User Tag List

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Ինքնություն և պատկանելություն

  1. #61
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեյը կարող ա հոյակապ մասնագետ լինել իր գործում, կամ չլինել, ինչպես հետերոն, սևամորթը, սպիտակամորթը, կինը, տղամարդը, կոլոտը, բոյովը, խուճուճը, քաչալը․․․

    Բայց ներկայիս թրենդներն ու վարվող քաղաքականությունը կասկածի տակ են գցում գեյի՝ պաշտոնում նշանակման շարժառիթները․ արդյո՞ք կոմպետենտությունն ա պատճառը, թե՞ որովհետև գեյ ա՝ իրենց չպետք է մերժել, որ խտրականություն չդիտվի, կամ առաջադեմ ա դիտվում գեյին նշանակելը, կամ տոլերանտության բարձրագույն դրսևորում, որը պատիվ կբերի։
    Անհամեմատ ավելի շատ գեյ պաշտոնի չի նշանակվում անկախ մասնագիտական որակների զուտ գեյ լինելու պատճառով, քան հակառակը։ Դրա համար որ մի տեղ տեսնում եմ գեյ ա նշանակված, առաջին ռեակցիաս դրական ա, որտև էդ նշանակում ա, որ էն ավելի մեծ խնդիրն արդեն լուծված ա էդտեղ։

    Հնարավոր չի մարդկության որևէ վատ սովորություն վերացնել միանգամից նենց, որ կատարյալ բալանսի գա ամեն ինչ, դրա համար էդ անհանդուրժողականության անցկացման արանքում առաջացող բացթողումները, քանի դեռ անհավասարությունը մյուս կողմ չի շրջվել, շատ ավելի փոքր խնդիր եմ համարում, քան էն, ինչի դեմ էդ առաջացել ա։
    The cake is a lie.

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (03.08.2023), ivy (04.08.2023), StrangeLittleGirl (03.08.2023), Արէա (03.08.2023), Ծլնգ (04.08.2023), մարդ եղած վախտ (04.08.2023), Նաիրուհի (05.08.2023)

  3. #62
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ գործի տեղի կոնկրետ մեր բաժինը բաղկացած ա Դանիայի «ամենանորմալ» մարդկանցից, որ ապրում են իրենց համար ուղիղ գծած կյանքով. սպիտակ դանիացի, ծնվում, մեծանում են փոքր քաղաքում, գալիս մեծ քաղաք սովորելու, հետերոսեքսուալ զուգավորվում, ընդունվում մեր ընկերությունում աշխատելու, արվարձանում տուն առնում, էրեխեք ունենում ու մինչև թոշակի տարիքը մեր ընկերությունում աշխատում։ Ապրում են լրիվ նորմալ կյանքով. գործի-տուն, տուն-գործի, հոբբիներ չունեն, իսկ երբ հարցնում ես հոբբիներից, ասում են, որ սիրում են իրենց ընտանիքով ու տնով զբաղվել։

    Էս միջավայրում հատկանշական է, որ միջին ու բարձր-միջին մենեջմենթի շատ մեծ տոկոսը կանայք են։ Բայց դանիացի կանայք։ Էս վերևի նշած կյանքով ապրող կանայք։ Ու գրեթե բոլորը շատ կոմպետենտ են։ Գործի ընդունվել են ոչ թե նրա համար, որ կին են, այլ որովհետև մեր բաժինը, իր մեջ ունենալով «սըփորթ» բառը, հիմնականում կանանց է ձգում ու առավել համագործակցող ու էմպաթիկ տղամարդկանց։

    Դրա համար ինձ գործի ընդունելն ահագին տարօրինակ էր. դանիացի չէի, սպիտակ չէի, արևմուտքից չէի, ոչ էլ էդ գծած կյանքով ապրել էի։ Հետո իհարկե հասկացա, որ իմ շեֆի քաղաքականությունն է մեր բաժին բազմազանություն բերելը. չնայած գծած կյանքով ապրելուն, բավական լայնախոհ էր։

    Իմ շեֆը գնաց, բայց մինչ գնալը նոր շեֆի գործի ընդունելու համար երկու հոգու շորթլիսթեց, վերջնական ընտրությունը թողեց ենթաբաժնի ղեկավարի վրա, որը էլի նույն գծած կյանքով ա ապրում, բայց ի տարբերություն նախկին շեֆիս, նույն լայնախոհությունը չունի։ Էդ երկու շորթլիսթվածներից մեկը հարավամերիկացի կին էր՝ ղեկավարության տասնչորս տարվա փորձով, երկրորդը՝ սպիտակ դանիացի տղամարդ ղեկավարության զրո փորձով։ Ենթաբաժնի ղեկավարն ուզում էր տղամարդուն գործի ընդունել, բայց մենք ամբողջ թիմով ունքերից կախվեցինք, պնդեցինք, որ մենք փորձաճագար չենք, որ մեզ վրա ղեկավարել սովորեն, կնոջը գործի ընդունեն։

    Ու կնոջն ընդունեց։ Կինը եկավ գործի, պարզվեց, որ հարավամերիկացի կին լինելուց բացի նաև գեյ ա։ Մեր էս տրադիցիոնալ բաժնում հայտնվել ա մեկը, որ իրանց տրադիցիոնալ պատկերացումներին չի համապատասխանում։ Բայց առաջին օրվանից էլ տեսնում ես, որ մարդը ընտիր անում ա գործը։

    Հետո հայտնվում են էս թեմայի ակումբցիները ու հայտարարում, որ գործի ընդունել են, որովհետև գեյ ա։ Ու ոչ ոք չի մտածի, որ այլընտրանքն իրանից շատ ավելի պակաս փորձառու ու կոմպետենտ մեկն էր։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (04.08.2023), Նաիրուհի (05.08.2023)

  5. #63
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամեմատ ավելի շատ գեյ պաշտոնի չի նշանակվում անկախ մասնագիտական որակների զուտ գեյ լինելու պատճառով, քան հակառակը։ Դրա համար որ մի տեղ տեսնում եմ գեյ ա նշանակված, առաջին ռեակցիաս դրական ա, որտև էդ նշանակում ա, որ էն ավելի մեծ խնդիրն արդեն լուծված ա էդտեղ։

    Հնարավոր չի մարդկության որևէ վատ սովորություն վերացնել միանգամից նենց, որ կատարյալ բալանսի գա ամեն ինչ, դրա համար էդ անհանդուրժողականության անցկացման արանքում առաջացող բացթողումները, քանի դեռ անհավասարությունը մյուս կողմ չի շրջվել, շատ ավելի փոքր խնդիր եմ համարում, քան էն, ինչի դեմ էդ առաջացել ա։
    Աշխարհի մակարդակով՝ այո, բայց կոնկրետ երկրների օրինակով այդպես չի։ Խոսքն այսպես կոչված առաջադեմ արևմուտքի այն երկրների մասին է, որոնք վարում են սեռականության հատուկ շեշտված քաղաքականություն՝ ինչ-ինչ պատճառներով։ Դրանցից մեկն, օրինակ, Ավստրալիան է։ Ուսուցչական պրակտիկայի էի մի ավստրալիական դպրոցում, որտեղ ուսուցիչներից մեկն ակնհայտորեն ադեկվատ չէր այդ պաշտոնին, ու կամացուկ հարցիս, թե ինչպես է դպրոցը դա անտեսում, ուսուցիչներից մեկն ինձ [նույնպես կամացուկ] մի բացահայտում արեց․ որովհետև լեսբի է, դպրոցը ռիսկ չի անոմ բան ասի։ Ու հաջորդ հարցիս, թե ինչու են ընդունել ուրեմն, ո՞ր արժանիքների համար, պատասխանը՝ դպրոցի իմիջի համար լավ է։ Հանուն արդարության, ասեմ, որ նույն դպրոցում դրամայի ուսուցիչը, որը մոդելային արտաքինով մի գեյ տղա էր, շատ լավ ուսուցիչ էր, ինձ դուր եկավ իր դասավանդումը, մոտեցումը աշխատանքին և աշակերտներին։

    Ըստ իս, դպրոցն, օրինակ, էն ոլորտն է, որտեղ քաղաքականությամբ պայմանավորված նման "բացթողումներն" անթույլատրելի պիտի լինեն։
    Իսկ առհասարակ, ես չեմ կարծում, որ նման քաղաքականությունը կնպաստի հոմոուղղվածությամբ մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունքի նվազմանը։ Ինձ թվում է, հակառակը՝ ավելի կբորբոքի։

  6. #64
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, անկեղծ նենց տխրացնում ա էս մտքերիդ ցիկլը։ Դու մարդկանց մեղադրում ես (նյութապաշտության, դեբիլության, էմոցիաներին տրվելու, և այլնի մեջ), մարդկանցից հեռանում ես, հետո էլ՝ թե բա մարդիկ քեզ խանգարում են, շատ են։ Բայց հակառակ պրոցեսը - դեպի մարդիկ գնալը, ոչ թե օտարություն այլ հարազատություն փնտրելը լիքը հարցեր կլուծեր։

    Գիտեմ, էդքան էլ քուլ չի մարդկանից չզզվելը, ոչ էլ պատվաբեր ա ՛դեբիլների՛ հետ հարազատությունը, բայց եսիմ… մարդկանց հետ կապ զգալը երկարաժամկետ ավելի շատ ֆիզիոլոգիական դրական փոփոխություններ ա խոստանում քան քուլ, խելացի լինելը, կամ թող համարձակվեմ ասել՝ կարնիվորը (ամա՜ն էս ինչ ասի)
    Մեվ ջան, նայի, ես օրինակ «զզվել», կամ «դեբիլներ», կամ «ինձ խանգարում են» արտահայտությունները չեմ օգտագործել, ընդամենը ասել եմ, որ ձանձրանում եմ, բայց դու հավեսով ինտերպրետացիաներ ես արել։
    Հիմա ես ո՞նց փորձեմ քեզ հետ կապ զգալ, որ դրական ֆիզիոլոգիական փոփոխություններ ունենամ, եթե ոչ ինձ հասկանում ես, ու գոնե կարնիվոր էլ չես անում։
    Si vis pacem, para bellum

  7. #65
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վերջերս պարզել եմ՝ տարօրինակ սեռի մարդիկ թույն էլեկտրոնային միքսեր են կատարում։
    Օրինակ էս մարդը չեմ ջոկում, աղջիկ է, տղա է, խառն է (էական էլ չի), բայց ստկցնում ա.

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Բան ասիր։ Լավագույն դիզայներները գեյ են, վարսավիրները բա, իսկ դիմահարդարման որևէ բանի իմ հազվադեպ գնումների ժամանակ ես կոնսուլտացիայի համար ողջ բաժնով մեկ հայացքով փնտրում եմ գեյ երիտասարդի․ իր չափ ոչ մի հետերո լավատեղյակ չի լինում արտադրանքին ու թե ինձ ինչը կհամապատասխանի։

    Հ․Գ․ Նախորդ բաժիններից մեկում՝ "Խորհուրդ եմ տալիս դիտել", էս թեմայով մի շատ լավ ֆիլմ եմ առաջարկել, էլի եմ խորհուրդ տալիս․ Tár. Նայեք, քննարկենք, էլի, բարդ շերտեր ունի։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.08.2023, 08:20:

  8. #66
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ․Գ․ Նախորդ բաժիններից մեկում՝ "Խորհուրդ եմ տալիս դիտել", էս թեմայով մի շատ լավ ֆիլմ եմ առաջարկել, էլի եմ խորհուրդ տալիս․ Tár. Նայեք, քննարկենք, էլի, բարդ շերտեր ունի։
    Տեսել եմ շատ վաղուց, քննարկել եմ ում հետ որ հետաքրքիր ա քննարկելը, էդ թվում՝ լեսբիների հետ։ Ակումբում քննարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում։

  9. #67
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսել եմ շատ վաղուց, քննարկել եմ ում հետ որ հետաքրքիր ա քննարկելը, էդ թվում՝ լեսբիների հետ։ Ակումբում քննարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում։
    Էս գրելուդ նպատակը ո՞րն էր․ որ իմանանք, որ Ակումբի հետ էդ ֆիլմը քննարկել քեզ հետաքրքիր չի՞։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (04.08.2023)

  11. #68
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեվ ջան, նայի, ես օրինակ «զզվել», կամ «դեբիլներ», կամ «ինձ խանգարում են» արտահայտությունները չեմ օգտագործել, ընդամենը ասել եմ, որ ձանձրանում եմ, բայց դու հավեսով ինտերպրետացիաներ ես արել։
    Հիմա ես ո՞նց փորձեմ քեզ հետ կապ զգալ, որ դրական ֆիզիոլոգիական փոփոխություններ ունենամ, եթե ոչ ինձ հասկանում ես, ու գոնե կարնիվոր էլ չես անում։
    Էդքան չհասկացված, որ դու ես․․․ էդքան խոսքերդ խեղաթյուրող, որ ես եմ․․․ անհնար ա։ Բայց իմ հերն էլ անիծած, էս 8մլրդի մեջ գոնե մի 10 հոգի չլինե՞ր քեզ հասկացող, որ կապ զգայիր․․․ Խե՜ղճ, Վիշապ ջան։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (04.08.2023)

  13. #69
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրելուդ նպատակը ո՞րն էր․ որ իմանանք, որ Ակումբի հետ էդ ֆիլմը քննարկել քեզ հետաքրքիր չի՞։
    Էն մի անեկդոտ կա է, որ ասում ա՝ զանգել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք

    Հ․Գ․
    Կարծում եմ «փոքրամասնությունը էս ինչ բանից լավ ա» երևի նույնքան (եթե ոչ ավել) խտրականություն ա, քան «փոքրամասնությունը էս ինչ բանից վատ ա»-ն։

    Հ․Հ․Գ․
    Ֆիլմի համար մեծ հույսեր ունեի, ու ահագին սպասում էի դուրս գալուն, էն էլ պարզվեց անկապ էժաննոց դրամա էր․․․ բայց հայ-հայ ա գրելու է, որ ֆիլմը քննարկել եմ ում հետ որ հետաքրքիր ա քննարկելը, էդ թվում՝ երաժշտության ոլորտում բարձր դիրքի ու պաշտոնների հասած մարդկանց հետ, ու ակումբում քննարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում, էն էլ Բյուրը սաղ շորշորս տարավ։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (05.08.2023), Tiger29 (04.08.2023)

  15. #70
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրելուդ նպատակը ո՞րն էր․ որ իմանանք, որ Ակումբի հետ էդ ֆիլմը քննարկել քեզ հետաքրքիր չի՞։
    Ինչու՞ են որոշ ակումբցիներ ակտիվ ակումբում, եթե իրենց այստեղ հետաքրքիր չէ։ Առաջարկում եմ թեմա բացել այդ մասին, հատուկ հոգեբանություն և փիլիսոփայություն բաժնում։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (04.08.2023)

  17. #71
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհի մակարդակով՝ այո, բայց կոնկրետ երկրների օրինակով այդպես չի։ Խոսքն այսպես կոչված առաջադեմ արևմուտքի այն երկրների մասին է, որոնք վարում են սեռականության հատուկ շեշտված քաղաքականություն՝ ինչ-ինչ պատճառներով։ Դրանցից մեկն, օրինակ, Ավստրալիան է։ Ուսուցչական պրակտիկայի էի մի ավստրալիական դպրոցում, որտեղ ուսուցիչներից մեկն ակնհայտորեն ադեկվատ չէր այդ պաշտոնին, ու կամացուկ հարցիս, թե ինչպես է դպրոցը դա անտեսում, ուսուցիչներից մեկն ինձ [նույնպես կամացուկ] մի բացահայտում արեց․ որովհետև լեսբի է, դպրոցը ռիսկ չի անոմ բան ասի։ Ու հաջորդ հարցիս, թե ինչու են ընդունել ուրեմն, ո՞ր արժանիքների համար, պատասխանը՝ դպրոցի իմիջի համար լավ է։ Հանուն արդարության, ասեմ, որ նույն դպրոցում դրամայի ուսուցիչը, որը մոդելային արտաքինով մի գեյ տղա էր, շատ լավ ուսուցիչ էր, ինձ դուր եկավ իր դասավանդումը, մոտեցումը աշխատանքին և աշակերտներին։

    Ըստ իս, դպրոցն, օրինակ, էն ոլորտն է, որտեղ քաղաքականությամբ պայմանավորված նման "բացթողումներն" անթույլատրելի պիտի լինեն։
    Իսկ առհասարակ, ես չեմ կարծում, որ նման քաղաքականությունը կնպաստի հոմոուղղվածությամբ մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունքի նվազմանը։ Ինձ թվում է, հակառակը՝ ավելի կբորբոքի։
    Չգիտեմ` Ավստրալիայում ամեն ինչ ոնց ա, բայց ասենք Շվեդիայում, որն ի դեպ, նույն հավասարության ինդեքսն ունի, ինչ Ավստրալիան, երբևէ նման դեպքեր չեմ տեսել կամ լսել, որ ինչ-որ հաստատություն մարդկանց ընդունի՝ զուտ իմիջի համար։ Ոնց արդեն թեմայում նշվել ա, քուիր համայնքի բարձրացրած աղմուկը նրա համար ա, որ հավասար իրավունքներ ունենանք։ Բազմաթիվ հետազոտություններ կան, որ լրիվ նույն որակավորումներն ունենալու պարագայում գործատուները շատ ավելի հակված են ընդունել ցիսգենդեր, արևմտյան անունով ու աչքունքով տղամարդկանց՝ գիտակցված կամ չգիտակցված կանխակալ կարծիքի պատճառով։ Մարգինալացված խմբերը՝ ԼԳԲՏՔ անձինք (հատկապես՝ տրանս մարդիկ), աֆրիկյան կամ հարավ-ասիական ծագումով մարդիկ ու լիքը այլ խմբեր պատմականորեն խտրականացվել են մեծամասամբ սպիտակ երկրներում։ Ու շարունակում են խտրականացվել հասարակության ու լեգալ համակարգի կողմից։ Նույն բարձր ինդեքս ունեցող Շվեդիայում դեռ իրավական ու բժշկական հարցերում լիքը բացեր կան։ Բացահայտ քուիր լինելը դեռ մարտահրավեր ա համակարգին, ու դեռ բարձր պաշտոններում շատ քիչ քուիրներ, կանայք ու ոչ սպիտակ մարդիկ կան։

    Էստեղ մի ուրիշ հարց էլ կա։ Մենք չենք կարա միջակ լինենք, մենք չենք կարա մի քիչ վատ անենք մեր գործը․ բազմաթիվ ոչ գեյ մարդիկ իրանց գործը վատ են անում, բայց ոչ մեկ չի ասում, օ՜հ, նա նորվեգացի տղամարդ ա, դրա համար ա վատ աշխատակից։ Իսկ մարգինալացված համայնքների դեպքում առաջինը մարդիկ տեսնում են սեռականությունն ու մաշկի գույնը։

    Վերադառնալով թեմային՝ ինքնության ու պատկանելիության մասին, երբևէ չե՞ք մտածել, որ էդ լեսբի ուսուցչի կամ ասենք տրանսգենդեր իրավաբանի գոյությունը լիքը մարդկանց համար մեծ բան ա՝ պատկանելիության առումով։ Լիքը մարդիկ տեսնում են, որ սեռականությունը խարազան չի, որ հնարավոր ա հասնել հաջողությունների տարբեր ոլորտներում, որ տրանս կանայք այլ տարբերակներ էլ ունեն, քան ասենք սեքս աշխատանքը։ Ցանկացած մարգինալացված համայնքի տեսանելիությունն ու ակտիվությունը ստեղծում ա միջավայր, որն օգնում ա համայնքի այլ ներկայացուցիչներին։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (04.08.2023), Freeman (04.08.2023), մարդ եղած վախտ (04.08.2023), Նաիրուհի (05.08.2023)

  19. #72
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն մի անեկդոտ կա է, որ ասում ա՝ զանգել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք

    Հ․Գ․
    Կարծում եմ «փոքրամասնությունը էս ինչ բանից լավ ա» երևի նույնքան (եթե ոչ ավել) խտրականություն ա, քան «փոքրամասնությունը էս ինչ բանից վատ ա»-ն։

    Հ․Հ․Գ․
    Ֆիլմի համար մեծ հույսեր ունեի, ու ահագին սպասում էի դուրս գալուն, էն էլ պարզվեց անկապ էժաննոց դրամա էր․․․ բայց հայ-հայ ա գրելու է, որ ֆիլմը քննարկել եմ ում հետ որ հետաքրքիր ա քննարկելը, էդ թվում՝ երաժշտության ոլորտում բարձր դիրքի ու պաշտոնների հասած մարդկանց հետ, ու ակումբում քննարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում, էն էլ Բյուրը սաղ շորշորս տարավ։
    Էն որ նայողները եկել են ասեն, որ դուք էնքան չկաք, որ ձեզ հետ քննարկենք, հենց էդ ֆիլմի բովանդակության ոլորտից ա, նենց որ համարենք, որ ձեզ հետ քննարկումը ինչքան ունակ էիք, էնքան էլ ստացվեց

  20. #73

    Քեզնից չէի սպասում, որ երաժշտության ոլորտում բարձր դիրքի ու պաշտոնների հասած մարդկանց հետ էժաննոց դրամաներ քննարկես, հա՜։

  21. #74
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհի մակարդակով՝ այո, բայց կոնկրետ երկրների օրինակով այդպես չի։ Խոսքն այսպես կոչված առաջադեմ արևմուտքի այն երկրների մասին է, որոնք վարում են սեռականության հատուկ շեշտված քաղաքականություն՝ ինչ-ինչ պատճառներով։ Դրանցից մեկն, օրինակ, Ավստրալիան է։ Ուսուցչական պրակտիկայի էի մի ավստրալիական դպրոցում, որտեղ ուսուցիչներից մեկն ակնհայտորեն ադեկվատ չէր այդ պաշտոնին, ու կամացուկ հարցիս, թե ինչպես է դպրոցը դա անտեսում, ուսուցիչներից մեկն ինձ [նույնպես կամացուկ] մի բացահայտում արեց․ որովհետև լեսբի է, դպրոցը ռիսկ չի անոմ բան ասի։ Ու հաջորդ հարցիս, թե ինչու են ընդունել ուրեմն, ո՞ր արժանիքների համար, պատասխանը՝ դպրոցի իմիջի համար լավ է։ Հանուն արդարության, ասեմ, որ նույն դպրոցում դրամայի ուսուցիչը, որը մոդելային արտաքինով մի գեյ տղա էր, շատ լավ ուսուցիչ էր, ինձ դուր եկավ իր դասավանդումը, մոտեցումը աշխատանքին և աշակերտներին։

    Ըստ իս, դպրոցն, օրինակ, էն ոլորտն է, որտեղ քաղաքականությամբ պայմանավորված նման "բացթողումներն" անթույլատրելի պիտի լինեն։
    Իսկ առհասարակ, ես չեմ կարծում, որ նման քաղաքականությունը կնպաստի հոմոուղղվածությամբ մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունքի նվազմանը։ Ինձ թվում է, հակառակը՝ ավելի կբորբոքի։
    Ռուբիի հետ ահագին համաձայն եմ էս թեմայով, բայց իմ ասածի կոնտեքստում պատասխանեմ՝ Եթե նույնիսկ Ավստրալիայում գրեթե ոչ մի գեյ խտրականության պատճառով չի զրկվում աշխատանքից ու ոմանք խտրականութւան պատճառով նշանակվում են աշխատանքի՝ ես ավելի շատ ուրախ եմ մարդկության համար, որ էն ավելի մեծ խնդիրը հաղթահարում են։ Երբ ատելության պատճառով մարդկանց վնասելը կթողնենք անցյալում ու զուտ թիթիզության կամ պռադվինուտի երևալու հետևանքները կմնա՝ նույն ձևով սրա դեմ պետք կլինի պայքարել, բայց հիմա հազիվ դուրս ենք գալիս էն ավելի մեծ խնդրի տակից ու չէի ուզի որ հակառակ ծայրահեղությունից էնքան վախենանք, որ հետ գնանք։
    Ոչ մի բան էլ արդար չի էս աշխարհում, բայց կան անարդարության տարբեր մակարդակներ ։Դ
    The cake is a lie.

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (04.08.2023), Արէա (05.08.2023), մարդ եղած վախտ (04.08.2023), Նաիրուհի (05.08.2023)

  23. #75
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ նայողները եկել են ասեն, որ դուք էնքան չկաք, որ ձեզ հետ քննարկենք, հենց էդ ֆիլմի բովանդակության ոլորտից ա, նենց որ համարենք, որ ձեզ հետ քննարկումը ինչքան ունակ էիք, էնքան էլ ստացվեց
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզնից չէի սպասում, որ երաժշտության ոլորտում բարձր դիրքի ու պաշտոնների հասած մարդկանց հետ էժաննոց դրամաներ քննարկես, հա՜։
    Իսկ ես էդ գրածը որպես կատակ ընկալեցի, նույնիսկ մի կարգին ժպտացրեց

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •