User Tag List

Էջ 13 24-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 355 հատից

Թեմա: Հոգեբանական թեստեր

  1. #181
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    13
    չգիտես ինչու գրեթե միշտ կենտրոնում եմ հայտնվում, չնայած ծայրահեղությունների հակված եմ

    մյուսն էլ
    ձի
    օձ
    կոկորդիլոս
    ձի
    մարդ
    սպիտակ վագր
    աղավնի
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  2. #182
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Էտքան էլ տեստ չի, բայց...

    Երբ ես ծնվել՞

    «Ձմեռային» կանաց բնությունը պատքևում է մարտական բնավորություն: Լինելով նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում եմ և արժանանում են համընդհանուր հիացմունքի : Սիրո հարցում նույնպես հիանալի «մարտիկներ » են. նրանց հետ ոտք մեկնել ցանկացող մրցակցուհիներին լիակատար պարտություն է սպասվում: Նրանք գրեթե միշտ իրադրության տերն են: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում եմ, հաշտության հեշտությամբ են գալիս:
    Ձեզ լավ կզգաք «գարնանյին» անհոգ տղամարդկանց կամ «ձմեռային» համառների հետ: Վերջիններիս կողքին դուք հաստատ չեք ձանձրանա:

    Գարնանը ծնված կանայք գրավիչ են և անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում և նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Կողքից գուցե թեթևամիտ երևան, սակայն կյանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի տակ երբեմն թաքնված է անինքնավստահությունը: Այս կոկետուհիները իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս կամակոր էակի բախտը բերի և հանդիպի հագատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաև ամուր ամուսնություն:
    Ամենից հարմարավեր Ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ:

    Ամառ-կինը ռոմանտիկ է, զգացմունքային ու շուտ տպավորվող: Նա հավատում է, որ ցանկացած կին անպայման գտնում է իր երկրորդ կեսին: Երբ սիրահարվում է, աշխահում ամեն ինչ մոռանում է՝ «կրքի» օբյեկտին նվիրելով իր հոգու ամբողջ ջերմությունն ու հագատարությունը: Նա հաճախ իդեալականացնում է իր ընտրյալին, ում համար հաճախ դժվար է ասպետի դերում լինելը: Ամառ կնոջ հետ համաձայնության գալու լավագույն ելքը անկեղծ, անմիջական զրույցն է:
    Ձեզ հիանալի զուգընկեր կարող է լինել նույնքան արևային տղամարդը: Սակայն չի բացառվում նաև, որ Ձեզ պաշտպանված ու ապահով զգաք աշնանը ծնված տղամարդու լայն թիկունքի ետևում:

    Աշնանը ծնված կանայք պարզ են, կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը, ինչպես նաև հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհափողությունները Նրանց հպգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ և հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
    Դուք հիանալի զույգ կկազմեք թե' գարնանային մեղմ տղամարդու, թե' ամառային լավատեսի, թե' ձմեռային վճռական տղամարդու հետ:
    http://www.conversebank.am/am/IntBank

  3. #183
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ձմեռային» կանանց բնությունը պատքևում է մարտական բնավորություն: Լինելով նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում եմ և արժանանում են համընդհանուր հիացմունքի : Սիրո հարցում նույնպես հիանալի «մարտիկներ » են. նրանց հետ ոտք մեկնել ցանկացող մրցակցուհիներին լիակատար պարտություն է սպասվում: Նրանք գրեթե միշտ իրադրության տերն են: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում եմ, հաշտության հեշտությամբ են գալիս:
    Ձեզ լավ կզգաք «գարնանյին» անհոգ տղամարդկանց կամ «ձմեռային» համառների հետ: Վերջիններիս կողքին դուք հաստատ չեք ձանձրանա:
    Ընդգծված մասի հետ լրիվ համաձայն եմ, չնայած ժամանակն էլ ցույց պիտի տա դեռ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #184
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ես ծնվել՞

    Աշնանը ծնված կանայք պարզ են, կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը, ինչպես նաև հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհափողությունները Նրանց հպգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ և հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
    Դուք հիանալի զույգ կկազմեք թե' գարնանային մեղմ տղամարդու, թե' ամառային լավատեսի, թե' ձմեռային վճռական տղամարդու հետ:
    սա եմ ես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  5. #185
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Արյան խումբն ու բնավորությունը

    Մարդու պատկանելությունը այս կամ այն խմբին հնարավորություն է տալիս որոշել նրա ով լինելը : Համենայն դեպս այդ են պնդում ճապոնացի հոգեբանները :
    Նախ մի քանի ընդհանուր տեղեկություններ :
    Գոյություն ունի արյան չորս խումբ որոնք ամբողջ աշխարհում նշանակվում են թվային և տառային խորհրդանիշներով` 0 (1) , Ա (2) , Բ (3) , ԱԲ(4 ) : Չնայած տարբերությունը մեծ չէ այդ խմբերի միջև ,սակայն այն անտեսել չի կարելի , հատկապես երբ խոսքը գնում է արյան էրիտոցրիտների և շիճուկների կարևորագույն առանձնա- հատկությունների մասին :Արյան այս կամ այն խումբը չի փոխվում ողջ կյանքի ընթացքում : Երեխաները արյան խումբը ժառանգում են ծնողներից : Այդ պատճառով էլ այն հանդիսանում է գլխավոր ապացույցը` վիճելի հայրության որոշման հարցում :
    Ճապոնական գիտնականների կարծիքով , խմբային հատկանիշները և արյան յուրահատուկ գծերը ակներևորեն չեն կանխորոշում մարդու ճակատագիրը ,սակայն, անկասկած ազդում են նրա առողջության վրա : Ճ . գիտնական Պոշիտակե Նոմի կարծիքի , արյան խումբը , մեծ չափով որոշում է մարդու բնավորությունը և յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները :

    1–ին Խումբ :Դուք ձգտում եք ղեկավարել :Եթե ձեր առջև որևէ նպատակ դնեք , ապա կպայքարեք մինչև նրան հասնելը : Կարողանում եք ձեր առաջընթացի համար ուղիներ ընտրել : Հավատում եք ձեր ուժին , զուրկ չեք հուզականությունից : Սակայն թուլություններ ևս ունեք :Դուք շատ խանդոտ եք ու անտեղի իրարանցման ենթարկվող , բացի այդ , շատ պարծենկոտ եք ու ցավագին պատվախնդիր :

    2-րդ խումբ :Դուք սիրում եք ներդաշնակություն , հանգիստ և կարգուկանոն : Այլ մարդկանց հետ ավելի լավ եք աշխատում :Բացի այդ , զգայուն եք , համբերատար և բարյացակամ : Ձեր թերություններն են ` համառությունն ու լարվածությունից դուրս գալ չկարողանալը :

    3-րդ խումբ : Դուք ձևավորված բացահայտ ու անսքող անհատապաշտ եք , հակված եք վարվել այնպես , ինչպես ձեզ դուր է գալիս : Հեշտությամբ հարմարվում եք ամեն ինչի , ճկուն եք , երևակայության պակասից չեք տառապում : Սակայն անկախ լինելու ցանկությունը երբեմն կարող է ավելորդ լինել և վերածվել թուլության :

    4-րդ խումբ : Դուք հանգիստ ու հավասարակշռված անձնավորություն եք : Սովորաբար մարդիկ ձեզ սիրում են և ձեզ հետ իրենց լավ են զգում :Դուք կարողանում եք նրանց զբաղեցնել , միաժամանակ շրջապատի նկատմամբ արդարամիտ եք և ձեզ պահում եք ինչպես հարկն է : Սակայն երբեմն շատ կտրուկ եք , և բացի այդ , երկար տատանումների մեջ եք ընկնում և դժվարությամբ եք որոշումներ կայացնում :

    Փարիզի հոգեբան Ժան-Բատիստա Դելակորի կարծիքով արյան խումբը ազդում է նաև բնավորության հիմնական գծերի վրա :

    0 (1) խումբ : Մարդիկ , որոնց վիճակված է լինել անընդհատ շարժման մեջ : Նրանք եռանդուն են , մարդամոտ , օժտված հզոր կամքով : Աշխատում են համառորեն , առանց հոգնելու և ունակ են կարճ ժամանակում երեք անգամ ավելի աշխատել մնացածներից :

    Ա(2) խումբ : Բարեխիղճ ու ջանասեր մարդիկ են ,խնամքով են կատարում իրենց պարտականությունները :Նրանց համարաձակորեն կարելի է անվանել կատարյալ մարդիկ :Մեծ առաջընթաց ունեն գործնական կյանքում , հավատարիմ են ընկերնեին ,սիրելիներին ,հարազատներին :Գիտնականները գտնում են ,որ այս խմբի մարդիկ ավելի ինտելիգենտ են , քան մյուսները :

    Բ (3) խումբ : Զգացմունքային են , շատ նրբազգաց , օժտված մարդկային բոլոր հատկանիշներով ,վստահելի կոլեգաներ են և ընկերներ :Աշխատանքում պահանջկոտ են թե իրենց և թե իրենց ուրիշների նկատմամբ :Արտաքին հանգստության քողի տակ թաքնված է զգայուն և փխրուն հոգի :Սրիո մեջ նրա զգացմունքները բուռն են ու անսանձելի : Բ խմբի կանայք ավելի խանդոտ են , քան տղամարդիկ :

    ԱԲ (4) խումբ : << Զգացմունքին ազատորեն տրված բնավորություն >> ,- հակիրճ այսպես է բնութագրել նրանց Դելակորը : Նրանց հուզում են ուժեղ կրքերը , որոնք երբեմն դառնում են հոգեկան խռովքի և տանջալից ապրումների պատճառ : Այդ ողջ փոթորիկը նրանք ապրում են մենակ ` ոչ ոքի չվստահելով իրեն գաղտնիքները : Այդ է ապացուցել նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Անգոտը ,վերլուծելով հատուկ տեստերի 3000 պատասխան : Սիրո և ընկերության մեջ ,ինչպես նաև ընտանիքում , նրանք ձգտում են իդալականին ,- նշում է Դելակորը ,-ձգտելով երջանկության ` երջանկացնում են նաև իրենց ընտրյալին :
    Հ.Գ. ներեցեք , եթե սխալ տեղ է գրառումն արվել

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշնանը ծնված կանայք պարզ են , կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը , ինչպես նաև հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհափողությունները Նրանց հպգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ և հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
    Դուք հիանալի զույգ կկազմեք թե' գարնանային մեղմ տղամարդու, թե' ամառային լավատեսի, թե' ձմեռային վճռական տղամարդու հետ:
    համարյա ճիշտա՜
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 09.02.2008, 20:13: Պատճառ: Գրառման ավելացում
    Чеширский КотЭ

  6. #186
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտքան էլ տեստ չի, բայց...

    Երբ ես ծնվել՞

    Գարնանը ծնված կանայք գրավիչ են և անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում և նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Կողքից գուցե թեթևամիտ երևան, սակայն կյանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի տակ երբեմն թաքնված է անինքնավստահությունը: Այս կոկետուհիները իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս կամակոր էակի բախտը բերի և հանդիպի հագատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաև ամուր ամուսնություն:
    Ամենից հարմարավեր Ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ:
    Էս էլ ես, էն մուգ տառերովը ինձ նման ա:
    http://www.conversebank.am/am/IntBank

  7. #187
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Գարնանը ծնված կանայք գրավիչ են և անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում և նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Կողքից գուցե թեթևամիտ երևան, սակայն կյանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի տակ երբեմն թաքնված է անինքնավստահությունը: Այս կոկետուհիները իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս կամակոր էակի բախտը բերի և հանդիպի հագատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաև ամուր ամուսնություն:
    Ամենից հարմարավեր Ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ:
    Մանրախնդիր? Հարմարավետ զգալ?? Հմմ...

  8. #188
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ՆՐԱ ՇՈՒՐԹԵՐԸ

    Մարդու դեմքը հայելու պես արտացոլում է նրա կենսական փորձը, զգացմունքները, իսկ շատ հաճախ` նույնիսկ հնարավորությունները: Օրինակ, չինացի ֆիզիոգնոմիստները բերանը համարում են մարդու ճակատագիրն ու խառնվածքը որոշող կարեվորագույն դետալներից մեկը:
    Գիտնականները պնդում են, որ բերանի չափն ու ձեվը օգնում են լուսաբանել մարդու ներքին էներգիան, այսինքն` թե որքան ուժեղ է նա հոգեպես ու որքանով է ընդունակ դիմակայելու բոլոր մահերին ու հաղթելու հանուն կյանքի մղվող պատերազմում:


    Կատարելություն
    Կատարյալ համարվում է այն բերանը, որը կազմող վերին եվ ներքին շուրթերը չափերով նույնն են` ոչ շատ հաստ եվ ոչ շատ բարակ, համաչափ, բաց կարմիր գույնով: Կանանց դեպքում դրանք փափուկ են, տղամարդկանց դեպքում` պինդ:

    Եթե ձեր բերանն այդպիսին է, ապա դուք սիրառատ, առատաձեռն, արդար, վճռական մարդ եք, կարելի է ասել` կատարելություն: 40-ից հետո ձեզ մեծ հաջողություն է սպասվում, որը շլացուցիչ կդառնա 50-ից հետո:


    Համառություն
    Նոր լուսնի բերան. ահա այսպիսի անվանում են ստացել այն շուրթերը, որոնք նմանվում են նորալուսնի: Նման բերանի անկյունները մշտապես փոքր-ինչ վեր են բարձրացված` կազմելով անկրկնելի ժպիտ:

    Նրանց տերը մտքի կուռ տրամաբանական կառւցվածք ունի, կարողանում է բազմակողմանիորեն եվ շատ համոզիչ բացատրել ու պնդել իր տեսակետը: Նրա մոտ զարգացած է խորապես կենտրոնանալու ունակությունը, դրսեվորում է ծայրահեղ համառություն: Որպես օրինաչափություն, այսպիսի բերան ունենում են գեղարվեստական ասպարեզում բավականաչափ տաղանդավոր, շնորհալի մարդիկ:


    Խստություն
    Բարակ, նեղ շուրթերը խոսում են զգայական սառնության, շահախնդրության մասին: Այսպիսի մարդիկ խիստ խառնվածք ունեն: Նրանք, որպես կանոն, հասարակության մեջ հեղինակավոր մարդիկ են դառնում` շնորհիվ իրենց անսովոր էներգիայի եվ անսահման էնտուզիազմի: Բացի այդ, նրանք ստեղծող, հայտնագործող են:

    Եթե վայելում եք նման մարդու վստահությունը, ապա կարող եք նրա վրա հույս դնել բոլոր հարցերում: Եվ ի նկատի ունեցեք, որ շատ հաճախ արտաքին հավասարակշռության ներքո նրանք թաքցնում են խորը հոգեկան ապրումներ:


    Կանացիություն
    Ամենից կանացի տեսքն ունեն ժապավենի ձեվ ունեցող շուրթերը: Դրանք խոսում են հմայքի, սեթեվեթության, զգայականության եվ, միաժամանակ,... անկեղծության բացակայության ու ստախոսության մասին:

    Նման շուրթեր ունեցող տղամարդը իշխանատենչ է ու թեթեվամիտ: Ընդհանրապես, նման մարդիկ սիրում են մշտապես լինել ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, որպես կանոն, նրանք շատ բարեսիրտ են, ակտիվ, ընդունակ լուծելու բոլոր տեսակի պրոբլեմները:


    Լավատեսություն
    Փոքր-ինչ առաջ մղված խոշոր ու հաստլիկ շուրթերը վկայում են իրենց տիրոջ բարձր զգայականության ու բարության մասին: Նման մարդը հիանալիորեն տիրապետում է իր զգացմունքներն ու զգայությունները, նրան շատ դժվար է դուրս բերել հավասարակշիռ վիճակից: Կարող է արժանի պատասխան տալ իրեն վիրավորել փորձողին` մնալով կայուն, հանդարտ հոգեվիճակում:

    Նման շուրթեր ունեցող մարդը շատ տպավորվող է ու լավատես: Շատ հաճախ ընկերները նրա մոտ են շտապում հոգեկան ընկճման, անհանգստության պահերին` աջակցություն եվ օգնություն փնտրելով: Այս մարդ-օպտիմիստը սիրում է շփումները եվ շատ հեշտությամբ է ընկերներ ձեռք բերում:


    Մեծահոգություն
    Այս արժանիքն ունեցող մարդու շուրթերը սովորաբար փոքր-ինչ ծուռ են. բերանի անկյուններից մեկը թեքված է դեպի ներքեվ, իսկ մյուսը` դեպի վեր: Այսպիսի բերան ունեցողները նաեվ հիանալի հռետորներ են: Կյանքում նրանք ցանկացած ընկերախմբի հոգին են: Սիրում են ամեն բան մի փոքր չափազանցնել, սակայն անում են դա միայն թատերական էֆեկտ ստեղծելու համար:

    Եթե գործ ունեք նման մարդու հետ, ապա հարկ է հիշել, որ նա խիստ զգայական է եվ մշտապես գործածում է իր սրամտությունը սեփական անձի պաշտպանության նպատակով: Նրանց բախտը միշտ բերում է փողային հարցերում, սակայն նրանք միշտ ծախսում են ավելի շատ, քան կարող են իրենց թույլ տալ:


    Իշխանատենչություն
    Այս մարդկանց վերին կամ ներքին շուրթը փոքր-ինչ ուռուցիկ է ու առաջ մղված: Նրանք միշտ պատրաստ են փոխհամաձայնության գալ, անվճռական են: Միեվնույն ժամանակ, ծայրահեղ վիճակներում նրանք ընդունակ են անսպասելի վճռական քայլերի դիմել, առճակատել ծառացած պրոբլեմի հետ ու հաղթանակել:

    Նրանք ներողամիտ են իրենց ցավ պատճառողի հանդեպ: Իշխանատենչ են եվ, որպես կանոն, իրենց մեջ կրում են դրսեվորում չգտած էներգիայի պաշարներ: Տարիքի հետ նրանք երբեմն ապօրինի կապեր են հաստատում` դավաճանելով ամուսնական առագաստը:


    Ազնվական առյուծներ
    Կարմիր ու փայլող շուրթերով մեծ բերանը բնորոշ է իշխանություն ունեցող, հաջողակ, ազնվական մարդկանց համար: Նման մարդը ձգտում է հանրաճանաչ դառնալ, սակայն, միեվնույն ժամանակ, պահպանում է ընտանեկան կապերը: Կյանքում նա որոշակի նպատակ չունի եվ հազվադեպ է ծավալուն նախագծերը հասցնում լիարժեք ավարտին: Սուր լեզու ունի, սիրում է ծաղրել:

    Նման մարդը փորձում է վայելել այն ամենը, ինչ կյանքը տալիս է իրեն: Նրա թերությունը հաճախ հանդիպող ժլատությունն է:


    Զգուշավորություն
    Եվ տղամարդկանց, եվ կանանց դեպքում փոքրիկ բերանը խոսում է թույլ խառնվածքի, սեփական ուժերի հանդեպ անվստահության մասին: Նման մարդիկ մշտապես շրջապատողների հավանության կարիքն ունեն: Որոշ չափով կասկածամիտ են: Զգուշավորությունը, հատկապես` ֆինանսական հարցերում, նման մարդկանց կարգախոսն է:

    Երբեմն նրանց բախտը չի բերում անձնական կյանքում: Զարմանալիորեն արդար են եվ նույնը պահանջում են նաեվ շրջապատողներից:


    Ավելացվել է 2 րոպե անց
    հայելին ձեռքս` մի կես ժամա փորցում էի հասկանալ, թե իմ շուրթերը որ նկարագրությանն են համապատասխանում… տենց էլ չհասկացա… աչքիս ինձ կողմնակի անձանց օգնությունն ա պետք
    Վերջին խմբագրող՝ Երկնային: 13.02.2008, 00:24: Պատճառ: Գրառման ավելացում
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. #189
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Թեստ միայն աղջիկների համար
    Ինչպիսի՞ տղաներն են քեզ ձգում

    1. Սիրտդ արագ է բաբախում, երբ
    ա. տեսնում ես քթի կամ հոնքի վրա փիրսով երիտասարդի -3,
    բ. երիտասարդը սիրալիր, անկեղծ նայում է ուղիղ աչքերիդ մեջ -1,
    գ. երիտասարդը խորհրդավոր է, փոքր-ինչ ինքնամփոփ և սեքսուալ -2,
    դ. երիտասարդն անհավանական պատմություն է պատմում -4:

    2. Հանգստյան օրերին ամենասիրածդ զբաղմունքը
    ա. սիրած ֆիլմեր դիտելը -1,
    բ. լողավազանն ու գեղեցկության սրահ գնալը -2,
    գ. համերգ գնալը -4,
    դ. ակումբում պարելը -3:

    3. Իր, որ պահպանում ես աշխարհում ամեն ինչից առավել
    ա. հին, մաշված կաշվե բաճկոնը -4,
    բ. չափազանց ոճային ակնոցը, որ մայրդ դրել է երիտասարդ տարիներին -3,
    գ. նախկինիդ նվիրած շքեղ ապարանջանը-1,
    դ. գերնորաձև կիսաթափանցիկ բլուզը -2:

    4. Հարդարման այս պարագաները միշտ անհրաժեշտ են քեզ
    ա. քարերով շղթան և բարձրակրունկ կոշիկները -2,
    բ. կաշվից և երկաթե տարրերով ապարանջանն ու գոտին -4,
    գ. ջինսե գլխարկն ու հետաքրքիր պայուսակը -3,
    դ. ապակե գնդիկներով ապարանջանն ու գեղեցիկ մազակալները -1:

    5. Երիտասարդը քեզ համար անհետաքրքիր է դառնում, եթե
    ա. մկանուտ չէ -3,
    բ. անճաշակ է, բարձր տակացուներով կոշիկ է հագնում -2,
    գ. նրբիկ ու բարի է, որի հետ նույնսիկ վիճել հնարավոր չէ -4,
    դ. խնամված չէ ու դեմքին էլ պզուկներ կան -1:

    6. Երկուսիդ համար լավագույն տեղը
    ա. զբոսայգին՝ լուսնի լույսի ներքո -1,
    բ. ամենահայտնի դիսկոտեկը -3,
    գ. սրճարանը՝ երկար սեղանով -2.
    դ. մի քանի զւոյգ գնդակներով մարզադաշտը -4:

    7. Այս բնութագրումներից ո՞րն է ամենաշատը քեզ համապատասխանում
    ա. ինքնաբուխ և քաջ -4,
    բ. վախկոտ և զգուշավոր -1,
    գ. երբեմն՝ շրջահայաց, երբեմն էլ՝ իմպուլսիվ -2,
    դ. անզգուշության հասնող արագ -3:

    8. Ի՞նչ է կատարվում, երբ մինչև ականջներդ սիրահարված ես
    ա. ոչինչ տրամադրությունդ չի փչացնում -3,
    բ. ուզում ես միայն գրկախառնվել նրա հետ -1,
    գ. գլխումդ միայն խելահեղ մտքեր են ծնվում -2,
    դ. ուզում ես, որ բոլորը միասին ձեզ տեսնեն -4:

    9. Որտե՞ղ կցանկանայիր անցկացնել երազածդ արձակուրդը
    ա. Լոնդոնում -4,
    բ. Լոս Անջելեսում -3,
    գ. խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկում -2,
    դ. Փարիզում -1:

    10. Ամենամեծ թուլություններիցդ մեկը
    ա. երբեմն մի փոքր միամիտ ես -2,
    բ. չես կարողանում ժամանակին լեզուդ քեզ քաշել -4,
    գ. հաճախ չափազանց ամաչկոտ ես -1,
    դ. նախ գործում ես, հետո՝ մտածում -3:

    11. Ամենաուժեղ կողմերիցդ մեկը
    ա. կողքից չափազանց լավ ես նայվում -3,
    բ. ապավինում ես զգացմունքներիդ -2,
    գ. ոչնչից չես վախենում -4,
    դ. մտահոգվում ես ընկերներիդ խնդիրներով -1:

    12. Ի՞նչն է ամենաշատը քեզ գրավում երիտասարդի մեջ
    ա. հայացքը, եթե կարողանաս «խրվել» դրանում -1,
    բ. միայն անկեղծ և լայն ժպտիը -3,
    գ. կերպարը. երիտասարդ տղան պետք է ոճային լինի -4,
    դ. ձայնը, այն պետք է կախարդական լինի -2:

    13. Ինչպիսի՞ նվերով կարելի է սիրտդ գրավել
    ա. գրությամբ՝ «դու ինձ դուր ես գալիս» -4,
    բ. կախազարդ-սրտիկ՝ իր շղթայով -1,
    գ. հատուկ քեզ համար կազմակերպված երեկույթով -3,
    դ. վարդի թերթիկներով պատված ճանապարհով -2:

    14. Ո՞ր հեռուստաշոուի համար ես կատարյալ թեկնածու
    ա. «Թաքնված տեսախցիկ». ինչեր ասես չես փորձել -1,
    բ. «Ով է ուզում դառնալ միլիոնատեր». դու կհասնես միլիոնի -4,
    գ. «Հայ սուպերսթար». երազում ես բեմի մասին -3,
    դ. «Կուբ». մարդկանց ցույց տալու շատ բան ունես -2:

    Արդյունքները
    14-23 միավոր-Խելացի
    Սիրտդ բորբոքում են այն տղաները, որոնց թիկունքում կարելի է թաքնվել: Երազներիդ տղան պետք է քեզ բանաստեղծություններ նվիրի և ձեռքի մի հարվածով լուծի բոլոր խնդիրներդ ու հոգսերդ: Զգո՛ւյշ, անհուսալի ռոմանտիկ ես, իսկ սերը երբեմն կուրացնում է: Երազներիդ տղան իսկապես քնքուշ է, հոգատար և միշտ կարող է ժպիտ պարգևել:
    24-34-Սեքսուալ
    Փոփոխական է, ահա ինչպիսին է երազներիդ ասպետը: Մի քիչ խորհրդավոր, երբեմն՝ ինքնամփոփ, երբեմն՝ միանգամից պոռթկուն…Ցանկացած իրավիճակում անհավանական գրավիչ է լինում: Զգո՛ւյշ, լսիր ոչ միայն սրտիդ փայնին, այլ նաև բանականությանդ: Սիրածդ տղան ոչ միայն պետք է սրտիդ աշխատանքն արագացնի, այլև պատրաստ լինի խնդիրներդ լուծելուն և քեզ հետ միասին շատ փորձություններ անցնելուն:
    35-45-Գժոտ
    Այն երիտասարդները, որոնց հնարավոր չէ հասկանալ, խորհրդավոր կերպով ձգում են քեզ: Երբեք հաստատ չգիտես՝ ինչ են նրանք մտածում և զգում, սակայն կռահում ես, որ այդ տարօրինակ կերխարը փնտրում է քեզ, մի մարդու, ով կոպիտ արտաքինի տակ անգամ կարող է նուրբ սիրտ տեսնել: Զգո՛ւյշ, այս տիպի երիտասարդի հետ իսկապս երջանիկ լինելու համար քեզ վստահություն ու քաջություն է պետք, քանի որ կյանքում նա փորձում է ամեն ինչ և միշտ տարաբնույթ պատմությունների մեջ է ընկնում: Հաշվի առ, որ նա ոչ միշտ է ունակ հավատարիմ մնալու:
    46-56-«Լավ տղա»
    Այն տղաները, ովքեր ձգում են քեզ, հաստատ գիտեն՝ ով և ինչ է իրենց պետք: Երազներիդ տղան կարող է թնդանոթի նման դղրդալ, եթե ցանկանում է գրավել աղջկան, և կարող է խենթանալ չարությունից, եթե ինչ-որ բան չի ստացվում: Նրա տրամադրությունը վայրկենապես փոխվում է զրոյից մինչև եռման աստիճան: Դա էլ հարաբերությունները լարված է դարձնում /մոտավորապես հրաբխի նման/, թեկուզ նա միշտ ազնիվ է: Եթե զգում ես, որ հենց նա է, որ կա, մի վախեցիր:
    Զգու՛յշ, այս երիտասարդը երբեմն չափազանց ինքնավստահ է: Ստիպիր նրան մի փոքր ձգվել ու հասկացրու՝ իմաստ ունի ուշադրություն դարձնել քեզ ու զգացմունքներիդ:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  10. #190
    մարդ-պինգվին malaletka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Հասցե
    Երևանի գիշերային փողոցներ...
    Տարիք
    35
    Գրառումներ
    190
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեստ միայն աղջիկների համար
    Ինչպիսի՞ տղաներն են քեզ ձգում

    35-45-Գժոտ
    Այն երիտասարդները, որոնց հնարավոր չէ հասկանալ, խորհրդավոր կերպով ձգում են քեզ: Երբեք հաստատ չգիտես՝ ինչ են նրանք մտածում և զգում, սակայն կռահում ես, որ այդ տարօրինակ կերխարը փնտրում է քեզ, մի մարդու, ով կոպիտ արտաքինի տակ անգամ կարող է նուրբ սիրտ տեսնել: Զգո՛ւյշ, այս տիպի երիտասարդի հետ իսկապս երջանիկ լինելու համար քեզ վստահություն ու քաջություն է պետք, քանի որ կյանքում նա փորձում է ամեն ինչ և միշտ տարաբնույթ պատմությունների մեջ է ընկնում: Հաշվի առ, որ նա ոչ միշտ է ունակ հավատարիմ մնալու:
    դաժան իրականություն...
    Life isn't about finding yourself...Life is about creating YOURSELF!

  11. #191
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    24-34-Սեքսուալ
    Փոփոխական է, ահա ինչպիսին է երազներիդ ասպետը: Մի քիչ խորհրդավոր, երբեմն՝ ինքնամփոփ, երբեմն՝ միանգամից պոռթկուն…Ցանկացած իրավիճակում անհավանական գրավիչ է լինում: Զգո՛ւյշ, լսիր ոչ միայն սրտիդ փայնին, այլ նաև բանականությանդ: Սիրածդ տղան ոչ միայն պետք է սրտիդ աշխատանքն արագացնի, այլև պատրաստ լինի խնդիրներդ լուծելուն և քեզ հետ միասին շատ փորձություններ անցնելուն:
    Կազմել եմ 27 միավոր... ինչ անեմ, բայց այդքան էլ չի համապատասխանում...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  12. #192
    Լիարժեք անդամ lulu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2007
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    24-34-Սեքսուալ
    Փոփոխական է, ահա ինչպիսին է երազներիդ ասպետը: Մի քիչ խորհրդավոր, երբեմն՝ ինքնամփոփ, երբեմն՝ միանգամից պոռթկուն…Ցանկացած իրավիճակում անհավանական գրավիչ է լինում: Զգո՛ւյշ, լսիր ոչ միայն սրտիդ փայնին, այլ նաև բանականությանդ: Սիրածդ տղան ոչ միայն պետք է սրտիդ աշխատանքն արագացնի, այլև պատրաստ լինի խնդիրներդ լուծելուն և քեզ հետ միասին շատ փորձություններ անցնելուն:

    34 միավոր ... որոշ բաներ համապատասխանում է

  13. #193
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մերի ջան 3-րդ ու 4-րդ հարցերում իմ պատասխանը չկար էլի մի քանիսում վերցրեցի մի քիչ մոտ պաատսխան, որ շատ չկեղծվեմ ու հավաքեցի 30 միավոր

  14. #194
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Իսկ ես հավաքել էի 22 միավոր և
    Խելացի
    Սիրտդ բորբոքում են այն տղաները, որոնց թիկունքում կարելի է թաքնվել: Երազներիդ տղան պետք է քեզ բանաստեղծություններ նվիրի և ձեռքի մի հարվածով լուծի բոլոր խնդիրներդ ու հոգսերդ: Զգո՛ւյշ, անհուսալի ռոմանտիկ ես, իսկ սերը երբեմն կուրացնում է: Երազներիդ տղան իսկապես քնքուշ է, հոգատար և միշտ կարող է ժպիտ պարգևել:
    Կարծում եմ՝ իմ ճաշակին բավականին մոտ է
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  15. #195
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    1. Ընդունակ եք ծիծաղել սեփական թերությունների վրա:
    ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1
    բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. - 3
    գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: - 2

    2. Կհանդգնենք համարձակ շոր հագնել
    ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3
    բ. այո - 1
    գ. թերևս միայն դիմահանդեսի ժամանակ - 2

    3. Ըստ ձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում
    ա. փոխադարձ հարգանքը - 2
    բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1
    գ. միասին լինելու հանգամանքը - 3

    4. Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում
    ա. ամեն ինչ հնարավոր է - 1
    բ. ոչ մի դեպքում - 2
    գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3

    5. Կգայթակղվեք փող աշխատելու առաջարկով
    ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1
    բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3
    գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2

    6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորներին
    ա. այո, եթե մեղավոր են - 3
    բ. միայն հոգուս խորքում - 1
    գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2

    7. Միշտ եք ձգտնում առաջինը լինել
    ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3
    բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1
    գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ամփոփեք
    7-11 միավոր – Չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում:
    12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:
    17-21 միավոր – Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղձ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:
    Վերջին խմբագրող՝ Empty`Tears: 12.03.2008, 18:24: Պատճառ: Գրառման ավելացում
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

Էջ 13 24-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Արձակ. Հոգեբանական ծուղակ
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 14.03.2012, 02:12
  3. Վարորդական տեսական գիտելիքների ստուգման թեստեր
    Հեղինակ՝ Ghevond20, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 14.07.2011, 11:50
  4. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  5. Հոգեբանական Խորհրդատվություն
    Հեղինակ՝ rainbow, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2008, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •