Այս դրուագն ինձ պատմողը 15 տարի առաջ մահացած զէյթունցի հայ մըն էր: Իրական անուններ ազգանուններ յիշել էր օրին, սակայն այժմ մոռացել եմ:
Դէպքը պատահում է 1920ական թուականների Հալէպում: Մեծ Եղեռնի տարիներին Հալէպը Տէր զօրի ճանապարհին գաղթականաց կայան էր: Հալէպի հանրատուները լեցւում էին հայ ցեղի գեղեցկագոյն աղջիկներով. օսմանցի սպաների կիրքերը յագուրդ տալու համար: Եկան բրիտանացիք, գաղղիացիք, բայց Հանրատուները մնացին: Այդտեղ աշխատող աշջիկները երթալու այլ տեղ չունէին: Հայութեան մնացորդացը այդ ընթացքին, կամաց կամաց գտնում էր մարդկային բնական կեանքը: Հանրատան յաճախորդներ եղան եւ հայ երիտասարդներ: Նրանցից երկուսը, որոնք որբացել էին առաջին աշխարհամարտին. սիրահարեցան պոռնկանալու պարտադրուած երկու հայ աղջիկների: Երկու զոյգը կամուսնանան եւ Ամերիկա գաղթելով բնականոն հայ ընտանիքի կեանք կապրին այնտեղ: Հաւանաբար այժմ մեռած են:
Էջանիշներ