Մեջբերում ivy-ի խոսքերից
Այո՛, ես հավատում եմ, որ այդպիսի կանայք հնարավորության դեպքում կարող են լինել լավ կին իրենց ամուսինների համար: Ու ի՞նչ կապ ուներ էստեղ քարե դարը:
Իսկ ես չեմ հավատում որ փողով իրեն վաճառած մարդը կարող է երբևէ որևէ մեկի համար լավ կին լինել
Քարե դարը այն կապն ունի, որ եթե մարդ հիմա ցանկանա հաստատ կարող է արժանապատիվ աշխատանք գտնել և իր գոյությունը պաշտպանել առանց իր մարինը և հոգին ծախելու /քանի որ ոչ մի աշխատանք նվաստատցուցիչ չէ/ ուրեմն նա այդ ինչքան անմակարդակ, անսիրտ, հիմար, էլ ինչ ասեմ, անարժան մարդ է որ աշխատանք գտնելու փոխարեն վազում է տղամարդկանց իր մարմինը վաճառելու …չեմ պատկերացնում ինչպես է հարավոր մտածել որ այդպիսի մարդը կարող է ի վերջո լավ կին դառնալ

Մի ուրիշ խոսակցության թեմա է նաև այն, թե ինչու են իրենք հայտնվում այդ ճահճում, որը դու չգիտեմ ինչու կոչում ես «հեշտ ճանապարհ». կոնկրետ ես չեմ տեսնում կնոջ համար ավելի ծանր վիճակ, քան սեփական մարմինը վաճառելը, օրական մի քանի տարբեր պարտնյորներ ունենալը ու նրանց բոլոր ստորացումներին դիմանալը, էլ չեմ ասում հասարակության վերաբերմունքին դիմանալու մասին...
Լավ եթե դա չէ հեշտ ճանապարհը ապա էլ ինչու՞ են նրանք դա ընտրում միգուցե դա նրանց դուր է գալիս այսինքն եթե դա չէ հեշտը ու նրանք դա ընտրում են ապա այստեղ ցերեկվա պես պարզ է որ նրանք լավ կին դառնալ չեն կարող

Ուղղակի ես հավատում եմ, որ ամեն մարդ էլ կարող է և արժանի է լինել երջանիկ ու երջանկացնել ուրիշներին: Աստված տա, բոլորն էլ գտնեն իրենց կտոր մը երջանկությունը այս երկնքի տակ...
Ես էլ եմ հավատում, Բայց ես նաև հավատում եմ որ ամեն մարդ քիչ թե շատ իր ճակատագրի տերն է և պետք է իր քայլերը կշռադատված և մտածված անի ոչ թե ընտրի ուղի իրեն և ևս մեկին անդունդը տանելու համար


Հ.Գ. Ինչ վերաբերում է վարդագույն ակնոցներին, ես վաղուց դրանք չեմ կրում. գուցե կրում էի ասենք մի ութ տարի առաջ, երբ դեռ քո տարիքին էի, բայց հաստատ ոչ հիմա:
Չէի ասի համենայնդեպս դատելով այս թեմայից

Հ.Գ. Աղջիկներ ջան շատ եք սիրում ենթադրությունների վրա կառուցված վիճակներ մտածել և այնտեղ իդելաիստական ելքեր փնտրել, բայց այս կյանքում ամեն ինչ չէ որ իդեալական է, խնդրում եմ մի քիչ ռեալիստ եղեք համ էլ տղաներին այսպիսի վիճակներում խորհուրդ տալուց առաջ մի հատ ինքներտ ձեզ պատկերացրեք այդ տղայի տեղում ինչ կանեիք դուք հետո հանեք այդ իդելիստական օպտիկային ենթարկվող վարդագույն ակնոցները մի հատ սթափ նայեք կյանքին նոր գրեք…
Չնայած ո՞վ գիտի միգուցե իրոք այդպես եք մտածում