Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
Բարև ձեզ:
Մի քանի հարց.
1. Ով է Հիսուսը և ով է նրա հայրը, և ինչու ենք մենք Հիսուսին համարում մեր Աստված:
2. Ինչու են հոգևորականները հագնում սև սքեմ:
3. Հոգևորականները հոգեբանություն կամ այլ բժշկություն ուսումնասիրում են:
4. Երևի 1 տարի առաջ մի հաղորդում նայեցի, որի հյուրը հոգևորական էր. հարցին թե որն է մարդու կյանքի իմաստը թե նպատակը, /լավ չեմ հիշում/ նա պատասխանեց հոգևորական դառնալը, ծառայելը Աստծուն:Ինչ կասեք, դա ճիշտ պատասխան էր:
Շնորհակալություն:
Աստված օրհնի քեզ.
1.Հիսուս մարդացյալ Աստված է: Մենք պաշտում ենք Սուրբ Երրորդություն` Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Երեք անձ բայց միաստվածություն: Հիսուս , Որդին էր, որը մարմին առավ Սուրբ Կույս Մարիամից կրելով իր անձի մեջ մարդկայինամեն ինչ, բացի մեղք գործելուց:
Նա Աստծո Որդին է և Աստված: Մարդանալո, նա չդադարեց Աստված լինելով: Այլ որպես Աստվածամարդ խաչը հանվեց` իբրև վերջին զոհը մեր մեղքերի համար:
2. Սև սքեմը ածխարհից հրաժարվելու և մարդկային մեղքերի համար սքո յուրօրինակ մի սիմվոլ է
3. Այո , հոգեբանությունը որպես առարկա կա Ճեմարանների առարկայացանկում: Իսկ ուսման ընթացքում կամ հետո , յուրաքանչյուրը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ազատ է այլ գիտելիքներ ձեռք բերելու մեջ, այդ թվում նաև բժշկություն
4. Թերևս սխալ ես հասկացել. Ոչ թե հոգևորական դառնալը, այլ պարզապես Աստծուն հավատարիմ մնալն ի նկատի ուներ Տեր Հայրը:
Մարդ այս կյանքում պետք է ապրի լցված խորը հարգանքով և սիրով իր նմանի նկատմաբ:

Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա