User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: «Կտոր մը երջանկություն...»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Կտոր մը երջանկություն...»

    Երևի ամենքն էլ տեսած կլինեն «Կտոր մը երկինք» ֆիլմը: (Սյուժեով մի քիչ նման է «Красотка» ֆիլմին): Իսկ որքանո՞վ է այն մոտ մեր իրականությանը: Կա՞ն արդյոք մեր հասարակությունում այդ հերոսների նման մարդիկ, ովքեր նախ՝ ընդունակ են սիրել ինչ-ինչ պատճառներով փողոցում հայտնված մի կնոջ, և երկրորդ՝ անտեսելով բամբասանքներն՝ ամուսնանալ նրա հետ, դրանով իսկ փորձելով հանել այդ կնոջը նման միջավայրից և օգնել հրաժարվել անբարո կյանք վարելուց:

  2. #2
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Նման դեպքեր շատ կան մեր իրականության մեջ: Ճիշտ են ասում, որ սերը կույր է: Կան տղաներ, որ հենց սիրում են, էլ ոչ մի բան աչքներին չի երևում, իսկ որքանով է ճիշտ դա շատ դժվար է ասել: Կամ արդյո՞ք այդպիսի աղջիկները հետագայում կփոխեն իրենց միջավայրը, սա էլ է հարց: Բայց ամեն դեպքում ես դեմ եմ, այդպիսի ամուսնություններին: Միայն մի բան կասեմ՝ տղաներ զգոն եղեք:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  3. #3
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Նախ ասեմ, որ նման դեպքեր իրոք կան մեր հասարակությունում, ես անձամբ ծանոթ եմ նման մի դեպքի, երբ տղան սիրել է այդ աղջկան, ընդ որումը աղջիկը տղայից մեծ է եղել 5 տարով, տղայի ծնողները դեմ են եղել նրանց հարաբերություններին, սակայն տղան ամուսնացել է այդ աղջկա հետ և ապրել ծնողներից հեռու:Արդեն անցել է 3 տարի, ունեն մեկ զավակ, ապրում են շատ լավ, և ընդունվել են ծնողների կողմից: Այնպես որ դեռևս կան նման հերոսներ մեր կողքին, չնայած ես չեմ հաշտվում աղջիկների նման վարմունքի հետ, ինչ պատճառ էլ, որ ունենան, բայց և այնպես ողջունում եմ նման տղաների վարվելակերպը: Ինչպես ասում են՝ ընկածին պետք է վեր բարձրացնել...
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  4. #4
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Angelina-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման դեպքեր շատ կան մեր իրականության մեջ: Ճիշտ են ասում, որ սերը կույր է: Կան տղաներ, որ հենց դիրում են, էլ ոչ մի բան աչքներին չի երևում, իսկ որքանով է ճիշտ դա շատ դժվար է ասել: Կամ արդյո՞ք այդպիսի աղջիկները հետագայում կփոխեն իրենց միջավայրը, սա էլ է հարց: Բայց ամեն դեպքում ես դեմ եմ, այդպիսի ամուսնություններին: Միայն մի բան կասեմ՝ տղաներ զգոն եղեք:
    …………………

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ասեմ, որ նման դեպքեր իրոք կան մեր հասարակությունում, ես անձամբ ծանոթ եմ նման մի դեպքի, երբ տղան սիրել է այդ աղջկան, ընդ որումը աղջիկը տղայից մեծ է եղել 5 տարով, տղայի ծնողները դեմ են եղել նրանց հարաբերություններին, սակայն տղան ամուսնացել է այդ աղջկա հետ և ապրել ծնողներից հեռու:Արդեն անցել է 3 տարի, ունեն մեկ զավակ, ապրում են շատ լավ, և ընդունվել են ծնողների կողմից: Այնպես որ դեռևս կան նման հերոսներ մեր կողքին, չնայած ես չեմ հաշտվում աղջիկների նման վարմունքի հետ, ինչ պատճառ էլ, որ ունենան, բայց և այնպես ողջունում եմ նման տղաների վարվելակերպը: Ինչպես ասում են՝ ընկածին պետք է վեր բարձրացնել...

    Ինչևէ իհարկե համաձայն եմ, որ ընկածին պետք է բարձրացնել, բայց դե եսիմ է բա որ մի օր ետ ընկածին ու ձեր հարևան Վալոդին հանես ձեր անկողնուց մի խոսքով դեմ եմ այս երևույթին լիքը կարգին աղջիկներ կան պետք չէ զգացմունքներին թողել, որ այդքան խորանան որ հետո էլ չկարողանաս բաժանվել պետք է միանգամից ուղեղով մոտենալ հարցին և չթողնել որ Հրապուրանքը կամ սիրահարվածությունը այդքան հեռու գնան,
    որ արդեն չկարողանաս դիմադրել դրանց
    Loading your personal settings....

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Ցավում եմ, որ աղջկա լավ ու վատ լինելը կուսաթաղանթի առկայությամբ կամ բացակայությամբ եք որոշում…

  6. #6
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավում եմ, որ աղջկա լավ ու վատ լինելը կուսաթաղանթի առկայությամբ կամ բացակայությամբ եք որոշում…
    Բյուր ջան Կուսաթաանթը չի որոշում լավ և վատ լինելը…ըստ իս լավ և վատ լինելը որոշվումա նրանով որ լավ աղջիկը իրեն ավելի լավա կախի քան թե գումարի դիմաց սիրով զբաղվի սրա նրա հետ
    Loading your personal settings....

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որքանո՞վ է այն մոտ մեր իրականությանը: Կա՞ն արդյոք մեր հասարակությունում այդ հերոսների նման մարդիկ,
    Մեր մոտ էլ էտպեսի մառդկանց տեսակարար կշիռը նույնն է, ինչ էր այդ փոքրիկ քաղաքում, այսինքն "միլիոնից"-մեկը: Սա նշանակում է, որ մեր մոտ չկա "կույր սեր" կոչվածը: Ու շատ ափսոս, որովհետև "կույր սեր"-ը, դա՝ Ռոմեոն ու Ջուլետան էին:

    Հ.Գ.…Միշտ, երբ դիտել եմ այդ ֆիլմը, ինձ թվացել է, որ Թորիկը իմ նախակերպարն է: Շատ լավ է հեղինակը ինձ "բռնացրել":

  8. #8
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.…Միշտ, երբ դիտել եմ այդ ֆիլմը, ինձ թվացել է, որ Թորիկը իմ նախակերպարն է: Շատ լավ է հեղինակը ինձ "բռնացրել":
    Իսկ դու կվարվեի՞ր նույնկերպ ինչ Թորիկը:

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու կվարվեի՞ր նույնկերպ ինչ Թորիկը:
    գուշակություններ չեմ անի, սակայն ասեմ, որ որպես երևույթ /ուրիշ "բնագավառներում"/ շատ հաճախ եմ դա կատարում - առանց դույզն իսկ դողացնելու հակադրվում եմ շրջապատին, քաղաքին ... աշխարքին: Իսկ եթե դա պետք լինի անել սիրած աղջկա համար, ապա ոչ աստվածը, ոչ սատանան ինձ չի կարող կանգնեցնել:

    Հ.Գ. Մի ժամանակ անգամ պատանեական սիրով սիրահարված էի Գալինա Բելյաևաին :

    Ավելացվել է 14 րոպե անց
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ կլիներ, եթե տղամարդիկ նախ սովորեին հոգով անառակին տարբերել հոգով ոչ անառակից
    Իսկ եր՞բ են հայ աղջիկներն ու կանայք սովորելու տարբերել ու համապատասխան ձևով արհամարել հոգով անառակ, պոռնիկ տղամարդուն /՞՞՞/ հոգով ոչ անառակից:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 23.08.2007, 19:36: Պատճառ: Գրառման ավելացում

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (12.03.2011)

  11. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի ամենքն էլ տեսած կլինեն «Կտոր մը երկինք» ֆիլմը:
    Իսկ որքանո՞վ է այն մոտ մեր իրականությանը: Կա՞ն արդյոք մեր հասարակությունում այդ հերոսների նման մարդիկ, ովքեր նախ՝ ընդունակ են սիրել ինչ-ինչ պատճառներով փողոցում հայտնված մի կնոջ, և երկրորդ՝ անտեսելով բամբասանքներն՝ ամուսնանալ նրա հետ, դրանով իսկ փորձելով հանել այդ կնոջը նման միջավայրից և օգնել հրաժարվել անբարո կյանք վարելուց:
    Սամվել ջան այս մեջբերումն արեցի, որպեսզի մեկ անգամ ևս հիշեցնեմ թեմայի բուն նպատակը: Կարծում եմ քո պնդումները լոկ երկրորդ շեշտադրման շուրջ են: Բայց նայի՛ր, ես շեշտն առաջին հերթին դրել եմ այս ձևով. «ովքեր նախ՝ ընդունակ են սիրել»:
    Այսինքն մի բան է ներել անբարո կանանց (այստեղ համամիտ եմ ihusik-ի գրառման հետ, որ ոչ մեկս իրավունք չունենք դատապարտելու մյուսին), այլ բան է նրան սիրելն ու սխալ ճանապարհից դուրս բերելու համար ամուսնանալը:
    Ինչ եմ ուզում ասել. խոսքն այն մասին չէ, որ առանց սիրելու, զուտ միայն օգնած լինելու համար ամուսնանալ, այլ այն մասին, երբ իրոք սիրեն այդպիսի կնոջն ու վեր կանգնելով բարոյական նորմերից՝ ամուսնանալ նրա հետ, դրանով իսկ և՛ երջանկանալ, և՛ երջանկացնել:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 19.09.2007, 16:42:

  12. #11
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մոդերատորական: Լավ ոնց կարելի է էս թեման չփակել, ախր ոնց կարելի է նման թեմա սիրել, երբ այն թեև ի սկզբանե լավն էր, բայց նրան արդեն սկսում են շահագործել ու շահագործել արդեն գրեթե սեռական իմաստով: Բայց չէ, հնարավոր է: Թեման չի փակվում, սակայն կարծում եմ` պետք է զգուշացնել, որ ակումբում յուրաքանչյուրն ունի իր կարծիքը և այն արտահայտելու ու նրա դիրքերում մնալու իրավունքը, ավելին` Դար ակումբում որևէ մեկին չի թույլատրվում խոսել որևէ մարդու կամ խավի մասին նման մալթուսական ոճով: Թեմայի հեղինակը այն ձևակերպել է բավականին կոռեկտ: Մնացեք այդ նախնական կոռեկտության շրջանակներում ու դիալոգներ ծավալելու փոխարեն, փորձեք հասկանալ թեմայի հեղինակի հարցադրման իմաստն ու պատասխանել այդ հարցադրմանը: Դրանից դուրս բոլոր գրառումները ջնջվելու են, իսկ հեղինակները` զգուշացվելու:

  13. #12
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կտոր մը երջանկություն...»

    Մոդերատորական 2: Քանի դեռ մենք պատրաստ չենք առողջ ու բանական քննարկումների, ու բոլոր հարցերի մեր վերլուծությունները հանգում են ու հանգելու են մարդու անձնական կյանքի, նրա` սեփական կյանքի ուղին ընտրելու բնական ու բանական իրավունքի տարածքների ասպատակություններով ու ոտնահարումով, նմանօրինակ թեմաները փակվելու են, իսկ քննարկումները այդ ուղղությամբ տանող գրառումները` ջնջվելու:
    Թեման փակվում է:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 19.09.2007, 23:05:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Գտնված երջանկություն
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.11.2015, 10:32
  2. Դժբախտ Երջանկություն
    Հեղինակ՝ Allusik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.04.2013, 15:34
  3. Հարաբերական երջանկություն
    Հեղինակ՝ Ingrid, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 24.03.2013, 22:40
  4. Երջանկություն
    Հեղինակ՝ Sun, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 18.01.2012, 09:04
  5. Պոեզիա. Մի կտոր հույս տային
    Հեղինակ՝ Ohanyan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 03.11.2010, 19:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •