Բարեկամ-ի խոսքերից
Աշխարհի մակարդակով՝ այո, բայց կոնկրետ երկրների օրինակով այդպես չի։ Խոսքն այսպես կոչված առաջադեմ արևմուտքի այն երկրների մասին է, որոնք վարում են սեռականության հատուկ շեշտված քաղաքականություն՝ ինչ-ինչ պատճառներով։ Դրանցից մեկն, օրինակ, Ավստրալիան է։ Ուսուցչական պրակտիկայի էի մի ավստրալիական դպրոցում, որտեղ ուսուցիչներից մեկն ակնհայտորեն ադեկվատ չէր այդ պաշտոնին, ու կամացուկ հարցիս, թե ինչպես է դպրոցը դա անտեսում, ուսուցիչներից մեկն ինձ [նույնպես կամացուկ] մի բացահայտում արեց․ որովհետև լեսբի է, դպրոցը ռիսկ չի անոմ բան ասի։ Ու հաջորդ հարցիս, թե ինչու են ընդունել ուրեմն, ո՞ր արժանիքների համար, պատասխանը՝ դպրոցի իմիջի համար լավ է։ Հանուն արդարության, ասեմ, որ նույն դպրոցում դրամայի ուսուցիչը, որը մոդելային արտաքինով մի գեյ տղա էր, շատ լավ ուսուցիչ էր, ինձ դուր եկավ իր դասավանդումը, մոտեցումը աշխատանքին և աշակերտներին։
Ըստ իս, դպրոցն, օրինակ, էն ոլորտն է, որտեղ քաղաքականությամբ պայմանավորված նման "բացթողումներն" անթույլատրելի պիտի լինեն։
Իսկ առհասարակ, ես չեմ կարծում, որ նման քաղաքականությունը կնպաստի հոմոուղղվածությամբ մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունքի նվազմանը։ Ինձ թվում է, հակառակը՝ ավելի կբորբոքի։
Էջանիշներ