Գերազանց հարցեր են, այ հիմա բանավիճենք ըստ էության։
1. Ըստ իմ տեսության, չունեի ընտրություն, թեև թվում է, թե ունեի։ Եվ բանավեճը էդ պատասխանովս փակուղի չմտցնելու համար, փորձեմ վերլուծել։ Նայիր, ես կարող եմ բացատրել նորից նույն ճանապարհով, ինչ նախորդ գրառումներումս․ քանի որ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, կամ քո ուզած բառերով ասած՝ "ընտրվել" է այն, ինչ "ընտրվել է", դա դառնում է միակ իրական ընտրությունը, որովհետև մենք չունենք որևէ փաստ (! - նկատի ունեցիր՝ փա՛ստ, ոչ թե ենթադրություն, վարկած, տեսական հնարավորություն), որ կարող էր ընտրվել որևէ այլ բան, իսկ "միակ ընտրություն"-ը դա ոչ թե ընտրություն է, այլ միակ հնարավոր ելք, կամ եթե կուզես՝ ճակատագիր։ Բայց էս բացատրությունս հակված ա բանավեճը տանելու փակուղի, դրա համար ես ուրիշ ճանապարհով էլ փորձեմ բացատրել, թե ինչու ես իրականում չունեի ընտրություն, և լինելու էր այն, ինչ եղավ։ Եվ բացատրությանս այդ ուղին ուղղակիորեն պատասխանում է քո երկրորդ հարցին՝
2. Ես մտովի հիմա գնում եմ հետ ու փորձում մտաբերել, թե ինչ եղավ, որ հենց այդպես պատասխանեցի և ոչ այլ կերպ, կամ քո ասած՝ այդպես պատասխանելու ընտրություն կատարեցի։ Ուրեմն, իմ այդ "ընտրությանը" նպաստեցին ահռելի մեծ թվով գործոններ՝ սկսած ամենաակնհայտից՝ քո գրառման բովանդակությունից և արտահայտած մտքերից, վերջացրած դրսում եղանակով (որն այս պահին 42 աստիճան է, ի դեպ), բարձի հարմարությամբ կամ անհարմարությամբ, որին հենված գրում էի, շտապողականությամբս (պիտի դուրս գայի, և առաջարկածդ մի երկու վայրկյան ավելի ժամանակ չունեի մտածելու) և բազում, անհաշվելի այլ երեևույթ և աներևույթ գործոններով։ Եթե փոխվեր այդ անհաշվելի գործոոններից թեկուզ մեկը, գուցեև իմ պատասխանը ուրիշ լիներ, բայց այդ պահի դրութհամբ գործոնների բազմությունն (set) այն էր, ինչ կար, և դրա համար ես ուրիշ ընտրություն չէի կարող ունենալ, կամ այլ կերպ ասած՝ պարզապես ընտրություն չունեի․ այն, ինչ պատասխանեցի, միակ տարբերակն էր, իրականում, որ պիտի պատասխանվեր, չնայած թվացյալ անթիվ-անհամար իրական թվացող, բայց, միևնույն է, տեսակա՛ն տարբերակների (հնարավոր պատասխանների իմ կողմից)։ Ու դու չես կարող երբևէ ապացուցել հակառակը, քանի որ չունես փաստեր, որ ուրիշ բան կարող էի ընտրել, ու չես էլ ունենա, քանի որ հետ գնալ չես կարող ժամանակի մեջ այլ փաստ առաջացնելու նպատակով։
Այս փիլիսոփայությունը համահունչ է թիթեռնիկի էֆեկտ հայեցակարգին։
Ողջ աշխարհը գործում է որպես մեկ մեծ՝ փոխկապակցված համակարգ, և դու, որպես ծրագրավորող, դա լավ կպատկերացնես․ քո ծրագրային կոդը թեև ունի "եթե․․ ապա․․․" ճյուղավորումներ, բայց ժամանակի տվյալ պահին նրա աշխատանքը ընթանում է այդ ճյուղավորումներից միայն մեկով, այսինքն, թեև ըստ էության դու ծրագրիդ տվել ես ընտրության տարբերակներ, դրանք իրականում ընտրվում են կանխատեսված, միայն որոշակի գործոնների ու պայմանների բավարարման դեպքում, և քո ծրագրի խելքին երբեք չի կարող փչել (ազատ կամքը՝ այլ բառերով) նույն (!) գործոնների ու պայմանների դեպքում ընտրել մեկ մի ճյուղավորումը, մեկ՝ մյուսը, կրկնում եմ՝ լրիվ նույն գործոնների ու պայմանների դեպքում, որոնք միակն են ժամանակի տվյալ պահին, այսինքն, ժամանակի տվյալ պահին քո ծրագիրը աշխատում է միայն մի ձևով, գնում է ընտրության միայն մի ճանապարհով, և չունի կամքի ազատություն ընտրելու ուրիշ բան։ Մարդն էլ, ըստ իմ տեսության, տարբեր չի։
Բայց ես ինքս պատրաստ եմ բանավիճել իմ այդ տեսությունը, ինչը հետաքրքիր չի լինի (ինքդ քո հետ բանավիճելը), և թողնում եմ քեզ, միայն եթե ըստ էության բանավիճես:
Հ․Գ․ Մի քիչ լիրիկական թեքում․ պատասխանս բոլորովին "նեղացկոտ" չէր, իզուր է էդպես թվացել, ոչ էլ էս քննարկումը գլխացավ կամ տհաճություն է առաջացնում։ Ընդհակառակը, շատ էլ հաճելի ժամանց է, և ու նաև՝ օգտակար (ինձ համար), որովհետև փորձում եմ կարգավորել քաոտիկ մտքերս և ինքս իմ մտքերին մարտահրավերներ նետել՝ քո դրդմամբ։
Հ․Հ․Գ․ Հիմա Էս վերևի պարբերությունս էլ վայթե չոր ու նեղացած է հնչում, իրականում հանգիստ ու ժպտերես է՝ առանց հեգնանքի որևէ նշույլի։
(թարսի պես չես էլ խմում)
Էջանիշներ