Շնորհակալություն~: Ձեր նշած աղբյուրը կարդացի մեծ ուշադրությամբ: Բավական ճշմարտացի ու հավաստի աղբյուր է, սակայն պետք է խոստովանել, որ հեղինակի մեկնաբանություններն ու տեսակետները բավական սուբյեկտիվ են/զուտ անձնական են/ ուստի այն չի կարելի 100%-ով ճիշտ ընդունել: Կան բաներ, որոնց հետ կարելի է համաձայնել և բաներ, որոնք հակասությունների մեջ են մտնում` այլ, ոչ պակաս հավաստի աղբյուրների հետ:
Ես մեր այս ֆորումում արդեն մի քանի անգամ նշել եմ մի անհայտ հեղինակի օրագրի ինտերնետ հասցեն http://armenianhouse.org/index-am.html
http://armenianhouse.org/armenia-diary/index.html... եթե Ձեզ հետաքրքրում է առաջին հանրապետության պատմությունը, ապա նրա մի կարճ ժամանակահատվածն ընդգրկող այդ օրագիրն ըստ ինձ կարելի է համարել հայտնագործություն, որը լույս է սփռում բոլշևիկների կողմից ջանասիրաբար շղարշապատած պատմության մութ ու հակասական էջերի վրա:
Ես նշված օրագիրը կարդալուց հետո 2-3 գիշեր չէի կարողանում քնել` վշտից, հուզմունքից ու կատաղությունից օդը չէր բավարարում... Այնքան խորն էր տպավորությոնը, որ ես /մասնագիտությամբ ճարտարագետս/ մի հոդված գրեցի հիմնականում հենց այդ օրագրում նշված փաստերի հիման վրա, անվանելով`"ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ կործանման պատճառները": Նամակով ինձ ուղարկեք Ձեր i-meil-ը և ես հաճույքով կտրամադրեմ այն բոլոր ցանկացողներին...
Իսկ հիմա վերադառնանք Ձեր գրառումին: Դրոն, Նժդեհը, Անդրանիկը և այլք իսկապես Ռուսական բանակի գեներալներ էին, սակայն ի տարբերություն այլ գեներալների` ղեկավարել են Հայ Կամավորական Գնդերը, իսկ դրանք` այդ գնդերը կռվում էին այլ պետության, այսինքն Ռուսական Կայսրության բանակի կազմում, Հայաստանում վերոհիշյալ զորավարները Հայկական Պետության զինված ուժերի հրամանատարներ էին և պարտավոր էին կռվել հանուն այդ պետության , անգամ եթե նրա թշնամին ազգությամբ ռուս էր , չէ՞որ մեր իրական թշնամին ոչ թե ռուսն էր` այլ բոլշևիկը, խոսքը գնում է հենց այդ թշնամու դեմ կռվելուց հրաժարվելու մասին, որը ինչպես գիտենք` և' ռուս էր, և' թուրք, և' հայ:
Սիրելի Array, Դուք միանգամայն իրավացի եք ՆԺԴԵՀԻ ու լեռնահայաստանի մասին հիշեցումով, սակայն Ձեր այն պնդումը, թե Մեծագույն Հայ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ռուսական բանակում չի ծառայել` ճիշտ չէ:
1914 թվականին, երբ հարց առաջացավ ստեղծել հայկական կամավորական զորամիավորումներ` ցարական բանակում ազգությամբ հայ ամենահարմար զորահրամանատարը Նժդեհն էր, որն այն ժամանակ գտնվում էր Բուլղարիայում և հենց ռուսական բանակի կազմում: Նժդեհն էր հանդիսանում Հայ կամավորական 7 գնդերի կազմակերպիչն ու հրամանատարը, մինչև այդ զորամիավորումների ընդհանուր հրամանատարությունը ռուսական հրամանատարության կողմից Անդրանիկին հանձնելը` նա էր հանդիսանում դրանց փաստացի հրամանատարը:
Սակայն Ռուսական բանակում ծառայած - չծառայած լինելը որևէ կապ չունի իմ ասած "հիվանդագին ռուսասիրության" հետ: Ինչպես գիտենք Նժդեհն այդ ախտով չէր տառապում : Դրանով չէր տառապում նաև Սեպուհը, որը Նախիջևանի կամավորական գնդի հրամանատարի տեղակալն էր, որի անմիջական ղեկավարը սկզբում հենց Անդրանիկն է եղել:
... Ղարսի հանձնման խնդրում բոլշևիկյան չարագործությունների մասին հիմնական վկայությունները հենց բոլշևիկների կողմից էլ ոչնչացվել են: Կենդանի վկաները նույնպես, այդ թվում Ղարսի հանձնման գործում բոլշիկներին աջակցություն ցույց տված դավաճաններին` հայ ազգի նվիրյալ մի քանի սպաների հետ միասին կացինահարելով սպանել են հենց Երևանի բանտում:
Այս ամենն ի նկատի ունենալով է, որ ես այդ պատմական իրեղությունը ոչ թե խայտառակություն, այլ ողբերգություն եմ համարում...
Մեր ազգի խայտառակությունը կարելի է համարել մի քանի բոլշևիկ տականքների /ոչ բոլոր բոլշևիկներին ի նկատի ունեմ/ լույս աշխարհ գալը հայ մայրերի արգանդներից...
Էջանիշներ