(ոչ պոպուլյար)

Եթե սեքսը ռեստորան գնալու պես լիներ

Մի իրիկուն գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ/ընկերներիդ հետ մի նոր բան ուտելու ֊ ասենք հնդկական։ Հավանում ես կամ չես հավանում, լիքը տպավորություններով կամ կծուից վառված բերանով, ուրախ, երջանիկ գալիս ես տուն։

Զուգընկեր/ուհիդ իրիկունը հարցնում ա ֊ ո՞նց էր, ո՞ւմ հետ էիր գնացել։ Բռնում պատմում ես ովքերով էիք, սպասքը, սնունդը, համեմունքները, տպավորություններդ։

տարբերակ1 - Ասում ա ֊ մամայի/պապայի բոռշից եմ եփել՝ կուտե՞ս։ Ասում ես ֊ չէ, կյանք, չեմ կարա։ Ասում ա ֊ մի շերեփ էլ չես ուտի՞։ Ասում ես ֊ կյանք նենց կերած եմ, հեչ տեղ չունեմ, վաղը կուտեմ։ Նեղանում, խռվում, շուռ ա գալիս պատի կողմ, մտածում ա՝ իրա բորշը էլ սրտովդ չի, դու որ հնդկական ես կերել, ուրեմն էլ բորշը՝ հեչ, էլ իսկի ձվով, թարխունով բրդուճ էլ չես ուտի։ Հետո էլ թե բա՝ դու առանց իրա ռեստորան գնացողի մեկն ես կամ էլ դե իրան չես սիրում, սաղ գիշեր չի քնում, բաժանվելու մասին ա մտածում, և այլն։

տարբերակ2 ֊ Ասում ա ֊ ուրախ եմ, որ հավանել ես, սկյուռիկս։ Իմ ախորժակն էլ բացվեց։ Բեր մյուս անգամ իրար հետ գնանք, կամ էլ հասցեն ասա, մի օր պերերիվին Անուշի հետ կմտնեմ։