User Tag List

Էջ 37 78-ից ԱռաջինԱռաջին ... 2733343536373839404147 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 541 համարից մինչև 555 համարի արդյունքները՝ ընդհանուր 1169 հատից

Թեմա: Օրագրային զրույցներ

  1. #541
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, քանի որ իմ գրառումն էլ ես մեջբերել, արձագանքեմ քո գրածին։

    Հա՛, իմ գրառումը հենց Ուլուանայի գրառումն էր ակնարկում, որը դառնության դեմ գրված ատելությամբ լի ու վերամբարձ տոնով մի գրառում էր, իսկ հիմա էլ փորձում ա «լուրջ կորուստներ» ունեցողների անունից խոսի։ Ինչ մեղքս թաքցնեմ, էդ գրառումն ինձ վրա ահավոր ազդել էր, չնայած դժվար թե ինձ ուղղված լիներ, մանավանդ որ վերջերս բավական լուռ եմ էս թեմաներով, ու ինստագրամում էլ «ուրախ» նկարներ եմ դնում մեկումեջ։

    Դիմանալ-չդիմանալը չգիտեմ, վերջերս Երևանում էի, տեսա, թե ոնց են տարբեր մարդիկ դիմանում կամ չդիմանում։ Բայց էստեղ հարցը դիմանալը, սգալն ու սգի փուլերով անցնելը չի, այլ շատ ավելի ահավոր մի բան։ Որևէ բան սգալ, դրանից հետո կյանքը շարունակել հնարավոր ա, երբ որևէ ողբերգություն ավարտված ա լինում։ Բայց ողբերգությունն ավարտված չի, խնդիրը դրանում ա, ու ամեն օր մի նոր բան ա կատարվում, մի հատ հսկայական սև ամպ կախված ա մեր երկրի վերևում։ Շատերի հետ եմ դրել, գլուխ ջարդել, թե ինչ կարելի ա անել, ամեն մեկն իր կարողացածի չափ ամեն ինչ անում ա, բայց խնդիրը նրանում ա, որ մեծ աղետ ա գալիս, ու էդ աղետի դեմ ոչ ոք ոչ մի գործիք չունի։ Դրա համար էդ ֆոնին դնել, քննադատե՞լ չդիմացողներին։ Դու դրականը տեսնում ես, լավ ես անում։ Քո կյանքը շարունակվու՞մ ա, դու ուրա՞խ ես, ապրես դու, հալալ ա քեզ, որ կարում ես նենց կտրվես իրականությունից, որ ապագայի նկատմամբ անհանգստությունը չազդի վրադ։ Բայց պետք չի զանազան գրառումներով փորձել էն մարդկանց բերանը փակել, ովքեր տեղի ունեցած կորստի հետ չեն հաշտվում, ու խիստ անհանգիստ ու անապահով են զգում։ Ու էդ ամենի ֆոնի վրա հայտնվում ա «դրականը տեսնելու» գրառումը։

    Էս գրառմանս նպատակը նաև մի անգամ էլ շատ պարզ զգուշացնելն ա․ մենք ցեղասպանության վտանգի առաջ ենք կանգնած, մինչև հիմա տեղի ունեցածն ուղղակի ծաղիկներ էին։ Կարաք ասեք չափազանցնում եմ, կարաք ասեք խուճապ եմ տարածում, ինձ համար մեկ ա արդեն։ Բայց կարելի ա նաև գլուխ գլխի տալ ու փորձել հասկանալ՝ ոնց ա հնարավոր դա կանխել։

    Ինչ վերաբերում ա Չուկին, հատկապես մեջբերածդ գրառումից հետո իրա հետ որևէ խոսելու բան չունեմ։
    Բյուր, շատ լուրջ բանես գրել, կարծում եմ պետքա լուրջ հիմքեր ունենաս, նման պնդում անելու համար ու հույս ունեմ էդ հիմքերով կկիսվես։
    Խոսքը ցեղասպանության վտանգի մասինա

  2. #542
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, շատ լուրջ բանես գրել, կարծում եմ պետքա լուրջ հիմքեր ունենաս, նման պնդում անելու համար ու հույս ունեմ էդ հիմքերով կկիսվես։
    Խոսքը ցեղասպանության վտանգի մասինա
    Յոհան ջան, թե հավես ունենաս, տեսազանգով կամ էլ նամակ կգրեմ քեզ։ Չեմ ուզում հրապարակային գրել, որովհետև քննարկում ա դառնալու, իսկ քննարկման ներվեր չունեմ։ Համ էլ արի սպասենք վաղվա թղթի ստորագրմանը, ըստ այդմ ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի։

  3. #543
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա Չուկին, հատկապես մեջբերածդ գրառումից հետո իրա հետ որևէ խոսելու բան չունեմ։
    Կարող ես ունենալ իմ հետ խոսելու բան, Բյուր, զղջումիցդ հետո: Մինչ դա, իհարկե չունես: Ու չես ունենա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #544
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիփ, քանի որ իմ գրառումն էլ ես մեջբերել, արձագանքեմ քո գրածին։

    Հա՛, իմ գրառումը հենց Ուլուանայի գրառումն էր ակնարկում, որը դառնության դեմ գրված ատելությամբ լի ու վերամբարձ տոնով մի գրառում էր, իսկ հիմա էլ փորձում ա «լուրջ կորուստներ» ունեցողների անունից խոսի։ Ինչ մեղքս թաքցնեմ, էդ գրառումն ինձ վրա ահավոր ազդել էր, չնայած դժվար թե ինձ ուղղված լիներ, մանավանդ որ վերջերս բավական լուռ եմ էս թեմաներով, ու ինստագրամում էլ «ուրախ» նկարներ եմ դնում մեկումեջ։

    Դիմանալ-չդիմանալը չգիտեմ, վերջերս Երևանում էի, տեսա, թե ոնց են տարբեր մարդիկ դիմանում կամ չդիմանում։ Բայց էստեղ հարցը դիմանալը, սգալն ու սգի փուլերով անցնելը չի, այլ շատ ավելի ահավոր մի բան։ Որևէ բան սգալ, դրանից հետո կյանքը շարունակել հնարավոր ա, երբ որևէ ողբերգություն ավարտված ա լինում։ Բայց ողբերգությունն ավարտված չի, խնդիրը դրանում ա, ու ամեն օր մի նոր բան ա կատարվում, մի հատ հսկայական սև ամպ կախված ա մեր երկրի վերևում։ Շատերի հետ եմ դրել, գլուխ ջարդել, թե ինչ կարելի ա անել, ամեն մեկն իր կարողացածի չափ ամեն ինչ անում ա, բայց խնդիրը նրանում ա, որ մեծ աղետ ա գալիս, ու էդ աղետի դեմ ոչ ոք ոչ մի գործիք չունի։ Դրա համար էդ ֆոնին դնել, քննադատե՞լ չդիմացողներին։ Դու դրականը տեսնում ես, լավ ես անում։ Քո կյանքը շարունակվու՞մ ա, դու ուրա՞խ ես, ապրես դու, հալալ ա քեզ, որ կարում ես նենց կտրվես իրականությունից, որ ապագայի նկատմամբ անհանգստությունը չազդի վրադ։ Բայց պետք չի զանազան գրառումներով փորձել էն մարդկանց բերանը փակել, ովքեր տեղի ունեցած կորստի հետ չեն հաշտվում, ու խիստ անհանգիստ ու անապահով են զգում։ Ու էդ ամենի ֆոնի վրա հայտնվում ա «դրականը տեսնելու» գրառումը։

    Էս գրառմանս նպատակը նաև մի անգամ էլ շատ պարզ զգուշացնելն ա․ մենք ցեղասպանության վտանգի առաջ ենք կանգնած, մինչև հիմա տեղի ունեցածն ուղղակի ծաղիկներ էին։ Կարաք ասեք չափազանցնում եմ, կարաք ասեք խուճապ եմ տարածում, ինձ համար մեկ ա արդեն։ Բայց կարելի ա նաև գլուխ գլխի տալ ու փորձել հասկանալ՝ ոնց ա հնարավոր դա կանխել։
    Իմ գրառման մեջ ատելություն չկար, ոչ էլ վերամբարձ տոն, բայց կար լուրջ վրդովմունք: Ուղղակի դու երևի ատելություն տեսնելու կանխատրամադրվածությամբ ես կարդացել, հետևաբար տեսել ես էն, ինչ հակված ես եղել տեսնելու: Ես չեմ մեղադրել կամ քննադատել մարդկանց չդիմանալու համար: Չգիտեմ` ուշադիր չես կարդացել, թե դիտավորյալ ես գրածներս աղավաղում (ուզում եմ հավատալ, որ առաջինը), համենայնդեպս, ուշադիր կարդալու դեպքում կնկատես, որ քննադատել եմ ոչ թե չդիմանալը, այլ չդիմացողների` դիմացողներին քննադատելը, մեղադրելը, դիմացողներից իրենց ավելի վեր դասելը, իբր, իրենք ավելի հայրենասեր են, ավելի կարեկից են, ավելի մարդկային ու բարոյական են և այլն (ցուցակը կարող ես շարունակել), դրա համար չեն դիմանում: Դիմանալ-չդիմանալը ամեն մարդու անձնական գործն ա ու իրավունքը, ոչ ես, ոչ էլ ուրիշ որևէ մեկը չի կարող չդիմացողին մեղադրել չդիմանալու համար: Ես ընդամենը ասում եմ, որ չդիմացողները թող իրենց չդիմանալը չնույնացնեն ավելի հայրենասեր, ավելի ազգայնական, ավելի կարեկից ու մտահոգ լինելու հետ: Ամեն մարդ իր անձնական և այլ պատճառներն ունի դիմանալու և չդիմանալու, ու ոչ ոք մյուսինը չի կարող էնքան լավ իմանալ, որ դրա հիման վրա որոշի նրա հայրենասիրության, մարդկայնության ու ապրումացելու աստիճանը: Իսկ դու կարծես այլ կարծիքի ես: Դու քո որոշ գրառումներով բացահայտ ցույց ես տվել, որ հենց ինքդ ես քննադատում դիմացողներին ու իրավիճակը քեզնից տարբեր ընկալողներին, ու քեզ ավելի վեր դասում: Եթե ինչ-որ մեկի տոնը վերամբարձ ա, ապա դա քոնն ա, ոչ թե իմը: Վերջին բլոգային գրառմանդ էս հատվածն էլ դրա վառ ապացույց.

    Հարցերի պատասխանները պիտի ստանայի նոյեմբերի 9-ից հետո, երբ հայտնաբերեցի, որ իմ շրջապատում շատերից ավելի ազգայնական եմ, որովհետև հենց ազգային ինքնությունս է վտանգված, երբ հասկացա, որ Հայաստանի ապիկար ղեկավարությանը սատարողները ոչ թե չգիտեն, թե ինչ ենք կորցրել ու ինչ վտանգի առաջ ենք կանգնած որպես ազգ, այլ պարզապես ազգային ինքնություն չունեն ու ապրումակցել չգիտեն։ Ավելի շուտ էի հասկացել, բայց չգիտեի, թե ինչ աստիճանի վտանգավոր են։
    Հետո դու մեր ընդհանուր ընկերներից մեկի բլոգային գրառման տակ, որտեղ նա գրել էր, որ 2020 թվականի իր տարվա ամփոփումը հա փորձում ա գրել, բայց չի ստացվում, գրել էիր, որ լրիվ հասկանում ես իրան, ու ավելացրել.
    Մի տեսակ նաև էգոիստական ա թվում սեփական տարվա մասին մտածել, երբ տարին ընդհանուր համազգային ողբերգություն էր։
    Այսինքն` անցկացրածդ տարվա մասին անձնական տեսանկյունից մտածելը, վերլուծելը էգոիստություն ա, այլ կերպ ասած` ինքդ քեզ վերլուծելը, հասկանալ փորձելը էգոիստություն ա: Այսինքն` եթե մարդը բացի կորոնավիրուսից ու պատերազմից, ուրիշ բաների մասին էլ ա մտածում, դա դատապարտելի արարք ա, հա՞: Կարելի ա կարծել` դու միմիայն էդ երկու թեմաներով ես մտածել ամբողջ տարին, ոչ մի հաճույքից չես օգտվել, ամբողջ ընթացքում միայն աշխարհի ու Հայաստանի դարդերով ես տապակվել: Կամ ընդհանրապես հնարավո՞ր ա, որ որևէ մեկը միայն էդ թեմաների մասին մտածած լինի, իսկ սեփական խնդիրների, հաջողությունների, անհաջողությունների, ձեռքբերումների, փոփոխությունների և այլնի մասին ընդհանրապես մտածած չլինի: Թե՞ կարծում ես` դու իրավունք ունես որոշելու, թե ինչքան մտածելն ա ընդունելի, ինչքանը` չէ, որպեսզի մարդը էգոիստ չհամարվի:

    Իմ գրառումն անձամբ քեզ չէր ուղղված, ես էդ գրառումն անելու մասին արդեն ահագին ժամանակ մտածում էի ու մոտ ժամանակներում ամեն դեպքում անելու էի, ուղղակի քո բլոգային գրառումը խթան եղավ, որ ավելի շուտ գրեմ: Հա, բնականաբար, քեզ էլ էր վերաբերում, քանի որ արդեն նշեցի, թե ինչ կետերով էիր դու տեղավորվում իմ նկարագրած մարդկանց շարքերում: Հա, մաղձ թափելու կամ լալահառաչ գրառումներ անելու մասը քեզ հետ էնքան էլ կապ չուներ: Բայց դու, քո չդիմանալը դրոշակ դարձրած, պարբերաբար ուղիղ կամ անուղղակի ձևերով կպնում ես դիմացողներին ու համարում քեզնից պակաս ազգային ինքնություն ունեցող, պակաս ապրումակցող ու էգոիստ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.01.2021, 08:01:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.01.2021), One_Way_Ticket (11.01.2021), Sky (11.01.2021), Smokie (13.01.2021), Աթեիստ (11.01.2021)

  6. #545
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ գրառման մեջ ատելություն չկար, ոչ էլ վերամբարձ տոն, բայց կար լուրջ վրդովմունք: Ուղղակի դու երևի ատելություն տեսնելու կանխատրամադրվածությամբ ես կարդացել, հետևաբար տեսել ես էն, ինչ հակված ես եղել տեսնելու: Ես չեմ մեղադրել կամ քննադատել մարդկանց չդիմանալու համար: Չգիտեմ` ուշադիր չես կարդացել, թե դիտավորյալ ես գրածներս աղավաղում (ուզում եմ հավատալ, որ առաջինը), համենայնդեպս, ուշադիր կարդալու դեպքում կնկատես, որ քննադատել եմ ոչ թե չդիմանալը, այլ չդիմացողների` դիմացողներին քննադատելը, մեղադրելը, դիմացողներից իրենց ավելի վեր դասելը, իբր, իրենք ավելի հայրենասեր են, ավելի կարեկից են, ավելի մարդկային ու բարոյական են և այլն (ցուցակը կարող ես շարունակել), դրա համար չեն դիմանում: Դիմանալ-չդիմանալը ամեն մարդու անձնական գործն ա ու իրավունքը, ոչ ես, ոչ էլ ուրիշ որևէ մեկը չի կարող չդիմացողին մեղադրել չդիմանալու համար: Ես ընդամենը ասում եմ, որ չդիմացողները թող իրենց չդիմանալը չնույնացնեն ավելի հայրենասեր, ավելի ազգայնական, ավելի կարեկից ու մտահոգ լինելու հետ: Ամեն մարդ իր անձնական և այլ պատճառներն ունի դիմանալու և չդիմանալու, ու ոչ ոք մյուսինը չի կարող էնքան լավ իմանալ, որ դրա հիման վրա որոշի նրա հայրենասիրության, մարդկայնության ու ապրումացելու աստիճանը: Իսկ դու կարծես այլ կարծիքի ես: Դու քո որոշ գրառումներով բացահայտ ցույց ես տվել, որ հենց ինքդ ես քննադատում դիմացողներին ու իրավիճակը քեզնից տարբեր ընկալողներին, ու քեզ ավելի վեր դասում: Եթե ինչ-որ մեկի տոնը վերամբարձ ա, ապա դա քոնն ա, ոչ թե իմը: Վերջին բլոգային գրառմանդ էս հատվածն էլ դրա վառ ապացույց.



    Հետո դու մեր ընդհանուր ընկերներից մեկի բլոգային գրառման տակ, որտեղ նա գրել էր, որ 2020 թվականի իր տարվա ամփոփումը հա փորձում ա գրել, բայց չի ստացվում, գրել էիր, որ լրիվ հասկանում ես իրան, ու ավելացրել.

    Այսինքն` անցկացրածդ տարվա մասին անձնական տեսանկյունից մտածելը, վերլուծելը էգոիստություն ա, այլ կերպ ասած` ինքդ քեզ վերլուծելը, հասկանալ փորձելը էգոիստություն ա: Այսինքն` եթե մարդը բացի կորոնավիրուսից ու պատերազմից, ուրիշ բաների մասին էլ ա մտածում, դա դատապարտելի արարք ա, հա՞: Կարելի ա կարծել` դու միմիայն էդ երկու թեմաներով ես մտածել ամբողջ տարին, ոչ մի հաճույքից չես օգտվել, ամբողջ ընթացքում միայն աշխարհի ու Հայաստանի դարդերով ես տապակվել: Կամ ընդհանրապես հնարավո՞ր ա, որ որևէ մեկը միայն էդ թեմաների մասին մտածած լինի, իսկ սեփական խնդիրների, հաջողությունների, անհաջողությունների, ձեռքբերումների, փոփոխությունների և այլնի մասին ընդհանրապես մտածած չլինի: Թե՞ կարծում ես` դու իրավունք ունես որոշելու, թե ինչքան մտածելն ա ընդունելի, ինչքանը` չէ, որպեսզի մարդը էգոիստ չհամարվի:

    Իմ գրառումն անձամբ քեզ չէր ուղղված, ես էդ գրառումն անելու մասին արդեն ահագին ժամանակ մտածում էի ու մոտ ժամանակներում ամեն դեպքում անելու էի, ուղղակի քո բլոգային գրառումը խթան եղավ, որ ավելի շուտ գրեմ: Հա, բնականաբար, քեզ էլ էր վերաբերում, քանի որ արդեն նշեցի, թե ինչ կետերով էիր դու տեղավորվում իմ նկարագրած մարդկանց շարքերում: Հա, մաղձ թափելու կամ լալահառաչ գրառումներ անելու մասը քեզ հետ էնքան էլ կապ չուներ: Բայց դու, քո չդիմանալը դրոշակ դարձրած, պարբերաբար ուղիղ կամ անուղղակի ձևերով կպնում ես դիմացողներին ու համարում քեզնից պակաս ազգային ինքնություն ունեցող, պակաս ապրումակցող ու էգոիստ:
    Ա՜խ, փաստորեն իզուր ինձ վրա չէի վերցրել գրառումդ, հենց լավ էլ ինձ նկատի ունեիր։ Ուրեմն հա՜, նոյեմբերի 9-ից հետո ներկայիս իշխանություններին աջակցող մարդիկ ինձ համար գոյություն չունեն, դա ասում եմ սևը սպիտակի վրա։ Թե պակաս կարեկից են, թե ուղղակի դեբիլ են, չգիտեմ, բայց իրավիճակի պատասխանատվությունը նաև իրենց վրա ա, որ էսքանից հետո դեռ աջակցում են պետությունը վարի տված իշխանություններին։ Ու հա՜, էն մարդիկ, որոնք շարունակում են աջակցել ներկայիս իշխանություններին, որոնք ուրախ-ուրախ սպասում են, թե ադրբեջանցիքի հետ հեսա առևտուր են անելու, որոնք ասում են՝ դե ընդամենը հինգ հազար զոհ էր, տես ինչքան ջահելություն կա դեռ, իրանց ինքնապաշտպանական բնազդն առնվազն անջատած ա կամ ազգային ինքնության հետ լուրջ խնդիրներ ունեն։

    Ու ի դեպ, Հայաստանում էլ դիմացողներին ու չդիմացողներին հանդիպելուց հետո էլ զգացի հսկայական տարբերությունը։ Նենց չի, որ «չդիմացողները» ուրախանալու բան չունեն, որևէ բան չեն տոնում, չեն ծիծաղում, որևէ բանով չեն զբաղվում։ Դու չարաչար սխալվում ես, էլի եմ ասում, իմ ինստագրամի պրոֆիլը վկա։ Բայց կա մի մեծ զանգված, որի համար արդեն ամեն ինչ ավարտվել ա, կյանքը շարունակվում ա։ Իմ գրառումներով ոչ թե կպնում եմ իրանց, այլ փորձում տեղեկացնել, որ ամեն ինչ չի ավարտվել, տենց հանգիստ մի նստեք տեղներդ։ Բայց դե փաստորեն տեղ չի հասնում, ինչ ասեմ։ Նույն կերպ, ոնց որ պատերազմի մասին զգուշացումները տեղ չէին հասնում։

    Քո գրառման ատելության հատվածները.

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոմանց թվում է, թե ինչքան շատ մաղձ թափեն, էնքան հայրենասեր են, ինչքան շատ լալահառաչ գրառումներ անեն, էնքան ավելի կարեկից են, իսկ ով էդ ամենը չի անում, դեռ մի բան էլ հանդգնում է ինչ-որ բաներով ուրախանալ, ուրեմն անհայրենիք, էգոիստ ու անկարեկից է: Ու ոչինչ, որ մարդիկ կան` իրենց հայրենասիրությունն ու կարեկցանքը գործով են ցույց տալիս և դրա մասին հրապարակավ գոռգոռալու կարիք չունեն, որ ցավն ու մտահոգությունը լուռ են ապրում` առանց հրապարակավ լացուկուծ դնելու ու նեգատիվ տարածելու, միաժամանակ կարողանում են իրենց շուրջը եղած դրականն էլ նկատել ու դրանից սնուցվել, հետևաբար դիմանում են ու շարունակում են ապրել ու ապրեցնել:
    Տեսնու՞մ ես ինչ բառեր ես օգտագործել իրենց ցավն արտահայտող մարդկանց մասին։ Փաստորեն, իմ բլոգային գրառումը, որ ինքս ինձ համար իմ բլոգում գրել եմ, սկի հղումը ոչ մի տեղ չեմ տարածել, լալահառաչ գրառում ա, մաղձ ա թափում, հրախարակավ լացուկոծ ա ու նեգատիվ ա տարածում։

    Ինչ վերաբերում ա Սրտիկի էջում արած մեկնաբանությանս, ապա, այո՜, ինձ էս ամեն ինչի ֆոնին էգոիստական ա թվում իմ անձնական նվաճումներից խոսելը, իմ աչքին իմ անձնական նվաճումները չեն երևում կամ լրիվ անարժեք են էս ֆոնին, երբ իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի կյանքը առանց բացառության առանձին-առանձին՝ լինի կորոնավիրուս, պատերազմ, թե ծանր հիվանդություն, վտանգի տակ ա էղել ու դեռ վտանգի տակ ա։ Դու կարող ա ուրիշ կարծիք ունենաս, դա քո գործն ա, դու կարաս նստես քո տանը ու դրականը տեսնես, բայց սենց գրառումներով դու ուղղակի ցույց ես տալիս, թե ինչ աստիճանի ես իրականությունից կտրված։ Վերևում էլի ասեցի, հիմա էլ եմ կրկնում. սաղս վատ ենք ոչ թե նրա համար, որ ողբերգություն ա տեղի ունեցել, այլ որ ողբերգությունը շարունակվում ա, ու հայտնի չի՝ ուր կհասնի։ Դու շարունակի դրականը տեսնել։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 11.01.2021, 13:03:

  7. #546
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ես ունենալ իմ հետ խոսելու բան, Բյուր, զղջումիցդ հետո: Մինչ դա, իհարկե չունես: Ու չես ունենա:
    Զղջում, չեմիչէ պոզեր։ Ինչի՞ համար զղջամ։ Որ մի հատ անկապ լայքի համար անարգանքի սյունի՞ն ես գամել ինձ, տակն էլ համախոհներով խրախճանքի մեջ էիք։ Լավ մնա։

  8. #547
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա՜խ, փաստորեն իզուր ինձ վրա չէի վերցրել գրառումդ, հենց լավ էլ ինձ նկատի ունեիր։ Ուրեմն հա՜, նոյեմբերի 9-ից հետո ներկայիս իշխանություններին աջակցող մարդիկ ինձ համար գոյություն չունեն, դա ասում եմ սևը սպիտակի վրա։ Թե պակաս կարեկից են, թե ուղղակի դեբիլ են, չգիտեմ, բայց իրավիճակի պատասխանատվությունը նաև իրենց վրա ա, որ էսքանից հետո դեռ աջակցում են պետությունը վարի տված իշխանություններին։ Ու հա՜, էն մարդիկ, որոնք շարունակում են աջակցել ներկայիս իշխանություններին, որոնք ուրախ-ուրախ սպասում են, թե ադրբեջանցիքի հետ հեսա առևտուր են անելու, որոնք ասում են՝ դե ընդամենը հինգ հազար զոհ էր, տես ինչքան ջահելություն կա դեռ, իրանց ինքնապաշտպանական բնազդն առնվազն անջատած ա կամ ազգային ինքնության հետ լուրջ խնդիրներ ունեն։

    Ու ի դեպ, Հայաստանում էլ դիմացողներին ու չդիմացողներին հանդիպելուց հետո էլ զգացի հսկայական տարբերությունը։ Նենց չի, որ «չդիմացողները» ուրախանալու բան չունեն, որևէ բան չեն տոնում, չեն ծիծաղում, որևէ բանով չեն զբաղվում։ Դու չարաչար սխալվում ես, էլի եմ ասում, իմ ինստագրամի պրոֆիլը վկա։ Բայց կա մի մեծ զանգված, որի համար արդեն ամեն ինչ ավարտվել ա, կյանքը շարունակվում ա։ Իմ գրառումներով ոչ թե կպնում եմ իրանց, այլ փորձում տեղեկացնել, որ ամեն ինչ չի ավարտվել, տենց հանգիստ մի նստեք տեղներդ։ Բայց դե փաստորեն տեղ չի հասնում, ինչ ասեմ։ Նույն կերպ, ոնց որ պատերազմի մասին զգուշացումները տեղ չէին հասնում։

    Քո գրառման ատելության հատվածները.


    Տեսնու՞մ ես ինչ բառեր ես օգտագործել իրենց ցավն արտահայտող մարդկանց մասին։ Փաստորեն, իմ բլոգային գրառումը, որ ինքս ինձ համար իմ բլոգում գրել եմ, սկի հղումը ոչ մի տեղ չեմ տարածել, լալահառաչ գրառում ա, մաղձ ա թափում, հրախարակավ լացուկոծ ա ու նեգատիվ ա տարածում։
    Նախորդ գրառմանս մեջ հատուկ էլ նշել էի, որ մաղձ թափելու ու լալահառաչ գրառումների մասը քեզ չէր վերաբերում. ես քեզնից ընդհանրապես շատ քիչ գրառումներ եմ տեսել էս ընթացքում: Իսկ բլոգային գրառումդ արդեն ասեցի` բացահայտ մեղադրանք ու պիտակումներ էր պարունակում` քեզ վեր դասելով «դիմացողներից»: Ինչ վերաբերում ա օգտագործածս բառերին, ապա ոչ մի վիրավորական կամ ատելություն պարունակող բան չկար նշածիդ մեջ: Այո, մարդիկ կան, որ անընդհատ հենց մաղձ են թափում, դա փաստ ա, ու ես չգիտեմ` էդ երևույթն ուրիշ ինչ բառերով նկարագրեմ, որ համ իրականությունն արտահայտի, համ էլ քեզ դուր գա: Խոսքը զուտ քննադատելու, դժգոհելու մասին չի, է, այլ հենց մաղձ թափելու` ատելությամբ, չարությամբ լի գրառումներ շաղ տալու, նենց որ ընդամենը փաստը նկարագրել եմ համապատասխան բառով: Ես չեմ ասել, թե բոլոր դժգոհողներն ու քննադատողները մաղձ են թափում, բայց կա մի զանգված, որ հենց մաղձ ա թափում: Շատ մարդիկ կան, որ լավ էլ խիստ քննադատում են իշխանությանը, բողոքում են կոնկրետ երևույթներից, իրավիճակներից, փորձում են լուծումներ գտնել, բայց մաղձ չեն թափում: Նույնը վերաբերում ա լալահառաչ գրառումներին ու լացուկոծ անելուն: Չգիտեմ` ոնց ես էդտեղ ատելություն կամ վիրավորական բան տեսնում, լալահառաչ գրառումն ուրիշ ո՞նց անվանեմ, շատ հետաքրքիր ա: Ի դեպ, նաև նկատենք (ես ինքս վաղուց նկատել էի, որոշ ընկերներ էլ նշեցին), որ ամենալուրջ կորուստներ ունեցած մարդիկ (օրինակ` մոտիկ հարազատ կորցրած), չգիտես ինչի, ամենազուսպն ու ամենաքիչ լալահառաչ ու ագրեսիվ գրառումներ անողներից են: Հա, կներես, բայց ինձ համար նորմալ չի, երբ մարդ օրական տասնյակ զուտ էմոցիոնալ լալահառաչ գրառում ա անում ու էդպիսով նեգատիվ տարածում: Նենց չի, որ դրանով որևէ կերպ նպաստում են խնդիրների լուծմանը, իսկ ուղղակի հույզերն արտահայտելու համար, լավ, մի հատ, երկու հատ գրեցին, բայց մարդիկ կան` անընդհատ գրում են ու լրահոսը հեղեղում իրանց զուտ էմոցիոնալ, ոչ կառուցողական նեգատիվով: Հա, բնականաբար, դա իրանց իրավունքն ա, ճիշտ էնպես, ինչպես որ իմ իրավունքն ա իրանց էդ պահվածքի մասին կարծիք արտահայտելը, ընդամենը կարծիք, չեմ ասել, չէ՞, եկեք պատասխանատվության ենթարկենք էդ մարդկանց: Չնայած, հանուն արդարության նկատենք, որ ոմանց, էն որ հատուկ փող են ստանում գիտենք, թե ումից, որ ռեժիմով զուգարան բերանները բացեն ու ամենանողկալի բառապաշարով աղբ ու ապատեղեկատվություն տարածեն ժողովրդի մեջ, հաստատ պետք ա պատասխանատվության ենթարկել: Էստեղ նորից շեշտեմ, որ ես էլի չէի անդրադառնա լալահառաչ գրառումներին, եթե նման գրառումներ անողներից շատերը ամեն հարմար առիթով չասեին` ինչ էլ հավես ունեն տենց բաների, ինչ էլ սիրտ ունեք էսինչ կամ էնինչ բանն անելու, չեք էլ ամաչում և այլն:

    Ինչ վերաբերում ա Սրտիկի էջում արած մեկնաբանությանս, ապա, այո՜, ինձ էս ամեն ինչի ֆոնին էգոիստական ա թվում իմ անձնական նվաճումներից խոսելը, իմ աչքին իմ անձնական նվաճումները չեն երևում կամ լրիվ անարժեք են էս ֆոնին, երբ իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի կյանքը առանց բացառության առանձին-առանձին՝ լինի կորոնավիրուս, պատերազմ, թե ծանր հիվանդություն, վտանգի տակ ա էղել ու դեռ վտանգի տակ ա։ Դու կարող ա ուրիշ կարծիք ունենաս, դա քո գործն ա, դու կարաս նստես քո տանը ու դրականը տեսնես, բայց սենց գրառումներով դու ուղղակի ցույց ես տալիս, թե ինչ աստիճանի ես իրականությունից կտրված։ Վերևում էլի ասեցի, հիմա էլ եմ կրկնում. սաղս վատ ենք ոչ թե նրա համար, որ ողբերգություն ա տեղի ունեցել, այլ որ ողբերգությունը շարունակվում ա, ու հայտնի չի՝ ուր կհասնի։ Դու շարունակի դրականը տեսնել։
    Այսինքն` պարզվեց, որ ոչ թե կորուստ ունեցածներին ապրումակցելու պահն էր, այլ ընդամենը սեփական հարազատների մասին մտածելու: Իհարկե, միանգամայն բնական ու նորմալ անհանգստություն ա, դրա մասին խոսք չկա, ուղղակի պետք չէր դա սկզբում ներկայացնել որպես ուրիշներին ապրումակցել: Կարելի էր միանգամից տենց ասել, ոչ թե ապրումակցելու վրա շեշտը դնել ու մյուսներին էլ էդ ֆոնին ապրումակցելու անընդունակ պիտակել: Ամեն դեպքում դու բոլորի անունից մի խոսի. դու չգիտես` ով ինչից ա վատ: Ասեմ ավելին` նույնիսկ չգիտես` ովքեր են վատ, որովհետև ոչ բոլորն են քեզ կամ ընդհանրապես հանրությանը տեղեկացնում իրենց հոգեվիճակների, անհանգստությունների մասին, դու մենակ դրա մասին հրապարակավ արտահայտողների ու անձամբ շփվածդ մարդկանց մասին կարող ես խոսել: Իսկ թե չարտահայտվողներն ինչքանով են վատ, ոնց են հաղթահարում էդ վատ լինելը, ուրիշ ինչերով են զբաղվում վատ լինելուն զուգահեռ` ոչ միշտ ա կողքից տեսանելի: Դրա համար եմ ասում` մի դատեք ուրիշների մասին ու ձեր չափանիշներով մի որոշեք` ով ինչ, ինչքան ու ոնց: Նորից հիշեցնեմ, որ դիմանալ-չդիմանալու ու ուրիշներին էդ թեմայով քննադատելու սկիզբը ես չեմ դրել, իմ գրառումն ընդամենը արձագանք ա եղել կարդացածիս ու տեսածիս:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.01.2021), Sky (12.01.2021), Smokie (13.01.2021), Աթեիստ (12.01.2021)

  10. #548
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակումբի մեր ընդհանուր ընկերներից հուշում են, որ կոպիտ եմ գրել, խնդրում են ջնջել: Բայց, Բյուր, ժամանակն է առերեսվես իրականության հետ: Հասկանաս, որ մի կողմից քեզ լիքը սիրողներ կան, մյուս կողմից բավարար է, որ խաղերդ տանեն: Ժամնակն է հասկանաս, որ չափը շատ ես անցնում: Չպիտի ես, քեզ լավ վերաբերվող մարդը, քեզ սենց բան գրեի: Բայց դրա պատասխանատուն դու ես, ոչ թե ես: Խելքի արի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #549
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ Ուրեմն հա՜, նոյեմբերի 9-ից հետո ներկայիս իշխանություններին աջակցող մարդիկ ինձ համար գոյություն չունեն, դա ասում եմ սևը սպիտակի վրա։ Թե պակաս կարեկից են, թե ուղղակի դեբիլ են, չգիտեմ, բայց իրավիճակի պատասխանատվությունը նաև իրենց վրա ա, որ էսքանից հետո դեռ աջակցում են պետությունը վարի տված իշխանություններին։ ․․․
    Մի ժամ ա մտածում եմ՝ ես պակաս կարեկիցն եմ, թե դեբիլը․․․ Երևի գոյություն չունեցողը։
    Si vis pacem, para bellum

  12. #550
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբի մեր ընդհանուր ընկերներից հուշում են, որ կոպիտ եմ գրել, խնդրում են ջնջել:
    Գրառումը ջնջեցի, որովհետև կոպիտ էր ու վիրավորական: Խնդրում եմ դադարեցնել:
    Վերջին խմբագրող՝ ivy: 12.01.2021, 09:53:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.01.2021), Sambitbaba (12.01.2021), Smokie (13.01.2021), Աթեիստ (12.01.2021), Ուլուանա (12.01.2021)

  14. #551
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումը ջնջեցի, որովհետև կոպիտ էր ու վիրավորական: Խնդրում եմ դադարեցնել:
    Շնորհակալ եմ: Ափսոս, որ Ֆեյսբուքը չունի նման մոդերավորում, որը առավել կոպիտ ու վիրավորական գրառումը ջնջելով կկանխեր էս ամեն ինչը )

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.01.2021), Աթեիստ (12.01.2021)

  16. #552
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամանորի կապակցությամբ մեր ստացած ամենահրաշալի բացիկներից.

    Եկել եմ հեղինակին գովազդեմ:
    Մեզ օրինակ անծանոթ էր, բայց սքանչելի ու յուրահատուկ շատ գործեր ունեն:

    Դիլաքյան Եղբայրներ / Dilakian Brothers

    Սրանց 1-2 հատ նկար, որ աչքովս ընկավ, հետաքրքիր թվից։
    3-րդից արդեն հասկացա, որ փինաչի են, մի թեմայի վրա են խաղում, նույնիսկ ոչ թե մի թեմա, այլ մի պատկեր։
    ՖԲ-ում իրանց գտի, ահավոր պրիմիտիվ են։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. #553
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանց 1-2 հատ նկար, որ աչքովս ընկավ, հետաքրքիր թվից։
    3-րդից արդեն հասկացա, որ փինաչի են, մի թեմայի վրա են խաղում, նույնիսկ ոչ թե մի թեմա, այլ մի պատկեր։
    ՖԲ-ում իրանց գտի, ահավոր պրիմիտիվ են։
    Լսի, պրիմիտիվը պրիմիտիվ են, բայց մի քանի հավես բան կա էդ շարքում: Բայց ամենբոցն էն ա, որ էս պրիմիտիվները մեր ամենասիրած մուլտերից մեկի նկարողներն են: Հա, հենց իրանք են «Գտնված երազ»՝ իմ կարծիքով սաղիս սիրած մուլտի սցենարիստը, ռեժիսորն ու նկարիչը ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (20.01.2021)

  19. #554
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսի, պրիմիտիվը պրիմիտիվ են, բայց մի քանի հավես բան կա էդ շարքում: Բայց ամենբոցն էն ա, որ էս պրիմիտիվները մեր ամենասիրած մուլտերից մեկի նկարողներն են: Հա, հենց իրանք են «Գտնված երազ»՝ իմ կարծիքով սաղիս սիրած մուլտի սցենարիստը, ռեժիսորն ու նկարիչը ))
    Ու էդքանով հանդերձ իրանք Արցախցի տատիկ, պապիկ են շահարկում, ու հենց դրանում ա իրանց պրիմիտիվությունը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. #555
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու էդքանով հանդերձ իրանք Արցախցի տատիկ, պապիկ են շահարկում, ու հենց դրանում ա իրանց պրիմիտիվությունը։
    Եսիմ, էդ արցախցի տատիկ-պապիկ շարքում մի քանի հավես բան կար: Ես իրանց տենց լուրջ չեմ դատում: Պապիկներ են, նկարում են էլի ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 37 78-ից ԱռաջինԱռաջին ... 2733343536373839404147 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •