Առանձնապես մեծ ոգևորություն չունեմ ԼՏՊ-ի հնարավոր վերադարձի հետ կապված,
բայց կխնդրեի հիմնավորել , քանզի շատ ուշադիր կարդում եմ թուրք-
ադրբեջանական հրապարակումները և ուղիղ հակառակ կարծիքն է ստեղծվել իմ մոտ,
խնդրեմ նայեք www.day.az, , ադրբեջանցիների մոտ նույնիսկ չքողարկված տագնապ
կա ԼՏՊ-ի հնարավոր իշխանության գալու հետ կապված, և դա լրիվ հասկանալի է:
Վերջին խմբագրող՝ Robson: 31.10.2007, 23:36:
Ցավոք թե իշխանությունը, թե ընդիմությունը պոտենցիալ ընտրազանգվածին
նայում են որպես տգետների մի ամբոխի, որոնք պարզապես պարտավոր
են հավատալ իրենց կողմից ասված յուրաքանչյուր հիմարության և ոչ
միայն հիմարության: Այս պայմաններում ԼՏՊ-ի լրատվական մեկուսացումը
միայն բարձրացնում է նրա վարկանիշը և ավելորդ անգամ ցուցադրում
իշխանության թույլ լինելը;
Իմ կարծիքով ԼՏՊ ն իր ելույթում ոչ մի նոր բան, ոչ մի առտառոց նորություն
հասարակությանը չներկայացրեց, և այս ֆոնի վրա լրիվ զարմանալի էր
իշխանական թևի այդպիսի կատաղի հակահարվածը, սա միայն կարող է նշանակել,
որ կան շատ ավելի կարևոր ու ծանրակշիռ փաստեր մեր ոչ այնքան հեռավոր անցյալից,
որոնք հասարակությանը հասանելի չեն. Հերթական անգամ փորձում են հիմարացնել
ժողովրդին: Սա է ցավալին:
այո, իսկ ինչու ոչ? ներկայիս իշխանությունը շատ ու շատ հանցանքներ ունի թաքցնելու
ԼՏՊ-ի ամենամեծ սխալն այն էր, որ հենց ինքն իր ձեռքերով, նախկին ՀՀՇ-ական ԱԼԲԱՆԱՑՈՒՆ, բերեց գահի (օձն էլի տաքացնողին է կծում)
հիմա շատ մեծ ու վտանգավոր դեպքեր պիտի սպասել, եթե նման արձագանք է գտել ԼՏՊ-ի քաղաքական միջամտությունը:
ՏԵՍԵՔ', թե ինչ խուճախ է առաջացել? ինչ հիմքերով? ժողովուրդը նոստալգիայի մեջ է դեռ, բայց կան նաև "ՎԱՏ" գովեստներ ԼՊՏ-ի հասցեով....
միակ բանը , որ մենք պիտի հասկանանք, որ ենթադրյալ նախագահն ավելի վատն է լինելու, քան ԼՊՏ-ն, համենայն դեպս ԵՍ ԼՊՏ-ին համարում եմ այդ գործում եփված, բանիմաց ու խորաթափանց , ինքնավստահ մարդ, ԲԱՐՁՐ ինտելեկտով , ինչը չէր ասի մեր հիմիկվա, կամ ենթադրյալ ՋՆՋՎԱԾ Է -ի մասին
Մոդերատորական։ Կարդացե՛ք «Դար» ակումբը մարտադաշտ չէ թեման։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.11.2007, 01:55:
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=53988
խնդրեմ
ամեն ինչ կարծում եմ պարզ է հենց միայն տեսքից
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Քոչարյանը գնալով նմանվումա Կարապետիչին:
Հետաքրքիրա 15-20% կորուստ ասելով ինչ նկատի ունի?
Սկզբից համեմատություն ԽՍՀՄ-ի մասշտաբով հետո աշխարհի: Վատ չի:Այն ժամանակ Հայաստանը, դեռեւս, Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկն է եղել եւ ունեցել է նույնպես բավականին զարգացած գյուղատնտեսություն: Երեք- չորս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է աշխարհի ամենից աղքատ երկրներից մեկը£ Իհարկե, պարզ է, որ Խորհրդային Միության փլուզման հետ որոշակի կորուստներ պետք է լինեին:
Ժառանգորդը գիտի, որ հզոր արդյունաբերության արտադրանքը պետք էր մենակ ԽՍՀՄ-ին, ուրիշներին ձրի էլ տային չէին ուզի:
Նաիրիտն էլ քեզ կենդանի վկա ու գիգանտ ԽՍՀՄ-ում, մետաղի ջարդոնի կույտ Քոչարյանի օրոք:
Իսկ ամենացնցողը համեմատությունն էր Մերձբալթիկայի հետ:
Ցավը այն է, որ ոչ այսորվա իշխանություններն են մի բանի նման, ոչ էլ, երեկվա իշխանությունները, նոր ռեալ ուժեր էլ ասպարեզում չկան:
Եվ այսօր ես միայն մեկին կարող եմ վստահել իմ ձայնը՝ Վազգեն Մանուկյանին, ով ժամանակին իմ կարծիքով նախագահական ընտրություններին հաղթել էր ԼՏՊ-ին, չնայաց կասկածում եմ, որ նա կարողանա լավ թիմ հավաքել…
Մոդերատորական: Ջնջված գրառման պատասխանի հատված հեռացված է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 04.11.2007, 02:41:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ես նույնպես վստահւմ եմ միայն Վազգեն Մանուկյանին, իսկ ինչ վերաբերում է թիմին, ես համոզված եմ, որ էլի միայն նա է, որ կկարողանա իր շուրջը համախմբել նոր և առողջ ուժերին:
Փորձեմ կարճ պատասխանել, ես նրանից սպասելիքներ չունեմ, ավելի ճիշտ լավ սպասելիքներ չունեմ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Եսել եմ քիչ-քիչ հակվում դեպի Վազգենը, չնայած իր թերություններին նա միակ այլնտրանքն է այսօր, բայց հետաքրքիր բանա տեղի ունենալու ժող, հլը մտածեք, Լևոնը ասեց որ մյուս հանրահավաքին փաստերա հրապարակելու, Քոչարյանը հակադրձեց թե որոշ բաներ կհիշեցնենք, եթե տենց լինի ու իրանք սկսեն իրար հիշեցնել, ժողովուրդը արդյունքում կթեքվի Վազգենի կողմը, հետաքրքիրա էս ամեն ինչը ծրագրվածա, երևի հա որովհետև եթե իմ մտքով անցնումա էս տարբերակը չի կարող պատահի որ Լևոնի նման փորձառու քաղաքական գործչի մտքով անցած չլինի, իսկ որ իրանք փաստեր ունեն իրար դեմ էդ հաստատ:
Հարգելի Tig Վազգեն Մանուկյանի կազմակերպական ունակություններին կարող ես ամենևին չկասկածել: Ասածս մերկապարանոց չհնչելու համար մի երկու փաստարկներ:
1. Վազգեն Մանուկյանն էր "Ղարաբաղ Կոմիտեի" գլխավոր կազմակերպիչն ու կնքահայրը: Մի մոռացե'ք, որ շարժումը միանգամայն նոր երևույթ էր բռնապետության լուծը դեռևս կրող մեր ժողովրդի քաղաքական կյանքում, ուստի միայն քաղաքականապես բարձր զարգացած, հզոր պոտենցյալ ունեցող անձերը կարող էին այդպիսի մեծ պատասխանատվություն վերցնել իրենց վրա` առաջնորդելու ժողովրդական շարժումը: Հենց այն ժամանակ էլ դրսևորվեցին նրա այդ հրաշալի կարողությունները: Այդ էր պատճառը, որ նախկին ԽՍՀՄ- ում` առաջինը Հայաստանում իշխանության գլուխ անցան ժողովրդական ուժերը:
2. Պատերազմի ամենածանր պահին, երբ Արցախի 2/3-ը գրավված էր թշնամու կողմից, նա ստանձնեց պաշտպանության Նախարարի պաշտոնը և շատ չանցած սկսվեցին մեր հաղթանակներն ու Արցախի ազատագրումը դարձավ իրագործելի խնդիր:
Չլինելով ռազմական գործի մասնագետ` նա կարողացավ իր շուրջը համախմբել մեր ազգի ամենակարող ուժերին, ստեղծեց ամենաժամանակակից մարտավարական ունակություններով օժտված սպայակույտ, որը կարողացավ մեր քաջարի ռազմիկներին սովորեցնել հաղթելու արվեստը ու տարավ նրանց կռելու մեր հաղթանակները:
Ձեզանից շատերը գուցե չեն լսել Լ.Տեր-Պետրոսյանի 1992թ, հեռուստաելույթը, որտեղ նա պայքարը դադարեցնելու անուղակի կոչ էր անում մեր ժողովրդին, ասելով թե 3 միլիոնանոց Հայաստանը չի կարող դիմանալ 7 միլիոնանոց Ադրբեջանի հետ պատերազմին: Հենց այդ ժամանակ էր, որ նա ի լուր աշխարհի դաշնակներին ահաբեկչական կազմակերպություն հայտարարեց: Չպետք է մոռանանքմ որ այդ ժամանակ Ղարաբաղում պատերազմական գործողությունների հիմնական ծանրությունը ընկած էր հենց վերջինների վրա...
Ես սա ուրիշներից եմ լսել, որ Վազգեն Մանուկյանը համաձայնվել է ՊՆ պոստին գնալ միայն այն պայմանով, որ իրեն չխանգարեն ու թույլ տան ինքնուրույն որոշումներ կայացնելու:
Այնպես որ այն մարդիկ ովքեր հայտարարում են թե քաղաքական դաշտում արժանի գործիչ չեն տեսնում` կամ դա անում են իշխանությունների օգտին, կամ պարզապես մոլորված են` Վազգեն Մանուկյանի նման Ազնիվ , Մեծ Հայրենասեր ու թրծված քաղաքական գործչին չնկատելով:
Երիցս ճշմարիտ են այս Խոսքերը "Ո~վ Հայ ժողովո'ւրդ, քո փրկությունը, քո հավաքականության մեջ է", իսկ ազգին առողջ հավաքականության կարող է տանել այսօր միայն ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Անհամբեր սպասում եմ Ռ. Քոչարյանի կողմից փաստերի ներկայացմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ավելի քիչ եմ սպասում, քանի որ Ռ. Քոչարյանի հանցագործությունները ինձ համար անհրաժեշտ ու բավարար են նրա մասին որպես նախագահ կարծիք, բացասական կարծիք ձևավորելու համար։ Ընդամենը իմ սուբյեքտիվ կարծիքն է, խնդրում եմ իշխանությանը սատարողներին չշահարկել այս խոսքերս։
Smergh ջան ես չեմ կասկածում Վազգեն Մանուկյանի ունակությունների վրա, ես կասկածում եմ նրա շուրջը համախմբվողների վրա:
իսկ մենակ իշխանության գալ ըստ ինձ անհնար է:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ես էլ եմ համոզված, որ Վազգեն Մանուկյանը մեր ազգի բոլոր ժամանակների մեծագույն գործիչներից մեկն է: Քաղաքական և հեղափոխական պայքարի մեծ ռահվիրանը: Հայկական նորագույն ժամանակների /միակ/ հեղափոխության՝ Պլեխանովը:
Եկեք չմոռանանք սակայն, որ Վազգեն Մանուկյանը ուժեղացավ ու գործելու ասպարեզ ունեցավ հանձինս "Ղարաբաղ" կոմիտի, որի կազմակերպիչն ու գլխավոր տեսաբանը /իդեոլոգ/ ինքն էր: "Ղարաբաղ" կոմիտեն մի յուրահատուկ /ունիկալ/ կառույց էր ամբողջ հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ: Նա կատարեց իր ֆունկցիան, և ցավոք նոր իրավիճակում, պետության կազմումից հետո չունեցավ իր տեղը: Նրա կազմում հավաքվել էին ունիկալ կադրեր հեղափոխության համար անհրաժեշտ բոլոր ոլորտներից: Աշոտ Մանուչարյան, Համբարձում Գալստյան, Վանո Սիրադեղյան, Սամսոն Խաչատրյան և այլն:
Հիմա առանձին վերցրած Վազգեն Մանուկյանը ՝ որպես հզոր տեսաբան և անալիտիկ, պետական կառավարման մեջ չի գտնում իր տեղը /շատ ափսոս/: Կարծում եմ, որ եթե նա ունեն նույն "կոմիտեն" կամ դրան համարժեք մի կառույց, ապա պահանջարկը կլինի շատ մեծ: …իսկ էսպես, առանց այդ "կոմիտեի", պրակտիկ կյանքում իր արժանի տեղը դժվար թե գտնի:
Եթե ասենք իրականում երկարաժամկետ համագործակցեին Լևոն Տեր-Պետրոսանը ու Վազգեն Մանուկյանը, ապա կլինեին շատ հզոր ուժ, որը մեզ որպես ազգ, որպես պետություն մեծ օգուտներ կպարգևեր…
Հ.Գ. Չեմ կարծում, որ նախկին Ղարաբաղ կոմիտեից որևիցէ մեկի համար գնացքը վերջնականապես մեկնել է, ու նրա մեջ թռնելու շանսեր չկան: Բոլորս էլ սխալական ենք, ու կարելի է երկրորդ անգամ սկսել կյանքը զրոից, հիշելով բոլոր հին ու նոր սխալները ու գայթակղություններից զերծ մնալով:
![]()
Ժողովուրդ: Եթե չեմ սխալվում նոյեմբերի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է կազմակերպում երիտասարդների հետ (ինչպես ընդդիմադրի, այնպես էլ դիմադիր) ինչ որ բանավեճ է լինելու. Ով գիտի թե երբբ է լինելու այդ հանդիպումը, որտեղ և ինչպես կարող ենք մասնակցել այդ հանդիպմանը ?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ