Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ռիփ, քանի որ իմ գրառումն էլ ես մեջբերել, արձագանքեմ քո գրածին։

Հա՛, իմ գրառումը հենց Ուլուանայի գրառումն էր ակնարկում, որը դառնության դեմ գրված ատելությամբ լի ու վերամբարձ տոնով մի գրառում էր, իսկ հիմա էլ փորձում ա «լուրջ կորուստներ» ունեցողների անունից խոսի։ Ինչ մեղքս թաքցնեմ, էդ գրառումն ինձ վրա ահավոր ազդել էր, չնայած դժվար թե ինձ ուղղված լիներ, մանավանդ որ վերջերս բավական լուռ եմ էս թեմաներով, ու ինստագրամում էլ «ուրախ» նկարներ եմ դնում մեկումեջ։

Դիմանալ-չդիմանալը չգիտեմ, վերջերս Երևանում էի, տեսա, թե ոնց են տարբեր մարդիկ դիմանում կամ չդիմանում։ Բայց էստեղ հարցը դիմանալը, սգալն ու սգի փուլերով անցնելը չի, այլ շատ ավելի ահավոր մի բան։ Որևէ բան սգալ, դրանից հետո կյանքը շարունակել հնարավոր ա, երբ որևէ ողբերգություն ավարտված ա լինում։ Բայց ողբերգությունն ավարտված չի, խնդիրը դրանում ա, ու ամեն օր մի նոր բան ա կատարվում, մի հատ հսկայական սև ամպ կախված ա մեր երկրի վերևում։ Շատերի հետ եմ դրել, գլուխ ջարդել, թե ինչ կարելի ա անել, ամեն մեկն իր կարողացածի չափ ամեն ինչ անում ա, բայց խնդիրը նրանում ա, որ մեծ աղետ ա գալիս, ու էդ աղետի դեմ ոչ ոք ոչ մի գործիք չունի։ Դրա համար էդ ֆոնին դնել, քննադատե՞լ չդիմացողներին։ Դու դրականը տեսնում ես, լավ ես անում։ Քո կյանքը շարունակվու՞մ ա, դու ուրա՞խ ես, ապրես դու, հալալ ա քեզ, որ կարում ես նենց կտրվես իրականությունից, որ ապագայի նկատմամբ անհանգստությունը չազդի վրադ։ Բայց պետք չի զանազան գրառումներով փորձել էն մարդկանց բերանը փակել, ովքեր տեղի ունեցած կորստի հետ չեն հաշտվում, ու խիստ անհանգիստ ու անապահով են զգում։ Ու էդ ամենի ֆոնի վրա հայտնվում ա «դրականը տեսնելու» գրառումը։

Էս գրառմանս նպատակը նաև մի անգամ էլ շատ պարզ զգուշացնելն ա․ մենք ցեղասպանության վտանգի առաջ ենք կանգնած, մինչև հիմա տեղի ունեցածն ուղղակի ծաղիկներ էին։ Կարաք ասեք չափազանցնում եմ, կարաք ասեք խուճապ եմ տարածում, ինձ համար մեկ ա արդեն։ Բայց կարելի ա նաև գլուխ գլխի տալ ու փորձել հասկանալ՝ ոնց ա հնարավոր դա կանխել։

Ինչ վերաբերում ա Չուկին, հատկապես մեջբերածդ գրառումից հետո իրա հետ որևէ խոսելու բան չունեմ։
Բյուր, շատ լուրջ բանես գրել, կարծում եմ պետքա լուրջ հիմքեր ունենաս, նման պնդում անելու համար ու հույս ունեմ էդ հիմքերով կկիսվես։
Խոսքը ցեղասպանության վտանգի մասինա