Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Տեր Հայր

Ուզում եմ ասել, որ ուղղակի ապշած եմ ձեր պատասխանների բազմակողմանիությամբ ու խորությամբ, որոնք իմ մոտ սկսում են կոտրել բավականին կարծրացած կաղապարներ /ստերիոտիպեր/, որ ունեի մեր եկեղեցակաների հանդեպ: Սա երևի գալիս էր նրանից, որ քիչ եմ շփվել:
Իմ մոտ այս մասով ծագել է մի հարց:
Մեր կրոնավորիները կրոնական ուսումնառության ժամանակ խորությամբ ուսումնասիրու՞մ են գիտություն /ֆիզիկա, մաթեմաթիկա և այլն/ թե դա միայն ինքնազարգացման արդյունք է:

Մյուս հարցերս:
Ես հասկանում եմ, որ կրոնավորի հիմնական առաքելությունը Աստծո և մարդու մեջ յուրահատուկ դեսպանի դերն է /կարող է և սխալվում եմ /: Սակայն ես կարծում եմ, որ որպես պատրաստված, գիտակ մարդիկ, նրանք նաև կրում են որոշակի առաքելություններ նաև քաղաքացիական, հասարակական կյանքի հանդեպ արտահայտելու իրենց վերաբերմունքը /Նաև իրենց քարոզների ժամանակ/: Կարծես հայ հանրության կյանքը ամբողջովին դուրս է թողնված մեր եկեղեցու հայրերի ուշադրությունից, չհաշված իհարկե չնչին բացառությունները հանձինս Պոլսո մեր պատրիարքի, որը ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն Թուրքիայի, այլ ամբողջ հայության կենսական կարևորության մի շարք հարցերում:

Ինչպես է նայում մեր եկեղեցին Երևանից Էջմիածին ճանապարհին փռված կազինոների գոյութանը: Ինչու՞ չի ասում իր վճռական խոսքը դրանք այդտեղից վերացնելու, և մի "անմարդաբնակ", բնակավայրերից ու մարդուց հեռու վայր տեղափոխելու համար: Չէ՞ որ դրա մասին ընդունված է անգամ հատուկ օրենք: Ու ընդհանուր առմամբ, ինչ վերաբերմուք ոնի մեր եկեղեցին "կազինո" կոչված արհավիրքի նկատմամբ: Չէ՞ որ այնտեղ "սպանվում են" ոչ միայն երիտասարդի ընտանիքը ու զավակները , այլ նաև իր հոգին, հոգեկան աշխաչհը: Նա վերածվում է մի զոմբիակերպ արարածի, որին այլևս ոչինչ չի հետաքրքրում: Եվ ինչու՞ իր բարցրաձայն խոսքը չի ասում մեր եկեղեցին, երբ այդ "զվարճանքին" են տրվում մեր ազգի բարձրագույն ղեկավարութունը /նախարարներ, դեպուտատներ և այլն/: Չէ՞ որ սա նաև բարոյական խնդիր է:
Աստված օրհնի քեզ.
Շնորհակալ եմ բարի խոսքերի համար.Սկսեմ պատասխանել քեզ հետաքրքրող հարցերին.
Ճեմարան ընդունվում են միջնակարգ կրթությամբ, ասել է թե 10-րդ դասարանը ավարտած, կամ ութամյա կրթությամբ և միջին մասնագիտական կրթություն ստացած անձինք: Ճշգրիտ գիտությունների այն պաշարը, որը ձևավորվում է դպրոցում բավարար է , և քանի որ ճեմարանը ոչ թե կիրառական գիտություններ տվող հաստատություն է այլ հումանիտար, ապա և մաթեմատիկա, ֆիզիկա և նման առարկաներ ճեմարանում չեն դասավանդվում:
Այո , կրոնավորը իր ազգի և եկեղեցու սպասավորն է : Նրա առաքելությունը Աստծո խոսքը տարածելն է:Սակայն , բնավ որևէ հոգևորական իրեն զուրկ չի պահում հասարակական կյանքում իր ծառայությունը մատուցելուց. Պարզապես ոմանք ավելի ակտիվ, ոմանք` նվազ:Ինչ վերաբերում է Պոլսո պատրիարքին, ապա նա իր հայանպաստ գործունեությունը կատարում է և այդ անում ծածուկ կերպով, քանի որ Թուրքիան միակ երկիրն է, ուր պետությունը իրավասու է պատրիարքին չհանդուրժելով հեռացնել իր պաշտոնից: Սա չի նշանակում որ այսօրվա պատրիարքը վախենում է, պարզապես նա ավելի զգուշավոր է մոտենում այդօրինակ հարցերին:
Իսկ կազինոները չարիք են , և այստեղ ինչքան էլ եկեղեցին իր խոսքն ասի, միևնույն է, այնտեղ սարսափելի գումարների խնդիր կա, որը մեր շատ պաշտոնյաների եկամութներից է: Իսկ օրենքը միշտ էլ կարելի շրջանցել հենց օրենքի միջոցով: Պարզ մի օրինակ բերեմ. Համաձայն կազինոներին վերաբերող օրենքի, այդ կառույցները չպետք է լինեն Երևանի տարածքում այլ մարզերում, ասել է թե Երևանից դուրս: Ջրվեժ համայնքում մի կազինո կա, որը կառուցվել է հենց բնակելի տներին կից, տներ, որոնք համարվում են Երևան: Իսկ իչպես? հարց է առաջանում. Շատ պարզ և օրենքի շրջանակում: Ջրվեժ համայնքը բաժանված է երկու մասի` բանավան և գյուղ: Վերջինս մտնում է կոտայքի մարզի մեջ ըստ վարչական բաժանման իսկ տարածքային առումով նա մաս է կազմում մեր քաղամայր Երևանի: Կազինոն ել կառուցվել է մարզային հատվածում: Օրենքով ամեն ինչ ճիշտ է: Իսկ բարոյապես?
Ինքնին խաղամոլության երևույթը, պարսավելի է և համարվում մեղք:
Հետևությունները թողնում ձեզ: Պարզապես ցավալի է, որ մարդ կարող է մեկ գիշերվա ընթացքումվատնել մի քանի միլիոն դրամ, սակայն զլանա դրա անգամ մեկ տոկոսը տալ անօթևան մարդու:
Աստված թող պահի մեր ազգը` հեռու ամեն փորցանքներից

Օրհնությամբ Տեր Շմավոն