Փորձեմ մի քանի բան էլ ես ավելացնել,
Այո համաձայն եմ, տխրությունը մարդու ներքնաշխարհի և արտաքին աշխարհի աններդաշնակությունից է, բայց ոչ բոլոր դեպքերում, երբեմն հակառակ, ներդաշնակությունից է, այսպես ասաց մարդու հոգեկան վիճակը հոգնում է ներդաշնակությունից և ինչ-որ տեղ էլ միապաղաղությունից, մարդը ենթագիտակցորեն, և մի փոքր էլ գիտակցորեն, կամ հակառակը, փորձում է իր կյանքը ավելի զգացմունքներով լեցուն դարձնել և փորձում է գտնել մի պատճառ, որի համար կարող է տխրել,գտնելուն պես սկսում է թախծել, իսկ չգտնելուն պես սկսում է դեպրեսիվ հոգեվիճակ,քանի որ չի գտնում պատճառը, թե ինչու է տխրել:
Հաճախ վերը նշված դեպքերը անվանում են մազոխիզմի տեսակ:
Ինձ համար լավագուն թմրամիջոցը տխրելու դեմ, կամ ստեղծագործելն է, կամ տվյալ հոգեվիճակին հարազատ երաժշտություն լսելն է, կամ միայնակ զբոսնելը մարդկանցից հեռու մի վայրում, ցանկալի է շան հետ:
Չնայած երբեմն էլ հակառակ ներգործությունն է թողնում:
Հետաքրքիր երևույթ է տխրությունը, առանց դրա կյանքը տխուր կլիներ, ինչպես ասում են, եթե չլիներ չարը, բարին չէր երևա: Այստեղ էլ, թող անձրևի, որ հետո պայծառ երկինք բացվի:Գնահատենք մեր կյանքի երջանիկ պահերը
![]()
Էջանիշներ