Այստեղ կան տեստեր http://pyphagor.newacropol.ru/
Հ.Գ. Այս թեմայի 2-րդ էջում էր:![]()
Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից
Վստահու՞մ եք ինտուիցիային
Պատասխանելով հարցերին կարող եք իմանալ, թե որքանո՞վ է զարգացած ձեր ինտուիցիան և արժե՞ վստահել ձեր ներքին ձայնին:
1.Ձեր բախտը բերու՞մ է ազարտային խաղերում:
2.Ընդունա՞կ եք առաջին անգամ օտարի տանը հայտնվելով՝ հասկանալ այնտեղ տիրող մթնոլորտը:
3. Վստահու՞մ եք առաջին տպավորությանը:
4. Հաճա՞խ եք գլխի ընկնում, թե ո՞վ է ձեզ զանգողը՝ մինչ խոսափողը վերցնելը:
5. Հավատու՞մ եք նախախնամությանը, ճակատագրին:
6. Միշտ կատարվու՞մ են ձեր նվիրական երազանքները:
7. Կարողանու՞մ եք ավարտել զրուցակցի կիսատ թողած միտքը:
8. Պատահու՞մ է, որ մեկի մասին մտածեք, ու անմիջապես հանդիպեք նրան փողոցում:
9. Ունենու՞մ եք կատարվածն արդեն վերապրած լինելու զգացողություն:
10. Տեսնու՞մ եք մարգարեական երազներ:
11. Պատահե՞լ է, որ արթնանաք այն զգացողությամբ, թե ձեր հարազատներից մեկնումեկը վտանգի մեջ է, ու դա հաստատվել է:
12. Ձեռք եք բերու՞մ այնպիսի իր միայն նրա համար, որ ձեզ թվացել է, թե այն ուղղակի ձեզ համար է նախատեսված:
13. Հավատու՞մ եք սիրույն առաջին հայացքից:
14. Որոշումներ կայացնելիս սովորաբար լսու՞մ եք ձեր ներքին ձայնին:
15. Վստահում եք ինտուիցիայի՞ն, թե՞ տրամաբանությանը:
Յուրաքանչյուր դրական պատասխանի համար գումարեք 1 միավոր և հաշվեք արդյունքը:
10-15 միավոր
Դուք ունեք զարմանալիորեն զարգացած ինտուիցիա: Կարող եք համարձակորեն վստահել ձեր ներքին ձայնին, այն ձեզ երբեք հուսախաբ չի անի:
5-9 միավոր
Դուք ունեք որոշակի մարգարեական ընդունակություններ, բայց կյանքի կարևոր հարցերում չարժե վստահել ինտուիցիային: Դուք ռիսկի կդիմեք ընդունել սեփական վախերը որպես ներքին ձայնի հուշում: Սովորիր ազատել գիտակցությունը վայրկենակամ մտքերից, և այդ դեպքում ենթագիտակցությունը «կտա» ձեզ ճշմարիտ ինֆորմացիա:
5 միավորից քիչ
Ձեր կյանքում որպես առաջին ջութակ հանդիսանում է ո՛չ թե ինտուիցիան, այլ տրամաբանությունը: Կարևոր որոշումներ դուք պետք է կայացնեք լավ կշռադատելով խնդիրը: Ենթարկվել մտքի առաջին իսկ պորթկումին՝ ձեզ հակացուցված է:![]()
հետաքրքիր է 7 միավորԻհարկե այնքան էլ չեմ վստահում իմ ինտուիցիային, բայց երբեմն կարելի է
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Ես էլ 11 եմ հավաքել![]()
Մաֆիան անմահ է
Ես էլ եմ 11 միավոր հավաքել, բայց կաին հարցեր որոնց միանշանակ չէի կարող պատասխանել![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ես էլ 9 միավոր եմ հավաքել, բայց համաձայն եմ, որ
ihusik-ի խոսքերից
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Նույնպես 11 միավոր , իսկ գիտեք , որ աղջիկները ինտուիտիվ ավելի զարգացած են , քան տղաները ?![]()
Чеширский КотЭ
7, բայց ավելիին էի սպասում: Չէ, ամեն դեպքում, երևի մի քիչ ավելի ավելի շատ միավորներ պետք ա հավաքած լինեի, ասենք՝ մի 10:
Лучше Гор могут быть только Горы.
10 միաոր![]()
11,5 վերջին հարցին 0,5 միավոր եմ դրել![]()
12, տենց էլ գիտեի:Շատ լավ թեստ էր: Ավելի հաճախ թեստեր դրեք էլի: Ես լավ չեմ ճարում:
![]()
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
13 միավոր...Վստահու՞մ եք ինտուիցիային
Պատասխանելով հարցերին կարող եք իմանալ, թե որքանո՞վ է զարգացած ձեր ինտուիցիան և արժե՞ վստահել ձեր ներքին ձայնին...Բայց բոլոր հարցերին որքան հնարավոր է չեստնի եմ պատասխանել...
ընդհանրապես ճիշտ են ասում, որ աջիկների մոտ հիմնականում ավելի լավ է զարգացած լինում ինտուիցիան: Այ օրինակ մի բան ասեմ՝ չզարմանաք, մի հատ ծանոթ ունեմ, շատ անգամ հեռախոսին պատասխանելուց համարը ինտուիցիայով Определить ա անում...
Այսինքն այն Определить իմաստով, որ մինչեւ պատասխանելը արդեն գուշակումա, թե ծանոթներից ո՞վա զանգահարողը, նույնիսկ ամենաանկանխատեսելի զանգերի ժամանակ...
Шестое чувство!!! Այ սա իրոք որ հետաքրքիր երեւույթ է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ