստվածաշունչ, նաև Ձեզ հետարքրող տարբերակը:
Օրհնությամբ` Տեր Շահե քահանա Հայրապետյան:
ըստ առաքելական եկեղեցու ո՞րն է համարվում աղանդ: Կա՞ հստակ սահմանում: Կա՞ն կրոնական կազմակերպություններ, որոնք հստակորեն ընդգրկված են աղանդավորների ցուցակում:
Թե չէ, ասենք, մեկի հետ զրուցում ենք հոգևոր թեմաներով: Ինչպե՞ս իմանանք. աղանդավո՞ր է, թե՞ ոչ:
Նա, ով շեղված է ավանդական եկեղեցու դավանությունից և չի պահպանել նվիրապետական կարգը /այսինքն ձեռնադրությունը/:
Ձեզ բերում ենք Հայ Առաքելական եկեղեցու դավանությունը:
Հավատո Հանգանակ
Հավատքի այս խոստովանության շուրջ բոլոր եկեղեցիների միջև համաձայնություն գոյացավ Առաջին Տիեզերական Ժողովի ընթացքում, որը գումարվեց 325 թ. Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Նիկիական Հանգանակը հանդիսավորապես երգվում է եկեղեցում ժողովրդի կողմից, որպես պաշտոնական հայտարարություն եկեղեցու վարդապետության կարևոր կետերի, որովհետև անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Ս. Պատարագին, ունենան նույն աստվածաբանական համոզումը:
Ինչի՞ն ենք մենք հավատում:
Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների արարչին:
Եւ մեկ Տիրոջ` Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Մ իածին, այսինքն` Հոր էությունից:
Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե` արարած: Նույն ինքը` Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա` երևելիներն ու անևերույթները:
Որ հանուն մեզ` մարդկանց ու մեր փրկության համար` իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից Ս ուրբ Հոգով:
Որով` ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով, առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ:
Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով բարձացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում:
Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու ողջերին և մահացածներին: Նրա թագավորությունը չունի վախճան:
Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն` անեղ և կատարյալ, որն խոսեց Օրենքի, մարգարեների և ավետարանների միջոցով: Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ:
Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտությ ա ն, ապաշխարության, մեղքերի քավության և թողության: Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի:
Կարող եք նաև Հայ Առաքելական եկեղեցու ժամագրքից կարդալ Հավատամքի խոստովանությունը:
Աղանդների վերաբերյալ այցելեք նաև Արարատյան Հայրապետական թեմի http://www.zvartnotc.am/ եւ www.qahana.am ինտերնետային կայքերը:
Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 11.07.2007, 14:36: Պատճառ: Գրառման ավելացում
- Հարգելի Հայր, ասացեք իւնդրեմ,ինչպես է աջակցում մեր եկեղեցին աղքատնեռին,լքվածնեռին,հալա ծվածներին:Նաիւկինւմ մարդիկ աշիւարհից փաիւչում ու պատսպարվում էին եկեղեցում.Գոյություն ունի՞ նման տեղ մեր եկեղեցում:Մարդ կարո՞ղ է հույսը հանձնել եկեղեցուն:Ի՞նչ աշիւատանքներ է տարվում օգնելու աղբանոցնեռում ուտելիք փնտռողներին ,փողոցում փող մուրացող եռեիւաներին: Ի՞նչ է սպասվում այս քրիստոնեաներին: Չի՞ կարող արդյոք եկեղեցին միջնորդել աղքատ և հարուստ քրիստոնեաների միջև :Չէ՞ ոչ մի բուռ են մնացել ու հայը սովոր ե մեծ ընտանիքի նման մեկը մեկին օգնելով ապրելու: Հիմի միայն ցուցադրում են իրենց ունեցվածքը, թե ու՞մ ,Աստված գիտե...Մեր հողի ու հավատքի պասմությունը անհիշելի Ժամանակներից է հասել մեզ: Պայքարեք մեր ազգին միավորելու համար, իւնդրում եմ...
Ֆանատ մուսլիմները ինքնասպան են լինում հանուն ալլահի,մեռոնկ գոնե պետք ե պահպանեն մեկը մյուսին,օգնեն ,չեմ ասում ֆանատներ դառնան.
Եկեղեցու առաքելությունը մարդու հոգու փրկությունն է: Ասվածի մեջ, անշուշտ շատ բան կարող ենք հասկանալ: Հոգևոր զրույցներ, քարոզներ, հոգևոր գրականության, թերթոնների տպագրում և տարածում, եկեղեցական խորհուրդների կատարում, մխիթարություն և այլն, և այլն: Միաժամանակ եկեղեցին իրկանացնում է նաև բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնց մասին հոգոևրականները շատ խոսել չեն սիրում /առաջին հերթին կարևորելով գործը, հետո` խոսքը/: Այնուամենայնիվ, մի քանի օրինակ Ձեզ բերեմ: Արարատյան Հայրապետական թեմը Հայ Առաքելական եկեղեցու եվրոպական և ամերիկյան թեմերի օժանդակությամբ տարեկան հազարավոր ծնողազուրկների դրամական օգնություն է ցուցաբերում: Թեմում գործում է նաև բարեգործական գրասենյակ, որի միջոցով շատ կարիքավորներ պարբերաբար հագուստ և սնունդ են ստանում: Թեմի հոգևորականներից գրեթե յուրաքանչյուրը, բացի իրենց հոգևոր սպասավորության առաքելությունից, սոցիալական ծրագրեր են իրականցնում: Այդպես, Տեր Եսային խուլ և համր երեխաներին Աստծաշաունչ է դասավնդում: Սովորել է նրանց լեզուն և հաղորդակցվում է: Նչանց համար հատուկ հոգևոր ժեսետրի բառարան է տպագրել ու էլի շատ գործեր է անում այդ մարդկանց համար: Տեր Շահեն թափառաշրջիկ երեխաներով է զբաղվում: Տեր Բաբկեմը հոսպիսային ծրագիր է իրականացնում: Տեր Կարապետը տասնյակ տարիներ շարունակ Կոշի գաղութ է այցելում և հոգևոր և սոցիալական ծրագրեր անց կացնում նաև այնտեղ: Իմաստ չեմ տեսնում թվարկել բոլոր քահանաների ծրագրերը: Նշեմ նաև, որ միայն ԱՄՆ արևելյան թեմը Հայաստանում գործող իր 4 ճաշարանների միջոցով օրական հազարից ավել մարդու անվճար սնունդ է տրամադրում: Բնականաբար բազմաթիվ են անհատական բարեգործությունները և շատ այլ սոցիալական ծրագրեր, որոնք իրականանում են Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ: Այդ ամենը թվարկելը հոգևորականները չեն ողջունում` առաջնորդվելով Աստվածաշնչային պատգամով, թե «աջ ձեռքը թող չիմանա, փե ձախն ինչ է անում»:
Տեր հայրերը հնարավորության չափով սիրով կպատասխանեն Ձեր այլ հարցերին:
Կրկին հիշեցնեմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հոգևոր բնույթի հարցեր ուղղել հոգևորականին և ստանալ պատասխաններ, կարող են այցելել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարան հուլիսի 11-ից սկսած յուրաքաչնյուր չորեքշաբթի` ժ.17.00-ին: Հասցե` Ռ. Իսրայելյան 21` առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ: Հեռ. 58 47 22:
Ավելացվել է 2 րոպե անց
Ter Hayr-ի խոսքերից
Հարգելի ակումբականներ: Շատ մեծ թվով հարցեր եք ուղղում Տեր Հայրերին:
Որոնց չեք կարողանում պատասխանել:
Նշեք, թե որ հարցրեին հոգևորականները չեն պատասխանել:
Հարգանքով` Մամլո դիվան:
Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 11.07.2007, 14:55: Պատճառ: Գրառման ավելացում
Պետք է արդյոք հավատալ գուշակություններին?![]()
Վերջին խմբագրող՝ Philosopher: 17.08.2007, 00:50: Պատճառ: Անհարկի վառ գունավորված գրառման խմբագրում
Եվան կարո՞ղ էր չուտել արգելված միրգը
Եվան հնարավորություն ուներ սատանային չխաբվելու, բայց նա հոժարակամ դա արեց, սատանան խաբեց նա էլ իր կամքով կերավ պտուղը, և որպեսզի մենակ չմնա մարդուն էլ հետևից տարավ:
Սատանան հպարտացավ: Հրաշտակաց դասը մնաց հավատարիմ, իսկ այս մեկը, որը շատ գեղեցիկ էր, հպարտացավ:
Պարականոն գրքերում կա մի պատմություն, որտեղ ասվում է, թե Աստված մարդուն` աստվածային լույսի մեջ գտնվող Ադամին և Եվային, դրախտից վտարեց, և նրանք ընկան աշխարհ: Սատանան եկավ ու ասաց, որ նրանք խավարի մեջ են և ինքը կարող է նրանց լույս տալ, բայց պետք է իր հետ պայման կապեն, որ նրան ժառանգները պիտի նրանը լինեն: Եվ Ադամը իր արյունով գրեց այդ պայմանագիրը: Սատանա վերցրեց ձեռագիրն ու տարավ պահեց Հորդանան գետի մեջ, արշալույսին գալով Ադամին ասաց, որ ինչպես տեսնում է նրանք լույսի մեջ են:
Ադամն ու Եվան ուրախացան, որ լույս է, բայց երբ եկավ երեկոն ու նորից մթնեց, նրանք տեսան, որ խաբվել են ,և որ դա արևի լուսն էրև ոչ թե հավիտենական լույսը:
Սա Աստվածաշնչի մեջ չկա: Ասվում է նաև, որ Հիսուս մկրտվեց հորդանան գետում, որտեղ Սատանան գցել էր Ադամի արյունով գրված թուղթը, և ջնջեց այդ ձեռագիրը:
Որքանով գիտեմ միջնադարում հոգևորականները սատանային ինչ անունով ասես կոչել են, տարբեր կերպարներ են հորինել, իսկ ո՞րն է ճիշտը` կ՞ա սատանա և ո՞րն է նրա չար գործը: Միթե՞ Աստված այնքան ուժեղ չէ , որ նրա գործերին միջամտի:
Աստված կարող է ամեն ինչ ոչնչացնել:
Անգամմարդը կարող է իր ստեղծածը փչացնել:
Եթե ես եմ հեղինակը, ուրեմն գիտեմ ինչպես է դա ստեղծվել և ինչպես կարող եմ այն վերացնել: Աստված է աշխարը ստեղծել, ուրեմն գիտի նաև ինչպես այն վերացնել:
Իսկ այն, ինչ վերաբերում է սատանայի լինելուն կամ չլինելուն, իհարկե կա Աստված և կա սատանա: Նույնիսկ Աստվածաշնչում` Հոբի գրքում ասվում է սատանայի մասին:
Աստված բոլոր ժամանակներում հզոր է:
Աշխարհում կան հանցանք գործողներ և կան գաղութներ, որտեղ լինում են օրինազանցները:
Քանի որ մարդ դեռ հակում ունի օրինազանցության, բնականաբար կլինեն նաև գաղութները:
Աստված ստեղծել է մարդուն, ով մեղավոր է, և եթե դժոխքի վախը չլինի, մարդ շատ ավելի չարիքներ կգործի: Դժոխքը բոլոր ժամանակներում պետք է որպես սանձ: Պետք է հասկանալ` ի՞նչ ասել է դժոխք և աստվածահաճո գործով ապրել:
Օրհնությամբ` Տեր Մխիթար քահանա Ալոյան:
Հարգելի Հայր ,ասացեք իւնդրեմ,ինչպես է աջակցում մեր եկեղեցին աղքատնեռին,լքվաßնեռին,հալաßվաßնեռին:Նաիւկինւմ մարդիկ ա-իւարհից փաիւչում ու պատսպարվում էին եկեղեցում.Գոյություն ունի՞ նման տեղ մեր եկեղեցում:Մարդ կարո՞ղ է հույսը հանձնել եկեղեցուն:Ի՞նչ ա-իւատանքներ է տարվում օգնելու աղբանոցնեռում ուտելիք փնտռողներին ,փողոցում փող մուրացող եռեիւաներին :Ի՞նչ ե սպասվում այս քրիստոնեաներին: Չի՞ կարող արդյոք եկեղեցին միջնորդել աղքատ և հարուստ քրիստոնեանեռի միջև :Չէ՞ ոչ մի բուռ են մնացել ու հայը սովոր ե մեß ընտանիքի նման մեկը մեկին օգնելով ապրելու:Հիմի միայն ցուցադրում են իրենց ունեցվաßքը,-թե ու՞մ ,Աստվաß գիտե...Մեր հողի ու հավատքի պասմությունը անհի-ելի Ժամանակներից է հասել մեզ:Պայքարեք մեր ազգին միավորելու համար,իւնդրում եմ...
Ֆանատ մուսլիմնեռը ինկնասպան են լինում հանուն ալլահի,մեռոնկ գոնե պետք ե պահպանեն մեկը մյուսին,օգնեն ,չեմ ասում ֆանատներ դառնան.
Վերջին խմբագրող՝ ihusik: 03.07.2007, 23:57: Պատճառ: Մեջբերման և մեկ վիրավորական բառի ջնջում...
Ասե՞մ, թէ՞ չասեմ..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ