User Tag List

Էջ 55 71-ից ԱռաջինԱռաջին ... 54551525354555657585965 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 811 համարից մինչև 825 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

  1. #811
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլիբեգովայի մասին ընդամենը երկու խոսք.
    Կարծեմ 7 թե 8 տարի ա ֆբ ընկերներ էինք, ռեալում ընդհանուր ընկեր ունեինք, մի քանի թեմայով հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել, վախտին ինձ առաջարկում էր իր թիմի անդամ դառնալ ու տենց..

    Շատ դեպքերում իր գրածների հետ համամիտ չէի, բայց հետևում էի դրանց` որպես խելացի մարդու ալտերնատիվ կարծիք:

    Իսկ 2 շաբաթ առաջ, առանց հարց ու պատասխան, ինքն ինձ ֆրենդլիստից հեռացրեց
    !!ՈՒշադրություն!!
    Նիկոլի ստատուսը լայքելու համար

    Վերին աստիճանի պրոֆեսիոնալիզմ..


    Հռետորական հարց.
    էստեղ հնչած էդ բոլոր մասնագետները մի՞շտ են սեփական կարծիքն արտահայտում..
    Ո՞վ ա իրանց հացի փող տալիս..
    Ես արդեն 10 տարուց ավել իրան գիտեմ, իրար հետ աշխատել ենք հեղափոխությունից հետո հայտնի դարձակ ՊՈԱԿ-ում։
    Շատ խելացի աղջիկ ա ու հաճելի զրուցակից։ Էդ ընկերներից հեռացնելը իրանց էդ պահին իրանց ֆլեշմոբի մաս էր երևի։
    Թեև ես դիտմամբ հենց էդ օրերին մտա, լայքեցի Նիկոլի էջը, ցույց տալու համար, որ էջը լայքելու համար ընկերներից հանելը հիմարություն եմ համարում, ու միակ մարդը, որը հաստատ գիտեմ, որ ընկերներից հանեց (ուլտիմատումով), եղավ Ակումբում տխրահռչակ Արսեն Բաբայանը
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #812
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես արդեն 10 տարուց ավել իրան գիտեմ, իրար հետ աշխատել ենք հեղափոխությունից հետո հայտնի դարձակ ՊՈԱԿ-ում։
    Շատ խելացի աղջիկ ա ու հաճելի զրուցակից։ Էդ ընկերներից հեռացնելը իրանց էդ պահին իրանց ֆլեշմոբի մաս էր երևի։
    Թեև ես դիտմամբ հենց էդ օրերին մտա, լայքեցի Նիկոլի էջը, ցույց տալու համար, որ էջը լայքելու համար ընկերներից հանելը հիմարություն եմ համարում, ու միակ մարդը, որը հաստատ գիտեմ, որ ընկերներից հանեց (ուլտիմատումով), եղավ Ակումբում տխրահռչակ Արսեն Բաբայանը
    Ակումբի հետ ինչ կապ ունի։

  3. #813
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբի հետ ինչ կապ ունի։
    Ակումբի հետ կապ ունի Արսենը, որը Ակումբում գրանցված ա եղել, ու Չուկի ծառայության տարիներին, մարտի մեկի դեպքերի հետ կապված ակումբը լռեցնելու համար ահագին կեղտոտ քայլերի ա դիմել։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (10.12.2020), Ուլուանա (10.12.2020)

  5. #814
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բնական ա, որ 18+ կուսակցությունները ամեն ինչ անելու են Նիկոլի դեմ:

    Բայց իմաստուն ու ճարպիկ ղեկավարը սրանց հետ էլ կարող էր լեզու գտնել:
    Պայմանավորվել ու համաձայնեցնել անխուսափելի արտահերթի պայմանները
    Կուլիսների ետևում, ծածուկ, որ դաժը ԱԱԾ-ում ոչ բոլորն իմանային դրա մասին:

    Իսկ փողոցում նույնիսկ նպաստել, որ ավելի իրենց հավաքներին ավելի շատ մարդ հավաքվի:
    Հազար տեսակ արվեստի գործիչ ու տերտեր ելույթ ունենա:
    ՈՒ էդ բազմամարդ հավաքների միջոցով մի շարք մեսիջներ կարելի էր ուղարկել` ռուսին էլ, թուրքին էլ ու մնացածին էլ..
    Ժողովրդի անունից..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #815
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ընկերներից հեռացնելը իրանց էդ պահին իրանց ֆլեշմոբի մաս էր երևի։
    Ֆլեշմոբը Նիկոլի էջի դիսլայքն էր:
    Իրա ընկերների լայքելն ինչ?

    Էդ ընդամենը, որ ուրիշ բան չասեմ, ծայրահեղ ագրեսիվ անհանդուրժողականություն, ատելություն ու իրանց սիրած սև-սպիտակի բաժանող ոչ-պրոֆեսիոնալ մոտեցում ա
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. #816
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆլեշմոբը Նիկոլի էջի դիսլայքն էր:
    Իրա ընկերների լայքելն ինչ?

    Էդ ընդամենը, որ ուրիշ բան չասեմ, ծայրահեղ ագրեսիվ անհանդուրժողականություն, ատելություն ու իրանց սիրած սև-սպիտակի բաժանող ոչ-պրոֆեսիոնալ մոտեցում ա
    Հակառակն էլ կար, ասում էին մտնում ենք նայենք, մեր ընկերներից ով լայքել ա, ընկերությունից հանում ենք։
    Դրա համար մտա լայքեցի, ու էդ մասին գրեցի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #817
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակառակն էլ կար, ասում էին մտնում ենք նայենք, մեր ընկերներից ով լայքել ա, ընկերությունից հանում ենք։
    Դրա համար մտա լայքեցի, ու էդ մասին գրեցի։
    Դե էդ եմ ասում էլի..
    Դա ֆլեշմոբ չի, դա վերը նկարագրածս ա:
    Մենակ դու գիտես, թե ընկերներիցդ ով ինչ ա լայքել:

    Իսկ ֆլեշմոբը էդ օրինակ Նիկոլի էջի դիսլայքերն էին, որ բոլորը տեսնում են, թե հետևորդների քանակը ոնց ա նվազում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (10.12.2020)

  10. #818
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ կետ առ կետ չանրադառնամ, քանի որ ոչ մի տեղ չենք գնա սենց, բայց արդեն կամաց-կամաց ունենք նմանատիպ կետեր, որոնց վրա արժի կառուցողական զրույց սկսել։ Մնացյալի հետ մեծամասամբ համաձայն չեմ, բայց էդ արդեն կարևոր չի։
    Շատ ճիշտ ես, մեր կախումը էլ գնալով մեծացավ ու հենց էստեղ վտանգ կա պետականությանը։ Ներկա պահին ՀՀ-ում չկա մի քաղ ուժ, որը կարողանա էդ կախումը նվազեցնի։
    Ինձ համար միշտ առանջնահերթությունը եղել է ՀՀ պետական շահը, դրա համար արևմուտքը իմը որ չի ։Ճ Շատ բան պարզ կլինի Բայդենի ինագուրացիայից հետո, պետք է սպասել փոքր ինչ ու կարևոր է նաև չմոռանալ Չինաստանի մասին, որը երկար չի կարա սենց դինջ լռվի։ Միգուցե իրենց հետ արժի լուրջ աշխատանքներ տանել, ինձ դզում ենք գաղափարական-արժեհամակարգային պետությունները ու ըստ դրա իրանցից կարա իրոք դաշնակից դուրս գա։
    Աշխարհում շատ ուժեր կան, որոնց հետ մեր շահերը համընկնում են։ Արևմուտքի համար Թուրքիան իհարկե շատ կարևոր է, բայց ստեղ մի կարևոր հանգամանք կա, Թուրքիան ոչ թե Էրդողանը։
    Հիմա ամենակարևորը, ճիշտ էիր նշել, էս աշխարհում առանց դաշնակից չի լինի, բայց իրապես դաշնակցային հարաբերությունների համար պետությունը պետք է իրենից կշիռ ներկայացնի։ ԵՍ չեմ տեսնում ՀՀ-ում մի քաղաքական ուժ, ով կարող է երկրին զարգացման էն հունով տանի, որ կարողանանք էդ մակարդակին հասնել, փոխարենը ես կարող եմ առաջարկել, որ հենց ես ու դու ու մնացածը սկսենք երկրի զարգացման գործը, էդ ավելի բարդ ու երկարաժամկետ է, բայց կա՞ այլ տարբերակ
    Մարդը հազար թվից էս տարբերակի մասին ասել ա..պետք չի թազա բան մտածել


    Ընդհանրապես ասած, մեզ պես, սովորական, սիքտիրչի ազգին բնորոշ վիճակ ա:


    Հ.Գ. Ու էլի երբ տարիներ անց նոր ապրիլյաններ ու Սեպտեմբերի 27 էր լինեն, երբ՝ տրորեն մեր երեսը, մեր դաշտերը ծաղկավառ, երբ՝ կդարձնեն մեզ սև ու սուգի մի հովիտ...Խեղճ ու լալկան հայացքներով պտի սկսենք՝ «Վա՜յ, ո՞ւմ պիտի միանայի՞նք. Ռուսաստա՞ն, չէ-չէ՝ Ամերիկա, չէ վայ՝ Եվրոպա..Պողո՛սն ա մեղավոր...Պետրոսը դավաճան ա... այ էն մի հոգին ծախեց հողերը... էսի սարքած բան ա...ապէ ռուսը... ապէ պարսիկը...հլը էս բլա-բլա-բլան ոնց չֆայմեց բլա-բլա-բլա բլաբլա, ես դրա բլյա բլյաբլյա ախր է՜ն գլխից էր պետք բլաբլաբլաբլա, է՜ն ժամանակ երբ բլաբլաբլա բլաբլա բլա, խի մենք սե՛նց բլյաբլյա՞, բլա..գոնե հիմա բլաբլաբլաբլա, թե չէ եթե հիմա չսկսենք բլաբլաբլա՝ էգուց մյուս օր բլաբլաբլաբլա: Բլյա...»
    A long time ago, in a galaxy far, far away...

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (11.12.2020), Շինարար (11.12.2020), Վիշապ (11.12.2020)

  12. #819
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավաճանությունը պոզով պոչով չի լինում, եթե կարդաս երդման տեքստը։
    Ապ, սարկազմի սմայլիկ պիտի դնեի՞։ Լավ դու կարդա նրանց տրված առաջին երդման տեքստը՝ երդում, որ տվել են ԽՍՀՄ-ին և մինչ այժմ չեն դրժել այն՝ պատվով կատարում են իրենց տրված հանձնարարությունները, և կատարման ընթացքում տված երդումների ժամանակ մատները խաչ են արել ու լեզուներն էլ կծել են
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #820
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ Եթե Ռուսաստանը գիտի, որ իրա հետ ես, ինքը քեզ հանգիստ ա թողնում։ Եթե տեսնում ա, որ ուրիշ կողմ ես շեղվում, գալիս, նենց ա անում, որ իրա մաս ես դառնում, ինչը հենց հիմա ա կատարվում։
    Ռուսաստանը մեզ վաղուց իր գրպանում է պահում և "մի կողմ շեղվելու" թատրոններ է սարքում, երբ հերթական անգամ անհրաժեշտ է մեզ ծախել։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվանագիտական դաշտում մենք չէինք պարտվում, դա էլ ա էղել ներկայիս իշխանությունների հորինած միֆերին, որոնց մեկը ես հավատում էի։ Հակառակը՝ ապրիլյանից հետո դիվանագիտական դաշտում որոշակի հաջողություններ էին արձանագրվել, իսկ նոր վարչապետդ գալիս, դիվանագիտությունը զրոյից ա սկսում։ Այ հենց էդտեղից սկսվում ա պարտությունը։
    Դիվանագիտական դաշտում առաջին պարտությունը կրել ենք 1994թ-ին, երբ արձանագրվել է 5+2 սկզբունքը։ Երկրորդը, երբ բանակցային գործըթնացից "ֆուկ" արեցին Արցախը։ Դա այն դեպքում, երբ 1994թ․ հրադադարի ստորագրող կողմերից մեկն էր հանդիսանում՝ կոնֆլիկտի կողմ։ Հայաստանն ընդամենը միջնորդ էր կոնֆլիկտի կողմերի միջը։ Դրանից հետո Բիշկեկ, Մադրիդ ու էլի եսիմ ինչ՝ 5+2-ը դեռ ուժի մեջ էր մինչև
    2020թ․ Նոյեմբերի 9։ Այնպես որ դիվանագիտական պարտոթյունը Նիկոլով չի սկսվել, այլ Նիկոլով շարոնակվում է։ Բայց դա իրականում պարտություն չէ, այլ մշակված և հետևողականորեն իրականացվող ծրագիր։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ո՜չ, Նիկոլը պրո-ռուսական չի էղել, հենց դա ա միֆ, փաստերին նայի.
    1. Խաչատուրովին հետ կանչելն ու ՀԱՊԿ-ը վարկաբեկելը
    2. Պուտինի հրավերը Մոսկվա գնալու չընդունելը, երբ մի շաբաթ առաջ զեկուցվել ա, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմ են սկսելու
    3. Ռուսական բիզնեսների դեմ հետապնդում սկսելը ու ոչ մի բան չգտնելը
    4. Անվտանգության զանազան օղակներում էնպիսի մարդկանց դնելը, որոնց Ռուսաստանը հետախուզական տվյալներ չի վստահում
    Էդ ամենը լավ հրամցված շոու է, որի արդյունքում որևէ իրական բան տեղի չի ունեցել՝ Խաչատուրովը չի նստել և չի էլ նստի, Ռուսական բիզնեսները ոնց կան, տենց էլ մնում են, անվտանգության զանազան օղակներում ավելի ռուսամետ, ես կասեի ռուսահպատակ դեմքեր են։

    Իսկ հիմա ավելի պրագմատիկ տրամաբանությունը․
    1․ ՍՍ-ն տեր ուներ Մոսկվայում և ուղղակի չէր կարող ինքնագլուխ ասել "Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի", գլուխը կպոկեին։ Բայց չարեցին, ավելին՝ թողեցին, որ հեռանա։
    2․ ՍՍ-ն ի՞նչ երաշխիք ուներ, որ իր հեռանալուց հետո իրեն չեն ձերբակալի ու պատին դեմ տան։ ՀՀ-ում որևիցե մեկը նման երաշխիքներ չէր կարող տալ նախկին նախագահին, բացի այն մարդուց, որը թելադրող էր թե նախորդի և թե ներկայի դեպքում։
    3․ ՍՍ-ն Նիկոլին հանգիստ "կշնչեր" հենց քայլելու ճանապարհին։ Ասենք Նիկոլը ոտքը կսայթաքեր և նա կգլորվեր ձորը։ Մենակ չասեք, որ չէին պատկերացնում, թե ինչ է տեղի ունենալու։ Ուղղակի չեք պատկերացնում, թե ինչպիսի ահռելի գործակալական ցանց ուներ ՊԱԿ-ը, որը հիմա ՖԱԾ է կոչվում, դե մեր ԱԱԾ-ն էլ ՊԱԿ-ի ձագուկն է։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու շարքը կարելի ա շարունակել։ Էս բոլորը նպաստավոր աշխարհաքաղաքական պայմաններ ա ստեղծել Ադրբեջանի ու Թուրքիայի համար, հստակ իմացել են, որ հարձակվեն, Ռուսաստանը մատը մատին չի տալու, որտև հասցրել են։ Ու մի հատ պատկերացրու դու ես Պուտինի տեղը, քեզ երկուսուկես տարի էդքան ձեռ առնեն, ո՞նց կարձագանքես։ Կասես, դե լավ, ոչինչ, որ ինձ էշի տեղ էիք դնում, գալիս եմ ձեզ փրկե՞մ։
    Բայց ինչի՞ համար պիտի փրկեին։ Իրենց մեզանից ինչ-որ պետք է վաղուց ստացել են, հիմա էլ ավելին ստացան։ Համ էլ չենք մոռանում չէ, որ 1921թ․ մարտի 16-ի պայմանագիրը դեռ ուժի մեջ է։ Ըստ այդմ Թուրքիայի և Դուսաստանի միջև դրանից հետո կնքված որևէ փաստաթուղթ, կատարված որևէ գործողություն չի կարող հակասել այդ պայմանագրին։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ բուն պատերազմի ընթացքում եթե ուշադիր հետևես դիվանագիտական քայլերը, սկզբում արևմուտք էին ձգվում, լացում, թե մենք ժողովրդավար ենք, բռնապետները հարձակվել են մեզ վրա։ Հետո կամաց-կամաց դեպի արևմուտք սլաքը նվազեց, Ռուսաստանինը մեծացավ։ Ես չգիտեմ՝ Նիկոլն ու Պուտինն ինչ են խոսել օրը հինգ-վեց անգամ, ոնց որ Նիկոլն ա ասում, բայց գիտեմ, որ Նիկոլը կոնկրետ օգնություն չի ուզել Ռուսաստանից։ Կամ եթե ուզել ա, Պուտինը մերժել ա կամ պայման ա դրել, որ ռադ ըլնի, չգիտեմ, էս բաները դեռ պիտի բացահայտվեն։
    Արևմուտք էին ձգվու՞մ։ Արևմուտքում էշ-էշ լացելը դեռ ձգվել չի։ Իրականում միջազգային դիվանագիտությունը շատ ավելի պրագմատիկ է՝ կան ուղղակի շահեր և ոչ մի մարդասիրական կամ հումանիստական լյալյա-լյուլյու։ Եթե նեղն ընկած ժամանակ մեկին դիմում ես,ապա քեզ օգնում են միայն սեփական շահի համար։ Իսկ ի՞նչ կարող ենք առաջարկել արևմուտքին, երբ մոտակա 20 տարին և ավելի ՌԴ-ի հետ պայմանագիր ունենք զորքերի տեղակայման։

    Սենց ասեմ․ ՌԴ-ն արևմուտք համար թշնամի է, որի դեմ 50 տարի միայն սառը պատերազմ են վարել, ներկայումս էլ առնվազն տնտեսական ագրեսիա են իրականացնում։
    Բնականաբար իրենց թշնամու ցանկացած դաշնակից նաև իրենց կողմից առնվազն վատ է դիտվում, էլ չեմ ասում, որ կարող էդիտարկվել նաև որպես թշնամի։ Հետևաբար արևմուտքից ինչ-որ բան ակնկալելուց առաջ երկու բան պիտի անենք․ գործողություններով ցույց տանք, որ ՌԴ-ին դաշնակից չենք, առաջարկենք այն, ինչը կարող ենք տալ։

    Մի բան ճիշտ ես ասում՝ դաշնակիցներ պետք են բոլորին, բայց փոքր երկրների պարագայում այդ դաշնակցությունը ձեռք է բերվում "թանկ ծախվելուվ"։ Այսինքն՝ դաշնակցում ես նրա հետ, ով քեզ ավելի լավ պայմաններ է առաջարկում։ Մնացած սենտիմենտալ մոտեցումները ջուր ծեծոցի և թող փչոցի են։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո, անկախ նրանից Ռուսաստանն ինչ նպատակ ունի, Հայաստանն ու Ռուսաստանը հատվող շահեր ունեն, Հայաստանն ու արևմուտքը՝ չէ։ Հետևաբար, պետք ա Ռուսաստանի հետ դաշնակցել, ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերակն ինքնասպանություն ա։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (11.12.2020)

  15. #821
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, բայց էդ ձեր Նիկոլը կնչ կարգի պինդ ա կպել աթոռից...
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  16. #822
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, բայց էդ ձեր Նիկոլը կնչ կարգի պինդ ա կպել աթոռից...
    Հետաքրքիր է, թե մինչև հիմա էդ որ մեկը աթոռից կպած չի եղել։ Բոլոր նախորդները գոնե մեկ հնգամյակ մնացել են։ Նիկոլը ինչո՞վ պակաս ավանտյուրիստ է, որ գոնե այդ մեկ հնգամյակը չմնա։
    Բայց իրականում կմնա առնվազն այնքան, քանի դեռ "տալու" բան ունի՝ քանի դեռ տերերի բոլոր հանձնարարականները չի կատարել։

    Բայց էլի մոռանում ենք, որ անկախ նրանից, թե ինչպես ենք դրան վերաբերվում՝ բոլորինս է, թեկուզ և մեր կամքից անկախ։ Ներկայիս կառավարության հաջողությունները և ձախողումները բոլորինս են, ըըը, ավելի ճիշտ մեծամասնությանը, որովհետև մարդկանց մի խումբ կա, որոնց համար կառավարության ձախողումը շանս է, իսկ հաջողությունը հուսախափություն և մոռացություն։ Հենա դրանց մի մասն էլ փողոցներում բողոքի ակցիաներ են "առաջնորդում"։ Բա էս 25 տարի ինչու էին երկրի մասին մտածելու փոխարեն սեփական գրպանները լցնում մենակ։ Թե՞ նախորդ 25 տարում հայրենիքը հայրենիք չէր, այլ Զիմզիմովի մեղրի կարասն էր։

    Հ․Գ․
    Դրածո խամաճիկներից որևէ բան սպասելն իզուր և անօգուտ զբաղմունք է, բայց դե այս պահին մարդիկ չեն էլ իմանում, թե ումից ինչ սպասել։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.12.2020), Բարեկամ (16.12.2020), Նաիրուհի (15.12.2020)

  18. #823
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, թե մինչև հիմա էդ որ մեկը աթոռից կպած չի եղել։ Բոլոր նախորդները գոնե մեկ հնգամյակ մնացել են։ Նիկոլը ինչո՞վ պակաս ավանտյուրիստ է, որ գոնե այդ մեկ հնգամյակը չմնա։
    Բայց իրականում կմնա առնվազն այնքան, քանի դեռ "տալու" բան ունի՝ քանի դեռ տերերի բոլոր հանձնարարականները չի կատարել։

    Բայց էլի մոռանում ենք, որ անկախ նրանից, թե ինչպես ենք դրան վերաբերվում՝ բոլորինս է, թեկուզ և մեր կամքից անկախ։ Ներկայիս կառավարության հաջողությունները և ձախողումները բոլորինս են, ըըը, ավելի ճիշտ մեծամասնությանը, որովհետև մարդկանց մի խումբ կա, որոնց համար կառավարության ձախողումը շանս է, իսկ հաջողությունը հուսախափություն և մոռացություն։ Հենա դրանց մի մասն էլ փողոցներում բողոքի ակցիաներ են "առաջնորդում"։ Բա էս 25 տարի ինչու էին երկրի մասին մտածելու փոխարեն սեփական գրպանները լցնում մենակ։ Թե՞ նախորդ 25 տարում հայրենիքը հայրենիք չէր, այլ Զիմզիմովի մեղրի կարասն էր։

    Հ․Գ․
    Դրածո խամաճիկներից որևէ բան սպասելն իզուր և անօգուտ զբաղմունք է, բայց դե այս պահին մարդիկ չեն էլ իմանում, թե ումից ինչ սպասել։
    Ախպերս, ցավն էն ա որ դու ճիշտ ես։ Ես Նիկոլ չեմ ընտրել, ընտրել եմ Վիգեն Սարգսյան, բայց նիկոլ ընտրողի հետ հավասար կրում եմ նիկոլի դավաճանության հետեւանքները։

    Ինչ վերաբերվում ա նախկիններին, ապա ես հազար անգամ կգերադասեի որ իրանք լինեին իրանց լավ ու վատով, բայց ես քարտեզին նայելուց չամաչեի։ Ազնվությամբ եմ ասում։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (15.12.2020)

  20. #824
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս, ցավն էն ա որ դու ճիշտ ես։ Ես Նիկոլ չեմ ընտրել, ընտրել եմ Վիգեն Սարգսյան, բայց նիկոլ ընտրողի հետ հավասար կրում եմ նիկոլի դավաճանության հետեւանքները։

    Ինչ վերաբերվում ա նախկիններին, ապա ես հազար անգամ կգերադասեի որ իրանք լինեին իրանց լավ ու վատով, բայց ես քարտեզին նայելուց չամաչեի։ Ազնվությամբ եմ ասում։
    Նորմալ ա. մեկը քարտեզին նայելուց ա ամաչում, մյուսը՝ գիտակցումից, որ ապրել ա Սերժ, Լֆիկ, Դոդ, Քոչ, Մանվել ու մյուսների տակ կզած։
    Ցավոք քարտեզի ֆետիշով ապրողները հեսա էլի կզցնելու են մնացածին։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. #825
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քարտեզի ֆետիշ
    Ժողովուրդ, էկեք հասկանանք էլի էդ քարտեզն ինչ ա նշանակում։ Էդ նշանակում ա, որ նշված գյուղերից ևս հայ բնակչությունը պիտի դուրս գա՝ թողնելով տուն-տեղ-ունեցվածք, գնա անհայտ ուղղությամբ։ Որ դա հասկանալի լինի, պատկերացրեք էդ քարտեզում Երևանն ա, պատկերացրեք վաղը-մյուս օրը Երևանը հանձնվում ա ադրբեջանցիքին, դուք պիտի տուն-տեղ-ունեցվածք-աշխատանք թողնեք ու գնաք ուրիշ տեղ լավագույն դեպքում, գերի ընկնեք կամ սպանվեք վատագույն դեպքում։ Ու պատկերացրեք, որ էդ օրը հեռու չի, եթե սենց շարունակվի։ Շարունակեք Մանվելի ուրվականից վախենալ։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Overdose (16.12.2020), Varzor (16.12.2020)

Էջ 55 71-ից ԱռաջինԱռաջին ... 54551525354555657585965 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •