Ուլուանա-ի խոսքերից
Իմ գրառման մեջ ատելություն չկար, ոչ էլ վերամբարձ տոն, բայց կար լուրջ վրդովմունք: Ուղղակի դու երևի ատելություն տեսնելու կանխատրամադրվածությամբ ես կարդացել, հետևաբար տեսել ես էն, ինչ հակված ես եղել տեսնելու: Ես չեմ մեղադրել կամ քննադատել մարդկանց չդիմանալու համար: Չգիտեմ` ուշադիր չես կարդացել, թե դիտավորյալ ես գրածներս աղավաղում (ուզում եմ հավատալ, որ առաջինը), համենայնդեպս, ուշադիր կարդալու դեպքում կնկատես, որ քննադատել եմ ոչ թե չդիմանալը, այլ չդիմացողների` դիմացողներին քննադատելը, մեղադրելը, դիմացողներից իրենց ավելի վեր դասելը, իբր, իրենք ավելի հայրենասեր են, ավելի կարեկից են, ավելի մարդկային ու բարոյական են և այլն (ցուցակը կարող ես շարունակել), դրա համար չեն դիմանում: Դիմանալ-չդիմանալը ամեն մարդու անձնական գործն ա ու իրավունքը, ոչ ես, ոչ էլ ուրիշ որևէ մեկը չի կարող չդիմացողին մեղադրել չդիմանալու համար: Ես ընդամենը ասում եմ, որ չդիմացողները թող իրենց չդիմանալը չնույնացնեն ավելի հայրենասեր, ավելի ազգայնական, ավելի կարեկից ու մտահոգ լինելու հետ: Ամեն մարդ իր անձնական և այլ պատճառներն ունի դիմանալու և չդիմանալու, ու ոչ ոք մյուսինը չի կարող էնքան լավ իմանալ, որ դրա հիման վրա որոշի նրա հայրենասիրության, մարդկայնության ու ապրումացելու աստիճանը: Իսկ դու կարծես այլ կարծիքի ես: Դու քո որոշ գրառումներով բացահայտ ցույց ես տվել, որ հենց ինքդ ես քննադատում դիմացողներին ու իրավիճակը քեզնից տարբեր ընկալողներին, ու քեզ ավելի վեր դասում: Եթե ինչ-որ մեկի տոնը վերամբարձ ա, ապա դա քոնն ա, ոչ թե իմը: Վերջին բլոգային գրառմանդ էս հատվածն էլ դրա վառ ապացույց.
Հետո դու մեր ընդհանուր ընկերներից մեկի բլոգային գրառման տակ, որտեղ նա գրել էր, որ 2020 թվականի իր տարվա ամփոփումը հա փորձում ա գրել, բայց չի ստացվում, գրել էիր, որ լրիվ հասկանում ես իրան, ու ավելացրել.
Այսինքն` անցկացրածդ տարվա մասին անձնական տեսանկյունից մտածելը, վերլուծելը էգոիստություն ա, այլ կերպ ասած` ինքդ քեզ վերլուծելը, հասկանալ փորձելը էգոիստություն ա: Այսինքն` եթե մարդը բացի կորոնավիրուսից ու պատերազմից, ուրիշ բաների մասին էլ ա մտածում, դա դատապարտելի արարք ա, հա՞: Կարելի ա կարծել` դու միմիայն էդ երկու թեմաներով ես մտածել ամբողջ տարին, ոչ մի հաճույքից չես օգտվել, ամբողջ ընթացքում միայն աշխարհի ու Հայաստանի դարդերով ես տապակվել: Կամ ընդհանրապես հնարավո՞ր ա, որ որևէ մեկը միայն էդ թեմաների մասին մտածած լինի, իսկ սեփական խնդիրների, հաջողությունների, անհաջողությունների, ձեռքբերումների, փոփոխությունների և այլնի մասին ընդհանրապես մտածած չլինի: Թե՞ կարծում ես` դու իրավունք ունես որոշելու, թե ինչքան մտածելն ա ընդունելի, ինչքանը` չէ, որպեսզի մարդը էգոիստ չհամարվի:
Իմ գրառումն անձամբ քեզ չէր ուղղված, ես էդ գրառումն անելու մասին արդեն ահագին ժամանակ մտածում էի ու մոտ ժամանակներում ամեն դեպքում անելու էի, ուղղակի քո բլոգային գրառումը խթան եղավ, որ ավելի շուտ գրեմ: Հա, բնականաբար, քեզ էլ էր վերաբերում, քանի որ արդեն նշեցի, թե ինչ կետերով էիր դու տեղավորվում իմ նկարագրած մարդկանց շարքերում: Հա, մաղձ թափելու կամ լալահառաչ գրառումներ անելու մասը քեզ հետ էնքան էլ կապ չուներ: Բայց դու, քո չդիմանալը դրոշակ դարձրած, պարբերաբար ուղիղ կամ անուղղակի ձևերով կպնում ես դիմացողներին ու համարում քեզնից պակաս ազգային ինքնություն ունեցող, պակաս ապրումակցող ու էգոիստ:
Էջանիշներ