User Tag List

Էջ 10 12-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 173 հատից

Թեմա: Պոլիգամիա/պոլիամորիա

  1. #136
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ձգող պոլիգիամիան մեկից ավելի հարաբերություններն են, բայց միշտ «երկուսով»։ Բայց դե դա էլ է գլխացավանք․ հո իրենք էլ են հավանաբար ուրիշ հարաբերությունների մեջ լինելու։ Մենակ խանդը հերիք է, որ անդազահան լինեմ, էն էլ ես՝ իմ խանդի աստիճանով, էն որ մոտս բառացիորեն ֆանտազիաներ են առաջանում «համառակորդին» մազերից բռնած՝ պատերին գռսելու (լրիվ կենդանական ագրեսիա)։
    Էս գրածից (ու նաև որտև նախկինում ասել էիր, որ քո համար մինչև սեռական հարաբերությունը լիքը բան պետք ա կատարված լինի) ենթադրում եմ, որ խոսքը էմոցիոնալ ներգրավված, լիարժեք հարաբերության մասին ա։ Մեկից ավելի ներգրավված հարաբերություն պատկերացնելը շատ դժվար ա ինձ համար գոնե էս պահին, որտև, ոնց առաջին փոստում նշել էիր, շատ ռեսուրսատար ա։

    Բայց եթե հարմարենք, որ ռեսուրսների խնդիր չկա, ապա մեկա չեմ պատկերացնում, որ էդ երկու հարաբերությունները իրարից լրիվ կտրված լինեն։ Իմ պատկերացրած դեպքում էդ մարդիկ պետք ա բավականին տեղեկացված լինեն, թե մյուս հարաբերություններում ինչ ա կատարվում (իրանց հոգու հանգստության համար, ու նաև խանդը կառավարելը ոնց֊որ թե տենց ավելի հեշտ ա լինում, բայց սա էլ թերևս շատ սուբյեկտիվ ա) (դրա սահմանանային դեպքը բոլորով դեյթեր ունենալն ա)։

    Ինձ համար էս պահին ռեալ տարբերակ ա ունենալ մի հիմնական հարաբերություն ու ինչ֊որ արբանյակ հարաբերություն/ներ, որտեղ արբանյակ հարաբերությունները ավելի շուտ friends with benefits֊ի ինչ֊որ կոնֆիգուրացիաներ են ու էդ մարդկանց հետ ընդհանուր հոբբի ունենալու մակարդակի վրա են։

    Ամեն դեպքում, պոլիգամ հարաբերության դեպքում իմ ամենամեծ զգուշավորությունը էն ա, որ իմ զուգընկերը մեր հարաբերություններում խնդիրների դեպքում խնդիրները լուծելու փոխարեն կարող ա "փախնի" դեպի մյուս հարաբերություններ։ Բայց նաև ենթադրում եմ, որ ինչ֊որ էմոցիոնալ հասունության պարագայում դա մեծ խնդիր չի լինի։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (24.07.2023), ivy (24.07.2023)

  3. #137
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտակցաբար ընտրություն ա՝ բնականաբար - որը տարիներով practice անելու դեպքում, տեսադաշտից մնացած ուրիշները կորում են։

    Հ.Գ. Իմ դեպքում եմ ասում, ամենայն հավանականությամբ ընկերոջդ մոտ էլ ա տենց, որովհետև "բնությամբ" դժվար թե մոնոգամ լինի մարդ։
    Ինձ թվում է, այնուամենայնիվ կան բնույթով մոնոգամ մարդիկ։
    Մենակ practice-ի հարցը չի։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (24.07.2023), Բարեկամ (25.07.2023)

  5. #138
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում enna-ի խոսքերից Նայել գրառումը
    Խանդի մասով մտածում եմ, որ առաջանում ա էն ժամանակ, երբ թվում ա թե հեսա քեզ կփոխարինեն, բայց պրակտիկայում երևի թե ամեն հարաբերություն ու մարդ յուրահատուկ ա ու ուրիշ մարդ դժվար կարողանա փոխարինել։ Էս ասածս չի վերաբերվում էն դեպքերին, երբ ի սկզբանե էլ մարդիկ հակված չէին սկզբնական հարաբերությունը պահելուն ու փոխարինող էին ման գալիս էդ հարաբերությանը
    Նկարագրածդ իրավիճակներում էլ իհարկե կարող է խանդ առաջանալ, բայց դե ոչ միայն։

    Զգացմունքները «ռացիոնալ» չեն․ ինձ մոտ ցանկացած մեկը, ով իմ զուգընկերոջ տարածքում է՝ որպես հարաբերության հավակնորդ կամ արդեն իսկ իր հետ հարաբերության մեջ, սարսափելի խանդ է առաջացնում՝ իրեն «վերացնել ցանկանալու» մղումներով։ Ճիշտ է, էդ մղումները թողնում եմ միայն ֆանտազիաների մեջ, բայց թե մեջս ոնց է բլթբլթում, էդ մենակ ես կիմանամ։ Երևի աչքերիցս էլ կայծ է դուրս թափվում, էդ էլ կողքից նայողները կիմանան։

    Էս իմաստով, ես հիմա կարելի է ասել իդեալական զուգընկերոջ հետ եմ, ինձնից բացի ոչ ոք չի կարող լինել «իր տարածքում»․ էն որ ասում են՝ վախեցիր քո երազանքներից, դրանք կարող են իրականանալ
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.07.2023, 19:09:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (24.07.2023), մարդ եղած վախտ (24.07.2023), Նաիրուհի (25.07.2023)

  7. #139
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ մոտ ցանկացած մեկը, ով իմ զուգընկերոջ տարածքում է՝ որպես հարաբերության հավակնորդ կամ արդեն իսկ իր հետ հարաբերության մեջ, սարսափելի խանդ է առաջացնում՝ իրեն «վերացնել ցանկանալու» մղումներով։
    Կարող ես իհարկե էս հարցին չպատասխանել, բայց ինձ ահավոր հետաքրքիր ա, թե ինչի՞ են էդ ագրեսիվ էմոցիաները հատկապես "հակառակորդի" նկատմամբ առաջանում ու ի՞նչ էմոցիաներ են էդ պահին առաջանում զուգընկերոջ նկատմամբ։

  8. #140
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ես իհարկե էս հարցին չպատասխանել, բայց ինձ ահավոր հետաքրքիր ա, թե ինչի՞ են էդ ագրեսիվ էմոցիաները հատկապես "հակառակորդի" նկատմամբ առաջանում ու ի՞նչ էմոցիաներ են էդ պահին առաջանում զուգընկերոջ նկատմամբ։
    Հաստատ չգիտեմ, թե ինչու հենց «հակառակորդի» հանդեպ են ագրեսիվ էմոցիաներ առաջանում, կարող եմ միայն ենթադրել, որ դա գուցե բնազդային ինչ-որ հիմքեր ունի։ Ու որ մտածում եմ՝ էդ կարգի ագրեսիա, ցասում ու ատելություն ուրիշ ոչ մի իրավիճակում չեմ ապրել։
    Զուգընկերոջ հանդեպ տեղից լիքը դրական զգացմունքներ են լինում՝ սիրահարվածություն, կիրք և այլն, որոնք իր նկատմամբ հնարավոր ագրեսիան ահագին պատնեշում են։ Էլի առաջանում են բացասական զգացմունքներ՝ խորը տխրություն, ցավ, զայրույթ, բայց դե հետն էլ լիքը սեր կա։ Հնարավոր ռեակցիաներից «հեռանալու» ցանկությունն է լինում, բայց դա էլ սովորաբար երկար չի տևում․ սերը մնացած բոլոր զգացմունքներին ճնշում է։
    Բայց սա ընդհանուր առմամբ շատ քայքայող վիճակ է՝ հենց մենակ էդ կարգի խորը բացասական զգացմունքներ ապրելու պատճառով։
    Երևի դրա համար էլ հին ու նոր աստվածները, իմ բոլոր տառապանքները տեսնելով, վերջն ինձ էս կարգի մոնոգամ զուգընկեր ուղարկեցին, որ էլ երբևէ խանդելու պատճառ չունենամ

    Թե ինչ խրվեցի էս թեմաների մեջ։
    Չնայած ահագին հանգստացա գրելով։ Գիտեմ, որ կոնկրետ մի մարդու հետ հանդիպումից ակտիվացան «պոլիգամ» մտքերը, բայց հիմա նորից բարեհաջող կերպով անցնում են պասիվացման փուլ։

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (25.07.2023), Բարեկամ (26.07.2023), մարդ եղած վախտ (25.07.2023), Նաիրուհի (26.07.2023), Ուլուանա (26.07.2023)

  10. #141
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (ոչ պոպուլյար)

    Եթե սեքսը ռեստորան գնալու պես լիներ

    Մի իրիկուն գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ/ընկերներիդ հետ մի նոր բան ուտելու ֊ ասենք հնդկական։ Հավանում ես կամ չես հավանում, լիքը տպավորություններով կամ կծուից վառված բերանով, ուրախ, երջանիկ գալիս ես տուն։

    Զուգընկեր/ուհիդ իրիկունը հարցնում ա ֊ ո՞նց էր, ո՞ւմ հետ էիր գնացել։ Բռնում պատմում ես ովքերով էիք, սպասքը, սնունդը, համեմունքները, տպավորություններդ։

    տարբերակ1 - Ասում ա ֊ մամայի/պապայի բոռշից եմ եփել՝ կուտե՞ս։ Ասում ես ֊ չէ, կյանք, չեմ կարա։ Ասում ա ֊ մի շերեփ էլ չես ուտի՞։ Ասում ես ֊ կյանք նենց կերած եմ, հեչ տեղ չունեմ, վաղը կուտեմ։ Նեղանում, խռվում, շուռ ա գալիս պատի կողմ, մտածում ա՝ իրա բորշը էլ սրտովդ չի, դու որ հնդկական ես կերել, ուրեմն էլ բորշը՝ հեչ, էլ իսկի ձվով, թարխունով բրդուճ էլ չես ուտի։ Հետո էլ թե բա՝ դու առանց իրա ռեստորան գնացողի մեկն ես կամ էլ դե իրան չես սիրում, սաղ գիշեր չի քնում, բաժանվելու մասին ա մտածում, և այլն։

    տարբերակ2 ֊ Ասում ա ֊ ուրախ եմ, որ հավանել ես, սկյուռիկս։ Իմ ախորժակն էլ բացվեց։ Բեր մյուս անգամ իրար հետ գնանք, կամ էլ հասցեն ասա, մի օր պերերիվին Անուշի հետ կմտնեմ։

  11. #142
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)

    Ես գուցե շատ "փչացած" եմ, բայց հնդկական ուտելիքի "նոր" լինելու ժամանակները վաղուց անցել են, ինչպես նաև ուտելիքից "լիքը տպավորություններ" ստանալու։
    Սեքսը հիմա էլ կարող է ռեստորան գնալու նման լինել։ Էդ ռեստորանի անունը հասարակաց տուն է։

  12. #143
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

    Հասարակաց տունը էս կոնտեքստում ավելի շատ պադզեմկի կատվի մսով շաուրմայանոցի ա համարժեք, որտեղ մթով, անհասկանալի միջավայրում, մի խումբ մարդիկ գլուխը կախ, լուռ, քիթը փակած շաուրման են ուտում, որտև դե տանը սառնարանը դատարկ ա, իսկ շաուրման մի բան չի, բայց գոնե փորը լցնում ա։

    Իմ ասածը նրա մասին ա, որ ոնց֊որ երբեմն ուզում ես ընկերներիդ հանդիպես, իրանց հետ մի բան ուտես, ու զուգընկերոջ համար (նորմալ հարաբերության պարագայում) էդ մեծ թեմա չի ու լրիվ հասկանալի սոցիալական վարք ա, որ մարդ կարա ուզի մեկ֊մեկ իրիկունը այլ մեկի հետ մի տեղ գնա, խոսա, ուտի, խմի... նույն ձև էլ կարա նորմալ ու հասկանալի լինի, որ կարող ա ուզես ընկերոջդ հետ մի օր հանդիպես, խոսես, սեքս անես։

  13. #144
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակաց տունը էս կոնտեքստում ավելի շատ պադզեմկի կատվի մսով շաուրմայանոցի ա համարժեք, որտեղ մթով, անհասկանալի միջավայրում, մի խումբ մարդիկ գլուխը կախ, լուռ, քիթը փակած շաուրման են ուտում, որտև դե տանը սառնարանը դատարկ ա, իսկ շաուրման մի բան չի, բայց գոնե փորը լցնում ա։
    Համաձայն չեմ։ Հասարակաց տուն կա՝ ասածիդ է նման, կա էլ, որ լավ էլ լյուքս է։ Ոչ պադզեմկի շաուրմայանոցում, ոչ Միշելյան աստղով ռեստորանում ուտելիքը քեզ չի ուզում, դու իր համար վճարում ես։

    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածը նրա մասին ա, որ ոնց֊որ երբեմն ուզում ես ընկերներիդ հանդիպես, իրանց հետ մի բան ուտես, ու զուգընկերոջ համար (նորմալ հարաբերության պարագայում) էդ մեծ թեմա չի ու լրիվ հասկանալի սոցիալական վարք ա, որ մարդ կարա ուզի մեկ֊մեկ իրիկունը այլ մեկի հետ մի տեղ գնա, խոսա, ուտի, խմի... նույն ձև էլ կարա նորմալ ու հասկանալի լինի, որ կարող ա ուզես ընկերոջդ հետ մի օր հանդիպես, խոսես, սեքս անես։
    Հա, հասկանում եմ։ Ուտելիքի հետ զուգահեռին համաձայն չեմ, բայց հասկանում եմ՝ ինչ ես ասում։ Տես, շեշտում ես, որ ընկերոջ հետ, ոչ թե պատահական մեկի, ով գրավիչ արտաքին (հոտ, ձայն) ունի ու ֆիզիոլոգիական ինստինկտիդ է կպնում։ Այսինքն, էմոցիոնալ կապ կա այդ մարդու հետ։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  15. #145
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ։ Հասարակաց տուն կա՝ ասածիդ է նման, կա էլ, որ լավ էլ լյուքս է։ Ոչ պադզեմկի շաուրմայանոցում, ոչ Միշելյան աստղով ռեստորանում ուտելիքը քեզ չի ուզում, դու իր համար վճարում ես։
    Ահա, ճիշտ ես, հասարակաց տունն էլ հազար ու մի բան կարող ա լինել։ Ուզում էի գրել, որ հասարակաց տանը երևի էմոցիոնալ կապ չես փնտրում, բայց մարդիկ կան՝ լավ էլ փնտրում են ու գտնում են, թեկուզ և վճարելով։

    Հա, հասկանում եմ։ Ուտելիքի հետ զուգահեռին համաձայն չեմ, բայց հասկանում եմ՝ ինչ ես ասում։ Տես, շեշտում ես, որ ընկերոջ հետ, ոչ թե պատահական մեկի, ով գրավիչ արտաքին (հոտ, ձայն) ունի ու ֆիզիոլոգիական ինստինկտիդ է կպնում։ Այսինքն, էմոցիոնալ կապ կա այդ մարդու հետ։
    Ահա, իմ պատկերացրած տարբերակը ենթադրում ա ինչ֊որ տիպի կապ․ կարա լինի մտերմություն, հետաքրքրություն կամ այլ բան։ Բայց բոլդած նախադասությունից հետևությունը լավ չհասկացա։ Նկատի ունես, որ էլ էդ ընկերական չի, այլ ավելի լուրջ "մտերմություն" ա՞։ Եթե հա, ապա էդ մտքին իմ արձագանքը էն ա, որ այլ տիպի մտերմություններ (այդ թվում ֆիզիկական) այլոց հետ զուգընկերները սովորաբար ընդունում են, բայց հենց սեռականը՝ չէ։ Բայց ենթադրում եմ, որ եթե սեռական մտերմությունն էլ նույնքան ոչ ցավագին թեմա լիներ (ասենք՝ ինչ֊որ մարտարվեստի ժամանակ մարդիկ շաբաթը մի քանի ժամ իրար գրկում, թավալ են գալիս, կամ կանայք խմբով ինչ֊որ բան են սարքում ու հոգիները փռում են իրար առաջ), մեծ ողբերգությունը ընդհանուր առմամբ չէր լինի։

    Հ.գ. կամ էլ կարող ա լիներ մի 60 տարուց կամ հասարակությունից կախված
    Վերջին խմբագրող՝ մարդ եղած վախտ: 20.02.2024, 03:23:

  16. #146
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց բոլդած նախադասությունից հետևությունը լավ չհասկացա։ Նկատի ունես, որ էլ էդ ընկերական չի, այլ ավելի լուրջ "մտերմություն" ա՞։
    Չէ, պարզապես նկատի ունեի, որ երևի դու էլ դրան հաց ուտելու պես չես վերաբերվում։
    Բայց դե քանի որ զույգի գաղափարը մեծամասամբ սոցիումի կողմից է հորինված (ոչ թե բնության), ապա անշուշտ դավաճանության անընդունելիությունն էլ է սոցիալական երևույթ ու ժամանակի հետ կարող է փոխվել։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  18. #147
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, պարզապես նկատի ունեի, որ երևի դու էլ դրան հաց ուտելու պես չես վերաբերվում։
    Էնքանով եմ հաց ուտելու պես վերաբերվում, որ մեկի հետ հաց ուտելն լիքը հոգեկան ու ֆիզիկական բավարարվածություն կարող ա բերի ու եթե մեկի հետ ուզում ես նստել հացի շուրջ, ենթադրաբար էդ մարդուն դրական ես վերաբերվում։

    Բայց դե քանի որ զույգի գաղափարը մեծամասամբ սոցիումի կողմից է հորինված (ոչ թե բնության), ապա անշուշտ դավաճանության անընդունելիությունն էլ է սոցիալական երևույթ ու ժամանակի հետ կարող է փոխվել։
    ահա, համամիտ եմ, ու ինձ թվում ա դանդաղ, բայց փոխվում ա։ Նույնիսկ դրա անունը "դավաճանություն" դնելը լիքը ճնշում ա ավելացնում երևույթի վրա։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (20.02.2024)

  20. #148
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքանով եմ հաց ուտելու պես վերաբերվում, որ մեկի հետ հաց ուտելն լիքը հոգեկան ու ֆիզիկական բավարարվածություն կարող ա բերի ու եթե մեկի հետ ուզում ես նստել հացի շուրջ, ենթադրաբար էդ մարդուն դրական ես վերաբերվում։
    Կարելի է մենակով հաց ուտել ու կատարյալ բավարարվածություն ստանալ։ Ուրիշ մեկի հետ հաց ուտելը պարզապես համատեղում է դա սոցիալիզացիայի հետ։
    Մյուս կողմից երևի թե նույնիսկ ամենաինտրովերտ մարդը չի կարող մաստուրբացիայից բավարարվածություն ստանալ առանց ուրիշի մասին մտածելու։ Այդ երևույթի ֆիզիոլոգիան է այնպիսին, որ այլ մարդու ներկայություն է ենթադրում։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  22. #149
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է մենակով հաց ուտել ու կատարյալ բավարարվածություն ստանալ։ Ուրիշ մեկի հետ հաց ուտելը պարզապես համատեղում է դա սոցիալիզացիայի հետ։
    Սոցիալիզացիան էս կոնտեքստում երևի ամենահարմար բառն ա հենց ֊ սեքսն էլ սոցիալիզացիայի ձև ա, ինձ թվում ա, որ երեխա ունենալու "վտանգի" պատճառով սահմանափակվել ա, ու դեռ մնում ա սահմանափակված, չնայած որ հիմա էդ վտանգը համարյա զրոյացվել ա։ Հիմա մարդկանց հետ խոսելուց եթե հարցնես թե ինչի են դեմ, որ իրանց զուգընկերը այլոց հետ սեքս ունենա, "որտև կարող ա երեխա ունենա"֊ն, կարծում եմ, առաջին 5 պատասխանների մեջ չի մտնի։

    Մյուս կողմից երևի թե նույնիսկ ամենաինտրովերտ մարդը չի կարող մաստուրբացիայից բավարարվածություն ստանալ առանց ուրիշի մասին մտածելու։ Այդ երևույթի ֆիզիոլոգիան է այնպիսին, որ այլ մարդու ներկայություն է ենթադրում։
    Սրա հետ համաձայն եմ միայն մասամբ ։)

  23. #150
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, ճիշտ ես, հասարակաց տունն էլ հազար ու մի բան կարող ա լինել։ Ուզում էի գրել, որ հասարակաց տանը երևի էմոցիոնալ կապ չես փնտրում, բայց մարդիկ կան՝ լավ էլ փնտրում են ու գտնում են, թեկուզ և վճարելով։

    Ահա, իմ պատկերացրած տարբերակը ենթադրում ա ինչ֊որ տիպի կապ․ կարա լինի մտերմություն, հետաքրքրություն կամ այլ բան։ Բայց բոլդած նախադասությունից հետևությունը լավ չհասկացա։ Նկատի ունես, որ էլ էդ ընկերական չի, այլ ավելի լուրջ "մտերմություն" ա՞։ Եթե հա, ապա էդ մտքին իմ արձագանքը էն ա, որ այլ տիպի մտերմություններ (այդ թվում ֆիզիկական) այլոց հետ զուգընկերները սովորաբար ընդունում են, բայց հենց սեռականը՝ չէ։ Բայց ենթադրում եմ, որ եթե սեռական մտերմությունն էլ նույնքան ոչ ցավագին թեմա լիներ (ասենք՝ ինչ֊որ մարտարվեստի ժամանակ մարդիկ շաբաթը մի քանի ժամ իրար գրկում, թավալ են գալիս, կամ կանայք խմբով ինչ֊որ բան են սարքում ու հոգիները փռում են իրար առաջ), մեծ ողբերգությունը ընդհանուր առմամբ չէր լինի։

    Հ.գ. կամ էլ կարող ա լիներ մի 60 տարուց կամ հասարակությունից կախված
    ՀԵտաքրքիր կլինի՝ խորանալ, թե ինչու է ցավագին թեմա։ Մի պատճառ ենթադրել էիր՝ երեխա ունենալու վտանգը։ Կասկածում եմ, որ դա միակ կամ գլխավոր պատճառն է։ Դա նույնիսկ պատճառ էլ չի, իմ կարծիքով, այլ՝ հետևանք, որի մասին ամենաքիչն է մտածում նշածդ ցավն ապրող մեկը։ Մարդիկ ցավոտ են տարել և տանում բոլոր ժամանակներում։ Նույնիսկ, երբ իմանում են, որ հիմքում սեր չկա։

Էջ 10 12-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •