Մեր հիշողությունը չպետքե մթագնի և հիշի միայն դեռևս չապացուցված բամբասանքները և իսպառ մոռանա
շատ ավելի վառ և կարևոր ռազմական հաղթանակները, ազգային վերածնունդը և հայոց պետականության
վերականգնումը, իր բոլոր թերություններով հանդերձ, որոնք լրիվ շոշոափելի են, և որոնց պտուղներից
այսոր լիարժեք օգտվում է իշխող համակարգը և բացարձակապես չի օգտվում հասարակ ժողովուրդը:
Իսկ երկրորդ հարցում լրիվ Ձեզ հետ համաձայն եմ , սպասենք և տեսնենք մեր երկու լիդերների
բանավեճը, եթե այն ընդհանրապես կլինի:
Վերջին խմբագրող՝ Robson: 02.11.2007, 21:57:
Պարզվեց:
Շաբաթ, նոյեմբերի 3-ին ժամը 14:00-ին Արմենիա Մարիոտտ հյուրանոցում տեղի կունենա Լևոն Տեր-Պետրոսյանի բանավեճը, հատուկ երիտասարդների համար: Ցանկալի են իշխանամետ կիրթ մարդիկ և ընդհանրապես բոլորն էլ կարող են գալ հարցեր տալու և պատասխաններ ստանալու նպատակով:
Գուցե վաղը հանդիպենք![]()
Վերջին խմբագրող՝ Artgeo: 03.11.2007, 11:31:
Քաղաքաղի, ապսոս չհանդիպեցինքԱյնտեղ հարց տվողներից մեկը ներկայացավ` "Հաըաստանի Հանրապետության Քաղաքացի" չլինի դու էիր ? Իսկ նրանց համար ովքեր չէին կարողացել ներկա գտնվել, ասեմ վոր շատ լավ անցավ:
Հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքը լինելու է Նոյեմբերի 16-ին ժամը 17.00: Գրեթե համոզված եմ, որ այս անգամ ավելի շատ մարդ է լինելու:
Բարևներ բոլորին
ԵՎ?????? Գնացիք հավաքույթին?
ինչ կպատմեք?
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Համաշխարհային Էներգիայի միայն 16%ն է որ արտադրվում է Ատումային էլէկտրակայանների միջոցով...
Այս ասպարեզում Առյուծի բաժինը ընկնում է ՋԵկերի վրա...
Ֆրանսինա հանդիսանում է ամենաշատը ատոմային էներգիա արտադրող երկիրը, այդ ճանապարհով արտադրվում է նրանց էներգիայի 75%ը
Օրինակ ԱՄՆում էներգիայի միայն 12% էներգիան է արտադրվում ատոմակայանների միջոցով:
Ինչ են ասում այս տվյալները որ մեր երկրում նույնիսկ Մութ ու Ցուրտ տարիներին արտադրվել է այսօրվա էներգիայի պաշարի գոնե 25ից ավելի որը բավարարում էր մեր երկրի ժողովրդին ընդամենը 2 ժամովՓաստորեն կոպիտ հաշվարկով 24ի 25%ը 2ն է հա՞
Իսկ ինչից եք ենթադրում որ արտադրված էներգիան անպայման է վերցնել, այն կարելի է պարզապես վաճառել/օրինակ մեր շատ սիրելի հարևան Վրաստանին/, նամանավանդ որ իշխանության շատ ձեռնտու էր ժողովրդին պահել ցրտի ու մթի մեջ...Ինչու՞
Շատ հասարակ ընդհանրապես էլեկտրականությունից զրկված երկրում /կամ օրը 2 ժամ/ շաաատ դժվար է իրականացնել ինֆորմացիայի այդքան կարևոր շրջապտույտ և նրանք ովքեր բողոքում են հիմա ինֆորմացիայի բլոկադա կոչվածից այն ժամանակ ինչ էին անում երբ ինֆրոմացիայի շրջապտույի միակ ձևը բանբասանքն էրԻ՞նչ գիտեք ինչեր են կատարվել այդ ժամանակ որ այդքան մեծ ոգևորությամբ պաշտպանում եք նրան:
Լևոն Տեր-Պետրոսյան /այսուհետ ԼՏՊ/
Ինչ արեց ԼՏՊն այն ժողովրդի հետ որը այդքան մեծ հույսեր էր կապում նրա հետ...նա միաձայն ընտրվելով ստանձնեց մեր երկրի ղեկը այդքան դժվար ժամանակներում մեր երկրի համար մի երկիր որը ուներ բավականին զարգացած արդյունաբվերություն և ժողովուրդ ինտելեկտուալ ներուժ և այլն... Բոլոր գործարանները/կամ համարյա բոլոր/ թալանվեցին, բառիս բուն իմաստով, ես բազմաթիվ հավաստի տվյալներ եմ լսել թե ինչպես են հաստոցները վաճառվում և անխնա սպառում այդքան կարևոր գործաարանները որոնք գուցե ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում կդառնային մեր երկրի զարգացման բանալին/Օրինակ նշեմ Միաբյուրեղի աճեցման գործարանը /վանաձորի կարծեմ/ որը արտադրում էր ոսկուց թանկ հիանալի սիլիցիումային միաբյուրեղներ, որոնք նույնիսկ տեղափոխման խնդիրներ չունեին, բայց այդ գործարանը կարելի էր շատ հեշտ կործանել և իր թանկարժեք հաստոցները վաճառելով յուրացնել գումարը/...ամենակարևոր հանգամանքը ՍՊԱՆՎԵՑ ժողովրդի ոգին, մի ժողովուրդ որը զգտում էր ազատության և համախմբվել էր ու հույսը կապել նորանկախ պետության և հենց ԼՊՏի անձի խելամտության հետ, այդ ժողովուրդը թվաթափ եղավ երբ 2-3 տարի պահվեց ահի, մթի և ցրտի մեջ...և հենց այդ է թերևս պատճառը որ այսօր ժողովուրդը էլ իվիճակի չէ վտքի կանգնել և հավատալով մեկին նրան վստահել իր ապագան/հին վերքերը այնքան ցավոտ են արյունահոսում, որ այլևս ոչ մեկի չեն հավատում մեր այրերը/...
Ես որևէ իշխանության կողմնակից չեմ ուղակի փաստեր եմ փորձում արձանագրել
Օրինակ ինչ եմ ես հիշում այն տարիներից և ինչ եմ տեսնում հիմա...
ասենք անգործ մարդկանց հոծ բազմություն որոնք իրենց ապրուստի միակ ճանապարհը տեսնում էին արտագաղթի մեծ...մասսայական գողություններ ու ծառահատումներ ձմռան ցրտից պաշտպանվելու համար և այլն և այլն և այլն...
Իսկ ինչ եմ տեսնում հիմա
Մարդիկ ցանկության դեպքում գոնե կարող են մինամալ չափով ապահովվեն իրենց ընտանիքը իրենց դրսևորելով թեքուզ հենց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում ..Չեմ կարծում որ Գագոի/վիրտուալ կերպար/ համար կոնկրետ այդքան էլ տարբերություն կա նա որ աշխոտում է վերջնական օգուտը գնումա Ամերիկացու Չինացու թե Ռուսի գրպանը փաստը նա է որ իր աշխատանքով նա կարողանում է գոնե մինիմալ ապրի...նաև գիտակցում եմ, որ առանց այդ ներդրումների անհնար կլիներ առհասարակ որևէ ճյուղի զարգացումը /չհաշված որ նրանք նաև հարկեր են վճարում/ ...
Հիմա ինչ կանգնենք փնովենք ու բոյկոտենք ներդրողների ասելով մեր ապագան նրանց ձեռքում է թե սովից մեռնենք...
Դա նմանա այն պատմությանը որ խեղդվող Հրեաին ասում են արի քեզ փրկենք բայց պետքա վճարես ասում ավելի լավա մեռնեմ/խնդրում եմ որպես թշնամանք չընդունել ուղակի օրինակ էր/
այց մյուս կողմից նաև տեսնում եմ մի հաբրգած մասսայի որը կարող է վրաերթի ենթարկել որևէ մեկինն իրա հիանալի Համմերով ու մնալ անպատիժ...իհարկե սա բավականին բացասական բան է և բարկաբեկում է այսօրվա իշխանությանը բայց դե մի հատ էլ գրեմ ի՞նչ գիտենք որ դա չէ եղել ինֆորմացիայի բացակայության տարիներին ես կոնկրետ վստահ չեմ որ չի եղել...եթե մենք չենք տեսնում այլմոլորակայիններին դա դեռ չի ապացուցում որ նրանք չկան...
Հիմա ինչ եմ տեսնում Մի մարդ, որը նախկինում բավականին "լավ" է նայել մեր երկրին, ուզում է ետ վերադառնալ իշխանության...և ոչ թե ներկայացնելով երկրի վիճակի բարելավմանը ուղված կոնկրետ ու խելամիտ ծրագիր/ես խելամիտ չեմ համարում մեր Հայորդիների արյան գնով ձեռք բերած հողերը ետ վերադարձնելու միտքը/ այլ փորձելով վարկաբեկել գործող իշխանությանը
Եվ ես հասարակ ընտրողս ինչ անեմ աչք փակեմ տխուր անցյալի վրա և աննախագիծ թեքնածուին ընտրեմ միայն նրա ամպագոռգոռ մեղադրանքների համար
Բնավ ոչ...իհարկե դա դեռ չի նշանակում որ ես կընտրեմ կոնկրետ գործող իշխանությանը
դա նշանակում է որ ես կբացառոմ նրան հանարավոր տեքնածուներ ցուցակից![]()
Loading your personal settings....
լավ ասեցիր
բայց որ մեկը ԼՏՊ-ի տեղում լիներ ու նման բան չաներ?
իշխանությունը ԱԳԱՀ է դառնում ,Առավել ևս, երբ ժողովուրդը չի կարողանում իր խոսքը տեղ հասցնել![]()
հիմա պետք է պարզապես ընտրել չարյաց փոքրագույնին
մեր երկրին մեծ հեղաշրջում է պետք, հավասարակշռված, իմաստուն ձևով
ներկայիս իշխանությունն էլ "նվեր չէր" ընդ որում հենց ԼՏՊ-ն բերեց նրանց, գուցե գիտակցաբար? ով գիտե?գուցե ներքին պայմանավորվածություն կար?
իսկ հիմա հասկանալով, որ չափերն անցել են, գլուխ է բարձրացրել (չնայած նրան ավելի շատ հրահրել են կարծում եմ) ամենավատը որ չէի ցանկանա մտածել նրա մասին, որ նա ծախու մարդ է, ու ծախվել է հենց նույն ներկայիս իշխանությանը![]()
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Քանի որ գրառումս ջնջվել է չհիմնավորված փաստերի առկայության պատճառով, ես հիմա կխոսեմ փաստերով:
1.Եթե հիմա Հայաստանում լիներ արդարություն ու բոլորը հավասար լինեին օրենքի առաջ մենք հաստատ սենց դժգոհ չէինք լինի ներկա իշխանություններից, արդարությունը նախ և առաջ ապահովվում է իրավական համակարգը, վերցնենք հիմիկվա իրավական համակարգը ու համեմատենք այն ժամանակվա հետ ոչ մի տարբերություն,եթե տարբերություն ապա ոչ հոգուտ ԼՏՊ-ի
2.ԼՏՊ-ի կողմնակիցները հիմա նաև շատ են խոսում խոսքի ազատությունը սահմանափակելու, անկախ հեռուստակայանը փակելու և այլնի մասին, բայց դե բոլորս հիշում ենք որ նույն ԼՏՊ-ն փակեց ազատություն ռադիոկայանը, փակեց դաշնակցությունը, ու մի քանի թերթեր հիմա անունները չեմ հիշում, ստեղել ոչ մի տարբերություն իր ու ներկայիս իշխանությունների միջև, եթե տարբերություն ապա ոչ հոգուտ ԼՏՊ-ի
Հ.Գ
Հետո կշարունակեմ էնքան սենց գրելու բան կա 5 օր փաստերով կրեմ չի պրծնի, ուղղակի հավես չկա![]()
Հենց էտա հարցը ժողովրդին նման կերպով ապտակած նախագահը էլ հետ չէր գա, որովհետև չեմ կարծում որ նա գոնե իր ամենաօպտիմիստական երազներում հավատում է որ ինչոր շանս ունի պայքարել նախագահի աթոռի համար:
Այստե ըստ իս կա 2 տարբերակ
1. Քիչ հավանական տարբերակ որ նա ինքն է որոշել ետ գալ և փորձել ետ վերցնել իշխանությունը, ինչը անելը գրեթե անհնար է /ընդ որում այս դեպքը չի նշանակում որ նա ուզում է գալ իշխանության երկիրը ծաղկեցնելու համար, ես կասեի հակառակը/
2. ՆԱ այստեղ է հենց Գործող իշխանությունների հրավերով
Այսինքն եթե պայքարը գնա ՊԱրոն Սերժ Սարգսյանի և իր միջև ապա առանց որևէ կեղծիքի Սերժ Սարգսյանը կընտրվի ժողովրդի կողմից մի 80% ձանյերով
Ամեն դեպքում 2 տարբերակներից էլ ես իմ համար հետևություն եմ անում որ ավելի լավ է նրան չընտրեմ...իհարկե կարելի է նաև գործողներին չընտրել բայց դե դա արդեն լրիվ այլ թեմա է...
Հարցը էնա որ մի անգամ վարորդական իրավունքներից զրկված նախագահին ես անձամբ չեմ վստահի մեր երկրի ղեկը և իմ ու իմ երեխաների ապագան:
Ակամայից ցանկություն է առաջանում տեսնել 3րդ՝ ԱՐԺԱՆԻ թեքնածուի, բաց հլը որ նա լռում է երբ խոսա ամեն ինչ պարզ կդառնա:
Հ.Գ. Իմիջայլոց եթե ձեզ թվում է որ նախորդ գրածներս 98 թվականի դրությամբ շտկված են եղել ապա ես կասեմ որ շտկված է եղել միմիայն էլէկտրաէներգիայի հարցը: մնացածը ոնց թալանել են նենց էլ շարունակել են մինչև վերջի օրը...Ես կարամ կոնկրետ գործարաններ թվարկեմ թե ոնց են թանկարժեք հաստոցները վաճառել և գումարը յուրացրել...
Հ.Գ. 2.
Հ.Հ.Շ.ի ներկայացուցիչը հանդիպումներից մեկում նշել էր որ նրանց վերադարձից հետո կվերադառնա նաև Վանո Սիրադեղյանը: Արդյո՞ք սա քրեորեն պատժելի չէ: Այսինքն միջազգային հետախուզության մեջ գտնվող մարդուց տեղեկություն ունենալ: Այսինքն հանցակից, կամ հանցագործի թաքցնող որը ինչքան գիտեմ քրեորեն պատժելի է: Կխնդրեմ իրավաբանները մեկնաբանեն![]()
Loading your personal settings....
Ինչ վերաբերում է այն բանին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատվեր է կատարում, գրեթե համոզված եմ, որ դա այդպես չե: Հակառակ դեպքում Ռոբերտ Քոչարյանը` մի ամբողջ երկրի ղեկավար, իրեն չէր պահի այդ ձևով, ու 3-4 անգամ եթերով չեր խոսի այն մարդու դեմ, ով իր ասելով զրոյական ռեյտինգ ունի: Եթե այդպես է, ինչու նա այդքան չէր անհանգստանում ասենք Տիգրան Կարապետյանի ասպարեզ գալու առթիվ?
Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու Լևոնը Սերժին և Քոչարյանին քաղաքական դաշտ բերեց, ու իր խոսքով "փաթաթեց մեր վզին", ապա նա երեկ ունեցած հարցազրույցի ժամանակ, որը նա կատակով անվանեց "հարցաքննություն", քանի որ երիտասարդները շատ խեստ հարցեր էին տալիս, ասաց հետևյալը`
Նախ Սերժ Սարգսյանի համար ասաց, որ բերել է ոչ թե Ղարաբաղից, այլ Ռուսաստանից, քանի որ վերջինս վտարված է եղել Ղարաբաղից, ունենալով մեծ խնդիրներ այնտեղ: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը եղել է շատ պարկեշտ մարդ և Ռուսաստանում գտնված ժամանակ մեծ գործեր է արել Հայաստանի համար:
Ինչ վերաբերում է Քոչարյանի` Հայաստան գալուն, նա բացատրեց հետևյալ կերպ: Նախ խոստովանեց, որ այն տարիներին ժողովուրդը շատ անվստահությամբ էր վերաբերում իշխանություններին, և այդ վիճակը մեղմելու համար նրանք Լոնդոնից Հայաստան են հրավիրել Արմեն Սարգսյան անունով քաղաքական գործչին որպես վարչապետ, և ժողովուրդը շատ գոհ են եղել նրաննից և նրա գործունեությունից, սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո նա առողջական խնդիրների պատճառով վերադառնում է Լոնդոն: (Նույն օրը ես ավագ ընկերոջիցս իմացա որ, Արմեն Սարգսյանին ծեծել էր Վազգեն Սարգսյանը, և նրան տեղափոխել են Լոնդոն մի քանի ներքին օրգանների վնասմամբ): Շարունակելով` Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ այդ ժամանակ նրանք նորից հայտնվեցին վատ վիճակում և ստիպված են եղել Ռոբերտ Քոչարյանին նշանակել Հայաստանում վարչապետ 2 նկատառումներով`
1. Քանի որ նա քաղաքականության մեջ չերեվացող դեմք էր, ու ժողովուրդը բացասական ոչ մի բան չուներին նրա դեմ, և
2. Որպեսզի Քոչարյանը "Ղարաբաղի հարցին նայի Հայաստանից":
Նա պատմեց, որ ժողովուրդը ընդհանուր առմամբ գոհ եր այդ փոփոխությունից, բացի 2 դեպքից, երբ Վազգեն Մանուկյանը ասել է, որ Քոչարյանոի Հայաստան գալը լարվածություն կմցնի հայաստանցիներ և ղարաբաղցիներ միջև և մի լրագրող (որի անունը չեմ հիշում) բավականին հանգամանալից հիմնավորել է Քոչարյանի Հայաստան գալու բացասական հետևանգները: Իսկ մնացածը շատ գոհ են եղել Քոչարյանի ՀՀ վարչապետի պաշտոնին անցնելու կապակցությամբ:
Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Քոչարյանը շատ բարեխիխճ կերպով է կատարել իր բոլոր պարտականությունները և եղել է լավ վարչապետ: Սակայն, ըստ նրա, երբ փոխվեց իրավիճակը և նրանց դիրքն ու պաշտոնը քաղաքականության մեջ, Ռոբերտ Քոչարյանը և Սերջ Սարգսյանը դարձան բոլորովին այլ մարդիկ, ում ճանաչում ենք բոլորս մինչ օրս:
Այս հարցի շուրջ այսքանը: Եթե ելի կան հարցեր, կարող եմ ասել թե նա ինչ է պատասխանել: Ասեմ, որ առաջին կես ժամը նա ելույթ ունեցավ, իսկ հետո մեկ ժամ տրամադրեց երիտասարդների հարցերին: Ասեմ որ շատ տաղանդավոր հարցեր հնչեցին` այնպիսիք, որ բոլորը նախ ծափահարեցին հարց տվողին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանին` նույնքան տաղանդավոր պատասխանների համար:
Վերջին խմբագրող՝ Che_Guevara: 04.11.2007, 16:50:
Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Քոչարյանը շատ բարեխիխճ կերպով է կատարել իր բոլոր պարտականությունները և եղել է լավ վարչապետ: Սակայն, ըստ նրա, երբ փոխվեց իրավիճակը և նրանց դիրքն ու պաշտոնը քաղաքականության մեջ, Ռոբերտ Քոչարյանը և Սերջ Սարգսյանը դարձան բոլորովին այլ մարդիկ, ում ճանաչում ենք բոլորս մինչ օրս:
Այ հենց այս է խնդիրը: Նույն խնդիրը ունեղել է և նա և կարծում եմ կրկին կունենա
Նա և իր կուսակցությունը նույնպես հիանալի կերպով առաջնորդել են ժողովրդին դեպի բաղձալի ազատությունը, բայց իշխանությունը ստանձնելուց հետո սկսել են թալանել ու ճնշել այդ նույն ժողովրդին: Հիմա էլ վիզ դրած ուզումա «կուտ տալով» իշխանության հասնել, բայց ահա եթե դա նրա մոտ ստացվի ես մի 80%ով համոզված եմ որ պատմությունը կկրկնվի այլ ձևակերպմամբ: ինչպես ժողովուրդն է ասում «Կարմիր կովը իր կաշին երբեք չի փոխի»
Loading your personal settings....
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ» .
Անպայման կարդացե՛ք
Վերջին խմբագրող՝ Ծով: 04.11.2007, 23:44:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես միշտ ասել եմ, որ Տեր-Պետրոսյանը շատ խարիզմատիկ անձնավորություն է : Եևբ հանդիպում էր այլ երկրների նախագահների հետ, միշտ հապրտ էր, հանգիստ, հավասարը-հավասարի պես էր շփվում այնպիսի գերտերությունների նախագահների հետ, ինչպիսիք են ԱՄՆ ն և Ռուսաստանը: Ել չեմ ասում որ այսօր շատերը մոռանում են, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի ջերմ հարաբերությունները սկսվել են հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և նրա շնորհիվ:
Հոդվածում ամեն ինչ մանրամասն ասված է: Հետաքրքիր էր շատ:
Քոչարյանի հրաշագործությունները Ղարաբաղում
Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից ժառանգել է քայքայված տնտեսություն, որն իր կառավարման շնորհիվ, իբր, վերականգնվել է:
Համեմատական վերլուծությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել նույն գործընթացները, ինչ Հայաստանում: Քոչարյանը ԼՂՀ-ն ղեկավարում էր մինչեւ 1997 թ.: Եթե նա իսկապես շատ իմաստուն եւ հրաշագործ ղեկավար է, պետք է որ ԼՂՀ տնտեսությունում շատ ավելի մեծ հրաշքներ գործած լիներ, մանավանդ որ, որքան հայտնի է, Տեր-Պետրոսյանը որեւէ մասնակցություն չէր կարող ունենալ Ղարաբաղի տնտեսությունը եւս քայքայելու գործում... Ավաղ, այլ է իրականությունը:
Էներգետիկա
Վերցնենք, օրինակ, այնքան չարչրկված էներգետիկան: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակման համաձայն, 1996 թ. Ղարաբաղի ընդհանուր օգտագործման էներգետիկ ցանցում կորուստները կազմել են 49.8%: Ընդ որում, նախորդող տարում դրանք ընդամենը 26.5% էին: Ո՞ր է կորել այդքան էներգիան, ինչու՞ հրաշագործ տնտեսվար Քոչարյանը չի կարողացել կանխել էներգետիկ կորուստները: Հայաստանի նույնիսկ ամենաճգնաժամային տարիներին էներգետիկ կորուստները չեն գերազանցել 40%-ը: Գուցե ինչ-որ մեկը գողացե՞լ է այդ էներգիան: Աղոտ հույսեր ունենք, որ Քոչարյանը դրանում չի մեղադրի Հայաստանի առաջին նախագահին: Հույս ունենք նաեւ, որ Քոչարյանը կհիշի, որ Հայաստանը պատերազմի տարիներին, պատերազմից հետո եւ ներկայումս ապահովում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջմունքի 50-70%-ը: Իսկ մենք հիշեցնենք (հիմնվելով բացառապես պաշտոնական տեղեկատվության վրա), որ 1996 թ. ԼՂՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է միանգամից 22.9 մլն կվտ ժամով (82 մլն-ից հասնելով 59.1 մլն. կվտ ժամի), իսկ էներգետիկ համակարգի հավասարակշվածությունը պահպանելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը ստիպված է եղել լրացուցիչ Ղարաբաղ առաքել մոտ 60 մլն. կվտ/ժամ էլէներգիա: Ինչպես տեսնում ենք, էներգետիկայի բնագավառում Քոչարյանը պարծենալու բան չունի, առավել եւս, որ էներգակիրների ներմուծման խնդիր չի էլ ունեցել՝ նրանց հոսանքը արտադրվել է բացառապես հիդրոէլեկտրակայաններում: Այսինքն, որպես Ղարաբաղի նախագահ, նա չի բախվել այնպիսի խնդիրների հետ, ինչպես շրջափակումները, գազատարի պայթեցումները, ատոմակայանի փակումը: Բայց նույնիսկ այդ պարագայում նա չի կարողացել արդյունավետ կառավարել Ղարաբաղի էներգառեսուրսները:
Արդյունաբերություն
Մինչեւ 1990թ. Լեռնային Ղարաբաղում աշխատում էին 40-ից ավելի միայն խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցում զբաղված էր 12-13 հազ. մարդ: Իսկ 1996 թ. բոլոր աշխատող ձեռնարկությունների թիվը 23-25 էր՝ ընդամենը 3100 աշխատողներով: Սա ավելի մեծ անկում է, քան Հայաստանում: Այդ ինչու՞ Քոչարյանը չի կարողացել աշխատեցնել ձեռնարկությունները: Նա կարող էր պարզապես ազնվաբար խոստովանել, որ ԼՂՀ արդյունաբերությունը փլուզված է, եւ նա չի կարողացել պատերազմից հետո դա անմիջապես վերականգնել, ինչպես եւ չի կարողացել Հայաստանը: Բայց ոչ, նման խոստովանություն չի կատարվում, շատ ավելի հեշտ է մեղադրելը: Իսկ որ ավելի պարզ լինի, թե ԼՂՀ տնտեսական փլուզումը ինչ մասշտաբ է ունեցել, մի քանի օրինակ բերենք: Ադրբեջանի կազմում Ղարաբաղի արդյունաբերության հիմքը սննդի եւ թեթեւ արդյունաբերությունն էր: Ղարաբաղն, օրինակ ապահովում էր Ադրբեջանի խաղողի գինու արտադրանքի 10-15%-ը: Կային նաեւ պանրի, մետաքսի, էլեկտրատեխնիկայի խոշոր արտադրություններ: Մինչեւ պատերազմը Ղարաբաղն արտադրում էր մոտ 500 տ պանիր, 1 մլն. դկլ խաղողի գինի, 2 մլն. զույգ կոշիկ: Քոչարյանական կառավարման վերջին տարում (1996 թ.) Ղարաբաղն արտադրել է ընդամենը 12 տ. պանիր, 25.5 հազ. դկլ գինի եւ 31 հազ. զույգ կոշիկ: Սակայն Քոչարյանի հեռանալուց հետո ԼՂՀ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվել է, զարգացել են այլ ճյուղեր, հատկապես առեւտեւրը, սնունդը եւ ծառայությունները: 2005 թ. տվյալներով, ԼՂՀ պետռեգիստրում գրանցված էին 1950 տնտեսվարող սուբյեկտներ, որից 175-ը՝ արդյունաբերությունում, 1227-ը՝ առեւտրի եւ սննդի ոլորտում:
Սոցիալական ոլորտ
Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պնդում են, որ հայաստանցիների կենսամակարդակը վերջին տասնամյակում բարձրացել է, եւ, բնականաբար, դա վերագրում են իրենց: Լավ, իսկ Ղարաբաղում ինչպիսի՞ն էր կենսամակարդակը: Օրինակ, 1996 թ. 1 աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 7984 դրամ, իսկ կենսաթոշակը՝ 2821 դրամ: 2006 թ.՝ համապատասխանաբար 56700 դրամ եւ 14359 դրամ: Այսինքն, աշխատավարձերն ու թոշակները Քոչարյանի հեռանալուց հետո աճել են մոտ 7 անգամ: Եթե հետեւենք Քոչարյանի տրամաբանությանը, Արկադի Ղուկասյանը, որի կառավարման տարիներին են աճել թոշակներն ու աշխատավարձերը, պետք է առավոտից երեկո ամոթանք տա Քոչարյանին: Բայց նա համեստաբար լռում է: Գուցե այն քչերից մե՞կն է, որ հասկանում է, թե թոշակներն ու աշխատավարձերը պատերազմից 10 տարի անց կարելի էր շատ ավելի բարձրացնել: Չնայած, չենք կարծում: Չենք էլ ուզում մտածել, որ Հայաստանի երկրորդ նախագահն այս աստիճան մանկամիտ է: Պարզապես խորհուրդ ենք տալիս երեսպաշտություն չանել, քիչ պարծենալ, քիչ մեղադրել եւ շատ աշխատել:
Ա. ԱՐԱՄՅԱՆ
http://taregir.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ