User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: կիսվելու, արածները ի ցույց դնելու, գովքի, վալիդացիայի կարիքի մասին

  1. #1
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    կիսվելու, արածները ի ցույց դնելու, գովքի, վալիդացիայի կարիքի մասին

    Թեման բացում եմ հետևյալ միջադեպից, բայց սրա օրինակները անթիվ անհամար են․․․

    Ես ամեն առավոտ փորձում եմ մարզվել։ Նենց ստացվեց, որ մի օր ժամս (fitness tracker) փչացել էր ու երբ փորձում էի ինքս ինձ համոզել, վեր կենալ, կպնել էդ ռուտինին, առաջին ռեակցիաս էն էր, թե՝ ի՞նչ իմաստ ունի, եթե ժամս չի գրանցելու, թե ինչքան մարզվեցի։

    Մարզվելը ժամիս վեջը չի, այլ օրգանիզմիս, բայց էն փաստը, որ աշխարհում ոչ մի այլ տեղ արածս մարզանքը չէր գրանցվելու, ու նույնիսկ անշունչ առարկան ինձ չէր ասելու ֊ ապրես, լավ մարզվեցիր ֊ էդ փորձառության բավարարվածության վրա ազդեց։

    Սրա վարիացիաներից ա, երբ մարդիկ ուտելիք են սարքում ու հաճույքը լիարժեք չի լինում մինչև չնկարեն, չկիսեն։ Սիրուն բան են տեսնում՝ կիսում են, կարևոր գործ են անում, անպայման պատմում են դրա մասին։

    Թվում ա՝ մարդու հաճույքը կամ բավարարվածությունը լիարժեք չի, եթե այլ մարդիկ կամ գոնե ռոբոտները չեն իմանում դրա մասին։ Եթե լավ գործ անելու հարց կա, ապա ավելի հավանական ա՝ էդ գործը կարվի, եթե նայողներ կան։

    Ենթադրաբար լիքը էվոլյուցիոն պատճառներ կան սրա համար, որ սնուցում ա մարդկանց սոցիալական կապերը․ լինի դա գովքով, իրար աչք հանելով, օրինակ ծառայելով, նախանձ հարուցելով կամ այլ ձևերով։

    Քանի որ թեման շատ ծավալուն ա ու ծավալը նորմալ չեմ պատկերացնում նույնիսկ, ենթադրում եմ, որ գուցե շատ ավելի բան լինի սրա մասին խոսելու, քան իմ հարցերը կարող են ծածկել ու ցանկացած միտք էս թեմայով հետաքրքիր ա։

    Իսկ նեղ հարցեր, որոնց պատասխանները հետաքրքիր են, սրանք են․
    Ո՞նց ա էս կիսվելու կարիքը արտահայտվում ձեր կյանքում, կամ գուցե չունե՞ք էդ կարիքը։
    Կիսվելու դեպքում ինչի՞ մասին եք սիրում կիսվել, ու՞մ հետ եք սիրում կիսվել։
    Ինչ դեր ա կիսվելը տանում ձեր կյանքում։ Ո՞նց ա ձեզ օգնում կամ խանգարում։
    Արդյո՞ք իմաստ ունի սովորել ինքդ քո համար ինչ֊որ բաներ անել, առանց աշխարհին հայտարարելու կարիքի, թե ավելի օպտիմալ ա ամեն առանձին ոլորտի դեպքում գտնել տարածքներ/ընկերներ/խմբեր, որտեղ կիսվելը հնարավոր կլինի։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.08.2023), enna (19.08.2023), One_Way_Ticket (19.08.2023), Smokie (16.09.2023), StrangeLittleGirl (19.08.2023), Աթեիստ (27.08.2023), Հարդ (03.09.2023)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա
    Ֆիթնեսի պահով ես էլ իմ պատմությունը պատմեմ, անցնեմ առաջ ես տենց թիթիզ հավելվածներ չեմ գործածում։ Հեռախոսիս մեջ կա google fit-ը, որը պիտի որ կարողանա իմ ֆիզիկական ակտիվության մի 90%-ը գրանցել (դե բացի յոգայից ու լողից, որը կարայի ձեռքով ավելացնեի)։ Ես դրանից մի այլ կարգի բավարարվածություն էի ստանում, որ առանց հատուկ մարզվելու ժամերս գրանցելու իմ սովորական միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը շաբաթական մոտ 10 ժամ ա։ Բայց հեռախոսս հին ա, սենսորները լավ չեն աշխատում ու ոչ միշտ ա գրանցում։ Տենց մի պահ նեղվել էի, tracker-ն էի միացնում գործի գնալ-գալուց, բայց հետո դադարեցրի։ Մտածեցի՝ ի վերջո, ես հատուկ ինչ-որ ջանք չեմ գործադրում, իմ սովորական առօրյա ակտիվությունն ա, գրանցելու իմա՞ստը։ Ու էդպես թարգեցի։ Հիմա հո գիտեմ գրանցեմ-չգրանցեմ, ամեն շաբաթ նույն ակտիվությունն ունեմ։

    Հիմա անդրադառնամ հարցերին։
    Ո՞նց ա էս կիսվելու կարիքը արտահայտվում ձեր կյանքում, կամ գուցե չունե՞ք էդ կարիքը։
    Էս հարցի մասին երկար մտածեցի։ Սոցցանցերում իմ անձնական կյանքից որևէ բանով կիսվելու ցանկություն հիմնականում առաջանում ա, երբ ինչ-որ վալիդացիայի կարիք եմ ունենում, երբ երկար ժամանակ ընկերներիս հետ շփված չեմ լինում։ Իհարկե, ընդհանուր առմամբ ֆբ-ում ու ինստայում ես բավական ակտիվ եմ, բայց իմ պոստած կոնտենտի շատ փոքր մասն ա իմ մասին, ու շատ հազվադեպ ա մոտիվացիան հենց «կիսվելու կարիքից»։ Բայց նույնիսկ էդ ոչ անձնական կոնտենտը հենց «կիսվելու կարիքից» ա առաջանում, որովհետև ես լիքը ասելիք ունեմ աշխարհաքաղաքական անցուդարձի, Արցախի բլոկադայի ու սովի մասին։ Դրա համար հա էլ կիսվում եմ, հաճախ ուրիշի ստեղծած կոնտենտով։

    Բայց կյանքումս մի ոլորտ կա, որի մասին անվերջ կիսվելու կարիք ունեմ։ Դրա մասին հաջորդ հարցի տակ։

    Կիսվելու դեպքում ինչի՞ մասին եք սիրում կիսվել, ու՞մ հետ եք սիրում կիսվել։
    Ընդհանրապես, փոքրուց ես միշտ ուզեցել եմ խոսել կարդացածս գրքերի մասին։ Ինչքան մեծացել եմ, էնքան էդ պահանջս մեծացել ա։ Առաջ եթե ուղղակի ուզում էի գրքի՝ որպես ամբողջության մասին խոսել, հիմա լինում են դեպքեր, երբ առանձին նախադասությունների կամ պարբերությունների մասին եմ ուզում խոսել։ Ու գրքերի մասին կիսվում եմ հետևյալ կերպ.
    1. Սոցցանցերում. ինստայում ֆոտո, մի երկու բառով նկարագրություն, թե էդ գիրքն ինչ զգացողություններ ա առաջացնում, մեջբերումներ սքրինշոթների տեսքով, գուդրիդսում պարբերաբար ստատուսի ափդեյթ մի երկու բառով, թե ինչ եմ զգում, վերջում՝ փոքր ռիվյու։ Եթե մեր ընթերցանության ակումբի գիրք ա, նաև մի երկու բառ էնտեղի ֆորումում
    2. Բլոգում ռիվյուի տեսքով։ Առաջ գրեթե բոլոր գրքերի մասին գրում էի, հիմա հազվադեպ։ Բայց տարօրինակ կերպով էդ ռիվյուների ընթերցողների թիվը թեև փոքր ա, բայց ամենահավատարիմ ընթերցողներն են։ Երևի մի տասը հոգի կլինեն, ու պարբերաբար բզում են, որ գրեմ։
    3. Ամուսնուս եմ դիվադադար անում։ Իհարկե, նախ պետք ա որոշել ինքը կարդալու՞ ա էդ գիրքը, թե՞ չէ։ Եթե չէ, ուրեմն անընդհատ հատվածներ եմ բարձրաձայն կարդում իր համար (կամ էլ թարգմանում եմ, եթե հայերեն կամ ֆրանսերեն ա կարդացածս)։ Եթե հա, մի կերպ համբերում եմ, մինչև ես վերջացնեմ, ինքն էլ վերջացնի, միասին քննարկենք։ Իսկ եթե ինքն արդեն կարդացել ա (ինչը հազվադեպ ա լինում ), ապա ամբողջ ընթացքում ենք քննարկում
    4. Ընթերցանության ակումբներ. երկու ընթերցանության ակումբի անդամ եմ, ու ամիսը մեկ հանդիպում, գրքեր ենք քննարկում։
    5. Ընկերներին դիվադադար անել. երբ որևէ հետաքրքիր հատված եմ տեսնում, որ մտածում եմ՝ ընկերներիցս որևէ մեկին դուր կգա, սքրին եմ անում, ուղարկում եմ, քննարկում ենք։
    6. Դե ակումբում էլ մեկումեջ պոստել բայց ակումբում տեսածներդ գրքերի մասին կիսվելուս երևի հազիվ 1%-ը լինի
    7. Երբ հայրս դեռ կենդանի էր, իրեն էի զանգում, ինքն իր գրքերից էր խոսում, ես էլ իմ։ Հետո ինքն իմ գրքերն էր կարդում, ես էլ իր։

    Արդյո՞ք իմաստ ունի սովորել ինքդ քո համար ինչ֊որ բաներ անել, առանց աշխարհին հայտարարելու կարիքի, թե ավելի օպտիմալ ա ամեն առանձին ոլորտի դեպքում գտնել տարածքներ/ընկերներ/խմբեր, որտեղ կիսվելը հնարավոր կլինի։
    Ես էն կարծիքին եմ, որ մարդը որպես սոցիալական արարած արտահայտվելու, կիսվելու կարիք ունի, ու անկախ ամեն ինչից եթե ինչ-որ լավ բան ա անում, հենց իր համար լավ ա, որ իմանան դրա մասին։ Իհարկե, "I am thrilled to announce" տիպի պոստերից իմ սիրտը խառնում ա։ Ու ընդհանրապես, կարծում եմ՝ սոցցանցերում կիսվելու կարիքը հիմնականում գալիս ա իրական կյանքում սիրո, ընկերության, մտերմության, կարեկցանքի պակասից։

    Ավարտեմ մի պատմությամբ։ Հունիսին մեզ մոտ Northside փառատոնն էր։ Մեր շատ ընկերներ գնացել էին։ Ընկերուհիներիցս մեկը ստուգել էր գնացած բոլոր ընկերների ինստան ու զարմացած ասել. «Ուրեմն փառատոնն էնքան լավ ա անցել, որ ոչ ոք չի՞ դրել ինստայում»։ Ասածս էն ա, որ եթե ինչ-որ բան անում ես, իսկապես բավարարվածություն ես զգում դրանից, ու հետդ մարդ կա, սոցցանցերում դրանցով կիսվելու կարիք չի առաջանում։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (19.08.2023), մարդ եղած վախտ (19.08.2023)

  5. #3
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես լիքը մարդկանցից լսել եմ, որ երբ ինչ-որ բան էին սովորում համալասարանում, պատկերացնում էին, որ իրենք էդ պատմում են դասի ժամանակ կամ իրենց ծանոթ մարդկանց։
    Նույնիսկ եթե տեստային քննության համար էին սովորելու ու հաստատ չէր լինելու նենց իրավիճակ, որ պատմեն, էդ իրենց մոտիվացնում էր, որ սովորեն։
    Երևի նույն երևույթն ա
    The cake is a lie.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (20.08.2023), Նաիրուհի (27.08.2023)

  7. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կիսվելու ցանկությունն իրոք շատ հզոր է։ Ես ժամանակին որ անընդհատ ճանապարհորդում էի, միշտ կիսվում էի ՖԲ-ում, ու ինչ-որ բան տեսնելիս հաճախ արդեն պատկերացնում էի, թե ինչ եմ գրելու այդ մասին ՖԲ-ում։

    Մի ֆիլմ կա իրական պատմության վրա հիմնված՝ into the wild: Երիտասարդ տղան որոշում է կտրվել ցիվիլիզացիայից ու միայնակ ապրել Ալյասկայի չոլերում։ Իր ոչ երկար կյանքի վերջում записка է թողնում՝ happiness is real only when shared (այդ մասը չգիտեմ իրական է, թե հորինված):

    Բա գիտեք Վիշապն ինչու է այստեղ իր կառնիվորի մասին պատմում։ Եթե կիսվելը չլիներ, իրեն դա շատ պետք էր։ Թող չթվա թե հետևից խոսում եմ, պրակտիկորեն համոզված եմ, որ հյուրի հարգավիճակով սա կարդալու է։

    Նաև համաձայն եմ StrangeLittleGirl-ի հետ, որ սոցցանցերում կիսվում են հիմնականում երբ իրական կյանքում չեն կարողանում։ Չկարողանալն իհարկե լայն հասկացություն է։ Երբեմն գրավոր արտահայտվելն ավելի հեշտ է, և այլն։ Պարզապես երբ իրական կյանքում ինչ-որ բան ունես, շատ լավ հասկանում ես դրա վիրտուալ տարբերակի խղճուկ լինելը։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.08.2023), մարդ եղած վախտ (20.08.2023)

  9. #5
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայի շուրջ մի բան պատմեմ։ Հունիսից գնում եմ դաշնամուրի դասերի, ու դե հեշտ չի տրվում, բայց ինչ֊որ առաջընթաց կա։
    Ամեն անգամ, երբ մտքիս մեջ ֆիքսում եմ, որ լավ ա ստացվում կամ դասախոսն ա գովում, իրար եմ խառնվում ու սկսում վատ նվագել։ Զգացել եմ, որ համ հպարտություն զգալը, համ էլ առանց պատճառի մատնանշման մեղադրանքն ու քննադատությունը խանգարում են, որ ամբողջովին պրոցեսի մեջ լինեմ ու էֆֆեկտիվ սովորեմ։
    Նույնն էլ կյանքի մյուս ասպեկտներում ա՝ էքստերնալ վալիդացիան սովորաբար անառողջ ցիկլերի մեջ ա դնում, որովհետև ինքնավար ու ստեղծագործ լինելու փոխարեն, դառնում ա ինձնից, իմ կառավարումից կտրված գործողություն, որը մեխանիկորեն պիտի անեմ։ Վալիդացիան դառնում ա նպատակ ու գործողությունից սաղ համն ու հոտը տանում ա։
    Կոնստրուկտիվ վալիդացիայի մի տեսակ կա, որը շատ ա օգնել ինձ համ աշխատանքում, համ հարաբերություններում, էդ էն ա, երբ կոնկրետ մասեր մատնանշելով ասում են, թե օրինակ ինչն ես լավ անում ու ինչի, կամ հակառակ՝ մատնանշում են թերացումները։
    Հետաքրքիր ա, որ զուտ տվյալները ցույց տալը ինձ համար վալիդացիա չի ու ինչքան շատ տվյալներ եմ ունենում, էնքան ավելի ա հեշտանում ինչ-որ բան անելը։ Օրինակ քայլերս ծրագրով հետևում եմ, բայց պլան չեմ դնում հասնելու դրած goal-ին՝ որ հասնում եմ, հաճելի ա, բայց որ չեմ հասնում, չի ազդում բացասականորեն։ Լինում ա, որ հետևում եմ ու մի քանի օր իրար հետևից քիչ եմ ակտիվ լինում, փորձում եմ էդ շտկել ու ակտիվություն մտցնել օրվաս մեջ, բայց էլի առանց ճնշումների կամ էդ որպես նպատակ սարքելու։
    Սոց. ցանցերում վերջերս ակտիվ չեմ, բայց ստատուս գրելիս հիմնականում ուրիշ մարդկանց հետ քննարկելու համար եմ գրում, իսկ ինստագրամի նկարները, որ էլի հաճախ չեմ անում, նեղ խմբի հետ կապի մեջ մնալու ու իրարից տեղյակ լինելու համար են։ Արդեն երկար ժամանակ ա, որ սոց. ցանցերը վալիդացիայի հետ կապ չունեն իմ գլխում։
    Էքստերնալ վալիդացիայի սպասելը հետ նայելիս տհաճ հետևանքներ ա ունեցել, արտահայտվել people pleaser լինելով ու էքստերնալ վալիդացիայի արժանանալու համար սեփական կարիքները հետ մղելով։ Հիմա արածիս արդյունքն ա վալիդացիան, եթե օրվա մեջ անում եմ գործողություններ, որոնք իմ մտածած պլանին համապատասխան են, ապա շատ վալիդացված եմ զգում ու էդ էներգիա ա տալիս շարունակելու, իհարկե սրա հակառակն էլ ա լինում, որ մի երկու օր իմ նպատակին նպաստող գործողություններով կամ ձևով չեմ շարժվում, ծանր եմ տանում։
    Վերջին խմբագրող՝ enna: 20.08.2023, 00:10:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (20.08.2023), Նաիրուհի (27.08.2023)

  11. #6
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ֆիլմ կա իրական պատմության վրա հիմնված՝ into the wild: Երիտասարդ տղան որոշում է կտրվել ցիվիլիզացիայից ու միայնակ ապրել Ալյասկայի չոլերում։ Իր ոչ երկար կյանքի վերջում записка է թողնում՝ happiness is real only when shared (այդ մասը չգիտեմ իրական է, թե հորինված):
    Էս շատ ավելի լավ ա ասում էն ինչ նկատի ունեի, որ ինչ֊որ բան լիարժեք չի, եթե չես կիսում։

  12. #7
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում enna-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնն էլ կյանքի մյուս ասպեկտներում ա՝ էքստերնալ վալիդացիան սովորաբար անառողջ ցիկլերի մեջ ա դնում, որովհետև ինքնավար ու ստեղծագործ լինելու փոխարեն, դառնում ա ինձնից, իմ կառավարումից կտրված գործողություն, որը մեխանիկորեն պիտի անեմ։ Վալիդացիան դառնում ա նպատակ ու գործողությունից սաղ համն ու հոտը տանում ա։
    Էս էլ շատ կարևոր կետ ա, ու էս թեմայով անկեղծ հետաքրքիր ա, թե ասենք ինստագրամյան celebrity-ները, որ մի քանի տարի նկար փոստելով են զբաղված ու դա ոչ միայն վալիդացիայի այլ նաև իրանց ամբողջ իմիջի ու եկամտի աղբյուրն ա, ինչ հարաբերություն են ձևավորում կիսվելու նկատմամբ։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (20.08.2023)

  14. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ` ուրիշների հետ կիսվելու ցանկությունը բնական ա, քանի որ մարդն ամեն դեպքում սոցիալական էակ ա: Այլ հարց ա, թե ինչ աստիճանի ա էդ պահանջը, ու ինչքանով ա վերածվում «ապրել հանուն կիսվելու» վիճակի:

    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ նեղ հարցեր, որոնց պատասխանները հետաքրքիր են, սրանք են․
    Ո՞նց ա էս կիսվելու կարիքը արտահայտվում ձեր կյանքում, կամ գուցե չունե՞ք էդ կարիքը:
    Կիսվելու դեպքում ինչի՞ մասին եք սիրում կիսվել, ու՞մ հետ եք սիրում կիսվել։
    Ինչ դեր ա կիսվելը տանում ձեր կյանքում։ Ո՞նց ա ձեզ օգնում կամ խանգարում։
    Արդյո՞ք իմաստ ունի սովորել ինքդ քո համար ինչ֊որ բաներ անել, առանց աշխարհին հայտարարելու կարիքի, թե ավելի օպտիմալ ա ամեն առանձին ոլորտի դեպքում գտնել տարածքներ/ընկերներ/խմբեր, որտեղ կիսվելը հնարավոր կլինի։
    Բնականաբար, ունեմ կիսվելու կարիք, ու այն արտահայտվում ա ամենատարբեր ձևերով` ընտանիքիս անդամներին, մտերիմ ընկերներիս պատմելով, հետները քննարկելով, երբեմն էլ սոցիալական կայքերում գրառում անելով: Սիրում եմ կիսվել հիմնականում իմ ստեղծագործություններով` արվեստի գործեր, ձեռքի աշխատանքներ, արածս լուսանկարներ, առողջ ապրելակերպի վերաբերյալ անձնական դիտարկումներով, կարդացած-սովորածով կամ ուղղակի ինտերնետում ինձ հանդիպած հետաքրքիր ու օգտակար նյութերով: Ընդհանրապես ցանկացած սիրուն, ինձ տպավորած բան ուրիշներին հետ կիսելու ցանկություն ա առաջացնում:

    Մարզվելու ու ֆիզիկական ակտիվության հարցում կիսվելու պահանջ չեմ ունենում: Ավելի ճիշտ` մարզանքի, ֆիզիկական ակտիվության օգտակարության մասին ոգեշնչող դիտարկումներ, նյութեր սիրում եմ կիսել ուրիշների հետ: Բայց անձամբ իմ մարզվելը ոչ մի ձևով չի ֆիքսվում. ոչ մի հավելվածից, ծրագրից չեմ օգտվում, մարզվելուս միակ ու հզոր մոտիվացիան իմ լավ ինքնազգացողությունն ա ու էներգիան, էդքանն ինձ լրիվ հերիք ա, որ ուզենամ ամեն օր մարզվել, թեկուզ ոչ ոք չիմանա. մարմինս հո միշտ իմանում ա ու հաշվի առնում ) Ճիշտ ա, լինում են օրեր, երբ հեչ հավես չի լինում մարզվելու, բայց էդ ժամանակ միշտ ինքս ինձ հիշեցնում եմ, թե մարզվելն ինձ ինչ ա տալիս, ու խելոք-խելոք անցնում եմ գործի:

    Հետաքրքիր ա, որ վերջին տարիներին խնդիրներս ու դժվարություններս ուրիշների հետ կիսելու ցանկություն շատ քիչ եմ ունենում նախկինի համեմատ: Նկատի ունեմ` ինքնանպատակ` զուտ թեթևանալու համար կիսվելու ցանկություն հազվադեպ եմ ունենում: Եթե խնդրի լուծումը պատկերացնում եմ կամ` ուղղակի էնպիսի իրավիճակ ա, որ պետք ա ընդամենը սպասել կամ դիմանալ, հիմնականում նախընտրում եմ չկիսվել:

    Կարծում եմ` առողջ վիճակ չի, երբ կիսվելու հնարավորության բացակայության դեպքում մոտիվացիան կորչում ա անելու էն բաները, որոնք անում ենք օգտակարության համար (մեզ կամ ուրիշների համար), ու որոնցով կիսվելուց ոչ մեկին օգուտ չի լինում: Նման դեպքերում, ըստ իս, ինքնաբավության կամ մոտիվացիայի պակասի խնդիր կա, հետևաբար պետք ա ոչ թե հատուկ սովորել անել առանց կիսվելու, այլ աշխատել բուն խնդրի` պատճառի վրա, թե չէ` պատճառը թողած` հետևանքի վրա աշխատելը լավագույն դեպքում կարող ա զուտ ժամանակավոր արդյունք տալ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #9
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում երբ կիսվելու մեսիջը լինում է "տեսեք֊տեսեք ես ինչ լավն եմ (բոլորիցդ)"։ Տանելի ա "տեսեք ես ինչ ունեմ"֊ը, բայց էլի որ շատ ա լինում զզվացնում ա։
    Նորմալ եմ վերաբերվում մտահոգությունով կիսվելը, խորհուրդ կամ կարծիք հարցնելը, ինչ որ մի օգտակար(կարևոր բան սովորեցնելը), բողոքը (մանավանդ երբ հանրային սատար ա պետք)։
    Իսկ ինչ որ բան պոստել որ քեզ շնորհավորեն կամ տակը լիքը սթիքերներ ու գիֆեր լցնեն՝ ուղղակի տրաքում եմ. ոնց կարա մարդ իր ժամանակը սենց հիմարության վրա ծախսի։
    Ժամանակ չունեմ երկար գրելու, ոնց որ հիմնական բողոքս հասկացվում ա։
    Կարճ
    Կոնկրետ

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (25.08.2023), Աթեիստ (27.08.2023), մարդ եղած վախտ (25.08.2023)

  18. #10
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ` առողջ վիճակ չի, երբ կիսվելու հնարավորության բացակայության դեպքում մոտիվացիան կորչում ա անելու էն բաները, որոնք անում ենք օգտակարության համար (մեզ կամ ուրիշների համար), ու որոնցով կիսվելուց ոչ մեկին օգուտ չի լինում: Նման դեպքերում, ըստ իս, ինքնաբավության կամ մոտիվացիայի պակասի խնդիր կա, հետևաբար պետք ա ոչ թե հատուկ սովորել անել առանց կիսվելու, այլ աշխատել բուն խնդրի` պատճառի վրա, թե չէ` պատճառը թողած` հետևանքի վրա աշխատելը լավագույն դեպքում կարող ա զուտ ժամանակավոր արդյունք տալ:
    Սենց դեպքերում օգուտի֊վնասի բալանսի հարց կա ։) ասենք՝ ժամացույցով մարզվելը գրանցելը գուցե անհեթեթ մոտիվացիա ա, բայց փաստացի օգնում ա շարունակել մարզվել։ Եթե մտածում եմ՝ ավելի լավ ա մարզվեմ անհեթեթ մոտիվացիայով, թե չմարզվեմ, քանի դեռ բավարար ինքնաբավություն ու մոտիվացիա չունեմ, ավելի լավ ա մարզվել անհեթեթ մոտիվացիայով։)

    Կիսվելու մի ֆունկցիան էլ հաշվետվողականություն ավելացնելն ա գուցե։ Ասենք՝ լիքը մարդ գիտեմ, որ դուոլինգոյով շարունակում են պարապել, որ streak֊ը չկորցնեն։) Ինձ թվում ա՝ նորմալ ա լավ բաներ անել անկապ պատճառներով։)

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.08.2023), Ուլուանա (25.08.2023)

  20. #11
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում երբ կիսվելու մեսիջը լինում է "տեսեք֊տեսեք ես ինչ լավն եմ (բոլորիցդ)"։ Տանելի ա "տեսեք ես ինչ ունեմ"֊ը, բայց էլի որ շատ ա լինում զզվացնում ա։
    Նորմալ եմ վերաբերվում մտահոգությունով կիսվելը, խորհուրդ կամ կարծիք հարցնելը, ինչ որ մի օգտակար(կարևոր բան սովորեցնելը), բողոքը (մանավանդ երբ հանրային սատար ա պետք)։
    Իսկ ինչ որ բան պոստել որ քեզ շնորհավորեն կամ տակը լիքը սթիքերներ ու գիֆեր լցնեն՝ ուղղակի տրաքում եմ. ոնց կարա մարդ իր ժամանակը սենց հիմարության վրա ծախսի։
    Ժամանակ չունեմ երկար գրելու, ոնց որ հիմնական բողոքս հասկացվում ա։
    էդ "տեսեք֊տեսեք ես ինչ լավն եմ"֊ը իմ ներվերին էլ ա ազդում, բայց երբ մեկը ինչ֊որ գործի վրա երկար չարչարվել, հաջողության ա հասել ու կիսում ա, էդ իմ կարծիքով հավես ա կամ առնվազն ընդունելի ։)

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.08.2023), Աթեիստ (27.08.2023)

  22. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց դեպքերում օգուտի֊վնասի բալանսի հարց կա ։) ասենք՝ ժամացույցով մարզվելը գրանցելը գուցե անհեթեթ մոտիվացիա ա, բայց փաստացի օգնում ա շարունակել մարզվել։ Եթե մտածում եմ՝ ավելի լավ ա մարզվեմ անհեթեթ մոտիվացիայով, թե չմարզվեմ, քանի դեռ բավարար ինքնաբավություն ու մոտիվացիա չունեմ, ավելի լավ ա մարզվել անհեթեթ մոտիվացիայով։)
    Հա, իհարկե: Ավելի լավ ա տենց միջոցներով մարզվել, քան չմարզվել, համաձայն եմ: Ուղղակի ես միշտ ամեն ինչում հակված եմ բուն պատճառին, արմատներին հասնելուն ու խնդիրը քոքից վերացնելուն: Բայց պարզ ա, որ ոչ միշտ ա դա հեշտ ու առնվազն տվյալ պահին կարող ա նույնիսկ հնարավոր չլինի, նման դեպքերում, բնականաբար, արժե գոնե ինչ-որ կերպ փորձել պահել ցանկալի վիճակը:

    Կիսվելու մի ֆունկցիան էլ հաշվետվողականություն ավելացնելն ա գուցե։ Ասենք՝ լիքը մարդ գիտեմ, որ դուոլինգոյով շարունակում են պարապել, որ streak֊ը չկորցնեն։) Ինձ թվում ա՝ նորմալ ա լավ բաներ անել անկապ պատճառներով։)
    Հա, Դուոլինգոյի հարցում ես էլ եմ էդ մարդկանցից, ի՞նչ մեղքս թաքցնեմ : Ուղղակի երևի դրա մոտիվացիաս էնքան ուժեղ չի, ինչքան, ասենք, առողջ ու էներգիայով լի լինելունը, քանի որ վերջինն ամեն դեպքում ավելի շատ եմ կարևորում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (27.08.2023), մարդ եղած վախտ (25.08.2023)

  24. #13
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ "տեսեք֊տեսեք ես ինչ լավն եմ"֊ը իմ ներվերին էլ ա ազդում, բայց երբ մեկը ինչ֊որ գործի վրա երկար չարչարվել, հաջողության ա հասել ու կիսում ա, էդ իմ կարծիքով հավես ա կամ առնվազն ընդունելի ։)
    Իմ ներվերի վրա "տեսեք-տեսեք ես ինչ լավն եմ"-ը չի ազդում, համարում եմ նորմալ։ Բայց ազդում է ուրիշ բան։ Երբ մարդը իգնոր է անում մեկնաբանությունները։ Հավես չունես ամեն կոմպլիմենտի տակ գրես "մերսի", գոնե մի հատ լայք դնելը հո դժվար չէ։ Ես դա ընկալում եմ որպես "կոմպլիմենտներն ինձ համար էնքան սովորական բան են, որ եթե իմ ուշադրությանն արժանանալ ես ուզում, պիտի ավելի լուրջ ջանքեր գործադրես"։

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.08.2023)

  26. #14
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ "տեսեք֊տեսեք ես ինչ լավն եմ"֊ը իմ ներվերին էլ ա ազդում, բայց երբ մեկը ինչ֊որ գործի վրա երկար չարչարվել, հաջողության ա հասել ու կիսում ա, էդ իմ կարծիքով հավես ա կամ առնվազն ընդունելի ։)
    Ճիշտ ես, ամեն ՏՏԵԻԼԵ֊ ը չի, որ նյարդայնացնում ա, մարդ կա էնքան ուշ֊ուշ ա ինչ որ բան գրում, որ էն ամենա ստից գրառումն էլ զգացնել ա տալիս, որ կարոտել ես էդ մարդուն։
    Բայց երևի բոլորիդ ընկերների մեջ էլ կլինի մեկը/մի քանիսը), որ նույնատիպ իր նկարներով բռնաբարում ա լրահոսդ (թեկուզ եթե սիրուն արտաքին ունի)։ Ու միշտ գտնվում են լիքը մարդիկ, որ էդ նկարների տակ գրում են խոսքի սենց " մեր սիրուն հարսիկ ։միքանիսմայլիկ" կամ իրար հետևից գիֆեր լիքը։ Ենթադրում եմ որ սա էն դեպքն ա, որ դժվար ա ասել հավն ա թե ձուն ա առաջինը եղել, որովհետև սենց մի բան էլ կա սոց ցանցերում՝ քո հիմարությունը լայքում են, երբ դու էլ ես լայքում իրենցը, հենց սկսում ես չլայքել, որոշ ժամանակ հետո նկատում ես, որ անգամ լայքելուն արժանի գրառումդ չեն լայքում։
    Կարճ
    Կոնկրետ

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (27.08.2023), մարդ եղած վախտ (26.08.2023)

  28. #15
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց երևի բոլորիդ ընկերների մեջ էլ կլինի մեկը/մի քանիսը), որ նույնատիպ իր նկարներով բռնաբարում ա լրահոսդ
    Եթե խոսքը ՖԲ-ի մասին է, ապա հրաշալի կոճակ կա՝ unfollow: Եթե դու շարունակում ես բռնաբարվել ու դրանից հաճույք ստանալ, ապա դա արդեն քո ընտրությունն է

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (26.08.2023)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •