User Tag List

Էջ 7 45-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #91
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Հարգելի Տեր Հայր,
    Իսկ ինչու մեր եկեղեցում/կաթոլիկ եկեղեցու պես/ չկա մեղքերի թողության ավանդույթ? Ուզում եմ ասել, որ կաթոլիկները գնում են մեղքերի թողություն խնդրում Տեր Հորից, որը բնավ չգիտի, թե ով է խցիկից այն կողմ պատմում իր արած վատ բաների մասին, իսկ մեզ մոտ Տեր Հայրը անձամբ տեսնում է մեղա եկողին և նույնիսկ/եթե չեմ սխալվում/ վճարվում դրա համար: Չեք կարծում, որ մեր եկեղեցում էլ պետք է կիրառվի սա, պահպանվի անձի գաղտնիությունը, չէ որ հակառակ դեպքում ոչ ոք չի գա?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #92
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Աստված օրհնի ձեզ, ակումբցիներ,
    Ձեզ առաջարկում եմ քննարկել մի թեմա, որից այսօր կարծես թե շատ երիատսարդներ խուսափում են: Դա պատասխանատվությունն է սեփական արարքների համար: Ի՞նչ կասեք դուք այդ հարցի կապակցությամբ: Դուք ինքներդ, լինելով երիտասարդ, որքանով եք պատասխանատվություն կրում ձեր ասածների և արաքների համար:
    Հետաքրքիր է կարդալ ձեր կարծիքները: Եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ:

  3. #93
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր,
    Ինչու է արգելվում աղջիկներին և կանանց մտնել եկեղեցի, եթե նրանք դաշտան ունեն? Լսել եմ որ մաքու չեն, կեղտոտ են, դրա համար պետք է մաքրվեն նոր մտնեն: Բայց ես դրա հետ համաձայն չեմ, դաշտանի առկայությունը հաբաստում է որ կինը կարող է շարունակել մարռկային ցեղը, այսինքն նա օրհնված է: Սա ընդունելի է մուսուլմանների մոտ, միգուցե դա իր ազդեցությունն է թողել մեր կրոնի վրա? Ինչևէ կխնդրեի պատասխանեիք իմ այս հարցին, ԻՆՉՈՒ?
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  4. #94
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր Հայր,
    Իսկ ինչու մեր եկեղեցում/կաթոլիկ եկեղեցու պես/ չկա մեղքերի թողության ավանդույթ? Ուզում եմ ասել, որ կաթոլիկները գնում են մեղքերի թողություն խնդրում Տեր Հորից, որը բնավ չգիտի, թե ով է խցիկից այն կողմ պատմում իր արած վատ բաների մասին, իսկ մեզ մոտ Տեր Հայրը անձամբ տեսնում է մեղա եկողին և նույնիսկ/եթե չեմ սխալվում/ վճարվում դրա համար: Չեք կարծում, որ մեր եկեղեցում էլ պետք է կիրառվի սա, պահպանվի անձի գաղտնիությունը, չէ որ հակառակ դեպքում ոչ ոք չի գա?
    Աստված օրհնի քեզ Աստղ ,
    Թերևս ես բոլորին պետք է դիմեմ ըստ իրենց նիկ-երի, քանի որ անուններ չկան. Դա ամենևեին խնդիր չէ ինձ համար.
    Ասեմ հետևյալը, քո հարցադրմանն ի պատասխան. Խոստովանությունը ավելի վաղ շրջանում, դեռ 2-3 դարերում կատարվում էր ընդհանրական,երբ քահանա չկար տվյալ տարածքում. Անհատը կանգնում էր ժողովրդի մեջտեղում և հատիկ առ հատիկ պատմում այն ամենը ինչ նա գործել էր. Իսկ ավելի ուշ, երբ մշակվեց և կատարյալ վիճակի հասցվեց եկեղեցական ծիսականությունը, նույն խոստովանությունը կատարվում էր քահանայի ներկայութթյամբ և կարիք չկար անճանանչ մնալու , քանի քահանան գիտի իր բանավոր հոտի բոլոր անդամներին: Ասել թե անհրաժեշտությունը չի եղել քո նկարագրած կերպը կիրառելու: եւ հիմա էլ մարդիկ գալիս և իրենց խոստովանությունը կատարում են քահանայի առջև, որպեսզի քահանան ճանաչիր թե ով իրեն խոստովանվում, որպեսզի նաև համապատասխան խորհուրդներ տա: Դու թերևս մտահոգված ես այն բանով , որ քահանան կարող իրեն խոստովանված գաղտնիքը ինչ- որ մի օր օգտագործել ի դեմս այդ մարդու, սակայն , ասեմ , որ խոստովանության գաղտնիքը քահանան իրավունք չունի բացահայտելու, անգամա եթե դրա դիմաց իրեն մահվան դատապարտեն :
    Մարդը պետք է քաջություն ունենա իր կատարածը խոստովանի և դրա դիմաց արձակում ստանա:
    Անճանանչ մնալը խրախուսվում է միայն եթե դու բարեգործություն ես կատարում:
    Իսկ խոստովանության համար քահանան գումար չպետք է առնի, քանի որ դա արգելված է:
    Իսկ անհատական խոստովանության գալիս բազում բազում հավատավոր մարդիկ:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Ribelle-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր,
    Ինչու է արգելվում աղջիկներին և կանանց մտնել եկեղեցի, եթե նրանք դաշտան ունեն? Լսել եմ որ մաքու չեն, կեղտոտ են, դրա համար պետք է մաքրվեն նոր մտնեն: Բայց ես դրա հետ համաձայն չեմ, դաշտանի առկայությունը հաբաստում է որ կինը կարող է շարունակել մարռկային ցեղը, այսինքն նա օրհնված է: Սա ընդունելի է մուսուլմանների մոտ, միգուցե դա իր ազդեցությունն է թողել մեր կրոնի վրա? Ինչևէ կխնդրեի պատասխանեիք իմ այս հարցին, ԻՆՉՈՒ?
    Հարգարժան Ռիբել,
    Հին կտակարանում նկարագրվում է օրենքների մի ցուցակ, ըստ որի հրեաները պետք է ապրեին: Այդ օրենքները բխում էին մեծամասամբ իրենց թափառական կյանքի և կենցաղային պայմաններից: Այո Հին Կտակարանում ասվում է , որ եթե կինը դաշտանի մեջ է նա անմաքուր է, և անգամ եթե մեկ այլ ոք դիպչի այդպիսի կնոջ նա նույնպես պետք է համարվի անմաքուր: Անմաքուր բառը այստեղ ունի ավելի շատ վերացական իմաստ, սակայն նաև ուղիղ իմաստով կարելի դա հասկանալ: Չէ որ այն ժամանակ չկային այն հիգիենիկ միջոցները, որոնցով կինը կկարողանար զուր իր ֆիզիկական մաքրությունը պահպաներ: Այդ իսկ պատճառով հրեա կանայք անգամ ճաշ չէին պատրաստում այդ օրերին:
    Ես այսպես եմ կարծում , և դա իմ խորը համոզմունքն է , որ այսօր այդ խնդիրը լուծված է ժամանակակից բազում հիգիենիկ միջոցների շնորհիվ: Եւ սխալ է արգելել կանանց եկեղեցի մտնել և Հաղորդություն ստանալ իր դաշտանի ընթացքում: Նա դրանում որևէ մեղք չունի, դա իր օրգանիզմի բնականոն և ճիշտ ընթացքն է , որը նաև, ինչպես դու նկատեցիր , կարող է անձի առողջության և որդեծնության գրավական հանդիսանալ:

    Օրհնությամբ Տեր Շմավոն
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 25.09.2007, 12:57: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #95
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված օրհնի ձեզ, ակումբցիներ,
    Ձեզ առաջարկում եմ քննարկել մի թեմա, որից այսօր կարծես թե շատ երիատսարդներ խուսափում են: Դա պատասխանատվությունն է սեփական արարքների համար: Ի՞նչ կասեք դուք այդ հարցի կապակցությամբ: Դուք ինքներդ, լինելով երիտասարդ, որքանով եք պատասխանատվություն կրում ձեր ասածների և արաքների համար:
    Հետաքրքիր է կարդալ ձեր կարծիքները: Եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ:
    Տեր-Հայր:
    Շատ հետաքրքիր ու օգտակար կլինի կարդալ հենց Ձեր վերլուծություննեևը այս հարցի կապակցությամբ: Մեր իրականության մեջ հանդիպող անպատասխանատվության իրական պատճառների, ու դրանց վերացման հնարավորությունների մասին:
    Հարգանքներով:

    Հ.Գ. Կարելի է նաև առանձին թեմա բացել: Հարցը /և ենթադրում եմ նաև Ձեր վերլուծությունները/ անչափ կարևոր են:

  6. #96
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված օրհնի ձեզ, ակումբցիներ,
    Ձեզ առաջարկում եմ քննարկել մի թեմա, որից այսօր կարծես թե շատ երիատսարդներ խուսափում են: Դա պատասխանատվությունն է սեփական արարքների համար: Ի՞նչ կասեք դուք այդ հարցի կապակցությամբ: Դուք ինքներդ, լինելով երիտասարդ, որքանով եք պատասխանատվություն կրում ձեր ասածների և արաքների համար:
    Հետաքրքիր է կարդալ ձեր կարծիքները: Եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ:
    Նախ շնորհակալություն հարցի համար
    Այս հարցից հետո ես մի պահ վերլուծեցի իմ արած-չարածը և չկարողացա կողմնորոշվել: Երևի պատճառներից մեկն այն է, որ մենք քիչ ենք խորհում մեր արարքների, ասածների շուրջ: Բայց ամեն դեպքում ես երբեք հետ չեմ կանգնում իմ խոսքերից, չեմ խուսափում դժվարություններից, պատասխանատվություն եմ զգում ցանկացած արարքիս համար և ամեն ինչ փորձում եմ հասցնել հաղթական ավարտի: Ճիշտ կլինի, որ դրա մասին ասեն մեր շրջապատի մարդիկ:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 26.09.2007, 00:46:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #97
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու Հայաստանը կամ Հայ եկեղեցին, իր պատմամշակույթային մատյաններում այդ կոթողները, այդ համազգային արժեքները գրանցում է որպես զուտ քրիստոնեական? Չէ որ ինչպես մեզ հայտնի է, այդ կառույցներիծ շատ շատերը եղել են Հեթանոսական եւ միայն ավերվելուց հեթո են դարձել քրիստոնեական, ինչը նույն է, երբ այսօր քրիստոնեական եկեղեցին բռնի իսլամացնում են.
    Բայց դա մեր տարածքում է եղել և քանդել են նրանք ովքեր կառուցել են , և ոչ թե քանդել են ուրիշից բռնի ուժով վերցրած հողում կառուցված վանքերը

    Ավելացվել է 17 րոպե անց
    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված օրհնի ձեզ, ակումբցիներ,
    Ձեզ առաջարկում եմ քննարկել մի թեմա, որից այսօր կարծես թե շատ երիատսարդներ խուսափում են: Դա պատասխանատվությունն է սեփական արարքների համար: Ի՞նչ կասեք դուք այդ հարցի կապակցությամբ: Դուք ինքներդ, լինելով երիտասարդ, որքանով եք պատասխանատվություն կրում ձեր ասածների և արաքների համար:
    Հետաքրքիր է կարդալ ձեր կարծիքները: Եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ:
    Տեր Հայր , ես կուզեի այս հարցը միացնել Աստղի հարցին, խոստովանությանը , ես հաճախ եմ զգում իմ սխալները , սակայն խոստովանվելու քաջություն չունենալու պատճառով ես ավելի եմ խճճվում ։ Ես ուզում եմ խոստովանահորս անձամբ ճանաչել , հետո խոստովանվել , ինչն արդեն իսկ բարդ հարց է
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.09.2007, 09:57: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #98
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր , ես կուզեի այս հարցը միացնել Աստղի հարցին, խոստովանությանը , ես հաճախ եմ զգում իմ սխալները , սակայն խոստովանվելու քաջություն չունենալու պատճառով ես ավելի եմ խճճվում ։ Ես ուզում եմ խոստովանահորս անձամբ ճանաչել , հետո խոստովանվել , ինչն արդեն իսկ բարդ հարց է
    Եթե հնարավոր է այս հարցին պատասխանել, ապա չեք ասի, թե ինչու մենք զգում, գիտակցում ենք մեր սխալները, սակայն երբեք չենք խոստովանում, որ մենք սխալ ենք, այլ ընդհակառակը, մերն ենք առաջ տանում?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #99
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հնարավոր է այս հարցին պատասխանել, ապա չեք ասի, թե ինչու մենք զգում, գիտակցում ենք մեր սխալները, սակայն երբեք չենք խոստովանում, որ մենք սխալ ենք, այլ ընդհակառակը, մերն ենք առաջ տանում?
    Ես էսպես կբնութագրեի , մեր աշխարհիկ եսն ավելի ուժեղ է հոգևոր եսից , ու ստիպում է մեզ գիտակցաբար աչք փակել սեփական մեղքերի վրա ։

  10. #100
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էսպես կբնութագրեի , մեր աշխարհիկ եսն ավելի ուժեղ է հոգևոր եսից , ու ստիպում է մեզ գիտակցաբար աչք փակել սեփական մեղքերի վրա ։
    Իսկ, Տեր Հայր, դուք ինչ կասեիք այս հարցի վերաբերյալ?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #101
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ, Տեր Հայր, դուք ինչ կասեիք այս հարցի վերաբերյալ?
    Աստվաց օրհնի բոլորիդ: Դուք ներողամիտ եղեք սիրելի ակումբցիներ, որ ես չեմ կարողանում ձեր քննարկումներին անմիջապես մասնակցել, այլ միայն հաջորդ օրը լավագույն դեպքում: Որպես տեղեկատվություն ես սովորաբար յուրաքանչյուր առավոտ , բացի շաբաթ և կիրակի օրերից, առավոտյան ժամը 11-ց գռետե առանց ընդմիջումների "սառդոստայնում" եմ լինում: Եթե շտապ հարցեր կլինեն համացեք այդ ժամերին:
    Գալով հարցին, սեփական մեղքերի և սխալների գիտակցումը կարևոր է, սկայն նույն մեղքերի խոստովանությունը նաև առաջ է բերում կյանքի արմատական վերանայման և փոփոխման անհրաժեշտություն: Իսկ դրան շատ քչերն են պատրաստ լինում: Շատ ողջունեի է, երբ տեսնում ես սեփական սխալները, և անգամ ինքդ քեզ քննադատում, ծայրահեղության չհասցնելով, սակայն այն պահից , երբ դու որոշում ես խոստովանել, դու ասես նաև որոշում ես կայացնում այլևս այդ ճանապարհով չգնալ: Բավականին դժվար է , սակայն այդ դժվարությունը չպետք է հետ պահի սեփական անձի մաքրգործումը : Խոստովանությունը անհրաժեշտ է, քանի որ այն մաքրում է մեր հոգիները և զգալի թեթևություն պարգևում:
    Դիմում եմ յուրաքանչյոիրիդ, փորձեք ձեզ հոգեհարազատ հոգևորականի գտնել, և պարզապես զրուցեք նրա հետ, և ինքներդ կհասկանաք թե երբ է այդ պահը գալու , որ ձեզ համար հնարավոր կդառնա անհատապես խոստովանել սեփական մեղքերը:
    Ուժ և կարողություն բոլորիդ
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  12. #102
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր, այսպիսի մի հարց առաջացավ մոտս: Եթե մարդ ծխում է, կամ թմրանյութ է օգտագործում, դա մեղք է համարվում, թե ոչ: Հասկանալի է, որ առողջության համար վնասակար է, բայց մարդ դրանով որևէ մեղք գործում է Աստծո առաջ, թե ոչ: Շնորհակալություն:
    Лучше Гор могут быть только Горы.

  13. #103
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր Հայր , իսկ հնարավոր է քահանայի հետ խոսել , բայց դեռ երկար ժակամնակ չխոստովանվել Ես կարծում եմ , որ քանի դեռ չեմ ճանաչում խոստովանահորս այնքան , որ կարողանամ խոսել իմ սխալների մասին , ոչինչ չեմ ասի, իսկ այդ դեպքում վանահայրը զուր ժամանակ պիտի ծախսի ինձ վրս

  14. #104
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր , իսկ հնարավոր է քահանայի հետ խոսել , բայց դեռ երկար ժակամնակ չխոստովանվել Ես կարծում եմ , որ քանի դեռ չեմ ճանաչում խոստովանահորս այնքան , որ կարողանամ խոսել իմ սխալների մասին , ոչինչ չեմ ասի, իսկ այդ դեպքում վանահայրը զուր ժամանակ պիտի ծախսի ինձ վրս

    Հարգելի Դայանա, Նման բան մտածելը, թե քահանան իզուր վատնած կլինի իր ժամանակը, ճիշտ չէ: Քահանան զրուցում թե լսում իր հավատավորին, և պարտադիր չէ այդ զրույցը լինի խոստովանություն, և երբևիցե դա չի կարելի համարել ժամանակի վատնում: Դու կարող ես զրուցել քահանայի հետ ինչքա որ կամենաս, և վստահ եղիր դրանով դու նրան նեղություն չես պատճառի:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

    Ավելացվել է 16 րոպե անց
    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր, այսպիսի մի հարց առաջացավ մոտս: Եթե մարդ ծխում է, կամ թմրանյութ է օգտագործում, դա մեղք է համարվում, թե ոչ: Հասկանալի է, որ առողջության համար վնասակար է, բայց մարդ դրանով որևէ մեղք գործում է Աստծո առաջ, թե ոչ: Շնորհակալություն:

    Նշված երևույթները որպես մեղքեր չկան արձանագրված որևէ տեղ, սակայն , սրանք կարելի համարել վատ սովորություններ, որոնք վնասում են առողջությանը: Իսկ միտումնավոր վնասելը առողջությանը դա արդեն մեղք է: Ասածս ավելի շատ վերաբերում է թմրանյութին, քանի որ այն նաև պատճառ է դառնում շատ այլ մեղքերի . գողություն, սպանություն և այլն: Իսկ ամենաճիշտը ձերբազատվելն է այդ բոլոր սովորույթներից:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 01.10.2007, 18:12: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #105
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Տեր-Հայր

    Ինչու՞ քահանաները չեն այցելում մեր տները: Ինչքան գիտեմ, առաջ դա ընդունված է եղել: Քահանան գոնե տոնական օրերին այցելել է իր ծուխի անդամներին և օրհթնել օջախը ու ընտանիքի անդամների ճանաչել է մոտիկից:

Էջ 7 45-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •