Հետաքրքիր մոտեցում էր։ Սրա շուրջ կարելի է մտածել։ Ընդունենք, որ հա, չի ապացուցում, բայց չի էլ ժխտում: Միակ բանը, որ հաստատ է՝ տեղի ունեցած ընտրությունն է, որը ունենք որպես փաստ՝ արդեն կատարված։ Այլ կերպ ասած, ապացուցված կամ միակ հաստատ բանը ընդամենը մի տարբերակի (կատարված տարբերակի) վավերականությունն է առաջարկվող բազում տարբերակների մեջ, որը մենք անվանում ենք "ընտրություն" միայն այն պատճառով, որ այն մեկն է առաջարկվող տարբերակներից և որ մեզ թվում է, թե մենք մեր ազատ կամքով այն ընտրեցինք։ Արի, սկզբի համար, գոնե ընդունենք, որ ընդամենը մեկ տարբերակն է, որը թե՛ ես, թե՛ դու ստիպված ենք ընդունելու, որ հաստատ գիտենք, որ կկատարվեր, զուտ այն պարզ պատճառով, որ կատարվել է։ Ընդունենք ու անցնենք առաջ։
Ես իմ պաշտպանած տեսությամբ նմանապես կարող եմ պնդել, որ էդ ասածդ մակրոգործողությունները՝ դադար տալն ու մտածելն էլ կանխորոշված գործողություն է, անխուսափելի՝ եթե այդպես եմ արել։ Իսկ եթե չեմ արել, ապա նմանապես անխուսափելի էր դա չանելը՝ առանց "ազատ կամքի" միջամտության։ Ընդ որում, դա ոչ թե հատկանիշ է՝ դադար տալու ու մտածելու ունակությունը, այլ ժամանակի տվյալ պահին կատարվելիք (կամ չկատարվելիք)`հազարումի գործոններով պայմանավորված։ Երբեմն կարող եմ "ընտրել" մտածելը, երբեմն՝ "չընտրել" - քո լեզվով ասում եմ՝ ընտել կամ չընտրել, իսկ իմ լեզվով կասեի՝ "տեղի է ունենում" այսպես կամ այնպես։
Այսպիսով, մեր էս բանավեճը տեղափոխվում է էն հարթակը, որտեղ կասկածի են դրվում մարդու՝ իր սեփական ճակատագիրը տնօրինելու կարողությունը կամ ավելի ճիշտ՝ մարդուն տրված թույլտվությունը էդ հարցում։ Այլ կերպ ասած՝ դու ասում ես, թե մարդուն տրվել է նման արտոնություն, իսկ ես կասկածի տակ եմ առնում դա։
Կարծում եմ՝ ինքնազարգացմամբ կամ արտաքին միջամտությամբ (էսօրվա գիտությամբ և տեխնիկայով) կարող ենք ձեռք բերել նոր հատկանիշներ, բայց կամքի ազատությունը էն միջուկային հատկանիշներից է, որին, կարծում եմ, մարդը դոստուպ չունի։
Հետաքրքիր գրականություն կամ ֆիլմ կարելի է ստեղծել էդ թեմայով․ հանկարծ ու մի օր մարդկությունը կոտրում է էդ կողպեքը և ձեռք է բերում իրական (ոչ թվացյալ) կամքի ազատություն։ Հնարավոր է՝ քաոս առաջանա։
Թեև գրառմանս բացատրության հետ կապ չուներ էս գրածդ, բայց հետաքիքիր էր իմանալ, թե ինչով ես զբաղվում![]()
Էջանիշներ