Երազների մասին շատ եմ կարդացել. շատ-շատ հետաքրքրվել եմ, հիմնականում հարցերիս պատասխանը տվեց Ֆրեյդը
Մի ժամանակ կար, գրեթե մարգարեական երազներ էի տեսնում. ամեն գիշեր երազում ատամներիցս մեկը կամ բոլորը միասին կոտրվում էին: Կարդացի երազահաններ, քանի որ արդեն կպչուն միտք էր դարձել ինձ մոտ այդ երազի բացատրությունը գտնելու անհրաժեշտությունը: Գրված էր, որ ատամը երբ ընկնում է, ապա մոտ, հարազատ մարդու մահվան լուր է դա: Իհարկե չհավատացի, քանի որ այդ ժամանակ ոչ մի հիվանդ կամ էլ շատ ծեր հարազատ չունեի: Սակայն, այդ նույն երազը կրկնվեց ուղիղ մի ամիս, ու մի քանի օր էր՝ կորել էր, արդեն ուրախացել էի, որ երազս անցավ, ու հարազատներս էլ բոլորը ողջ են, այն էլ... քեռուս տղան մահացավ 19 տարեկանում
Անցավ 2 տարի, այլևս նման երազ չէի տեսնում, մեկ էլ՝ նորից սկսվեց. էլի մի ամիս, արդեն սարսափահար էի լինում, ամեն օր զանգում էի բոլորին, հարցնում ոնց են... մի ամիսն անցավ, պապիկս մահացավ...
Մի անգամ էլ կրկնվեց իմ այդ նախազգուշացում-երազը. էլի ուղիղ մի ամիս ամեն գիշեր ատամներս թափվում էին. հորեղբայրս մահացավ....
Հիմա, կարծում եմ, ենթագիտակցությունս յանքան է պայքարել այդ երազի դեմ, որ իմ "ունակությունն" իսպառ վերացել է: Ինչ-որ տեղ, ափսոս էր նման ունակությունը կորցնելը, բայց գոնե հանգիստ քնում եմ:
Էջանիշներ