Իսկ ինչների՞ս է պետք ԲԱՐԵՆՊԱՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ
եթե
ու հլա մի բան էլ ավել, ինչ չէին հասցրել անել թուրքերը, արեցին ռուսները
Եթե ինչ որ մեկը մտածում է, որ մոտակա ժամանակաշրջանում էնքան ենք ուժեղանալու, որ գրավելու ենք մեր պատմական հողերը, ապա շատ հետաքրքիր է լսել իր փաստարկները:
Իսկ եթե որպես հիմք է վերցվում, որ մեր համար էտ հողերը գրավելու են /ռազմական, քաղաքական … ճանապարհով/ եսիմ ովքեր, ապա դա շատ է հիշեցնում 1860 /1828/-ականներից հետո հայերիս գաղափարական ու մոտիվացիոն բազան, որի զոհերը մի 20-50 տարի հետո դարձան մեր պապերը, իսկ հետևանքները կրիցին հետագա սերունդները:
Ինձ շատ հետաքրքիր է, մեր պետական "այրերը" գոնե մի կաթիլ իրենց պատասխանատու զգու՞մ են իրենց մեր և մեր ապագա սերունդների առջև:
Հ.Գ. Ես բացարձակապես չեմ հավատում, որ ամբողջ աշխարհի մեր ազգի քաղաքական-դիվանագիտական կորպուսը ինչ որ քաղաքական երկարաժամկետ կշռադատված հաշվարկներ ունի ու միջազգային դաշտում ինքն է թելադրում ինչ -որ մի բան: Անգամ չնչին մի բան: Հետևաբար իրեն մնում է գնալ ջրի հոսանքով, ինչ էլ անում են մերոնք, մտնելով սենց խաղերի մեջ : Իսկ էս դեպքերում ջուրը միշտ էլ ջրում է ուրիշի այգին, էն մարդու այգին, ով որ էտ ջուրը բացել է: Սա օբեկտիվն է: Իսկ մնացածը՝ ազգի լճացման ու արդեն ճահճացման սինդրոմներ են… հրավառություն… հրապարակի երգող շատրվաններ:
Էջանիշներ