Թեման բացում եմ հետևյալ միջադեպից, բայց սրա օրինակները անթիվ անհամար են․․․
Ես ամեն առավոտ փորձում եմ մարզվել։ Նենց ստացվեց, որ մի օր ժամս (fitness tracker) փչացել էր ու երբ փորձում էի ինքս ինձ համոզել, վեր կենալ, կպնել էդ ռուտինին, առաջին ռեակցիաս էն էր, թե՝ ի՞նչ իմաստ ունի, եթե ժամս չի գրանցելու, թե ինչքան մարզվեցի։
Մարզվելը ժամիս վեջը չի, այլ օրգանիզմիս, բայց էն փաստը, որ աշխարհում ոչ մի այլ տեղ արածս մարզանքը չէր գրանցվելու, ու նույնիսկ անշունչ առարկան ինձ չէր ասելու ֊ ապրես, լավ մարզվեցիր ֊ էդ փորձառության բավարարվածության վրա ազդեց։
Սրա վարիացիաներից ա, երբ մարդիկ ուտելիք են սարքում ու հաճույքը լիարժեք չի լինում մինչև չնկարեն, չկիսեն։ Սիրուն բան են տեսնում՝ կիսում են, կարևոր գործ են անում, անպայման պատմում են դրա մասին։
Թվում ա՝ մարդու հաճույքը կամ բավարարվածությունը լիարժեք չի, եթե այլ մարդիկ կամ գոնե ռոբոտները չեն իմանում դրա մասին։ Եթե լավ գործ անելու հարց կա, ապա ավելի հավանական ա՝ էդ գործը կարվի, եթե նայողներ կան։
Ենթադրաբար լիքը էվոլյուցիոն պատճառներ կան սրա համար, որ սնուցում ա մարդկանց սոցիալական կապերը․ լինի դա գովքով, իրար աչք հանելով, օրինակ ծառայելով, նախանձ հարուցելով կամ այլ ձևերով։
Քանի որ թեման շատ ծավալուն ա ու ծավալը նորմալ չեմ պատկերացնում նույնիսկ, ենթադրում եմ, որ գուցե շատ ավելի բան լինի սրա մասին խոսելու, քան իմ հարցերը կարող են ծածկել ու ցանկացած միտք էս թեմայով հետաքրքիր ա։
Իսկ նեղ հարցեր, որոնց պատասխանները հետաքրքիր են, սրանք են․
Ո՞նց ա էս կիսվելու կարիքը արտահայտվում ձեր կյանքում, կամ գուցե չունե՞ք էդ կարիքը։
Կիսվելու դեպքում ինչի՞ մասին եք սիրում կիսվել, ու՞մ հետ եք սիրում կիսվել։
Ինչ դեր ա կիսվելը տանում ձեր կյանքում։ Ո՞նց ա ձեզ օգնում կամ խանգարում։
Արդյո՞ք իմաստ ունի սովորել ինքդ քո համար ինչ֊որ բաներ անել, առանց աշխարհին հայտարարելու կարիքի, թե ավելի օպտիմալ ա ամեն առանձին ոլորտի դեպքում գտնել տարածքներ/ընկերներ/խմբեր, որտեղ կիսվելը հնարավոր կլինի։
Էջանիշներ