User Tag List

Էջ 11 12-ից ԱռաջինԱռաջին ... 789101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 173 հատից

Թեմա: Պոլիգամիա/պոլիամորիա

  1. #151
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԵտաքրքիր կլինի՝ խորանալ, թե ինչու է ցավագին թեմա։ Մի պատճառ ենթադրել էիր՝ երեխա ունենալու վտանգը։ Կասկածում եմ, որ դա միակ կամ գլխավոր պատճառն է։ Դա նույնիսկ պատճառ էլ չի, իմ կարծիքով, այլ՝ հետևանք, որի մասին ամենաքիչն է մտածում նշածդ ցավն ապրող մեկը։ Մարդիկ ցավոտ են տարել և տանում բոլոր ժամանակներում։ Նույնիսկ, երբ իմանում են, որ հիմքում սեր չկա։
    Ինձ էլ հետաքրքիր կլիներ խորանալ, թե ինչն է իրականում էդքան ցավացնող, երբ զուգընկերդ ուրիշի հետ սեռական կապ է ունենում։ Չնայած ցավն էլ համամարդկային չի․ լիքը մարդիկ լավ էլ ապրում են «բաց հարաբերություններում»։

    Ինձ թվում է, ամեն դեպքում բնազդային տիրույթում լիքը ազդակներ իրենց դերը կատարում են էս գործում։ Բայց երևի թե մենակ բնազդների հարցը չի։ Սոցիալական դաստիարակության, արժեքների ու էգոյի հարցն էլ է։

    Երեկ մի կին էր եկել մոտս, որ երկու շաբաթ առաջ իմացել էր՝ 9,5 տարվա ամուսինը 2022 թ-ին մի երեկույթի ժամանակ կատարյալ հարբած վիճակում մի կնոջ հետ սեքս է ունեցել։ Որ մտածում ես՝ մի քանի րոպեանոց ինչ-որ անկապ ակտ՝ անկապ մեկի հետ, կիսագիտակից վիճակում, հետն էլ երկու տարվա հնությամբ։ Բայց էս կնոջ համար աշխարհը գլխին շուռ է եկել։ Էլ խոցված ինքնագնահատական (ուրեմն ես բավականաչափ լավը չեմ կամ հերիք չեմ), էլ վնասված ինքնահարգանք ու ամոթ (ինչ կմտածեն մարդիկ «իմ մասին», եթե իմանան), էլ կոտրված վստահություն զուգընկերոջ հանդեպ (դե նման դեպքերում թաքցնել-չասելու թեման էլ է հաճախ խաղի մեջ լինում)։ Վերջին կետը հանած՝ մնացածը թեմաներ են, որ կարծես ռացիոնալ տիրույթում իմաստ չեն արտահայտում։ Բայց դե տառապանքը լրիվ ռեալ է։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (22.02.2024)

  3. #152
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Քանի որ ընդհանրապես վիրավորվածությունը/խոցվածությունը էգոյի հետ կապված երևույթ է, կարծում եմ էս կոնտեքստում ցավ ապրելու ամենախորքային հիմքը թավացրածս պատճառն է, որ նշել ես։ Մնացածը դրա ածանցյալն են կամ հետևանքները։
    Բայց նույնիսկ դա չի պատասխանում հարցին, թե ինչու հենց ուրիշի հետ սեռական ակտն է այդպես խոցում մարդու էգոն, բայց ոչ ուրիշի հետ ճաշելը, զրուցելը և այլ սոցիալական շփում։ Ի՞նչն է այդքան հզոր էդ սեռական ակտի մեջ, որ խոցում է մարդու ինքնագնահատականը, իսկ մնացած տեսակի շփումները՝ առանձնապես չեն խոցում։ Երևի թե այն, որ մարմինների մերձեցումը տեսանելի/շոշափելի մոտիկություն է, իսկ ասենք միասին ճաշելու ժամանակ դա չկա, իսկ հոգիների մերձեցումը՝ ակնհայտ չէ։ Բայց մյուս կողմից էլ, պատահական ակտերն էլ են խոցում և երևի մարմնավաճառի հետ ակտն էլ, որոնց հետ կապված "մոտիկություն" կոչվածը ընդամենը ֆիզիկական տարածք չպահպանելն է, ինչպես ասենք աթոռին նստած մարդը աթոռի հետ ֆիզիկական տարածք չի պահպանում։ Բայց արի ու տես, միևնույն է՝ խոցում է, և խոցում է երևի ուրիշի հետ մոտիկության պատրանքը, որովհետև "մոտիկություն" ուրիշի հետ ենթադրում է, որ դու միակը չես իր համար, իր ողջ զգացմունքային էներգիան միայն քեզ չի բաժին ընկնում, իսկ մարդը, ինչպես գիտենք, ագահ երևույթ է, ու ագահությունն էլ էգոյի դրսևորումներից է․ ամեն ինչ՝ միա՛յն ու միա՛յն ինձ և ուրիշ ոչ մեկի։
    Էդ խոցման տիրույթում նաև առանց քո մասնակցության հաճույք ստանալու հանգամանքն է, այսինքն, մի ուրիշը ունակ է եղել հաճույք պատճառել զուգընկերոջդ, ինչը սպառնում է կախվածություն կամ կապվածություն էդ ուրիշի հետ (նորից ուրիշի հետ մոտիկության վտանգը), բայց մյուս կողմից էլ՝ ուրիշի հետ ճաշելիս հաճույք ստանալը, արի ու տես, թույլատրելի է։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.02.2024, 05:08:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (22.02.2024)

  5. #153

    Փորձենք եզրակացնել, որ երևի թե իրոք սեռական ակտի դերը գերագնահատված է, և ավելի շատ սոցիալական կառույց է, քան ներքին բնազդային մորալ։

  6. #154
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԵտաքրքիր կլինի՝ խորանալ, թե ինչու է ցավագին թեմա։ Մի պատճառ ենթադրել էիր՝ երեխա ունենալու վտանգը։ Կասկածում եմ, որ դա միակ կամ գլխավոր պատճառն է։ Դա նույնիսկ պատճառ էլ չի, իմ կարծիքով, այլ՝ հետևանք, որի մասին ամենաքիչն է մտածում նշածդ ցավն ապրող մեկը։ Մարդիկ ցավոտ են տարել և տանում բոլոր ժամանակներում։ Նույնիսկ, երբ իմանում են, որ հիմքում սեր չկա։
    Էս գրեցի ու հետո տեսա որ էստեղ խոսակցությունը շարունակվել ա։ Եթե շուտ տեսնեի, այլ ձև կգրեի, բայց հիմա տեղադրում եմ ոնց կա։

    Իմ կարծիքով հասարակության մեջ, բայց ոչ անպայմանորեն անհատի համար, էդ սխեմայի պատճառը (նորման մոնոգամիան ա, ու դրանից ցանկացած շեղում կատաստրոֆա ա) հենց միայն տնտեսական ա - երեխա ունենալու վտանգը։ Փորձեմ մի քիչ հեռվից գալ։ Ենթադրենք կա ընտանիք 4րդ դարում, որտեղ կա դեռահաս աղջիկ։ Դեռահաս աղջկա արտամուսնական սեռական վարքը պրոբլեմատիկ ա ընտանիքի համար, որտև կարող ա եղած սոված բերաններին մեկն էլ ավելացնի։ Էդ աղջկա սեռական վարքը պետք ա ամեն ձև ճնշել։ Ասելը` “երեխա ես ունեցել` գլուխդ կջարդեմ”-ը մի տարբերակ ա, բայց ոչ արդյունավետ, որտև ոչ մի առանձին էմոցիայի վրա խաղալը, էս դեպքում` վախի, հերիք չի մնայուն սոցիալական նորմ հաստատելու համար։ Ավելի արդյունավետ ա, եթե լինեն նույն նպատակին ծառայող տարբեր գործիքներ, որ մեկը մյուսի համար բուֆեր լինի։ “գլուխդ կջարդեմ”-ի կողքին գալիս ա “աստված ասել ա` ամեն տիպի սիլի-բիլին ամուսնանալուց հետո”, “տղու հետ տեսել ենք` սաղ ազգում բարև տվող չի լինի”, “ընտանիքը սրբություն ա”, “հորդ պատիվը գետնով չտաս” և այլն, ու վախին զուգահեռ էդ աղջկա վրա ազդում են ամոթի, պատվի, իմաստի զգացումի, պատկանելության, հավատքի շուրջ ճնշումով։ Էդ շատ կարևոր թեզը կոդավորվում ա հասարակության մեջ բոլոր հնարավոր ալիքներով ու քանի որ ալիքները շատ շատ են, դժվար ա նույնիսկ հասկանալ, թե մի մարդու մեջ որն ա դոմինանտ, կարևորը մի քանիսը դոմինանտ լինեն, ու գոնե մեկը աշխատի։ Լրիվ նույն տրամաբանությամբ ամուսնու ընտանիքում էլ կարա հարց ա առաջանա, թե ում երեխեքին ա ամուսինը պահում, ու էդ սխեմաները նույն կերպ աշխատում են, որ էդ հարցը չառաջանա։ Փաստացի սա ճնշում ա հենց միայն կնոջ սեռականության վրա, ու կնոջ պարտքն ա համարվում իրան նենց պահել, որ չհղիանա, որ չբռնաբարվի, որտև կինն ա էդ իրավիճակում խոցելի դառնում։ Էս տեսանկյունից ահագին հասկանալի ա թե ինչի ա ամուսնու համար էդ լրիվ անթույլատրելի ու որ ըստ հին ադաթների կարելի ա կնոջը նաև սպանել պատիվը գետնով տալու համար։ Հիմա էլ միջինում տղամարդկանց համար դավաճանվելը ավելի ամոթալի ա համարվում, քան հակառակը։

    Կնոջ համար էլ կարևոր ա իմանալ, որ ամուսինը շարունակելու ա հոգ տանել իրա ու իրա երեխեքի մասին։ Իմանալը, որ ամուսինը ուրիշ մեկի հետ սեքս չի անում, նշանակում ա, որ չի լքի, ապահով ա։ Ապահովության զգացումը կինը կառուցում ա նաև մի շարք մտքերով, ասենք` “չի լքի, որտև ես գրավիչ եմ”, “չի լքի, որտև Աստծո առաջ երդում ենք կերել”, “չի լքի, որտև ես եմ իրա առաջ հաց դնում” և այլն։ Ինձ թվում ա` ամուսնու դավաճանության պարագայում կնոջ համար ամենաառանցքային խնդիրը հենց ապահովության կորուստն ա, նույնիսկ եթե առանձին միտքը էն ա, որ “ուրեմն ես սիրուն չեմ”:

    Աչքիս վերջում նորմալ եզրակացություն չարեցի։ Էդ բոլոր ճնշումներից առաջանում ա մեր հիմիկվա պատկերացումը կնոջ ու տղամարդու, հետո էլ ցանկացած այլ տիպի զույգի միության մասին - սեռական միությունը սրբություն ա, ամրոց ա, երդում ա, և այլն։ Ու մարդիկ, ովքեր լրիվ կտրված են նախնական կոնտեքստից, նաև ասենք նույնասեռական զույգերը, էդ նույն վերաբերմունքը սեռական կապի շուրջ պրոյեկտում են իրանց հարաբերությունների վրա ( 5 կապիկների էքսպերիմենտն ա լրիվ)։
    Վերջին խմբագրող՝ մարդ եղած վախտ: 22.02.2024, 05:41:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (22.02.2024)

  8. #155
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիս վերջում նորմալ եզրակացություն չարեցի։
    Գրածդ ամեն ինչի հետ համաձայն եմ, այդ թվում եզրակացության, բայց կարծում եմ՝ այն կարելի է շարունակել։
    Հա, մարդիկ էդ հինգ կապիկների պես ավանդույթներով են ապրում, բայց արդյո՞ք դա վատ է։ Տաբուները կյանքին իմաստ են տալիս։ Բացարձակ ռացիոնալ տեսանկյունից կյանքն առանձնապես իմաստ չունի, մնում է կառնիվոր անել ու ընդառաջ գնալ մահին (Վիշապի ականջը կանչի)։
    Առավել ևս որ ժամանակակից հասարակությունում դա տաբու էլ չէ, գտի համախոհների, իրենց հետ կառուցի ազատ հարաբերություններ։ Բայց եթե երկու հոգի ուզում են միմյանց հավատարիմ մնալ, ապա շատ էլ լավ են անում, նույնիսկ եթե իրենք էլ հստակ չեն կարող բացատրել, թե ինչու են դա ուզում։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.02.2024), մարդ եղած վախտ (25.02.2024)

  10. #156
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածդ ամեն ինչի հետ համաձայն եմ, այդ թվում եզրակացության, բայց կարծում եմ՝ այն կարելի է շարունակել։
    Հա, մարդիկ էդ հինգ կապիկների պես ավանդույթներով են ապրում, բայց արդյո՞ք դա վատ է։ Տաբուները կյանքին իմաստ են տալիս։ Բացարձակ ռացիոնալ տեսանկյունից կյանքն առանձնապես իմաստ չունի, մնում է կառնիվոր անել ու ընդառաջ գնալ մահին (Վիշապի ականջը կանչի)։
    Առավել ևս որ ժամանակակից հասարակությունում դա տաբու էլ չէ, գտի համախոհների, իրենց հետ կառուցի ազատ հարաբերություններ։ Բայց եթե երկու հոգի ուզում են միմյանց հավատարիմ մնալ, ապա շատ էլ լավ են անում, նույնիսկ եթե իրենք էլ հստակ չեն կարող բացատրել, թե ինչու են դա ուզում։
    Ինձ թվում է, մարդիկ, ովքեր մոնոգամիա են ընտրել, իսկ շատերի համար դա իսկապես հստակ ռացիոնալ ընտրություն է (ոչ թե էություն), գուցե կարող են նաև բացատրել, թե ինչու են դա անում։
    Մոնոգամիան ինչ-որ իմաստով ապահովություն ու կայունություն է, իսկ դա շատ կարևոր ասպեկտ է էս ընդհանուր առումով անկայուն, խառը ու քաոտիկ կյանքում։
    Բացի դրանից, դա սեփական կարևորության զգացումն է ամրացնում․ ինչ-որ մեկի համար էս խելագար աշխարհում՝ հեղեղված միլիարդավոր մարդկանցով, դու էնքան կարևոր ես, որ ուզում է մենակ քեզ հետ լինել կամ նույնիսկ էնքան կարևոր, որ իր բոլոր կողմնակի ցանկությունները, մտքերն ու արկածախնդրությունը կարող է մի կողմ թողնել հանուն քեզ։ Դրա համար էլ զուգընկերոջ կողմնակի խաղերը շատերի մոտ միանգամից ինքնագնահատականին է հարվածում։
    Մարդիկ իրականում ահագին խոցելի արարածներ են ու ինչ-որ մի պստիկ տեղ են փնտրում էս աշխարհում, որտեղ իրենց բոլոր անվստահություններն ու սեփական անձի հետ կապված տագնապները կարող են փարատել։ Ու դա կարող է մի տաք գիրկ լինել, որը միայն իրենցն է։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  12. #157
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    ... (Վիշապի ականջը կանչի)։
    Ու՞ր ա Կարոտել եմ վիշապագրությունը

  13. #158
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, մարդիկ, ովքեր մոնոգամիա են ընտրել, իսկ շատերի համար դա իսկապես հստակ ռացիոնալ ընտրություն է (ոչ թե էություն), գուցե կարող են նաև բացատրել, թե ինչու են դա անում։
    Մոնոգամիան ինչ-որ իմաստով ապահովություն ու կայունություն է, իսկ դա շատ կարևոր ասպեկտ է էս ընդհանուր առումով անկայուն, խառը ու քաոտիկ կյանքում։
    Բացի դրանից, դա սեփական կարևորության զգացումն է ամրացնում․ ինչ-որ մեկի համար էս խելագար աշխարհում՝ հեղեղված միլիարդավոր մարդկանցով, դու էնքան կարևոր ես, որ ուզում է մենակ քեզ հետ լինել կամ նույնիսկ էնքան կարևոր, որ իր բոլոր կողմնակի ցանկությունները, մտքերն ու արկածախնդրությունը կարող է մի կողմ թողնել հանուն քեզ։ Դրա համար էլ զուգընկերոջ կողմնակի խաղերը շատերի մոտ միանգամից ինքնագնահատականին է հարվածում։
    Մարդիկ իրականում ահագին խոցելի արարածներ են ու ինչ-որ մի պստիկ տեղ են փնտրում էս աշխարհում, որտեղ իրենց բոլոր անվստահություններն ու սեփական անձի հետ կապված տագնապները կարող են փարատել։ Ու դա կարող է մի տաք գիրկ լինել, որը միայն իրենցն է։
    Համարձակ պնդում է։ Կախված է իհարկե հասարակությունից։ Ռեյկյավիկի սրճարանի բարիստան ու Սարատակի լանջի հովիվը երևի տարբեր պատասխաններ կտան։ Բայց ընդհանուր ինձ թվում է՝ մարդկանց մեծամասնությունը այդ հարցին պարզապես չի մոտենում այնքան, որքան հիմա մենք ենք մոտեցել։ Մարդ եղած վախտը վերևը լավ օրինակներ բերեց։ Ասենք, մարդը կարող է մոտ ընկեր(ուհի) ունենալ, ում հետ կիսվում է ամեն ինչով, բայց դա խանդ չի առաջացնում։ Իսկ կարող է մեկին իր մարմինը վաճառել չուզելով, ընդամենը 15 րոպեով, հանուն ընտանիքի(!) բարեկեցության, բայց շնորհակալության փոխարեն ապտակ ստանալ։ Էդ տաք գիրկը, միայն քոնը լինելը ռոմանտիկա է, ոչ թե ռացիոնալ ընտրություն։

  14. #159
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրեցի ու հետո տեսա որ էստեղ խոսակցությունը շարունակվել ա։ Եթե շուտ տեսնեի, այլ ձև կգրեի, բայց հիմա տեղադրում եմ ոնց կա։

    Իմ կարծիքով հասարակության մեջ, բայց ոչ անպայմանորեն անհատի համար, էդ սխեմայի պատճառը (նորման մոնոգամիան ա, ու դրանից ցանկացած շեղում կատաստրոֆա ա) հենց միայն տնտեսական ա - երեխա ունենալու վտանգը։ Փորձեմ մի քիչ հեռվից գալ։ Ենթադրենք կա ընտանիք 4րդ դարում, որտեղ կա դեռահաս աղջիկ։ Դեռահաս աղջկա արտամուսնական սեռական վարքը պրոբլեմատիկ ա ընտանիքի համար, որտև կարող ա եղած սոված բերաններին մեկն էլ ավելացնի։ Էդ աղջկա սեռական վարքը պետք ա ամեն ձև ճնշել։ Ասելը` “երեխա ես ունեցել` գլուխդ կջարդեմ”-ը մի տարբերակ ա, բայց ոչ արդյունավետ, որտև ոչ մի առանձին էմոցիայի վրա խաղալը, էս դեպքում` վախի, հերիք չի մնայուն սոցիալական նորմ հաստատելու համար։ Ավելի արդյունավետ ա, եթե լինեն նույն նպատակին ծառայող տարբեր գործիքներ, որ մեկը մյուսի համար բուֆեր լինի։ “գլուխդ կջարդեմ”-ի կողքին գալիս ա “աստված ասել ա` ամեն տիպի սիլի-բիլին ամուսնանալուց հետո”, “տղու հետ տեսել ենք` սաղ ազգում բարև տվող չի լինի”, “ընտանիքը սրբություն ա”, “հորդ պատիվը գետնով չտաս” և այլն, ու վախին զուգահեռ էդ աղջկա վրա ազդում են ամոթի, պատվի, իմաստի զգացումի, պատկանելության, հավատքի շուրջ ճնշումով։ Էդ շատ կարևոր թեզը կոդավորվում ա հասարակության մեջ բոլոր հնարավոր ալիքներով ու քանի որ ալիքները շատ շատ են, դժվար ա նույնիսկ հասկանալ, թե մի մարդու մեջ որն ա դոմինանտ, կարևորը մի քանիսը դոմինանտ լինեն, ու գոնե մեկը աշխատի։ Լրիվ նույն տրամաբանությամբ ամուսնու ընտանիքում էլ կարա հարց ա առաջանա, թե ում երեխեքին ա ամուսինը պահում, ու էդ սխեմաները նույն կերպ աշխատում են, որ էդ հարցը չառաջանա։ Փաստացի սա ճնշում ա հենց միայն կնոջ սեռականության վրա, ու կնոջ պարտքն ա համարվում իրան նենց պահել, որ չհղիանա, որ չբռնաբարվի, որտև կինն ա էդ իրավիճակում խոցելի դառնում։ Էս տեսանկյունից ահագին հասկանալի ա թե ինչի ա ամուսնու համար էդ լրիվ անթույլատրելի ու որ ըստ հին ադաթների կարելի ա կնոջը նաև սպանել պատիվը գետնով տալու համար։ Հիմա էլ միջինում տղամարդկանց համար դավաճանվելը ավելի ամոթալի ա համարվում, քան հակառակը։

    Կնոջ համար էլ կարևոր ա իմանալ, որ ամուսինը շարունակելու ա հոգ տանել իրա ու իրա երեխեքի մասին։ Իմանալը, որ ամուսինը ուրիշ մեկի հետ սեքս չի անում, նշանակում ա, որ չի լքի, ապահով ա։ Ապահովության զգացումը կինը կառուցում ա նաև մի շարք մտքերով, ասենք` “չի լքի, որտև ես գրավիչ եմ”, “չի լքի, որտև Աստծո առաջ երդում ենք կերել”, “չի լքի, որտև ես եմ իրա առաջ հաց դնում” և այլն։ Ինձ թվում ա` ամուսնու դավաճանության պարագայում կնոջ համար ամենաառանցքային խնդիրը հենց ապահովության կորուստն ա, նույնիսկ եթե առանձին միտքը էն ա, որ “ուրեմն ես սիրուն չեմ”:

    Աչքիս վերջում նորմալ եզրակացություն չարեցի։ Էդ բոլոր ճնշումներից առաջանում ա մեր հիմիկվա պատկերացումը կնոջ ու տղամարդու, հետո էլ ցանկացած այլ տիպի զույգի միության մասին - սեռական միությունը սրբություն ա, ամրոց ա, երդում ա, և այլն։ Ու մարդիկ, ովքեր լրիվ կտրված են նախնական կոնտեքստից, նաև ասենք նույնասեռական զույգերը, էդ նույն վերաբերմունքը սեռական կապի շուրջ պրոյեկտում են իրանց հարաբերությունների վրա ( 5 կապիկների էքսպերիմենտն ա լրիվ)։
    Բայց տես, էսօրվա արևմտյան հասարակության մեջ, որ երեխա ունենալը պարտադիր չի այնպես, ինչպես առաջ էր, էլ չեմ ասում հոմոսեքսուալ զույգերի մոտ, խանդը, որը պահանջում ա մոնոգամություն, չի հիմնվում էդ նշածդ կոնտեքսներից և ոչ մեկի վրա։

  15. #160
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց տես, էսօրվա արևմտյան հասարակության մեջ, որ երեխա ունենալը պարտադիր չի այնպես, ինչպես առաջ էր, էլ չեմ ասում հոմոսեքսուալ զույգերի մոտ, խանդը, որը պահանջում ա մոնոգամություն, չի հիմնվում էդ նշածդ կոնտեքսներից և ոչ մեկի վրա։
    Իր ասածն էլ ոնց որ հենց դա է։ Մարդիկ գրքերից, կինոներից, շրջապատից սովորում են, որ ճիշտը մոնոգամիան է։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  17. #161
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իր ասածն էլ ոնց որ հենց դա է։ Մարդիկ գրքերից, կինոներից, շրջապատից սովորում են, որ ճիշտը մոնոգամիան է։
    Խանդի զգացմունքը սովորելու արդյու՞նք է միթե։

  18. #162
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խանդի զգացմունքը սովորելու արդյու՞նք է միթե։
    Խանդը շատ հետաքրքիր թեմա է իրականում:
    Կան առաջնային զգացմունքներ, որոնք ունիվերսալ են ու էվոլյուցիայի ընթացքում կենսաբանորեն ամրապնդված, օրինակ՝ վախը, զայրույթը, ուրախություն, զարմանքը:
    Խանդը դրանց շարքին չի պատկանում ու նաև ավելի ուշ է ձևավորվում՝ ինգնագիտակցության հետ միասին: Ավելին, խանդը մեծամասամբ միայն մարդկանց կողմից ապրվող զգացմունք է. կենդանական աշխարհում միայն առավել զարգացած սոցիալական համակարգեր ունեցող կենդանիների, օրինակ՝ պրիմատների մոտ է հնարավոր դիտարկել խանդի զգացմունք:
    Մյուս կողմից, բնության մեջ հաճախ են զուգընկեր ունենալու համար տարվող մարտահրավերներ ու կռիվներ հանդիպում, բայց դրանք հենց ուղիղ բազմանալու, գոյատևելու բնազդի վրա են հիմնված, այլ ոչ թե խանդի զգացմունքի, որը մարդիկ են ապրում:
    Դրանով, կարելի է մտածել, որ խանդը իսկապես «սոցիալական» զգացմունք է և նաև ինքնագիտակցության վրա է հիմնված, որը սակայն շատ խորքերում գուցե նաև բնազդային հիմքեր ունի:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  20. #163
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,621
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խանդի զգացմունքը սովորելու արդյու՞նք է միթե։
    Երևի թե չէ։ Բայց մարդիկ հակված են խանդելու ոչ միայն իրենց զուգընկերոջը։ Ռուսերեն խոսք կա․ девушка ревнует своего парня, чужого парня, бывшего парня и вооон того симпатичного мальчика։

    Պարզապես մոնոգամիայի դեպքում իրենց կարող են թույլ տալ այդ խանդը դրսևորել։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (24.02.2024)

  22. #164
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածդ ամեն ինչի հետ համաձայն եմ, այդ թվում եզրակացության, բայց կարծում եմ՝ այն կարելի է շարունակել։
    Հա, մարդիկ էդ հինգ կապիկների պես ավանդույթներով են ապրում, բայց արդյո՞ք դա վատ է։
    Կարծում եմ՝ էն, որ պրիմատները սոցիալական նորմերը սերունդներով փոխանցելու հատկություն ունեն, օգնել ա, որ ամեն սերունդ զրոյից անիվ (սոցիալական) չհորինի, ու էդ շատ կարևոր ա եղել մեր գոյատևման համար։ Բայց դրա մյուս կարևոր կողմն էլ էն ա, որ ինչքան էլ կայուն լինեն նորմերը, իրանք պետք ա նաև ճկուն լինեն, ու միջավայրի հետ թեկուզ դանդաղ, բայց փոխվեն։ Հիմա իմ կարծիքով էս թեմայի շուրջ հասարակական նորմերը փոխվելու տեղ ունեն ու փոխվում են։ Գրառումս դիտարկում էր սրա շուրջ. իրականում մեծ կոնֆլիկտ չունեմ հասարակության (գոնե էս հասարակության) կայունության ու փոփոխականության հետ։

    Տաբուները կյանքին իմաստ են տալիս։ Բացարձակ ռացիոնալ տեսանկյունից կյանքն առանձնապես իմաստ չունի, մնում է կառնիվոր անել ու ընդառաջ գնալ մահին (Վիշապի ականջը կանչի)։
    Առավել ևս որ ժամանակակից հասարակությունում դա տաբու էլ չէ, գտի համախոհների, իրենց հետ կառուցի ազատ հարաբերություններ։ Բայց եթե երկու հոգի ուզում են միմյանց հավատարիմ մնալ, ապա շատ էլ լավ են անում, նույնիսկ եթե իրենք էլ հստակ չեն կարող բացատրել, թե ինչու են դա ուզում։
    Ինձ թվում ա՝ առանձին մարդիկ ու իրանց վարքը իմ գործը չեն։ Եթե մեկի կյանքին տաբուները իմաստ են տալիս, կամ կարնիվոր անելով մեկը էկզորսիզմի ա ենթարկվում, ապա իրանց կարծիքը չկիսելով ուրախ եմ, եթե մարդիկ իրանց բավարարված են զգում։ Նույնն էլ մոնոգամիայի հարցում (ինքս հիմա մոնոգամ եմ), կամ ցանկացած այլ աշխարհընկալման, ասենք՝ կրոնի - ուրախ եմ, եթե մարդիկ անում են էն, ինչ իրանց երջանկացնում կամ հոգեկան հավասարակշռություն ա բերում։
    Բայց ամեն դեպքում կարող եմ կարծիք հայտնել, թե իմ կյանքի պարագայում ինչի եմ նախընտրում փայտակերությունը՝ բադակերության, պոլիգամիայի գաղափարը՝ մոնոգամիայի գաղափարին, ագնոստիկությունը՝ կրոնին։
    Կարող եմ նաև կարծիք հայտնել նրա մասին, թե հասարակությունը ինչի ա հակված էդ “հավատալիքներին” կամ ոնց են դրանք ազդում հասարակության վրա։ Առհասարակ կարծիք հայտնել, կարծեմ, կարելի ա։
    Վերջին խմբագրող՝ մարդ եղած վախտ: 25.02.2024, 01:12:

  23. #165
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Խանդը շատ հետաքրքիր թեմա է իրականում:
    Կան առաջնային զգացմունքներ, որոնք ունիվերսալ են ու էվոլյուցիայի ընթացքում կենսաբանորեն ամրապնդված, օրինակ՝ վախը, զայրույթը, ուրախություն, զարմանքը:
    Խանդը դրանց շարքին չի պատկանում ու նաև ավելի ուշ է ձևավորվում՝ ինգնագիտակցության հետ միասին: Ավելին, խանդը մեծամասամբ միայն մարդկանց կողմից ապրվող զգացմունք է. կենդանական աշխարհում միայն առավել զարգացած սոցիալական համակարգեր ունեցող կենդանիների, օրինակ՝ պրիմատների մոտ է հնարավոր դիտարկել խանդի զգացմունք:
    Մյուս կողմից, բնության մեջ հաճախ են զուգընկեր ունենալու համար տարվող մարտահրավերներ ու կռիվներ հանդիպում, բայց դրանք հենց ուղիղ բազմանալու, գոյատևելու բնազդի վրա են հիմնված, այլ ոչ թե խանդի զգացմունքի, որը մարդիկ են ապրում:
    Դրանով, կարելի է մտածել, որ խանդը իսկապես «սոցիալական» զգացմունք է և նաև ինքնագիտակցության վրա է հիմնված, որը սակայն շատ խորքերում գուցե նաև բնազդային հիմքեր ունի:
    Երեք տարեկան երեխան դրսևորում է խանդի վառ արտահայտված զգացմունք նորածին քույրիկի կամ եղբոր հանդեպ, երբ հայտնաբեում է, որ վերջինիս հանդեպ նույնքան կամ առավել ուշադրություն կա։ Սա դժվար "սոցիալական" զգացմունք կանվանես․ ոչ տեսել է, ոչ էլ սովորել էդ խանդը մի ուրիշի օրինակից։ Ուրեմն, երևի առաջնային կամ բնազդային է խանդի զգացմունքը, շատ էլ որ ինքնագիտակցության է վրա հիմնված։ Խանդի զգացմունքն էլ, երևի թե, առաջացրել է մոնոգամիայի պահանջ։ Բայց դա չի պատասխանում էս դիսկուսիայի առաջնային հարցին․ ինչու՞ է սեռական ակտն ավելի խանդելի, քան այլ տեսակի շփումները։ Ճիշտն ասած, չգիտեմ։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

Էջ 11 12-ից ԱռաջինԱռաջին ... 789101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •