User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 355 հատից

Թեմա: Հոգեբանական թեստեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոգեբանական թեստեր

    Հավատու՞մ եք հոգեբանական թեստերին: Եկեք այստեղ տեղադրենք թեստեր ու տեսնենք որքանով են դրանք համընկնում իրականությանը:
    Որն է ձեր «ԵՍ»-երից ավելի ուժեղը
    Մարդը հակասական արարած է: Նրա մեջ առկա են և՛ լուսավոր, և՛ մութ բնազդներ: Ուզու՞մ եք իմանալ, թե ներկա պահին որ «ես»-ն է ձեր հոգում տիրապետողը: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր:
    Թեստ լուսավոր «Ես»-համար
    1.Սիրում եմ քոթոթներին, փիսիկներին ու երեխաներին:
    2.Միշտ պատրաստ եմ օգնելու մտերիմներիս:
    3.Սիրում եմ երաժշտություն և ծաղիկներ:
    4.Հավատում եմ հավերժական սիրուն:
    5. Պաշտում եմ հյուր ընդունել:
    6. Սիրում եմ նվերներ տալ:
    7. Հեշտորեն ծիծաղում ու լալիս եմ:
    8. Սիրում եմ աշխատանքս:
    9.Գարունը տարվա լավագույն եղանակն է:
    10. Կյանքում ամենագլխավորը փողը չէ:
    Թեստ մութ «Ես»-ի համար
    1. Ես հիշաչար եմ:
    2. Ժլատ եմ:
    3. Նախանձ եմ:
    4. Դյուրաբորբոք եմ:
    5. Երբեմն ստում եմ:
    6. Քինախինդ եմ:
    7. Զուրկ եմ կարեկցության զգացմունքից:
    8. Դաժան եմ
    9. Կարող եմ գողություն անել:
    10. Մռայլ մարդ եմ:
    Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «Ես»-ի գումարից հանեք մութ «Ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է. ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:
    0-50 Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, և լույսն անպատճառ կհաղթի խավարին:
    60-100 Լույսը հաղթանակ է տարել խավարի հանդեպ: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին ընձյուղները:

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատու՞մ եք հոգեբանական թեստերին: Եկեք այստեղ տեղադրենք թեստեր ու տեսնենք որքանով են դրանք համընկնում իրականությանը:
    Որն է ձեր «ԵՍ»-երից ավելի ուժեղը
    Մարդը հակասական արարած է: Նրա մեջ առկա են և՛ լուսավոր, և՛ մութ բնազդներ: Ուզու՞մ եք իմանալ, թե ներկա պահին որ «ես»-ն է ձեր հոգում տիրապետողը: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր:
    Թեստ լուսավոր «Ես»-համար

    Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «Ես»-ի գումարից հանեք մութ «Ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է. ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:
    0-50 Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, և լույսն անպատճառ կհաղթի խավարին:
    60-100 Լույսը հաղթանակ է տարել խավարի հանդեպ: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին ընձյուղները:
    Իմ մոտ 50 ստացվեց Սահմանի վրա եմ, բայց չլինելով հոգեբան տեստի հարցերի հետ համաձայն չեմ: Օրինակ. ի՞նչ կապ ունի աշխատանքը սիրելը մարդու լուսավոր բնագծերի հետ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (30.09.2011)

  4. #3
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ 50 ստացվեց Սահմանի վրա եմ, բայց չլինելով հոգեբան տեստի հարցերի հետ համաձայն չեմ: Օրինակ. ի՞նչ կապ ունի աշխատանքը սիրելը մարդու լուսավոր բնագծերի հետ:
    dzainalar ճիշտն ասած ես էլ հոգեբան չեմ, ու սա էլ ես չեմ հորինել, բայց կարծես թե հարցն ոչ թե ընդհանարապես աշխատանք, այլ մասնավորապես քո կատարած աշխատանքը սիրելու մասին է:
    Ինձ հետաքրքրում է. թեսթերի արդյունքները կարո՞ղ են իսկապես համապատասխանել մարդու խառնվածքի, իրական կերպարի վերլուծության հետ:

  5. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    dzainalar ճիշտն ասած ես էլ հոգեբան չեմ, ու սա էլ ես չեմ հորինել, բայց կարծես թե հարցն ոչ թե ընդհանարապես աշխատանք, այլ մասնավորապես քո կատարած աշխատանքը սիրելու մասին է:
    Ինձ հետաքրքրում է. թեսթերի արդյունքները կարո՞ղ են իսկապես համապատասխանել մարդու խառնվածքի, իրական կերպարի վերլուծության հետ:
    Իսկ ըստ քեզ չի՞ կարող մարդը լինել շատ բարի ու լուսավոր անձնավորություն և չսիրել իր կատարած աշխատանքը:

  6. #5
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    40... էլի կա՞ն թեստեր
    ...ներկերս վերջացել են...

  7. #6
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ըստ քեզ չի՞ կարող մարդը լինել շատ բարի ու լուսավոր անձնավորություն և չսիրել իր կատարած աշխատանքը:
    Ինչու՞ չի կարող, ես հենց այդպիսին եմ: Չեմ սիրում իմ մասնագիտությունն ու աշխատանքը: Բայց թեստում 80 միավոր եմ հավաքել:

  8. #7
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Ստացվեց 40: Հա ասեմ, որ ես հիշաչար չեմ, ուղակի լավ հիշողություն ունեմ ու մի քիչ չար եմ:

  9. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ չի կարող, ես հենց այդպիսին եմ: Չեմ սիրում իմ մասնագիտությունն ու աշխատանքը: Բայց թեստում 80 միավոր եմ հավաքել:
    Դու ինձանից 60% -ով ավելի լավնես

  10. #9
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    37
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    40

  11. #10
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Manon-ի թեստով 30 հավաքեցի: Շատ լավ թեստ էր:
    Лучше Гор могут быть только Горы.

  12. #11
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Ինձ մոտ ստացվեց 60: Վատ չէր:
    http://www.conversebank.am/am/IntBank

  13. #12
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    34
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    40
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  14. #13
    Սկսնակ անդամ Հասուլյո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Պատասխաններ
    Եղնիկ
    Շուն
    Կոկորդիլոս
    Ձի
    Մարդ
    Հովազ
    Աղավնի…oy
    Վերջին խմբագրող՝ Հասուլյո: 15.01.2008, 13:03:

  15. #14
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հոգեբանական թեստեր

    Վերջին տեստը շատ երկար էր, ալարեցի էդքանը կարդալ :
    Բայց սկզբում դրված տեստերից մի քանիսն եմ արել .
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    ԿԱՐԵԼԻ՞ Է ՁԵԶ ՀԵՏ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵԼ
    14-20 միավոր
    Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին և հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ և մխիթարել: Բա :
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    ԿԱՐՈ՞Տ ԵՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
    4-8 միավոր-Սիրում եք փոփոխությունները, բայց տանն էլ ձեզ վատ չեք զգում; Այդուհանդերձ , արձակուրդի ժամանակ բաց մի թողեք ճամփորդելու հնարավորությունը:
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրու՞մ եք ձեզ
    35-50 միավոր- Դուք ձեզ սիրում եք այնքան ուժգին, որքան և ողջ աշխարհը: Կյանքում ունեցած հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են համապարփակ սիրո այս զգացումով: Դրա շնորհիվ դուք շրջապատողներից անընդհատ դրական ազդակներ եք ստանում:
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Որն է ձեր «ԵՍ»-երից ավելի ուժեղը
    30. Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, և լույսն անպատճառ կհաղթի խավարին:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Legolas (02.02.2010)

  17. #15
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող խոսի ենթագիտակցությունը

    Այս թեստն անցնելու համար հարկավոր չի ո՛չ թուղթ, ո՛չ գրիչ, ո՛չ թվերի գումարում-հանում և ոչ էլ ստանդարտ պատասխաններց մեկն ընտրելու անհրաժեշտություն: Ուղղակի հարմարավետ տեղավորվեք, շատ հանգիստ, ուշադիր կարդացեք այն, ինչ գրված է և ասեք/պատկերացրեք, ինչ առաջինը ձեր միտքը գա, որքան էլ անսովոր լինի միտքը:

    (Արդյունքների ամփոփումը կգրեմ սպիտակ տառերով, որպեսզի «պատահաբար» չկարդաք: Խնդրում եմ՝ մինչև թեստն անցնելը արդյունքները չկարդալ):

    Սկսեցինք.
    Պատկերացրեք, որ զբոսնում եք անտառում: Նկարագրե՛ք անտառը. արդյոք արևը փայլու՞մ է, Դուք քայլում եք կածանո՞վ, թե՞ թավուտով, Ձեզ լա՞վ եք զգում:

    Դեպի Ձեզ է վազում մի ձի: Ինչպիսի՞ն է այն, ինչպե՞ս է իրեն պահում: Նրան կմոտենա՞ք, կշոյե՞ք…

    Շարունակում եք գնալ և խոտերի մեջ մի բանալի եք գտնում: Ինչպիսի՞ն է այն: Կողքո՞վ կանցնեք, թե՞ կվերցնեք: Կուրխանա՞ք:

    Առջևում աղբյուր է: Այն Ձեզ դու՞ր է գալիս: Կխմե՞ք նրա ջուրը, կլվացվե՞ք: Կնստե՞ք մոտը: Կհանգստանա՞ք:

    Շարժվում եք առաջ և կանգնում մի դարպասի առջև: Ինչի՞ց է պատրաստված, բա՞րձր է, թե՞ ցածր:
    Դուք պետք է անցնեք դարպասի վրայով: Ինչպե՞ս կանեք: Հե՞շտ կլինի անցնելը:

    Նկատում եք մի որջ: Մե՞ծ է, թե՞ փոքր: Նե՞րս կնայեք: Ձեզ հետաքրքի՞ր է, թե ով է փորել որջը:

    Դուրս եք գալիս գետափ: Հստակ պատկերացրեք ջրի մաքրությունը, հատակը, հոսանքի արագությունը: Հատակին քարե՞ր կան: Ինչպե՞ս կանցնեք մյուս ափ:

    Գետն անցնում եք և տեսնում մի տուն: Ի՞նչ չափի է, ինչպիսի՞ն է:
    Դռան վրա ցուցանակ կա. գրված է, որ տունը… Ձերն է: Ցուցանակն ինչի՞ց է պատրաստված և ի՞նչ է գրված:

    Բացում եք դուռը և մտնում տուն: Հարմարավե՞տ է: Մաքու՞ր է, թե՞ թափթփված:
    Քանի՞ սենյակ կա: Ի՞նչ սենյակներ են. նկարագրե՛ք:

    Բարձրացե՛ք ձեղնահարկ: Ի՞նչ կա, կարգուկանո՞ն է, թե՞ աղբ է հավաքված:

    Դուրս եք գալիս տնից: Բլրի հետևում երևում է ծովը: Հանգի՞ստ է, թե՞ փոթորկուն, արևը փայլու՞մ է:

    Ծովի վերևում թռչում են ճայերը: Բա՞րձր են, թե՞ ցածր: Մո՞տ են, թե՞ հեռու: Ձայները լսու՞մ եք: Ի՞նչ զգացումներ են նրանք առաջացնում Ձեր մեջ:

    Տեսնում եք մի նավ: Ինչպիսի՞ն է, հեռու՞ է ափից, կարո՞ղ եք նրան հասնել, կփորձե՞ք հասնել:

    Արդյունքները

    Անտառը Ձեր մանկության խորհրդանշական արտացոլումն է: Որքան լավ եք զգում անտառում, այնքան լավ հիշողություններ ունեք: Եթե այն մռայլ էր, ապա դժվար մանկությունն ազդում է Ձեր կյանքի վրա:

    Ձին սիրո սեքսուալ տեսանկյունն է: Եթե այս կենդանուն դիպչում եք, ապա անկողնում նույնքան ազատ եք:

    Բանալին Ձեր վերաբերմունքն է ամենայն նորի հանդեպ: Եթե վերցրեցիք այն ուրախացած, ապա պատրաստ եք փոփոխությունների:

    Աղբյուրի մոտ հանգստանալու և ջուր խմելու ցանկությունը ցույց է տալիս, որ պատրաստ եք սիրելու: Որքան մաքուր, գեղեցիկ է այն, այդպիսին էլ Դուք պատկերացնում եք սերը:

    Ծովը սիրո հուզական կողմն է: Նրա խաղաղ լինելու աստիճանից դատեք՝ Ձեզ ճակատագրական կի՞րք է պետք, թե՞ հանգիստ սեր:

    Գետը Ձեր կյանքի ընթացքն է: Հիշե՛ք հոսանքի արագությունը, ջրի մաքրությունը: Հատակի քարերը խորհրդանշում են մանկուց անցած դժվարությունները:

    Դարպասը խոչընդոտներն են, որ կան կյանքում: Հիշե՛ք նրա չափը:

    Որջը ծածուկ վտանգի Ձեր ընկալումն է: Եթե մտել եք այնտես, ապա կամ անմիտ եք, կամ շատ հետաքրքրասեր:

    Տունը Դուք ինքներդ եք: Որքան այն Ձեզ դուր է գալիս, այնքան Դուք Ձեզ հետ լավ եք զգում:

    Ցուցանակը պատմում է, թե Ձեր մասին ինչ եք մտածում: Ձեր տեսած սենյակները կյանքի կարևոր ոլորտներն են: Որտեղ լավ եք զգում, կարգին է ամեն ինչ: Եթե անկարգություն կա սենյակում, ուրեմն կյանքի այդ մասում էլ մի բան վատ է:

    Ձեղնահարկը կրթվածության, կուլտուրայի, օժտվածության տեղն է: Եթե այնտեղ անկարգ վիճակ է, ուրեմն չգիտեք՝ ինչու եք դիպլոմ ստացել:

    Ճայերը հարազատներն են: Պետք է որ շատ լինեն և զարդարեն տեսարանը: Իսկ եթե ճչում են և թևերով հարվածում, ուրեմն Ձեր հարազատների հետ պարզելու հարաբերություններ ունեք: Եթե ճայեր չկան, միայնության ահազանգ է:

    Նավը Ձեր այսօրվա երազանքն է: Թե ինչքան է գեղեցիկ ու հասանելի, այն դատեք նավի տեսքից:

    Գետն ու դարպասն անցնելու ձևը ցույց են տալիս, թե ինչպես եք հաղթահարում խոչընդոտները: Եթե անկեղծ եք պատասխանել, ապա երկու դեպքում էլ նույն ձևով եք անցել: Եթե պատկերացրել եք կամուրջ, նավակ, օգնական, ուրեմն Ձեր հույսը Ձեզ վրա չեք դնում:
    Վերջին խմբագրող՝ Ամպ: 31.10.2010, 02:39:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (14.05.2011), Gayl (31.10.2010), Lianik (02.11.2010), Safaryan (02.11.2010), Valentina (31.10.2010), Արևածագ (02.11.2010), Արևհատիկ (31.10.2010), Երկնային (04.11.2010)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Արձակ. Հոգեբանական ծուղակ
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 14.03.2012, 02:12
  3. Վարորդական տեսական գիտելիքների ստուգման թեստեր
    Հեղինակ՝ Ghevond20, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 14.07.2011, 11:50
  4. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  5. Հոգեբանական Խորհրդատվություն
    Հեղինակ՝ rainbow, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2008, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •