User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 173 հատից

Թեմա: Պոլիգամիա/պոլիամորիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ հետաքրքիր կլիներ խորանալ, թե ինչն է իրականում էդքան ցավացնող, երբ զուգընկերդ ուրիշի հետ սեռական կապ է ունենում։ Չնայած ցավն էլ համամարդկային չի․ լիքը մարդիկ լավ էլ ապրում են «բաց հարաբերություններում»։

    Ինձ թվում է, ամեն դեպքում բնազդային տիրույթում լիքը ազդակներ իրենց դերը կատարում են էս գործում։ Բայց երևի թե մենակ բնազդների հարցը չի։ Սոցիալական դաստիարակության, արժեքների ու էգոյի հարցն էլ է։

    Երեկ մի կին էր եկել մոտս, որ երկու շաբաթ առաջ իմացել էր՝ 9,5 տարվա ամուսինը 2022 թ-ին մի երեկույթի ժամանակ կատարյալ հարբած վիճակում մի կնոջ հետ սեքս է ունեցել։ Որ մտածում ես՝ մի քանի րոպեանոց ինչ-որ անկապ ակտ՝ անկապ մեկի հետ, կիսագիտակից վիճակում, հետն էլ երկու տարվա հնությամբ։ Բայց էս կնոջ համար աշխարհը գլխին շուռ է եկել։ Էլ խոցված ինքնագնահատական (ուրեմն ես բավականաչափ լավը չեմ կամ հերիք չեմ), էլ վնասված ինքնահարգանք ու ամոթ (ինչ կմտածեն մարդիկ «իմ մասին», եթե իմանան), էլ կոտրված վստահություն զուգընկերոջ հանդեպ (դե նման դեպքերում թաքցնել-չասելու թեման էլ է հաճախ խաղի մեջ լինում)։ Վերջին կետը հանած՝ մնացածը թեմաներ են, որ կարծես ռացիոնալ տիրույթում իմաստ չեն արտահայտում։ Բայց դե տառապանքը լրիվ ռեալ է։
    Քանի որ ընդհանրապես վիրավորվածությունը/խոցվածությունը էգոյի հետ կապված երևույթ է, կարծում եմ էս կոնտեքստում ցավ ապրելու ամենախորքային հիմքը թավացրածս պատճառն է, որ նշել ես։ Մնացածը դրա ածանցյալն են կամ հետևանքները։
    Բայց նույնիսկ դա չի պատասխանում հարցին, թե ինչու հենց ուրիշի հետ սեռական ակտն է այդպես խոցում մարդու էգոն, բայց ոչ ուրիշի հետ ճաշելը, զրուցելը և այլ սոցիալական շփում։ Ի՞նչն է այդքան հզոր էդ սեռական ակտի մեջ, որ խոցում է մարդու ինքնագնահատականը, իսկ մնացած տեսակի շփումները՝ առանձնապես չեն խոցում։ Երևի թե այն, որ մարմինների մերձեցումը տեսանելի/շոշափելի մոտիկություն է, իսկ ասենք միասին ճաշելու ժամանակ դա չկա, իսկ հոգիների մերձեցումը՝ ակնհայտ չէ։ Բայց մյուս կողմից էլ, պատահական ակտերն էլ են խոցում և երևի մարմնավաճառի հետ ակտն էլ, որոնց հետ կապված "մոտիկություն" կոչվածը ընդամենը ֆիզիկական տարածք չպահպանելն է, ինչպես ասենք աթոռին նստած մարդը աթոռի հետ ֆիզիկական տարածք չի պահպանում։ Բայց արի ու տես, միևնույն է՝ խոցում է, և խոցում է երևի ուրիշի հետ մոտիկության պատրանքը, որովհետև "մոտիկություն" ուրիշի հետ ենթադրում է, որ դու միակը չես իր համար, իր ողջ զգացմունքային էներգիան միայն քեզ չի բաժին ընկնում, իսկ մարդը, ինչպես գիտենք, ագահ երևույթ է, ու ագահությունն էլ էգոյի դրսևորումներից է․ ամեն ինչ՝ միա՛յն ու միա՛յն ինձ և ուրիշ ոչ մեկի։
    Էդ խոցման տիրույթում նաև առանց քո մասնակցության հաճույք ստանալու հանգամանքն է, այսինքն, մի ուրիշը ունակ է եղել հաճույք պատճառել զուգընկերոջդ, ինչը սպառնում է կախվածություն կամ կապվածություն էդ ուրիշի հետ (նորից ուրիշի հետ մոտիկության վտանգը), բայց մյուս կողմից էլ՝ ուրիշի հետ ճաշելիս հաճույք ստանալը, արի ու տես, թույլատրելի է։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.02.2024, 05:08:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (22.02.2024)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •