User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կառաջադրվի արդյոք Լևոն Տեր Պետրոսյանը:

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    16 48.48%
  • Ոչ

    10 30.30%
  • Դժվարանում եմ պատասխանել

    7 21.21%
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

  1. #16
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվ՟ի Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե նրանց դեպքում լիարժել ԱՅՈ չես համարձակվի ասել, ապա ինչի՞ց ելնելով ես լիարժեք այո ասում Լ. Տեր-Պետրոսյանի դեպքում: Որ մի փա՞ստն /փաստերն/ է քեզ հետ համոզմունքը տվել:

    Հ.Գ. Հիշեցնեմ, որ հարցը "ժողորդի կյանքը քթից հանելու" պրոցեսի մասին է:
    Թույլ տուր այս հարցի պատասխանել Smergh-ի գրառումից մեջբերելով
    որ ժողովուրդը Լևոնին միանշանակ մերժելու է` հիշելով այն տառապանքները, որոնք նրան պատճառել են 10-15 տարի առաջ:
    Նորմալ քաղաքական գործիչը այդքան բանից հետո պիտի պոչը քաշեր ու ամաչեր մարդկանց աչքերին երևալ, ինչը չի կարող անել կամակատար Տեր-Պոտրոսյանը:
    Ուզում եմ Ձեզ հիշեցնել` թե ինչպես էին խոսում մարդիկ նրա Նախագահ լինելու մասին.
    "... Լևոնը Նախագահ է աշխատում Վազգենի՞, թե Վանոյի՞ մոտ..."

  2. #17
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվ՟ի Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Նախ պարզենք թե ինչու՞ էր «մութ ու ցուրտ» տարիներ: Իմ մեկնաբանությամբ դա 1992-94թթ պատերազմական տարիների պատձառով էր: Եթե լավ եք հիշում «մութ ու ցուրտ» տարիները ավարտվեցին գրեթե անմիջապես հրադադարի հայտարարելուց հետո: Հայաստանում պատերազմի տարիներին որպես էլեկտրոէներգիայի աղբյուր կար միայն Սևանա լճի ջուրը: Պարզ է, որ այդ խեղճ ու կրակ Հրազդանի Հիդրոէլեկտրոկայանը չէր կարող ամբողջ ՀՀ բնակիչներին հոսանքով ապահովեր: Ասում են, որ նավթ են կերել: Եթե նավթ կերած լինեին ու էլեկտրականության հույսը մնար Սևանի ջրի վրա, ապա 100%-ով մենք հիմա առանց Սևան կմնայինք: Կարող եք հաշվարկներ անել և տեսնել, որ թեկուզ օրական 2 ժամ լույս ունենալու համար, այդ 2 տարվա մեջ Սևանա լճի ջուրը չէր բավարարի:

    Ես նոր թեմա չեմ բացի, թեման արդեն այն հունի մեջ է ընկել, որը ես էի ուզում: Միայն հարցումը դուրս չի գալիս, դրա համար էլ չեմ քվեարկում:
    moj դու բավականին բացասական ես վերաբերվում ԼՏՊ-ի և ՀՀՇ-ի քայլերին: Խնդրում եմ սկսիր 1989թ-ից թվարկել իրենց արած սխալ քայլերը: Ես ուզում եմ դրանք լսել, որովհետև համոզված եմ, որ դուք դրանք սխալ գիտեք և տասնապատիկ ուռեցված բամբասանքները քաջալերում են ատելությունը նախկին իշխանությունների հանդեպ:


    Արցախի Ղարաբաղցիները լավն են: Հայաստանինը՝ վատ:

  3. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    moj
    Ուրեմն պատասխանեմ համ քեզ, համ էլ Smergh -ին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, քանի որ նա կամազուրկ մարդ է: Ինչպես այլոց դրդմամբ հրաժարական տվեց, այնպես էլ այլոց դրդմամբ կառաջադրվի:
    Քո ասելուց դուրս է գալիս, որ ով որ հրաժարվում է այլոց ճնշմամվ, նա կամազուրկ է, իսկ որ անկախ իրավիճակից իրա "էշն" է քշում, հարգանքի արժանի կամք ունեցող անձնավորությու՞ն :
    Մի քիչ կարեի է հրաժարականի փաստին ավելի գլոբալ նայել, ու կնկատեք ձեր ասածի աբսուրդ լինելը:

    Հ.Գ. Աշխարհի շատ հռչակավոր /նաև հերոս/ զորավարներ ու նախագահներ էն հրաժարական տվել, ու տալիս են մինչ այսօր, սակայն այսպիսի ածականի նորմալ չէ նրանց աևժանացնելը: Իսկ հրաժարական հիմնականում տալիս են առևրևույթ կամ ծպտված ճնշման տակ : Սակայն շատ քչերն են համարձակվում իրենց հրաժարականի իրական պատճառների մասին իրենց ժողովրդին տեղյակ պահել Լ.Տեր-Պետրոսյանի պես:
    Ինչ-ինչ, բայց գոնե վախկոտության մեջ Լ.Տեր-Պետրոսյանին մեղադրելը սուբեկտիվությաբ գլուխգործոց է:

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորմալ քաղաքական գործիչը այդքան բանից հետո պիտի պոչը քաշեր ու ամաչեր մարդկանց աչքերին երևալ, ինչը չի կարող անել կամակատար Տեր-Պոտրոսյանը:
    Ուզում եմ Ձեզ հիշեցնել` թե ինչպես էին խոսում մարդիկ նրա Նախագահ լինելու մասին.
    "... Լևոնը Նախագահ է աշխատում Վազգենի՞, թե Վանոյի՞ մոտ..."
    Եթե պոչը քաշելով լիներ, ապա բոլորն անխտիր պետք է պոչները քաշած լինեին:
    Բացի "Ակումբ"-ակիցներիցս /կատակ/
    Ժողովրդի ասածին էլ շատ տեղ տալ պետք չի: Ով որ տեսել է Լ.Տեր-Պետրոսյանի աշխատավոճը, էդպեսի բանը բացառում է

    Հ.Գ. moj
    Ես էտպես էլ չստացա իմ հարցի պատասխանը, կապված անձամբ Լ. Տեր-Պետրոսյանի "ժողորդի կյանքը քթից հանելու" հետ:

  4. #19
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Հարգելի բանախոսներ,

    Չեմ ցանկանում կրկնել այն, ինչն արդեն արմատացած է ժողովրդի մեջ:

    dvgray, հարցիդ պատասխանը ստացել ես, ուղակի պետք է գտնել

  5. #20
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    41
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Այսօր Լ.Տ.Պ.-ն մենակ նրա համար է ելույթ ունենում, որովհետեւ գիտակցում է իր արած սխալները եւ եթե իրեն հարգի, հաստատ երկրորդ անգամ իրեն չի խայտառակի. Նախ սահմանադրությամբ նրա թեկնածությունը արգելված է եւ երկրորդ, նրա թեկնածությունը միայն կապացուցի, որ նա երբեք չի հարգել սեփական երկրի օրենքները եւ անգամ կարող է հայտնվել բանտում, որպես օրինազանց հանցագործ.

    Այսօր պահանջել որպեսզի ապացուցեն Լ.Տ.Պ.-ի մեղքը կամ պնդել, որ նա մեղավոր չէ, ավելի քան ծիծաղելի է թվում. Դա նույն է, ինչ տակը բռնես ու չապացուցես. Լ.Տ.Պ.-ի կոմնակիցները պնդելով, որ նա մեղավոր չէ, չեն պատկերացնում ինչ մեծ վտանգի են ենթարկում նրան, որովհետեւ այդպիսի պնդումները կարող են հանգել համազգային դատավարության, որից Լեւոնիկը չոր դուրս չի գա. Պապին ամեն անգամ փլավ չի ուտում, այսինքն ինչ ներվեց նրան մի անգամ, երկրորդ անգամ կարող է նման հնարավորություն չընձեռնվել.

    Բացի այդ, Լեւոնի կողմնակիցները իրենք են իրենց թեկնածուին մեղավոր ճանաչում. Ի դեպ, ոչ միտումնաբար, այսինքն նրա օրոք, նրա իշխանության սխալները վերագրելով այլ մարդկանց, ճանաչում են Լ.Տ.Պ.-ի թուլությունը եւ շարունակում են պաշտպանել մի մարդու, որին հասցրել են ճանաչել որպես քաղաքական գործիչ թույլ եւ անոգնական.

    Ես կարծում եմ նա թեկնածություն չի տա, հակառակ դեպքում դա նման կլինի «Եկել եմ, որ մանթոյից դուրս գամ»
    Ուրախ գրառում:

  6. #21
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Համբերությանս բաժակը լցվում ա...ըստ իս անառողջ քննարկում ա, որովհետև մասամբ ա առողջ...նոր մտքովս անցավ՝ կարելի ա ասել վատառողջ
    Առաջինը հերիք ա մութ ու ցուրտ տարիներ ասեք...Ինձ համար միակ «մութն ու ցուրտը » պատերազմն էր ու միակ լույսը խաղաղությունը...
    Ի՞նչ, չե՞ք զգում, թե հենց հիմա ինչքան մութ ու ցուրտ ա մեր երկրում
    մեր քաղաքական դաշտում.
    Պատերազմը ո՞վ հաղթեց...Հա մեր քաջերի արյունը մի կողմից, մեր սիրուն աչքերն էլ մեկ այլ կողմից...բա ո՞վ էր զորքերի գերագույն հրամանատարը՝ լույսն անջատող միացնողը, հա՞..թե՞ ոնց
    Տեսե՛ք, թե ինչ խուճապի մեջ են էսօրվա իշխողները...նրանց համար այժմ Լևոնի թե՛ գալը, թե՛ չգալը մեծ վտանգ է ներկարացնում:Երկու դեպքում էլ ճշմարտությունը ջրի երես է հանվելու: Իսկ եթե Լևոնի սխալներն այդքան մութ ու ցուրտ լինեին, էս տարիների ընթացքում հաստատ արդեն ջրի վրա կլինեին: Այն ինչ ինչ հիշում եմ ոչ մեկ ճշգրիտ փաստ չի կարողանում արձանագրել...ամեն մեկն իր լսածը փորփրելու փոխարեն, վերլուծում ա արդեն, ու դրա ճշմարտացի լինելու չկայացած ստուգումը իր փորած փոսն ա գցում
    Վերջին խմբագրող՝ Ծով: 02.10.2007, 17:26:

  7. #22
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր Լ.Տ.Պ.-ն մենակ նրա համար է ելույթ ունենում, որովհետեւ գիտակցում է իր արած սխալները եւ եթե իրեն հարգի, հաստատ երկրորդ անգամ իրեն չի խայտառակի.
    Ճիշտն ասած լավ չհասկացա, ինչո՞վ է իրեն խայտառակում, նրանով, որ գիտակցում է իր արած սխալները՞, թե՞ որ ելույթ է ունենում։
    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ սահմանադրությամբ նրա թեկնածությունը արգելված է եւ երկրորդ, նրա թեկնածությունը միայն կապացուցի, որ նա երբեք չի հարգել սեփական երկրի օրենքները եւ անգամ կարող է հայտնվել բանտում, որպես օրինազանց հանցագործ.
    Եթե կարծում ես, որ սահմանադրությամբ թեկնածությունը, այսինքն թեկնածության գրանցումը ԿԸՀ կողմից, արգելված է որպես «փիս մարդ», բան չունեմ ասելու, իսկ եթե խոսքը վերաբերում է երկուսից ավել ժամկետներին, ապա սահմանադրությամբ արգելվում է երկուսից ավել անգամ անընդմեջ նախագահելը։ Ինչ վերաբերում է օրինազանցությանը, մենք շատ ավելի զավեշտալի օրիզանցություններ ենք տեսել՝ կեղծ տեղեկանքի տեսքով
    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր պահանջել որպեսզի ապացուցեն Լ.Տ.Պ.-ի մեղքը կամ պնդել, որ նա մեղավոր չէ, ավելի քան ծիծաղելի է թվում. Դա նույն է, ինչ տակը բռնես ու չապացուցես. Լ.Տ.Պ.-ի կոմնակիցները պնդելով, որ նա մեղավոր չէ, չեն պատկերացնում ինչ մեծ վտանգի են ենթարկում նրան, որովհետեւ այդպիսի պնդումները կարող են հանգել համազգային դատավարության, որից Լեւոնիկը չոր դուրս չի գա. Պապին ամեն անգամ փլավ չի ուտում, այսինքն ինչ ներվեց նրան մի անգամ, երկրորդ անգամ կարող է նման հնարավորություն չընձեռնվել.
    Համազգային դատավարությունը ո՞րն է, Հաագայում հատուկ դատարան է ստեղծվելու, Հարավսլավիայինի նման,բայց երդվյալ ատենակալներով, որոնք լինելու են բացառապես համազգային կարկառուն դեմքե՞ր։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  8. #23
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՈՐՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    /3 փետրվարի, 1998թ./

    Սիրելի հայրենակիցներ,
    Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ:
    Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը:
    Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ:
    Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն:
    Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել: Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասրակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում: Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր նահանջ: Միևնույն է, վաղ թե ուշ խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը:
    Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ: Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը:
    Նոր նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի:
    Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար:
    Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին:
    Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ վտանգավոր:
    Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ Ձեր ներողամտությունը:
    Բարին ընդ Ձեզ:
    «Հայաստանի Հանրապետություն», 4 փետրվարի, 1998թ.:
    ՀՀԱՆԱ, 28/03.02.98 Բնագիր: Ինքնագիր:
    /Մեջբերման իմ աղբյուրը Լևոն տեր-Պետրոսյան «Ընտրանի»/
    Հ.Գ. Ըստ իս այս ամենը հստակ հուշում է կգա, թե ոչ...թե ում, ինչ կհուշի....

  9. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    մտածո՞ւմ եք ,նոր խոսում...
    Ո՞վ էր "մութ ու սով" տարիներին,Ռուսաստանից`զենք,ԱՄՆ ից`փող,Թուրքիայից`Հաց ,ստանում :Մտածեք:

  10. #25
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    41
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՈՐՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    /3 փետրվարի, 1998թ./

    Սիրելի հայրենակիցներ,
    Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ:
    Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը:
    Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ:
    Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն:
    Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել: Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասրակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում: Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր նահանջ: Միևնույն է, վաղ թե ուշ խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը:
    Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ: Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը:
    Նոր նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի:
    Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար:
    Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին:
    Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ վտանգավոր:
    Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ Ձեր ներողամտությունը:
    Բարին ընդ Ձեզ:
    «Հայաստանի Հանրապետություն», 4 փետրվարի, 1998թ.:
    ՀՀԱՆԱ, 28/03.02.98 Բնագիր: Ինքնագիր:
    /Մեջբերման իմ աղբյուրը Լևոն տեր-Պետրոսյան «Ընտրանի»/
    Հ.Գ. Ըստ իս այս ամենը հստակ հուշում է կգա, թե ոչ...թե ում, ինչ կհուշի....
    Փաստորեն Լ.Տ.Պ.-ն ինքն է խոստովանում, որ այնքան թույլ է եղել, որ չի կարողացել իշխանությունը պահել.
    Հայաստանին ուժեղ ղեկավար է պետք, ոչ մի երաշխիք չկա, որ նրա կազմակերպչական և ղեկավարական սխալները, թույլության հետ հանդերձ չեն կրկնվի.
    Ուրախ գրառում:

  11. #26
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն Լ.Տ.Պ.-ն ինքն է խոստովանում, որ այնքան թույլ է եղել, որ չի կարողացել իշխանությունը պահել.
    Հայաստանին ուժեղ ղեկավար է պետք, ոչ մի երաշխիք չկա, որ նրա կազմակերպչական և ղեկավարական սխալները, թույլության հետ հանդերձ չեն կրկնվի.
    Բացարձակապես, ընդամենն ասում է, որ «Ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով»։ Սա՞ է թուլության նշան, «միակտղամարդական» տրամաբանության մեջ՝ միգուցե։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  12. #27
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն Լ.Տ.Պ.-ն ինքն է խոստովանում, որ այնքան թույլ է եղել, որ չի կարողացել իշխանությունը պահել.
    Հայաստանին ուժեղ ղեկավար է պետք, ոչ մի երաշխիք չկա, որ նրա կազմակերպչական և ղեկավարական սխալները, թույլության հետ հանդերձ չեն կրկնվի.
    Ճիշտ է, պետք է ուժեղ մարդ: Օրինակ եթե այն ժամանակ նախագահ լիներ Դոդի Գագոն, սաղին կտար կսպաներ ու էլ իրեն չէին կարող բան ասել: Ուժեղությունը այստեղ ոչ մի կապ չունի: Օրինակ տեսնու՞մ եք, ժողովուրդը դեմ է ներկա իշխանություններին, բայց իշխանությունը ուժեղ է և ոչ մի զիջումների չի գնում: Մի՞թե դա լավ է: Իմ կարծիքով շատ ավելի խելացի քաղաքական քայլ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը իր հրաժարականը տալով: Նա դրանով ապացուցում է, որ ինքը ավելի դեմոկրատ է քան մնացածները: Ես անձամբ նախընտրում եմ ժողովրդավարական իշխանություն քան Ստալինյան դիկտատուրա: Համենայնդեպս ոչ ոք չի կարող ասի, որ հրաժարականը ցածրախավ լինելու կամ ուժեղ չլինելու պատճառ է: Դա ուղղակի քաղաքաիրավաբանական շատ խելացի մոտեցում է:

  13. #28
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է, պետք է ուժեղ մարդ: Օրինակ եթե այն ժամանակ նախագահ լիներ Դոդի Գագոն, սաղին կտար կսպաներ ու էլ իրեն չէին կարող բան ասել: Ուժեղությունը այստեղ ոչ մի կապ չունի: Օրինակ տեսնու՞մ եք, ժողովուրդը դեմ է ներկա իշխանություններին, բայց իշխանությունը ուժեղ է և ոչ մի զիջումների չի գնում: Մի՞թե դա լավ է: Իմ կարծիքով շատ ավելի խելացի քաղաքական քայլ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը իր հրաժարականը տալով: Նա դրանով ապացուցում է, որ ինքը ավելի դեմոկրատ է քան մնացածները: Ես անձամբ նախընտրում եմ ժողովրդավարական իշխանություն քան Ստալինյան դիկտատուրա: Համենայնդեպս ոչ ոք չի կարող ասի, որ հրաժարականը ցածրախավ լինելու կամ ուժեղ չլինելու պատճառ է: Դա ուղղակի քաղաքաիրավաբանական շատ խելացի մոտեցում է:
    Մեջբերման մեջ ընդգծածս բառին առաջին անգամ հանդիպեցի, այդ բառի հորինման պատճառը հավանաբար ՀՀՇ-ի դիրքերից է բխում:

    Խոսում ենք Ստալինյան ժամանակաշրջանից, փորձում ենք համեմատել ներկայի հետ... ինչի մասին է խոսքը, ինչ Ստալին, ինչ Լենին:
    Կարծում եք, որ ներկայումս Ստալինյան ժամանակաշրջան է? իսկ ուսումնասիրել եք արդյոք պատմություն այդ ժամանակաշրջանի հետ կապվախ......?

    Հարգելի Լևոնականներ, ես հասկանում եմ, որ նպատակ եք դրել ամեն կերպ Լևոնին արդարացնել և դրանով փորձում եք ստիպել մեզ մոռանալ այն ամենն ինչ արեց ինքն ու ներել նրան, բայց մենք, հասարակ մարդիկս ներել չենք կարող, թող Աստված ների այդ քայլերն ու ձեզ անշահամոլ մտածելակերպի գերակայություն տա:

    Կարծում եմ իմաստ չունի ասել ու քննարկել այն, ինչը ձեզ հետ միասին նաև գիտենք մենք, ոչ ՀՀՇ-ականներս: Քննարկելով այս ամենը տպավորություն է ստեղծվում, որ շուտուվ, հայ ազգը սկսելու է քննարկել ցեղասպանության իրողության հարցը... բայց վստահ եմ, դա գոնե հաստատ չենք անի, չեմ կարծում, որ այդքան թրքամետ կլինենք, կարծում եմ այսքանն արդեն բավական է:

  14. #29
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    ՀՀՇ-ասերները շատ են սիրում քննադատել ազգասերներին այն բանի համար որ չափից շատ են սիրում պաշտել ազգային հերոսներին: Բայց որ կողքից նայում եմ տեսնում եմ որ օրինակ հհշամետ մարդկանց մոտ ԼՏՊ-ի պաշտամունքը հասնում կռապաշտական մակարդակի: Այնպիսի տպավորություն է որ այդ մարդկանց համար ԼՏՊ-ն մի կիսաաստված է, նա անսխալական է, ու նրանից դեն բան չկա, ու երևի 2050 թվին էլ հհշականները սպասելու են թե երբ է վերադառնալու ԼՏՊ-ն....
    Սա արդեն իմ կարծիքով հիվանդագին պռոցեսսներ են, որոնք ի դեպ ձեռնտու են այսօրվա ապազգային - առրտչա-վաշխառուական իշխանությունների: Կռապաշտությունը ինչ լոզունգների տակ էլ այն լինի կուրացնում է մարդուն ու դարձնում լիովին կառավարելի ու ամենակարևորը ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Իսկ Մութ ու Ցուրտ տարիների համար մի օր դատսստանը կլինի: Հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները ներում չունեն, ու չեն հնանում ու միշտ հիշվում են մինչև վերջ:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 04.10.2007, 22:10: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #30
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերման մեջ ընդգծածս բառին առաջին անգամ հանդիպեցի, այդ բառի հորինման պատճառը հավանաբար ՀՀՇ-ի դիրքերից է բխում:
    Հետո ին՞չ: Ենթադրենք որ այդպես է: Ընդգծածտ բառը կարող է բխել ում շահից ասես, և դա պատճառ չէ ընդիմախոսիտ մեղադրանք ներկայացնելու:
    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսում ենք Ստալինյան ժամանակաշրջանից, փորձում ենք համեմատել ներկայի հետ... ինչի մասին է խոսքը, ինչ Ստալին, ինչ Լենին:
    Կարծում եք, որ ներկայումս Ստալինյան ժամանակաշրջան է? իսկ ուսումնասիրել եք արդյոք պատմություն այդ ժամանակաշրջանի հետ կապվախ......?
    Ցավոք սրտի /մտածում եմ բոլորիս համար ՝ "ցավոք սրտի"/ կա կանխատեսում, որ սա ոչ թե բուն "Ստալինյան ժամանակաշրջան է", այլ դրա հայկական մինի տարբերակի սկիզբը, եթե հաղթի Ս.Սարգսյանը: Այս տեսակետը նաև իմ տեսակետն է, ու եթե պետք է, կարող ենք առանձին թեմայուն զրուցել:
    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լևոնականներ
    Ասա՛, հարգելի Սերժական
    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    , ես հասկանում եմ, որ նպատակ եք դրել ամեն կերպ Լևոնին արդարացնել և դրանով փորձում եք ստիպել մեզ մոռանալ այն ամենն ինչ արեց ինքն ու ներել նրան, բայց մենք, հասարակ մարդիկս ներել չենք կարող, թող Աստված ների այդ քայլերն ու ձեզ անշահամոլ մտածելակերպի գերակայություն տա:
    Շատ եմ ուզում գոնե մեկ անգամ փաստացի /"պա սուտի" -այսինքն ոչ թե "թալանեց, կերավ,գռփեց", այլ նշել թե կոնկրետ ինչ թալանեց, կերավ,գռփեց / լսել, թե ինչ է արել Լ.Տեր-Պետրոսյանը, ու շատ հավանական է, որ դրանից հետո փոխեմ իմ վերաբերմունքւ այդ քաղաքական գործչին: Ցավոք սրտի "Ակումբի" Լևոնին ընդեմ խումբը ամպագոռգոռ բամբասանքների ու օդի մեջ կամ ընդհանուր, բավականին լայն մասսային վերաբերվող մեղադրանքների դաշտից դուրս չի գալիս:
    Կոնկրետ Լևոնին /կարելի է նաև Դավիթ Շահնազարյանին - մի քիչ մեծացնում եմ ձեր հնարավորությունները / վերաբերվող բաներ ունեք՝ ասեք: Անցել է արդեն 10 տարի, ու էս փոքր երկրում ինչ ասես հայտնի է վաղուց:

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ իմաստ չունի ասել ու քննարկել այն, ինչը ձեզ հետ միասին նաև գիտենք մենք, ոչ ՀՀՇ-ականներս: Քննարկելով այս ամենը տպավորություն է ստեղծվում, որ շուտուվ, հայ ազգը սկսելու է քննարկել ցեղասպանության իրողության հարցը... բայց վստահ եմ, դա գոնե հաստատ չենք անի, չեմ կարծում, որ այդքան թրքամետ կլինենք, կարծում եմ այսքանն արդեն բավական է:
    Որտեղի՞ց է էտ տպավորությունտ ստացվում: Հանրապետականները այդպիսի գի՞ծ են ուզում տանել :
    Չեմ կարծում, թե ավելի /մեծ պոտենցիալ ունեցող/ թրքամետ քաղաքական գործիչներ, քան կարող են լինել Կևորկովի ու ազերի պարտիական դպրոց անցած մի շարք ֆունկցիոներներ են, կարելի է Հայաստանում պատկերացնել…

    Մարդիկ, որոնք թուրք /ազերի/ ասելիս իրենց նախորդ կյանքում միայն ունեցել են մարմնի համապատասխան կորագծային շարժումներ կատարելու ռեֆլեկսներ /…/ , այժմ ուրիշներին մեղադրում են թուրքամետ լինելու մեջ:


    Ես էլ եմ հիշեցնում, որ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել : Թե ով էր մեր /հռչակավոր/ սագի գող Պանիկովսկին նախքան հեղափոխությունը :

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Շանթի «Հին Աստվածները»
    Հեղինակ՝ Aida, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 16.03.2010, 12:31
  2. Դավիթ Պետրոսյանը Մահացել է.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.09.2009, 14:17
  3. Քանի՞ ընտրող ունի Լևոն Տեր–Պետրոսյանը
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 20.05.2008, 16:29
  4. Լևոն Տեր-Պետրոսյանը առաջատար է ըստ անկախ exit poll-ի
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 21.02.2008, 20:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •