Վերջին մի քանի շաբաթում շատ արագ տեմպերով բարձրացել են շաքարի, ալյուրի, հացի, կարագի, ձեթի և շատ ու շատ այլ ապրանքների գները։ Իշխանությունները այս սոցիալական աղետի բերող թանկացումները բացատրում են համաշխարհային շուկայում այդ ապրանքների թանկացմամբ և ստվերի դեմ պայքարով։ Ինչը ինքնին ծիծաղելի է։ Նախ համաշխարհային շուկայում այդչափ չեն թանկացումները (շաքարավազը իրինակ թանկացել է 2-3 անգամ, իսկ դոլարի կուրսի նվազումն էլ եթե հաշվենք, ապա 4-5 անգամ), իսկ «Ս. Սարգսյանը պայքարում է ստվերի դեմ» արտահայտությունը արդեն ծիծաղելի է հնչում:
Ի՞նչ եք կարծում, որո՞նք են իրական պատճառներն ու նպատակները:
Ես օրինակ մտածում եմ՝
1. Հոկտեմբերի 26-ի համար ուզում են ժողովրդին սովամահ անեն կամ առնվազն առանց սնունդ մնալուց այնքան տկարանան, որ չկարողանան մասնակցել հանրահավաքին:
2. Ընտրությունների համար փող ա պետք:
3. Գերշահույթ են ուզում ստանալ մարդիկ, խանգարող չկա, ստանում են:
Ուրիշ հիմնավորումներ կարծես չեմ գտնում: Իսկ դո՞ւք:
Էջանիշներ