User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 39 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Կարսի անկման պատճառները (1920թ.)

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարսի անկման պատճառները (1920թ.)

    Կարսի հանձնումը կարելի է դիտարկել նաև աստծո կողմից ուղարկված "հաղորդագրություն", որ մենք հասկանանք թե ինչ սխալ խաղի մեջ ենք խառնվել, ու ամեն ինչ անենք էտ կործանարար խաղից դուրս գալու համար:
    Իսկ ինչպէ՞ս բնութագրեմ քո վերոյիշեալ «հանճարեղ» յաղորդագրութիւնը: Դու դիտելու խնդիր ունես, այսինքն չես ընկալում շուրջդ պատահած դէպքերի իրողութիւնը:
    Հ.Գ. 100 տարի հետո նույն խաղը վերըսկսվեց, այս անգամ խաղարկելով Արցախյան խաղագրույքը: Շատերը հայոյում են Լ.Տեր-Պետրոսյանին, որ նա Շուշին գրավելու նախօրյակին գտնվելով Իրանում , կտրուկ դեմ էր արտահայտվել Շուշին գրավելուն:
    Իսկ դուք հաւատու՞մ էք, որ այդ տարիներին 1990-94 Հայաստանում հարահանգ արձակողը միայն Լ.Տ.Պ էր: Իսկ ինչ պէտք էր ասեր նախկին նախագահը. «Շուշին պիտի գրաւենք»: Այդպիսի խօսք շարքային քաղաքացին կարող է ասել, բայց պետութեան բարձրաստիճան պաշտօնեան՝ ո՛չ:

  2. #32
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարսի անկման պատճառները (1920թ.)

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբա'յր, ճիշտ է մի փոքր կոշտ ձևով է ասված, սակայն "Պանդուխտ"-ն իրավացի է:
    Երևանի բերդում կացինահարողները հայ ժողովուրդը չէր այլ մարդասպան բոլշևիկները, որոնք կացիններով միաժամանակ երկու խնդիր էին լուծում, նախ ազատվում էին մեկ տասնյակին մոտ ազգային հերոսներից որոնց թվում ամենահայտնին իհարկե Համազասպն էր և ազգի այն դավաճաններից, տվյալ դեպքում բոլշևիկյան չարագործությունների վկաներից, որոնք իրենց հետ համագործակցելով Կարսի դարպասներն էին բացում թշնամու առաջ, հայ զինվորին խաբելով թե` եկողը "ազատարար" թուրքն է միացած ռուսների հետ...
    Երանի թե Հայ Ժողովուրդը բոլորը միայն Համազասպներ լինեին:
    Smergh
    Հասկանում ու ընդումում եմ քո ատելությունը բոլշևիկների հանդեպ: Սակայն ատելությունը- լավ միջավայր չէ իրավիճակի գնահատման ու վերլուծության համար: Ամեն ինչ էնքան էլ միանշանակ չէ, ինչքան էլ որ մենք դա ցանկանաք: Հիշիր, որ "բոլշևիկ" էր նաև Ս.Շահումյանը, Ա. Սպանդարյանը... Կուսակցական հակամարտությունը խաղացել է իհարկե որոշակի դեր, սակայն որպես Կարսի հանձման պատճառ դրա դիտարկումը հանդեցնում է իրականությունից բավականին հեռու եզրահանգումների...
    Հավատա, որ մեր նախնիները էտքան էլ պրիմիտիվ չէին, ու նույնիսկ կարելի է ասել կրթական ցենզով ավելի առաջ էին , քան մեր սերունդը...
    Ամեն ինչ բերելով դավաճան-հայրենասեր դաշտ, դրանով պրիմիտիվացնում ենք և մեր ուղեղները, և մեր վարքագիծը:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչպէ՞ս բնութագրեմ քո վերոյիշեալ «հանճարեղ» յաղորդագրութիւնը:
    Ոչ մի ձև էլ բնութագրել պետք չէ: Ասելիք ունես, ասա քո կարծիքը, ու անցիր առաջ: Իսկ որակավորումները ամեն մեկը թող տա իր մեջ, իր համար:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 18.06.2007, 14:30: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարսի անկման պատճառները (1920թ.)

    Ավելացվել է 19 րոպե անց
    Հասկանում ու ընդումում եմ քո ատելությունը բոլշևիկների հանդեպ: Սակայն ատելությունը- լավ միջավայր չէ իրավիճակի գնահատման ու վերլուծության համար: Ամեն ինչ էնքան էլ միանշանակ չէ, ինչքան էլ որ մենք դա ցանկանաք: Հիշիր, որ "բոլշևիկ" էր նաև Ս.Շահումյանը, Ա. Սպանդարյանը... Կուսակցական հակամարտությունը խաղացել է իհարկե որոշակի դեր, սակայն որպես Կարսի հանձման պատճառ դրա դիտարկումը հանդեցնում է իրականությունից բավականին հեռու եզրահանգումների...
    Հավատա, որ մեր նախնիները էտքան էլ պրիմիտիվ չէին, ու նույնիսկ կարելի է ասել կրթական ցենզով ավելի առաջ էին , քան մեր սերունդը...
    Ամեն ինչ բերելով դավաճան-հայրենասեր դաշտ, դրանով պրիմիտիվացնում ենք և մեր ուղեղները, և մեր վարքագիծը:
    Այստեղ ատելու-սիրելու խնդիր չկայ, այլ՝ մերկ ճշմարտութիւն: Փաստօրէն բոլշեւիզմը (կոմունիզմը յետագայում) ապազգային կուսակցութիւն է: Հենց այդ պատճառով անհատ եւ մարդասէր կոմունիստների որոշ քաղաքական կեցուածքները նշանակութիւն չունեն այստեղ:
    Կարսի անկման դերում որոշակի դեր խաղացած լինել կարող են Ալեքսանդրապոլի (Գիւմրի) եւ այլ վայրերի հակապետական շարժումները: Զինւորի, հայ զինւորի միտքը երբ շփոթուեց դադարեց կռուելուց: Նոյնն արւում է այսօր: Երբ վարկաբեկւում է պետութիւնը եւ մեր յաղթանակները, երբ գետնահարւում են ազգային խորհրդանիշները եւ հերոսները, երբ քարոզւում է թուրքի ազնւութիւնը եւ արդարամտութիւնը, երբ անարգւում է ազգային գաղափարախօսութիւնը, եւայլն:
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 18.06.2007, 20:30: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #34
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարսի անկման պատճառները (1920թ.)

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    [I]Հասկանում ու ընդումում եմ քո ատելությունը բոլշևիկների հանդեպ: Սակայն ատելությունը- լավ միջավայր չէ իրավիճակի գնահատման ու վերլուծության համար: Ամեն ինչ էնքան էլ միանշանակ չէ, ինչքան էլ որ մենք դա ցանկանաք: Հիշիր, որ "բոլշևիկ" էր նաև Ս.Շահումյանը, Ա. Սպանդարյանը... Կուսակցական հակամարտությունը խաղացել է իհարկե որոշակի դեր, սակայն որպես Կարսի հանձման պատճառ դրա դիտարկումը հանդեցնում է իրականությունից բավականին հեռու եզրահանգումների...
    Հավատա, որ մեր նախնիները էտքան էլ պրիմիտիվ չէին, ու նույնիսկ կարելի է ասել կրթական ցենզով ավելի առաջ էին , քան մեր սերունդը...
    Ամեն ինչ բերելով դավաճան-հայրենասեր դաշտ, դրանով պրիմիտիվացնում ենք և մեր ուղեղները, և մեր վարքագիծը:
    Իսկ ի՞նչ է քո կարծիքով պետք է Լենին պապիկի նկարը ծոցս քնեյի՞, մի մարդու, որն ավելի հայատյած էր քան Սուլթան Համիդը, Շահումյանին ու ի դեպ Սուրեն Սպանդարյանին, ո՞ր եք համեմատում, ասենք Կարախանի, Աթարբեկյանի, Ղուկաս Ղուկասյանի, Փանյանի ու հայոց պետականության այլ ոխերիմ թշնամիների հետ, որոնց իշխանության գալը մեզ վրա նստեց հայրենիքի տարածքների 90 տոկոսը: Մի մոռացիր որ Ստեփան Շահումյանին հենց նրա համար վերացրին, քանի որ նա առաջին հերթին Հայ էր ու մտածում էր Հայ Ժողովրդի մասին, իսկ դա դահիճ Լենինի պլաններին չէր համապատասխանում, այդ պատճառով էլ նրա` Շահումյանին վերացնելու հրամանը Ստալինը ի կատար ածեծ հայերի ձեռքով, մեղքը անգլիացիների վրա գցելով:
    Ինչպե՞ս կարող է Հայը չատել Թալիաթին, Էնվերին, Ջամալին, եթե դա հնարավոր է ուրեմն հնարավոր է չատել նաև Լենինին, Ստալինին ու այլոց: Առաջինները մարդկանց ոչնչացնում էին իրենց ազգային խնդիրները լուծելու համար, իսկ վերջինները իբրև թե "գաղափարի" համար և կովկասում այդ երկու խմբերի զոհերը չգիտես ինչու միայն հայերն էին:
    Լենինի հրամանով ու այսպես կոչված "Խաղաղության մասին Դեկրետով" կովկասյան ռազմաճակատը լքեց ռուսական 500000 բանակը, որը Ժամանակավոր Կառավարության հռչակած Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար պետք է մնար այստեղ մինչև Հայաստանն ինքը կարողանար տեր կանգնել իր սհամաններին, մինչդեռ դեռևս չկայացած անկախությունը մատնվեց թուրքի հոշոտումին...
    Եթե դու չես ատում բոլշևիկների այն բանդային, որն առուծախի առարկա դարձրեց մեր Էրգիրն ու հայոց Ճակատագիրը ապա դա քո գործն է:
    Հենց Կարսի անկման առեղծվածը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո միայն եկա այնպիսի եզրահանգումների որոնք ինձ ստիպում են ատել այն բոլշևիկներին, որոնց պատճառով մենք կորցրինք թե Ղարսը, և թե Անկախությունը, ու պատմության մեջ ետ շպրտվեցինք ոչ պակաս քան 150 տարով:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 18.06.2007, 15:49:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  5. #35
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարսի անկման պատճառները (1920թ.)

    Հարգարժան dvgray և ակումբի սիրելի ընկերներ, Բարև
    Անկեղծ ասած, ես վերը նշված թեմայում անհամբեր սպասում էի իմ վերջին գրությանը Ձեր և մյուսների պատասխանին, սակայն բոլորիդ լռությունն ինձ շատ վշտացրեց, այն առումով, որ այն հավանաբար պայմանավորված է ինձ համար երկու անցանկալի պատճառներով`
    ա. պարզապես դուք անտարբեր եք իմ տեսակետների նկատմամբ
    բ.գտնում եք, որ ես միանգամայն սխալ տեսագետներ ունեմ և բանավիճելն անիմաստ եք համարում.
    Ես գտնում եմ, որ այս թեման պետք է շատ խորը ուսումնասիրվի և կատարվեն մանրամասն գիտական վերլուծություններ, քանզի կարծում եմ , որ մեր այսօրվա խնդիրների լուծման բանալին նաև այստեղ կարելի է որոնել: Չէ՞ որ Ղարսն ու հարակից նահանգները Թուրքիային են բռնակցվել ապօրինի , միջազգային օրենքներին հակասող ռուս -թուրկական պայմանագրերով և գուցե մեր քննարկումներն այս ուղությամբ ոչ թե պետք է ընդհատել, այլ ավելի բուռն կերպով շարունակել, օգնելու համար մեր դիվանագետներին և քաղաքական գործիչներին հարցերն ու հարցադրումները կատարելու համար` տեղին և գիտականորեն հիմնավորված փաստերով:
    Ուստի կոչ եմ անում Ձեզ և ակումբի հարգարժան մասնագետներին միանալ ու շարունակել քննարկումներն այս հրատապ թեմայով:
    Հարգանքով`
    Ձեր Smergh
    Վերջին խմբագրող՝ Smergh: 15.08.2007, 22:27:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  6. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարսի անկման պատճառները (1920թ.)

    Հարգելի Smergh
    Էս հարցի վերաբերյալ ես հայտնել եմ իմ կարծիքը ամբողջությամբ, ու ավելացնելու բան չունեմ:

  7. #37
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարսի անկման պատճառները (1920թ.)

    Այա հղումը ես վերցրել եմ ինտերնետից և ներկայացնում եմ այնպես ինչպես որ կա


    Книга, скрываемая 80 лет, увидит свет в Москве


    В московском издательстве "Библиотека Национальной Мысли" увидел свет уникальный исторический труд, книга "Дневник неизвестного солдата. Крушение Первой Республики". Это поистине знаменательное событие, ибо эта рукопись ждала своего часа более 80 лет. Рукопись поистине трагической судьбы, которая чудом спаслась при отступлении армянской армии из Карса, пролежала 30 лет в небытие, десятилетия пряталась от КГБ, а первое ее издание было уничтожено по приказу Левона Тер-Петросяна в годы Арцахской войны.+ И вот, после столь долгого и тернистого пути, она издана. Как вы поняли из названия, в книге напечатан дневник неизвестного солдата. Однако автор дневника, был не просто солдатом армянской армии, но и штабным офицером 4 бригады, подробно записывающий все происходящее в последние месяцы существования Первой Республики. Большевистский мятеж, советизация Арцаха, армяно-турецкая война и многое, многое другое+ Легендарные армянские генералы и политики оживают на страницах дневника неизвестного солдата, оживают их победы и поражения, ничто не избежало беспощадного анализа автора, называющего все своим именем.

    Начав работу над переводом и изданием книги, авторы встали перед поразительным фактом, что мы почти ничего не знаем про Первую Республику, разве что набор расхожих фраз про Сардарапат, Баш-Апаран, Карский договор и Горную Армению Гарегина Нжде. Однако за три года существования, Первая Республика прошла сложный и неоднозначный путь, дав нам много уроков побед, и столько же уроков поражений, которые мы не сможем усвоить, если не будем знать о них.

    После многомесячной работы, книга готова. В книге вы найдете подробную историю первой республики, то, отсутствие чего как в печатном, так и в электронном виде, поразило нас при подготовке издания; несколько интереснейших статей и, конечно же, сам дневник, который так долго ждал своего часа.

    Мы очень рады, что на издание книги откликнулись наши соотечественники из Еревана, Степанакерта, Бостона, Пятигорска, Вашингтона, Харькова, Петербурга, куда и направиться часть тиража.

    ссылку можно не ставить, на всякий вот она:
    http://www.haylife.ru/content/17/1491.html

    Հայցում եմ Ձեր ներողամտությունը՝ հաղորդագրությունը հայերենով չներկայացնելու համար:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  8. #38
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարսի անկման պատճառները (1920թ.)

    Մեկ տարվա վաղեմության այս թեմային անդրադառնալով, ասեմ, որ Կարսի անկումը 1920 հոկտեմբեր 30-ին, սա իրոք այն ցավոտ ու տրագիկ թեման է, որ դեռ իհարկե շատ ու շատ մանրակրկիտ եւ անկոմնակալ վերլուծությունների կարիք ունի: Կցանկանայի նշել որոշ “չոր” փաստեր եւս, որոնք նույնպես կարեւոր եմ համարում նշել այս քննարկումներում.

    * սկզբում Կարսը ուղղակի առանց մարտական գործողությունների հանձնվել է թուրքերին և ամբողջությամբ հայաթափվել դեռ 1918թ. ապրիլի 25-ին` դե-ֆակտո, իսկ 1918թ. Բաթումի պայմանագրով Կարսը դե-յուրե անցել է Թուրքիային /40 տարի դե-ֆակտո, դե-յուրե մնալով Ռուսաստանի կազմում/,

    * Հայկական զորամիավորումները մուտք են գործել Կարս միայն 1919թ. ապրիլին` դե-ֆակտո կրկին վերաբնակեցնելով Կարս քաղաքը հայ ազգաբնակչությամբ,

    * Կարսը նորից անցել է թուրքերին 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով` նորից դե-յուրե /ստորագրվածը հիմք հանդիսացավ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի համար/ ;
    Life is too short...

  9. #39
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարսի անկման պատճառները (1920թ.)

    Գտնում եմ, որ այս ամենը անսահմանորեն ճիշտ բնորոշում է Նժդեհը. <<Մենք պարտվեցինք, որովհետև... թուլացանք ոգով>>
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԿՈՒՄԲ :: Ակումբի պասիվացման պատճառները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 244
    Վերջինը: 19.05.2021, 22:35
  2. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  3. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  4. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2010, 22:47
  5. Կարսի պայմանագիր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.04.2009, 08:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •