Այս թեմայում ցանկալի է տեսնել և կարդալ Ձեր կարծիքը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ:
Խնդրում եմ, բացի հարցմանը մասնակցելուց զետեղեք նաև Ձեր կարծիքըԼ
Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել
Այս թեմայում ցանկալի է տեսնել և կարդալ Ձեր կարծիքը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ:
Խնդրում եմ, բացի հարցմանը մասնակցելուց զետեղեք նաև Ձեր կարծիքըԼ
Կարծում եմ անտեղի արժէք է տրւում այս խնդրին:
Քեզ համար միգուցե: Հայաստանաբնակների համար արժեք ունեն բոլոր քաղաքական զարգացումները, որոնցից կախված է իրենց ապագան:
Թեմայի հարցի վերաբերյալ.
Իր պարագայում կախված է արտաքին ուժերի վերջնական որոշումից: Ի նկատի ունեմ հրեական համայնքն ու մասոնականությունը: Մենակ չասեք Լեվոնը մասոն չի:
Ես ասել եմ՝
Նկատի առնելով որ մեր ժողովուրդը յիմար չէ. յիշողութիւն ունի, եթէ այդպէս է, ապա Լեւոն եւ ընկերներ չնչին առիթն իսկ չունին դառնալու կա վերադառնալու...Կարծում եմ անտեղի արժէք է տրւում այս խնդրին
Փորձուածը կրկին կը փորձե՞ն, եթէ այո, ուրեմն այս ազգը մեռած է:
Իսկ դու ո՞րտեղից գիտես նա մասոն է, չլինի նրա քաւորն ես եղել:
Քաղաքականությունից բան չեմ հասկանում, բայց Աստված չանի առաջադրվի,
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ընգեր աստված չանի տենց բան լինի
Էլ ինչ հույս ես քո Մասիսին, թե Հայ բառերն քո լռեցին?
Նախ ասեմ, որ հարցումդ շատ սխալ ես ձևակերպել պետք է լիներ «Կուզենայի՞ք, որ ԼՏՊ-ը առաջադրվեր, որպես նախագահի թեկնածու», այլ ոչ թե «Կառաջադրվի արդյոք Լևոն Տեր Պետրոսյանը:»
Այս պահին համոզված եմ, որ նույնիսկ ինքը չգիտի առաջադրվի, թե ոչ:
Եվ վերջապես, արդեն 6 գրառում կա, որոնք ոչ մի կապ չունեն թեմայի հետ:
Թեմայի ուղղությունը փոխե՛ք: Եթե առաջադրեր, ի՞նչ կլիներ: «Մութ տարիներ» չէին գա հաստատ, թեկուզ եթե էլ նման բան լինի ձեր կարծիքով պետք է կարողանաք դա ապացուցել:
Խնդրեմ, սպասում եմ ձեր խոսքերին:
Հարգելի քաղաքացի, եթե Դուք ցանկանում եք մասնակցել հարցման, որի հարցը կլինի Կուզենայի՞ք, որ ԼՏՊ-ը առաջադրվեր, որպես նախագահի թեկնածու, ապա խնդրեմ կարող եք ինքներդ ստեղծել և պատասխանել, բայց դա չի նշանակում, որ իմ հարցը սխալ է և որևէ կերպ կապված է Ձեր առաջարկածի հետ:
Ինքը մի գուցե չգիտի կառաջադրվի թե ոչ, բայց կարծում եմ մենք կարող ենք դա հասկանալ տրամաբանորեն, իսկ այն միտքը, որ կվերադառնա Մութ ու Ցուրտ տարիները, դրանում կարծում եմ կասկած չկա, բայց ամեն դեպքում խելամիտ ել չեմ համարում այն, որ եկեք ընտրենք մեկին, ով ժողորդի կյանքը քթից հանեց, մի պատճռավով, որ մի գուցե էլ չի անի:
Ես կարծում եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, քանի որ նա կամազուրկ մարդ է: Ինչպես այլոց դրդմամբ հրաժարական տվեց, այնպես էլ այլոց դրդմամբ կառաջադրվի:
Այսօր ամենաշատը Սերժ Սարգսյանին է պետք, որ նա առաջադրվի: Նա լավ հասկանում է, որ ժողովուրդը Լևոնին միանշանակ մերժելու է` հիշելով այն տառապանքները, որոնք նրան պատճառել են 10-15 տարի առաջ:
Նորմալ քաղաքական գործիչը այդքան բանից հետո պիտի պոչը քաշեր ու ամաչեր մարդկանց աչքերին երևալ, ինչը չի կարող անել կամակատար Տեր-Պոտրոսյանը:
Ուզում եմ Ձեզ հիշեցնել` թե ինչպես էին խոսում մարդիկ նրա Նախագահ լինելու մասին.
"... Լևոնը Նախագահ է աշխատում Վազգենի՞, թե Վանոյի՞ մոտ..."
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
moj
Ուրեմն պատասխանեմ համ քեզ, համ էլ Smergh -ին
Քո ասելուց դուրս է գալիս, որ ով որ հրաժարվում է այլոց ճնշմամվ, նա կամազուրկ է, իսկ որ անկախ իրավիճակից իրա "էշն" է քշում, հարգանքի արժանի կամք ունեցող անձնավորությու՞ն:
Մի քիչ կարեի է հրաժարականի փաստին ավելի գլոբալ նայել, ու կնկատեք ձեր ասածի աբսուրդ լինելը:
Հ.Գ. Աշխարհի շատ հռչակավոր /նաև հերոս/ զորավարներ ու նախագահներ էն հրաժարական տվել, ու տալիս են մինչ այսօր, սակայն այսպիսի ածականի նորմալ չէ նրանց աևժանացնելը: Իսկ հրաժարական հիմնականում տալիս են առևրևույթ կամ ծպտված ճնշման տակ: Սակայն շատ քչերն են համարձակվում իրենց հրաժարականի իրական պատճառների մասին իրենց ժողովրդին տեղյակ պահել Լ.Տեր-Պետրոսյանի պես:
Ինչ-ինչ, բայց գոնե վախկոտության մեջ Լ.Տեր-Պետրոսյանին մեղադրելը սուբեկտիվությաբ գլուխգործոց է:
Եթե պոչը քաշելով լիներ, ապա բոլորն անխտիր պետք է պոչները քաշած լինեին:
Բացի "Ակումբ"-ակիցներիցս /կատակ/
Ժողովրդի ասածին էլ շատ տեղ տալ պետք չի: Ով որ տեսել է Լ.Տեր-Պետրոսյանի աշխատավոճը, էդպեսի բանը բացառում է
Հ.Գ. moj
Ես էտպես էլ չստացա իմ հարցի պատասխանը, կապված անձամբ Լ. Տեր-Պետրոսյանի "ժողորդի կյանքը քթից հանելու" հետ:
Հարգելի բանախոսներ,
Չեմ ցանկանում կրկնել այն, ինչն արդեն արմատացած է ժողովրդի մեջ:
dvgray, հարցիդ պատասխանը ստացել ես, ուղակի պետք է գտնել![]()
Այսօր Լ.Տ.Պ.-ն մենակ նրա համար է ելույթ ունենում, որովհետեւ գիտակցում է իր արած սխալները եւ եթե իրեն հարգի, հաստատ երկրորդ անգամ իրեն չի խայտառակի. Նախ սահմանադրությամբ նրա թեկնածությունը արգելված է եւ երկրորդ, նրա թեկնածությունը միայն կապացուցի, որ նա երբեք չի հարգել սեփական երկրի օրենքները եւ անգամ կարող է հայտնվել բանտում, որպես օրինազանց հանցագործ.
Այսօր պահանջել որպեսզի ապացուցեն Լ.Տ.Պ.-ի մեղքը կամ պնդել, որ նա մեղավոր չէ, ավելի քան ծիծաղելի է թվում. Դա նույն է, ինչ տակը բռնես ու չապացուցես.Լ.Տ.Պ.-ի կոմնակիցները պնդելով, որ նա մեղավոր չէ, չեն պատկերացնում ինչ մեծ վտանգի են ենթարկում նրան, որովհետեւ այդպիսի պնդումները կարող են հանգել համազգային դատավարության, որից Լեւոնիկը չոր դուրս չի գա. Պապին ամեն անգամ փլավ չի ուտում, այսինքն ինչ ներվեց նրան մի անգամ, երկրորդ անգամ կարող է նման հնարավորություն չընձեռնվել.
Բացի այդ, Լեւոնի կողմնակիցները իրենք են իրենց թեկնածուին մեղավոր ճանաչում. Ի դեպ, ոչ միտումնաբար, այսինքն նրա օրոք, նրա իշխանության սխալները վերագրելով այլ մարդկանց, ճանաչում են Լ.Տ.Պ.-ի թուլությունը եւ շարունակում են պաշտպանել մի մարդու, որին հասցրել են ճանաչել որպես քաղաքական գործիչ թույլ եւ անոգնական.
Ես կարծում եմ նա թեկնածություն չի տա, հակառակ դեպքում դա նման կլինի «Եկել եմ, որ մանթոյից դուրս գամ»![]()
Ուրախ գրառում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ