User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Դետերմինիզմ և կամքի ազատություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դետերմինիզմ և կամքի ազատություն

    Իրականության մեջ բոլոր իրադարձությունները հետևանք են պատճառների և չկան պատահարներ:
    Յուրաքանչյուր պատճառ հետևանք է հանդիսանում նախորդող պատճառների ու այդպես շարունակ մինչև ամեն ինչի սկիզբը, ու նույնիսկ այդ սկիզբը տեղի ունենալը ունի իր պատճառը:
    Համաձա՞յն ենք:

    Մյուս կողմից, ոչ բոլոր պատճառներն ենք մենք տեսնում, կամ հայտնաբերում, ու շատ պատճառներ անհայտ են գիտությանը:
    Առանց շատ խորանալու ֆիզիկայի մեջ, ուղղակի արձանագրենք, որ գիտությունը ընդունում է որոշ երևույթների անկանխատեսելիությունը, կամ պրակտիկության համար, կամ ներկա տեխնոլոգիաներով անհնարինությունից ելնելով:
    Օրինակ քվանտային մեխանիկայում տարրերի ու իզոտոպների տրոհման կոնկրետ պահը, կամ ֆոտոնային ալիքի բևեռացման ուղղությունը, կամ մասնիկի էլեկտրոնի սպինի ուղղությունը անկանխատեսելի են ու բնորոշվում են հավանականություններով:
    Կոնկրետ քվանտային խճճվածության մեջ գտնվող մասնիկների սպիների աջ կամ ձախ լինելու հավանականությունը 50/50 է:
    Ենթադրենք, թե հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը, կամ ընդունենք, որ կա այդպիսի բան

    Բայց մի հետաքրքիր օրինակ բերեմ մի փոքր մանրամասն, որ ֆիզիկայից հեռու մարդկանց հասկանալի լինի․
    Ռադիոակտիվ նյութերը անկայուն վիճակում գտնվող նյութեր են, որոնք ժամանակի ընթացքում իրենք-իրենց տրոհվում են քաշով ավելի թեթև նյութի՝ կորցնելով մասնիկներ ու էներգիա:
    Այդ նյութերի մասնիկները տրոհվում են ոչ միաժամանակ։
    Տրոհման ժամանակը գնահատվում է կիսատրոհման պարբերություն կոչվածով, անլգլերեն՝ half-life (կես կյանք), դա այն ժամանակն է, որից հետո նյութի կեսը, այսինքն ատոմների կեսը տրոհվում են։
    Սա հաշվարկի հեշտության համար է, ողջ նյութի տրոհումը տեղի է ունենում էքսպոնենցիալ կորով, բայց պրոբլեմն այն է, որ յուրաքանչյուր ատոմի տրոհման կոնկրետ ժամանակը անկանխատեսելի է։
    Ասենք յոդի 131-րդ իզոտոպի մասնիկների կեսը տրոհվում են 8 օրում, մնացածի կեսը մյուս 8 օրում ու այդպես շարունակ, ասնենք մի 64 օրից աննշան քանակով ատոմներ են մնում չտրոհված։
    Այդ յոդի մասնիկներից մեկի անունը դնենք Կիրակոս։ Հիմա էս Կիրակոսը վաղ թե ուշ պիտի տրոհվի, էդտեղ կասկած չկա, բայց կարող է տրոհվել հենց առաջին օրը, բայց կարող է ապրել ևս 64 օր։ Բա։

    Հիմա շատ գիտնականներ ու փիլիսոփաներ, երևի մեծ մասը հակված են մտածելու, որ պատճառահետևանքային կապերի կտրվածքով որոշակի պատճառներ ունեն նաև մարդկանցս ոչ միայն գոյությունն ու ձևերը,
    այլև ցանկություններն ու գործողությունները:

    Ասենք այս տողերը ակումբում գրելու պատճառն այն է, որ ես ձանձրացած եմ գործիս ու մի պահ ուզում եմ կտրվել, ինչո՞ւ, որովհետև ուղեղս հանգստի կարիք ունի, ինչու՞,
    որովհետև շատ եմ զոռ տվել, ինչու՞, որովհետև գործերս շատ են, ինչու՞, որովհետև մեր թիմում աշխատանքը արդյունավետ չի բաշխված, ինչու՞, որովհետև մասնագետները հավասար փորձ ու ընդունակություններ չունեն,
    ինչու՞, որովհետև մենեջմենթը շատ ջանք չի թափել ընդունելության մեջ, ու լավ մասնագետները քիչ են, ինչու՞, որովհետև էս գործը բարդ է ու ձանձրալի, թեպետ լավ վարձատրվող, բայց մարդկանց մեծ մասը հեշտ գործեր են սիրում, ինչու՞,
    որովհետև իրենց առաջնահերթություններում հանգիստն ավելի կարևոր է քան աշխատելը, ինչու՞, որովհետև այդպես են դաստիարակվել, ինչու՞, որովհետև նրանց ծնողները բարի են եղել, ինչու՞,
    որովհետև ծնողներից մեկը գործկոմի քարտուղար է եղել ու կարողացել է հեշտ փողեր տնտեսել, ու կյանքը հաջող է ընթացել, ինչու՞, որովհետև բախտը բերել է, ուֆ...

    Կարճ ասած, այս գրառումը կատարելը ոչ թե իմ ընտրությունն է, այլ իմ օրգանիզմը համապատասխան պատճառներից ու հանգամանքներից ելնելով կատարում է գրություն: Ես ո՞վ եմ, ես չկամ:
    Կա էվոլյուցիա, էվոլյուցիայից բխող օրգանիզմի զարգացում, այդ զարգացումից բխող գործողություններ:
    Այդ գործողությունները մեր ընտրությունները չեն, կարելի է ասել՝ տիեզերքի «ընտրությունն» են, այսինքն քաոսայնության մեջ պատահաբար առաջացած որոշակի օրինաչափություններից, փոխազդեցություններից ու պրոցեսներից բխող պատճառների բազմության հետևանքներ:
    Ոչ մեր ընտրությունը:

    Հարցեր.
    Ինչո՞ւ եմ ես այս թեման բացել, ու սա գրել, սա իմ (սրտի, բանականության, հոգու) ընտրությունն է՞, թե՞ բազմաթիվ ֆիզիկական պատճառներից բխող հետևանք-պատահար։
    Ինչու՞ եք դուք այս թեման բացել ու կարդում: Հաստա՞տ սա ձեր ընտրությունն է, թե՞ հետևանք ձեր վրա ազդող միջավայրի, ձեր ունեցած ինֆորմացիայի, դաստիարակության, առողջության, տրամադրության, ունեի՞ք այլ ընտրություն, որ ճիշտ և ճիծտ նույն պայմանների դեպքում կարող էիք ընտրել։
    Որոշակի՞, թե՞ հավանական, թե՞ պատահական:
    Ունե՞նք մենք կամքի ազատություն, թե մեր ընտրությունները թելադրված են ֆիզիկայի օրենքներով:
    Իսկ հնարավոր է՞, որ պատճառ կոչվածը դա իրականության ընկալման մեր տրանսցենդենտ էություններից է, արհեստականորեն ներմուծված ֆունկցիայի, կամ մեթոդի արգումենտ, այնինչ ծրագիրը կարող էր այլ կերպ... գրվել:

    Խելքը գլխին գիտական պատասխան ունենալու դեպքում դուք կարող է առաջադրվեք Նոբելյան մրցանակ ստանալու (պատճառ #404)
    Գլխացավ ունենալու դեպքում փակեք էջը և զբաղվեք հաճելի գործերով (պատճառ #406)
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.04.2025), Quyr Qery (20.05.2025)

  3. #2
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր խառն եմ լինելու, բայց մի հատ գրառման թրեյլեր անեմ գնամ՝ իսկ պարտադիր ա՞ դետերմինիզմը ազատ կամք չլինելու մեջ։
    Եթե հայտնաբերենք, որ դետերմինիզմը սխալ ա, կամ ամբողջական չի, կամ մեզ ա թվում՝ արդյո՞ք էդ ավտոմատ կնշանակի, որ մենք ազատ կամք ունենք։

    Էս ասում եմ, որտև ազատ կամքի «ջատագովների» ամենասիրած փաստարկներից մեկը քվանտային երևույթներն են, բայց խի՞ են մարդիկ մտածում, որ եթե բնության մեջ չդետերմինացված բան կա, ուրեմն մենք ազատ կամք ունենք, ազատ կամքի համար պետք ա մենք կանտրոլ ունենայինք էդ երևույթների վրա, ոչ թե ուղղակի իրենք լինեն դետերմինացված կամ չէ։

    Ու էստեղ մի հատ էլ հարց կա՝ արդյո՞ք դետերմինիզմի մեջ հնարավոր չի ազատ կամք։
    The cake is a lie.

  4. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ երբեմն թվում է, թե ազատ կամքի գաղափարը սոփեստություն է կամ պարադոքս։ Եվ դա հետևանք է կամ բխում է ժամանակի միակողմանիությունից։
    Բացատրեմ.
    ի՞նչ ենք հասկանում ազատ կամք ասելով՝ որպես ֆունկցիա - այն, որ կան ընտրանքներ (options) և մենք կարող ենք դրսևորել կամք ընտրելու դրանցից որևէ մեկը ժամանակի տվյալ պահին։ Մենք կատարում ենք մեր ընտրությունը։ Իսկ կարո՞ղ էինք, իրականում, ընտրել ոչ թե այն, ինչ ընտրեցինք, այլ մի ուրիշը: Դա մենք երբեք չենք իմանա և չենք կարող փաստել, քանի որ չենք կարող վերադառնալ հետ՝ ժամանակի մեջ և փորձարկել մեկ ուրիշ ընտրություն (ընտրել option-ներից մի ուրիշը)։ Նշանակում է՝ մենք երբեք չենք կարող պնդել, որ ունեցել ենք ազատ կամք՝ ընտրելու, քանի որ այդ այսպես կոչված ազատ կամքի այլ դրսևորում տեղի չի ունեցել, այլ միայն մեկ դրսևորում՝ այն, ինչը ընտրեցինք։ Այլ կերպ ասած՝ ուրիշ ընտրություն չէինք էլ կարող անել, քան այն ինչ ընտրվեց, հետևաբար, ոչ մի ազատ կամք էլ չունեցանք - ընտրվեց այն, ինչ պիտի ընտրվեր։

  5. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը

    Առաջարկում եմ այս տողերը կարդալիս աչքերդ արագ-արագ թարթես։ Հարց՝ թարթես, թե չթարթես, որտեղի՞ց է գալու որոշումը։
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (30.04.2025)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ այս տողերը կարդալիս աչքերդ արագ-արագ թարթես։ Հարց՝ թարթես, թե չթարթես, որտեղի՞ց է գալու որոշումը։
    Կարդալիս արագ-արագ թարթեցի աչքերս /անկեղծ/, որովհետև կատարեցի հրահանգդ: Նենց բան առաջարկի, որ ընտրություն (կամ դրա պատրանքը) լինի, ոչ թե հրահանգ:

  8. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդալիս արագ-արագ թարթեցի աչքերս /անկեղծ/, որովհետև կատարեցի հրահանգդ: ...
    Վատ է։ Ազատ կամք չունես Ես մտքիս մեջ շատ քիչ հավանականություն տվեցի, որ աչքերդ կթարթես։ Հրահանգ չէր, առաջարկ էր։
    Si vis pacem, para bellum

  9. #7
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդալիս արագ-արագ թարթեցի աչքերս /անկեղծ/, որովհետև կատարեցի հրահանգդ: Նենց բան առաջարկի, որ ընտրություն (կամ դրա պատրանքը) լինի, ոչ թե հրահանգ:
    Ընտրության պատրանքը Վիշապի մոտ էր, երբ մտածում էր, որ կարա ընտրի թե ինչ գործողություն ասի քեզ անել՝ աչքերը թարթել, բռունցքը սեղմել, հորանջել և այլն
    The cake is a lie.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (30.04.2025)

  11. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի օր խառն եմ լինելու, բայց մի հատ գրառման թրեյլեր անեմ գնամ՝ իսկ պարտադիր ա՞ դետերմինիզմը ազատ կամք չլինելու մեջ։
    Եթե հայտնաբերենք, որ դետերմինիզմը սխալ ա, կամ ամբողջական չի, կամ մեզ ա թվում՝ արդյո՞ք էդ ավտոմատ կնշանակի, որ մենք ազատ կամք ունենք։

    Էս ասում եմ, որտև ազատ կամքի «ջատագովների» ամենասիրած փաստարկներից մեկը քվանտային երևույթներն են, բայց խի՞ են մարդիկ մտածում, որ եթե բնության մեջ չդետերմինացված բան կա, ուրեմն մենք ազատ կամք ունենք, ազատ կամքի համար պետք ա մենք կանտրոլ ունենայինք էդ երևույթների վրա, ոչ թե ուղղակի իրենք լինեն դետերմինացված կամ չէ։

    Ու էստեղ մի հատ էլ հարց կա՝ արդյո՞ք դետերմինիզմի մեջ հնարավոր չի ազատ կամք։
    Ոչինչ պարտադիր չի, ու փիլիսոփայության լայն սպեկտր կա քննարկման առարկայի մասին, սկսած
    կամքի ազատության ու դետերմինիզմի բացարձակ անհամատեղելիությունից (սա վայթե ենթադրում է, որ ամեն ինչ կանխորոշված է),
    վերջացրած լիբերտարիանիզմի այն ակնարկներով, որ մարդուս որոշումները հնարավոր է ֆիզիկական բնույթ չունեն, այսինքն վայթե ենթադրում է, որ մարդիկս մեր ֆիզիկական էությունից բացի ունենք նաև մետաֆիզիկական էություն, օրինակ՝ հոգի։
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •